Հայոց լեզու Տնային աշխատանք

Ստեղծագործում ենք:

  • Ամանորյա նամականի
    • Նամակ 2021-ին
    • Նամակ ինքս ինձ
    • Նամակ սիրելի հերոսի
    • Նամակ հարազատիս
    • այլ

Նամակ 2021ին

Բարև սիրելի 2021 թվական։ Ես շատ եմ քեզ սպասում, իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև ես կարելի է ասել ատում եմ այս տարին, որովհետև այս տարվա հենց սկզբից սկսվեց այս կորոնավիրուսը և թվում է թե այն անվերջ է։ Նաև այս պատերազմը շատ վատացրեց վիճակը և շատ ուժեղ հույս ունեմ, որ դու՝ 2021 թվականը կլինես լավ տարի և այդ տարվա ընթացքում միայն երջանկություն բերես բոլորին։

Սիրով՝ Նանե։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

  • Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:
  • Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
  • Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:
  • Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
  • Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
  • Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
  • Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
  • Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:
  • Օրվա մեջ քսան ծխախոտ ծխողներն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ, ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
  • Տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբերի:
  • Իրար հետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:
  • Այդ բժշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:
  • Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին է:
  • Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:
  • Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:
  • Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:

Հայոց լեզու Գրականություն Տնային աշխատանք

Ընտրում ենք ժողովածուի 12 հատվածներից մեկն ու թարգմանում (աշխատանքը նախատեսված է երկու շաբաթվա համար, կարող եք ընտրած նյութը բաժանել մասերի և աշխատել ընկերների հետ):

В отчаянии чародей схватил кинжал и, чтобы никогда не подчиняться собственному сердцу, вырезал его из груди.

Чародей умер, держа в руках оба сердца.

Зайчиха Шутиха и её пень-зубоскал

Жил-был глупый король, который хотел стать волшебником. Причем король был жаден и считал, что владеть колдовством в королевстве должен только он один. И для реализации своей цели ему нужно было только две вещи: избавиться в королевстве от остальных волшебников и собственно научиться колдовать, так как король был самым обычным маглом.

Он подвергает преследованию всех волшебников и волшебниц и одновременно ищет для себя учителя по магии. Этим пользуется мошенник, выдавая себя за волшебника. Он дает королю палочку, сделанную из обычного дерева и уверяет, что это и есть самая настоящая волшебная палочка. Однако (чтобы тут же не лишится головы за свою ложь) мошенник уверяет, что палочка начнет работать только тогда, когда “Ваше Величество будет достойно этого”. И вот многие часы король тренируется, произнося абсурдный набор слов.

За ними наблюдает старая прачка и смеется. Прачку звали Шутиха. Король оскорблен и требует, чтобы завтра же он смог продемонстрировать свое волшебство подданным. Мошенник в отчаянии, не знает что ему делать, пытается отложить демонстрацию, но король неумолим. В гневе и расстройстве шарлатан идет к дому Шутихи и о чудо!!! он видит как она чистит самую настоящую волшебную палочку а рядом в бадье само стирается белье.

Мошенник понимает, что это его спасение. Он требует, чтобы Шутиха помогла ему, иначе он сдаст ее слугам короля. Шутиха сомневается, спрашивает, а что делать, если король попытается сделать то, что не подвластно волшебству. На что мошенник отвечает, что король глупец и ему не может прийти подобное в голову.

И вот на следующий день Шутиха прячется в кустах, а король демонстрирует своим подданным свое волшебное искусство. Первое волшебство — и женская шляпа исчезла. Второе волшебство — и конь поднимается высоко в воздух. Все вокруг изумлены. Король думает что бы еще такое сотворить и тут к нему подходит подданный с телом умершей собаки от ядовитого гриба и просит ее оживить. Король взмахнул волшебной палочкой — и ничего, снова — и ничего. Король не знал, что оживлять мертвых не может ни один волшебник. Подданные начинают подозревать, что их обманули и все это было лишь уловками. Желая спасти свою жизнь мошенник показывает на кусты, в которой пряталась Шутиха и уверяет, что это она волшебными заклинаниями блокирует заклинания короля. Стража бросается в погоню за Шутихой, которая вдруг исчезает.

Собаки приводят стражу к большому старому дереву. Мошенник уверяет, что Шутиха превратилась в это старое дерево и требует его срубить.

Дерево рубят, однако из пня доносится голос Шутихи, которая говорит, что ведьм и волшебников нельзя убить, разрубив пополам и чтобы доказать это она предлагает королю разрубить учителя короля (мошенника). Мошенник молит пощадить его и во всем признается королю. Его бросают в тюрьму.

Но Шутиха также сообщает, о том, что с этого момента королевство короля проклято. А сам он с этого момента если навредит еще хоть одному волшебнику, будет испытывать такую сильную боль, что будет мечтать о смерти.

Король падает на колени и обещает с этих пор защищать всех волшебников и ведьм в его королевстве и воздвигнет на пне памятник в честь Шутихи из чистого золота, который будет напоминанием королю в собственной глупости.

А в конце сказки толстенькая старая зайчиха с палочкой в зубах выбегает из дупла в пне и навсегда покидает королевство. Золотую статую установили на пне и в королевстве больше никогда не охотились на волшебников и ведьм.

Նապաստակ Շուտիխան և իր կոճղ-ծաղրիչը

Կար-չկար մի անխելք թագավոր կար, որն ուզում էր դառնալ կախարդ։ Նաև նա շատ ժլատ էր և կարծում էր, որ կախարդանք թագավորությունում պետք է ունենա միայն նա։ Եվ միտքը իրականություն դարձնելու համար իրեն պետք էր ընդամենը երկու բան՝ մաքրել թագավորությունը մյուս կախարդներից և իհարկե սովորել կախարդել, որովհետև թագավորը եղել էր ուղակի մագլ։

Նա հետևում էր բոլոր կախարդներին և վհուկներին, միաժամանակ փնտրելով իր համար կախարդանք ուսուցանող ուսուցիչ։ Դրանով օգտվեց մի խաբեբա և ձևացնում էր, որ նա կախարդ է։ Նա տալիս է թագավորին փայտիկ, սակայն այն պատրաստված էր սովորական փայտից և հավատացնում է, որ դա իսկական կախարդական փայտիկ է։ Բայց, որպիսզի չզրկվել գլխից իր խաբեության համար նա հավատացնում է, որ փայտիկը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ “Ձերդ Գերազանցությունը արժանի կլինի դրան”։ Եվ ահա արդեն քանի ժամ թագավորը պարապում է, ասելով անհեթեթ բառեր։

Իրենց հետևում էր ծեր, լվացքատանը աշխատող կին և ծիծաղում էր։ Նրա անունն էր Շուտիխա։ Թագավորը վիրավորված էր և պահանջում էր, որ վաղը նա կարողանար ցույց տալ իր կախարդանքը ծառաներին։ Խաբեբան հուսահատվել է, չգիտեր ինչ աներ, փորձում էր հետաձքել ցուցահանդեսը, սակայն թագավորը չներող էր։ Զայրույթի և հիասթափության մեջ խաբեբան գնում է Շուտիխայի տուն և օ՜հ զարմանք։ Նա տեսնում է, թե ինչպես է Շուտիխան մաքրում իսկական կախարդական փայտիկ, իսկ կողքը լոգարանում ինքնիրեն մաքրվում է սպիտակեղենը։

Խաբեբան հասկանում է, որ դա իր միակ փրկությունն է։ Նա պահանջում է, որ Շուտիխան իրեն օգնի, իսկ եթե չէ, ուրեմն խաբեբան նրան կհանձնի թագավորի ծառաներին։ Շուտիխան կասկածում է, հարցնում ի՞նչ անել, եթե թագավորը փորձի անել այն, ինչ կախարդության ենթակա չէ։ Ինչին խաբեբան պատասխանում է, որ թագավորը հիմար է և իր գլուխ չի կարող այդպիսի միտք գալ։

Եվ մյուս օրը Շուտիխան թաքնվում է թփի մեջ, իսկ թագավորը ցույց է տալիս ծառաներին իր կախարդանքի արհեստը։ Առաջին կախարդանքը և կանացի գլխարկը անհետանում է։ Երկրորդ կախարդանք և ձին թռնում է բարձր դեպի երկինք։ Թագավորը մտածում է, թե էլ ինչ կարելի է անել և այդ պահին իրեն մոտենում է ծառա սատկած շան դիակով, որը սատկել էր թունավոր սնկից և ծառան խնդրում է թագավորին կենդանացնել շանը։ Թագավորը թափահարում է իր փայտիկով և ոչինչ, նորից և ոչինչ։ Նա չգիտեր, որ մահացածներին չի կարող կենդանացնել ոչ մի կախարդ։ Ծառաները սկսեցին կասկածել, որ իրենց խաբել են և այդ ամենը ընդամենը հնարքներ էին։ Ուզենալով փրկել իր կյանքը խաբեբան ցույց է տալիս թփերի վրա, որի մեջ թաքնված էր Շուտիխան և հավատացնում է, որ դա նա էր կախարդանքով արգելափակում է թագավորի կախարդանքը։ Պահակները հարցակվում և վազում են Շուտիխայի հետևից, որը հանկարծ անհետանում է։

Շները բերում են պահակներին մեծ, հին ծառի մոտ։ Խաբեբան հավատացնում է, որ Շուտիխան վերածվել է հենց այդ ծառի և պահանջում է այն կտրել։

Ծառը կտրում են և կոճղից գալիս է Շուտիխայի ձայնը, որը ասում է, որ վհուկներին և կախարդներին չի կարելի սպանել, կես-կես կտրելով և ապացուցելու համար նա առաջարկում է թագավորին կտրել թագավոր ուսուցչին՝ խաբեբային։ Խաբեբան խնդրում է ներել իրեն և ամեն ինչ կխոստովանի թագավորին։ Նրան բանտ են գցում։

Բայց Շուտիխան նաև ասում է նրա մասին, որ այդ պահից թագավորի թագավորությունը անիծված է։ Իսկ հենց նա այդ պահից, եթե գոնե մեկ կախարդի վնասի, կզգա այնպիսի ցավ, որ կերազի մահվան մասին։

Թագավորը ընկնում է ծնկների վրա և խոստանում է, որ այդ պահից նա կպաշտպանի բոլոր կախարդներին և վհուկներին իր թագավորությունում և կկանգնեցնի կոճղի վրա հուշարձան Շուտիխայի օրոք և այն կլինի մաքուր ոսկուց, որը կհիշեցնի թագավորին իր հիմարության մասին։

Իսկ հեքիաթի վերջում թմբլիկ, ծեր նապաստակը, փայտիկը ատամների մեջ դուրս է փախչում կոճղի խոռոչի միջից և ընդմիշտ թողնում է թագավորությունը։ Ոսկե արձանը տեղադրեցին կոճղի վրա և թագավորությունում էլ ոչ մի անգամ չէին որսում կախարդներին և վհուկներին։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
    • Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
    • Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
    • Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
    • Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց:
    • Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

  • Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսել է ավելի քան վաթսուն լեզվով:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

  • 1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար): Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառներ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար: Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվել: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահիճներում հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում:

4. Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

  • Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
  • Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
  • Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
  • Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարելով առաջադրանքները՝ ծանոթանում ենք թվականին:

  1. Գրի՛ր, թե որն է քո սիրելի քանակական թվականը և ինչու:

13 և 81 թվերը ինձ ուղակի դուր են գալիս։

2. Բառի կրկնությամբ կամ -ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել, թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

  • Քառասուն, յոթանասուն, ութսուն, տասնութ, երկու հարյուր:

Քառասունական, յոթանասունական, ութսունական, տասնութական, երկուհարյուրական

3. Դասական թվականներ ստացի՛ր տրված քանակականներից: Փորձի՛ր բացատրել, թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում դասական:

  • մեկ, քսանմեկ, երեք, քառասուներեք, երկու, վաթսուներկու, հարյուր, հազար

Առաջին, քսանմեկերորդ, երրորդ, քառասուներեքերորդ, երկրորդ, վաթսուներկուերորդ, հարյուրերորդ, հազարերորդ

4. Տրված քանակական վեց թվականների կազմի՛ր երեք կոտորակային թվական:

  • մեկ, հինգ, չորս, երկու, ութ, ինը:

մեկ քարորդ, հինգ երկրորդ, ինը ութերորդ

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ամանորյա բանահյուսություն: Ընտրում ենք տեսանյութ, դիտում, թարգմանում ու հնչյունավորում կամ ստեղծում ենք այլ տեղեկատվական տեսանյութ ամանորյա որևէ թեմայով:

Սուրբ Ծնունդը նշում են շատ երկրներում ամբողջ մոլորակում։ Ահա մի-քանի փաստ Սուրբ Ծննդյան մասին, որոնք կարթնացնեն ձեր հետաքրքրությունը։

1. Սանտա Կլաուսի պատկերը

Սանտա Կլաուսի և սահնակի թռչող պատկերը ստեղծված է Վաշինգտոն Իրվինգի կողմից՝ Քնկոտ խոռոչ լեգենդի հեղինակի։

2. “Զնգալ զանգերը”

“Զնգալ զանգերը” կազմված են շնորհակալության տոնից և ոչ Սուրբ Ծննդյան։

3. Ամենամեծ Սուրբ Ծննդյան նվերը աշխարհում

Ազատության արձանը նվիրեցին ԱՄՆ-ին ֆրանսիացիների կողմից Սուրբ Ծննդյան տոնին, 1886 թվականին։

4. Սանտա Կլաուսի ճանապարհորդությունը

Սանտա Կլաուսը ճանապարհորդել է լույսի արագությունից էլ արագ, որպեսզի նվերները բերի բոլոր երեխաներին և դա տևում է եռեսունմեկ ժամ։

5. Սուրբ Ծննդյան ծառի զարդարումը

Առաջին անգամ Սուրբ Ծննդյան ծառը զարդարված էր մրգերով, մոմերով և ի վերջո էլեկտրական լույսերով։

6. Գուլպաների ավանդույթը

Մի աղքատ մարդ ուներ երեք աղջիկ, որոնք չունեին օժիտ։ Սանտա Կլաուսը գցեց ոսկի կոպեկներ գուլպաների մեջ, որոնք չորանում էին կրակի մոտ։ Աղջիկները ունեցան օժիտ և ամուսնացան։

7. Բաժանման փաստ

Սորբ Ծննդից երկու շաբաթ առաջ երկու ամենահայտնի պահ կա  զույգերի բաժանման համար։

8. Մզամուրճ

Մզամուրճի տակ համբույրներ փոխանակելու ավանդույթ կա, որը կապված է խաղաղության և սիրո հետ։

9. Գուլպաները կոշիկների դեմ

Հյուսիսային Ամերիկայում երեխաները հանում են գուլպաները Սուրբ Ծննդյան տոնին։ Նրանց հոլանդացի գործընկերները օգտագործում են կոշիկներ:

10. Սուրբ Ծննդյան ծառի տարիքը

Սուրբ Ծննդյան ծառերը աճում են տասնհինգ տարի մինչև նրանք պատրաստ կլինեն վաճառքի։

11. Տիեզերային Սուրբ Ծնունդ

“Զնգան զանգեր” երգը առաջինն է, որը երբևէ հեռարձակվել է տիեզերքից։

12. Սուրբ Ծննդից հետո

Ուզու՞մ եք իմանալ օգտակար ճանապարհ տոնածառը վերամշակելու համար։ Կան որոշ կենդանաբանական այգիներ, որոնք օգտագործում են տոնածառը, որպես ուտելիք այնտեղի կենդանիների համար։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կարգի ենք բերում տեքստը՝ ուղղելով կետադրական, ուղղագրական, այլ տիպի տարբեր սխալները:
    • Փիլիսոփայական քարի ստեխցումը եղել է ալքիմյայի հնագույն հետազոտություների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի արասպելական նյութ է որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացաց մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը որը խմողին անմահություն է շնորում: Հարյուրամյակների ընթածքում եղել են Փիլիսոփայական քարի ստեխցման բազմաթիվ դեպքեր սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:

Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալքիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորություն ունի և կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաև Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում: Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս և օպերային երաժշտության մեծ սիրահար պրն. Նիքողայոս Ֆլամերին:

2. Առանձնացնում ենք տեքստի ածականներն ու բնութագրում: Օրինակ՝ հզորագույն-որակական ածական, գերադրական աստիճան, մետաղյա-հարաբերական ածական:

  • Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:

անցյալ-հարաբերական ածական

վերջին-հարաբերական ածական

վիեննացի-հարաբերական ածական

նոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենանոր; բաղդատական աստիճան- նվազ նոր

աստղագիտական-հարաբերական ածական

հզոր-որակական ածական, գերադրական աստիճան-ամենահզոր; բաղդատական աստիճան-պակաս հզոր

երկնային-հարաբերական ածական

սիրելի-որակական ածական, գերադրական աստիճան-ամենասիրելի; բաղդատական աստիճան-նվազ սիրելի

3. Կետադրում ենք տեքստը:

  • Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների վայրի գազանների ձայնը:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում, զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր, հանգիստ: Հեռվում սարերից այն կողմ հնչում էր անտառի բնակիչների, վայրի գազանների ձայնը:

4. Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ Հետևությո՛ւն արա։

  • Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:      
    • ի փոքուն      — փոքրում,  փոքրի մեջ
    • ի բազմին     — շատի մեջ

Որ փոքրում հավատարիմ է՝ և շատի մեջ հավատարիմ է, և որ փոքրի մեջ անիրավ է՝ և շատի մեջ անիրավ է։

  • Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։
    • զչար գործէ — չարիք է գործում
    • զլոյս — լույսը
    • ոչ գայ — չի գալիս
    • առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
    • մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի հանդիմանվեն

Ամենայն որ չարիք է գործում՝ ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, չի հանդիմանվի գործը նրա։

  • Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
    • ոչ գոյ — չկա, գոյություն չունի
    • ի սէր -սիրո մեջ
    • սէրն կատարեալ — կատարյալ սերը
    • ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է

Երկյուղ գոյություն չունի սիրո մեջ, այլ կատարյալ սերը մերժում է երկյուղն։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընտրի՛ր և ստեղծի՛ր քո ամանորյա պատմությունը:

  • Ձյան կախարդանքը
  • Երբ Նոր տարին սկսեց ուշանալ
  • Մի նվերի պատմություն
  • Թե եղևնին մնար անտառում
  • Մոլորված հրաշքը
  • այլ

Մի նվերի պատմություն

Կար մի կորած, օվկիանոսի մեջտեղում գտնվող, փոքրիկ երկիր, որի անունն էր Վինթերլենդ։ Վինթերլենդում միշտ ձյուն էր, և բնակիչները ոչ-մի անգամ չէին տեսել ամառ, աշուն, գարուն՝ միայն ձմեռ։ Եվ կար մի մե՜ծ յուրահատկություն ուրիշ երկրների և Վինթերլենդի միջև։ Վինթերլենդը լի էր կախարդանքով։ Այնտեղի բնակիչները տարբեր էին։ Կային փերիներ, թխվածքաբլիթներ, միաեղջյուրներ, տարբերվող մարդիկ և լիքը այլ էակներ։ Վինթերլենդում միշտ մաքուր էր։ Այնտեղ ապրում էին շատ ընտանիքներ, որոնցից մեկի մասին և գրվել է այս պատմությունը։ Դա Սնոուֆլեյքների ընտանիքն է։ Սնոուֆլեյքների ընտանիքում ապրում էին մայրիկ, հայրիկ, երեխա և տատիկ։ Մայրիկի անունն էր Սնոուի, հայրիկի անունն էր Ձյուկ, երեխայի անունն էր Քոլդի, իսկ տատիկի անունն էր Ձայանա։ Քոլդին աղջիկ էր՝ յոթ տարեկան և ամբողջ ձմեռային կյանքը՝ ամեն տարի սպասել էր Սնոուտոնին։ Սնոուտոնը Վինթերլենդի Ամանորի անունն էր։ Քոլդին այն շատ էր սիրում և անընդհատ հաշվում էր օրերը մինչև Սնոուտոնը։ Սնոուֆլեյքները էլֆերի ընտանիք է։ Նրանք հագնում էին կանաչ և կարմիր գույների շորեր։ Սնոուֆլեյքները ապրում էին մեծ, սառցե տանը։ Նրանք հագնում էին գլխարկ, վերնաշապիկ, ժիլետ, երկարացված կոշիկներ, շալվար կամ փեշ։ Նրանք միշտ նույն շորով էին մնում, քանի որ Վինթերլենդում մաքուր էր, և նրանց շորերը չէին կեղտոտվում։ Ինչպես նկատեցիք նրանք ցուրտ երկրում տաք չէին հագնվում, որովհետև նրանք սովոր էին այդ ջերմաստիճանին, ինպես մենք, օրինակ՝ գարնան ջերմաստիճանին։ Այս Սնոուտոնին Քոլդին միայն մի բան էր ուզում։ Նա ուզում էր ընկեր, քանի որ ոչ մեկ չէր ուզում Քոլդիի հետ շփվել։ Քոլդին շատ էր ուզում իր նույն հետաքրքրություններով ընկեր գտնել։ Նամակը գրելուց հետո Քոլդին թիթեռ վերցրեց, տվեց նամակը թիթեռին և ասաց, որ թիթեռը նամակը տանի Գրենդսնոուի մոտ։ Այնտեղ բվերի փոխարեն թիթեռներ էին օգտագործում նամակ ուղարկելու համար։ Գրենդսնոուը Վինթերլենդի Զմեռ պապիկն էր։ Նա ո՛չ գեր էր, ո՛չ էլ նիհար։ Նա հագնում էր նորից կարմիր և կանաչ շորեր։ Նա հագնում էր փափուկ ականջ տաքացնող ականջակալներ, բաճկոն, սև կոշիկներ և շալվար։ Վինթերլենդում խոսում էին անգլերեն։

Ամերիկայում ապրում էր մի անօթևան և որբ երեխա։ Նա ութ տարեկան էր և ապրում էր տուփի մեջ՝ խանութի մոտ։ Իրեն ուտելիք և ըմպելիք տալիս էին խանութից մթերք գնող մարդիկ։ Նրա անունը Ջոն էր։ Ջոնին ծնողները թողել էին մանկատանը, բայց Ջոնը փախել էր այնտեղից և դարձել էր անօթևան երեխա։ Ջոնը հագնում էր միշտ նույն ծակերով, հին և կեղտոտ շորերը։ Դրանք էին վերնաշապիկը, շալվարը և գուլպաները։ Քանի որ Նոր տարին էր մոտենում, սկսում էր ցրտել, և Ջոնը շատ էր մրսում։ Նա ամեն տարի նույն երազանքն էր պահում Նոր տարվա համար, իսկ երազանք էր պահում, որովհետև թուղթ էլ չուներ՝ նամակ գրելու։ Նա ամեն տարի ուզում էր լավ և հավատարիմ ընտանիք։ Այս տարի Ջոնը նույնը երազեց։ Նա սպասում էր ամբողջ գիշեր, բայց այնքան սպասեց, որ հոգնեց և քնեց։

Սնոուին և Ձյուկը ասացին Քոլդիին, որ եթե նա չքնի, Գրենդսնոուն չի գալու և նվեր չի բերելու։ Քոլդին արագ պառկեց իր մահճակալի մեջ և փորձեց քնել։ Մի քանի րոպե հետո նա քնեց։

Գրենդսնոուն սպասում էր, որ երկուսն էլ քնեին։ Նրան հասցրեցին Ամերիկա երկու սպիտակ արջ, և Գրենդսնոուը գնաց, գտավ Ջոնին, դրեց փափուկ և տաք զամբյուղի մեջ և տարավ Վինթերլենդ։ Տարավ, հասցրեց Սնոուֆլեյքների տուն և թողեց հյուրասենյակում։ Ձայանան՝ տատիկը, լսելով ինչ-որ ձայներ, արթնացավ և արագ գնաց ձայների ուղղությամբ, լույսը վառեց և տեսավ, որ հյուրասենյակի մեջտեղում ինչ-որ զամբյուղ էր։ Նա զգուշությամբ բացեց այն և տեսավ մեջը քնած Ջոնին։ Ձայանան մի-քիչ վախեցավ և կանչեց Ձյուկին։ Ձյուկն էլ շատ զարմացավ, բայց հետո հասկացավ, որ դա Քոլդիի երազած ընկերն է։ Նա արթնացրեց Սնոուիին և Քոլդիին, բերեց հյուրասենյակ և ցույց տվեց Ջոնին։ Քոլդին սկզբում չհասկացավ՝ ինչ էր կատարվում, բայց հետո հիշեց, որ ընկեր էր ուզում։ Նա շատ ուրախացավ և ճչաց․

-ՈՒՌԱԱԱԱԱԱ։

Բարձր ձայնից Ջոնը արթնացավ և տեսավ, որ խանութի մոտ չի գտնվում, այլ ինչ-որ սառցե դղյակում։ Նա վախից հետ-հետ գնաց, բայց զամբյուղի մեջ գլորվեց և զամբյուղը հայտնվեց նրա գլխին։ Քոլդին հանգիստ տոնով ասաց, որ նրանք իրեն ոչ-մի վատ բան չեն անի։ Ջոնը հանգստացավ և կանգնեց։ Ձայանան հարցրեց, թե որտեղից էր, քանի տարեկան էր, և ինչպես էր այդտեղ հայտնվել։

-Ես Ամերիկայից եմ, ութ տարեկան, և ես չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտվել ինքս։

Քոլդին վազեց և գրկեց իր նոր ընկերոջը։ Քոլդին ասաց Ջոնին․

-Հիմա մենք մի ընտանիք ենք։ Քույր և եղբայր։

Ջոնը շատ ուրախացավ, որ իր երազանքը վերջապես կատարվեց։ Նա գրկեց բոլորին և նրանք դարձան մեկ ընտանիք։ Այսպես Ջոնը սովորեց Վինթերլենդում ապրել։ Նրան Սնոուֆլեյքները նվիրեցին նոր շորեր և լողացրին Ջոնին։ Նա դարձավ մաքուր և սիրուն երեխա։ Նա և Քոլդին շատ համընկնող հետաքրքրություններ ունեին և դարձան լավ ընկերներ։ Սնոուֆլեյքները իրար հետ զարդարեցին տոնածառը։ Ջոնն ու Քոլդին ամբողջ օրը իրար հետ խաղում էին, վազում, և այսպես ավարտվեց մեր պատմությունը մի հրաշալի նվերի մասին։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

1. Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Քո փնտրած բարակները կողքի գրադարակում են:
  • Գեղեցիկով հիանում էր, կեղծավորից՝ խորշում:
  • Հաստատ որոշել եմ, որ արծաթյան եմ գնում:
  • Սևը մռայլ գույն է, բայց շատերն են սիրում:

Նման են նրանով, որ գործածվել են որպես գոյական։

Երկնքի կապույտը այսօր շատ պայծառ է։

Ծովի կանաչը շատ գեղեցիկ է։

Ձյան ճերմակը կուրացնում է։

Փողոցում կանգնած էր երկու մեքենա։ Փչացածը ձախինն էր։

2. Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման:

  • Կյանքում սև օր չտեսնես:
  • Կանաչ ճանապարհ ունենան որդիներդ:
  • Նրա սառը սիրտը չզգաց ցավ կամ ափսոսանք:
  • Նման ջերմ խոսքեր իր հասցեին երբևէ չէր լսել:

Բոլոր ածականները փոխաբերական են։

3. Ընթերցի՛ր նախադասությունները, բացատրի՛ր մգեցված ածականների կետադրությունը:

Քաղաքային սիրուն տեսարանների կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել:

Ոսկյա բարակ վզնոցը հարազատ մարդու նվեր էր:

Հանկարծ աղմուկով բացվեց երկաթյա մեծ դուռը:

Կառույցի հյուսիսային, արևելյան հատվածները վնասվել էին:

Հին, փոքր խրճիթը լցվեց երջանկությամբ:

Եթե իրար կողք գտնվող երկու ածականները տարբեր են, այսինքն մեկը հարաբերական է, մյուսը որակական նրանց միջև ստորակետ չի դրվում և եթե երկու իրար կողք գտնվող ածականները երկուսը որակական են, ուրեմն իրենց միջև պետք է ստորակետ դնել։ Նույնը երկու հարաբերականի հետ։

4. Ընթերցի՛ր նախադասությունները, բնութագրի՛ր նախադասությունների ածականներն ու գոյականները:

  • Գյուղական խաղաղ երեկոները դեռևս չէին մոռացվել:
  • Շտապում էի տուն, որպեսզի փայտյա պահարանից վերցնեմ հաստ մատիտներս:
  • Լայն ու մեծ սենյակի անկյուններում գեղեցիկ արձաններ կային:
  • Որբ մանչուկը երազում էր վառ ապագայի մասին:
  • Երազանքներդ պատմում են ինձ հզոր գաղափարներիդ մասին:
  • Փոքր հնարավորությունները չխանգարեցին, որ հասներ մեծ արդյունքների:

Գյուղական-հարաբերական

խաղաղ-որակական, դրական աստիճան, ավելի խաղաղ, նվազ խաղաղ, ամենից խաղաղ

երեկոները-հասարակ, նյութական, իրանիշ, հոգնակի, ուղղական հոլով, որոշյալ առում, -ի արտաքին

տուն-հասարակ, նյութական, իրանիշ, եզակի, ուղղական հոլով, անորոշ առում, -ա ներքին

փայտյա-հարաբերական

պահարանից-հասարակ, նյութական, իրանիշ, եզակի թիվ, բացառական հոլով, առում չունի, -ի արտաքին

հաստ-որակական, դրական աստիճան, ավելի հաստա, ամենից հաստ, նվազ հաստ

մատիտներս-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, հոգնակի թիվ, հայցական հոլով, որոշյալ առում, -ի արտաքին

լայն-որակական, դրական աստիճան, ավելի լայն, պակաս լայն, ամենալայն

մեծ-որակական, դրական աստիճան, ավելի մեծ, պակաս մեծ, ամենամեծ

սենյակի-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, առում չունի, -ի արտաքին

անկյուններում-իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, ներգոյական հոլով, -ա ներքին

գեղեցիկ-որակական, դրական աստիճան, ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ

արձաններ-իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին, անորոշ առում

մանչուկը-անձնանիշ, հասարակ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին, որոշյալ առում

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Քո փնտրած բարակները կողքի գրադարակում են:
  • Գեղեցիկով հիանում էր, կեղծավորից՝ խորշում:
  • Հաստատ որոշել եմ, որ արծաթյան եմ գնում:
  • Սևը մռայլ գույն է, բայց շատերն են սիրում:

Նման են նրանով, որ գործածվել են որպես գոյական։

Երկնքի կապույտը այսօր շատ պայծառ է։

Ծովի կանաչը շատ գեղեցիկ է։

Ձյան ճերմակը կուրացնում է։

Փողոցում կանգնած էր երկու մեքենա։ Փչացածը ձախինն էր։