Հայոց լեզու Դասարանական աշխատանք 03.02.2022

  • Գտնում ենք նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, մեզ հայտնի խնդիրները:

  • Իմ գարնանային օրերը գեղեցիկ էին. կարդում էի տարբեր ստեղծագործություններ՝ պատմվածքներ և վիպակներ, դիտում էի ֆիլմեր, լսում սիրելի երգեր, որոնք գրվել էին հայտնի երգահանների կողմից, վրձնում էի գեղեցիկ նկարներ և նվիրում հարազատ մարդկանց:

Ենթակա — օրերը, որոնք

Ստորոգյալ — գեղեցիկ էին, կարդում էի, դիտում էի, լսում, վրձնում էի, նվիրում

Հատկացուցիչ — իմ

Որոշիչ — գարնանային, տարբեր, սիրելի, հայտնի, գեղեցիկ, հարազատ

Ուղիղ խնդիր — ստեղծագործություններ, պատմվածքներ, վիպակներ, ֆիլմեր, երգեր, գրվել էին, երգահաններ

  • Բոլորի կողմից սիրվել էր երգը՝ հոգու չքնաղ հայելացումը. այն դիպել էր լսողի սրտին, արցունք էր գողացել, հիշողություն արթնացրել, մոռացրել ներկան:

  • Եկավ, որ մոտենա նրանց, շահի նրանց վստահությունը, սիրվի նրանց կողմից, բարձրանա ու անմոռաց օրեր ապրի:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 28.02.2022

Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր լրագրողին, տեսած ինքնասպանությունը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են շրջապատը:
Լավան մոտենում էր տներին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում տառապողներին:
Լեռները դղրդում էին երկրաշարժից:
ժայռի գագաթը միայն ուղղաթիռով կարելի է բարձրանալ:

Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:
Օրինակ
`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:

Անապատում տանջվում էինք անտանելի տոթից:
Փլուզումի պատճառով շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց այրել արագ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 27.02.2022

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Ն գրվում է, երբ բառում օգտագործվում է ան ժխտական նախածանցը:

Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Ող — Ողնաշարի փոքրիկ տափակ ոսկորներից յուրաքանչյուրը
Ողնաշար, ողնուղեղ

ոխ — Վրեժ, վրիժառություն
Ոխոկալ, ոխերիմ

ուղտ — Անապատի կենդանի, սապատավոր
Ուղտաբեր, ուղտանման

ուխտ — Երդում, խոստում
Ուխտավոր, ուխտագնաց

թյուր — Ծուռ, անուղիղ, սխալ
Թյուրիմացություն, թյուրիմացաբար

թույր — Գույն, երանգ
Դեղնաթույր, թույրաթուխ

բույր — Բուրմունք, հոտ
Բուրավետ, անուշաբույր

բյուր — Անչափ, անթիվ
Բյուրաբազում, բյուրաբիծ

բարկ — Թեժ, վառ, տաք, բորբ, կիզիչ
Բարկախառն, բարկաճայթ

բարք — Ապրելակերպ, սովորույթ
Բարքուվարք, բարքագրական

վարկ — Հարգանք, համարում, պատիվ, հարգ
Վարկանիշ, վարկաբեկ

վարք — Վարքագիծ, վարվելակերպ, վարվելաձև
Վարքաբեկված, վարքագիր

աղտ — Կեղտ
Աղտոտված, աղտաջուր

ախտ — Հիվանդություն
Ախտանիշ, ախտաբան

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, գինեվարպետդափնեվարդ, հոգեվիճակ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 24.02.2022

  • Տրված նույնանուն բառերից յուրաքանչյուրով կազմի՛ր նախադասություններ:
    1. Բազուկ, զատիկ, փող, վայրի:

      Բազուկ
      Բակում իմ բազուկը վնասեցի:
      Բազուկը ներկեց ձեռքերս:

      Զատիկ
      Զատիկը նստեց ձեռքիս:
      Մեր Զատիկը լավ անցավ:

      Փող
      Այսքան փողը ինձ հերիք չէ:
      Երաժիշտը փող էր նվագում:

      Վայրի
      Այդ վայրի կենդանին վտանգավոր է:
      Այս վայրի անտառները հատված են:
    2. Վարել, հարկ, տալ, մատ:

      Վարել
      Գյուղացիները հող էին վարում:
      Մայրիկը մեքենա վարել չէր սիրում:

      Հարկ
      Շենքի այդ հարկը արգելված է մտնել:
      Կազմակերպությունը հարկ էր վճարում պետությանը:

      Տալ
      Նա ինձ գրիչ տալ չուզեց:
      Տալը եկավ մեզ հյուր:

      Մատ
      Նա մատը պատակահան վնասեց:
      Մարզադահլիճում կար մի հին մատ:
    3. Անել, անտառ, աղաց, աներ:

      Անել
      Դու դասերդ անել չես ուզում:
      Նա անել իրավիճակում էր:

      Անտառ
      Այս անտառը մեծ էր:
      Իմ գաղտնաբառը անտառ է:

      Աղաց
      Մսավաճառը աղաց միսը:
      Սուրճի աղացը փչացել էր:

      Աներ
      Նա պետք է աներ իր տնայինները:
      Նրա աները բժիշկ էր:
    4. Անցավ, կարող, գրի, բարի:

      Անցավ
      Ավտոբուսը կողքովս անցավ և չկանգնեց:
      Վիրահատությունը անցավ էր:

      Կարող
      Նա դրան կարող չի:
      Կարողը վերջացրեց գործը 2 օրում:

      Գրի
      Նա պիտի գրի տնային աշխատանքը:
      Տառը գրի տեսակ է:

      Բարի
      Դասարանցիս երբեք բարի չի եղել:
      Խնձորենին լավ բարի է բերել:
    5. Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

      Կարգին
      Նա կարգին մարդ էր:
      Թատրոնում մեր կարգին նստած մարդ չկար:

      Կուրանա
      Թոող նա կուրանա:
      Վատ մարդը իր ընկերներին կուրանա:

      Աղոտ
      Միսը աղոտ էր ստացվել:
      Աղոտ լույսի տակ ոչինչ չէր երևում:

      Դուրս եկավ
      Մայրիկը վերջապես դուրս եկավ խանութից:
      Այս շորը դուրս եկավ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 22.02.2022

Կարդացածդ գրքերից ամենասիրելի ու տպավորիչ մեջբերումները կտեղադրես բլոգում:

Հարրի Փոթերի մասին վիպաշարից.

Հիշիր՝ չի կարելի բնակվել երազներում ր մոռանալ ապրելու մասին:

Հարրի, ավելի շատ մեր կատարած ընտրությունն է ցույց տալիս՝ ով ենք մենք իրականում, քան մեր կարողությւոնները:

Մեր արարքների հետևանքները միշտ այնքան բարդ են, անքան տարբեր, որ ապագան գուշակելն իրականում չափից դուրս դժվար գործ է…

Կարևորը մարդու ծագումը չէ, այլ այն, թե ինչ է դառնում նա հետո:

Փոքրիկ Իշխանը” գրքից.

Ամեն մարդ իր աստղերն ունի:

Եթե միշտ միայն ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:

Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:

Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:

“Առանց Ընտանիքի” գրքից.

Տղաս, միշտ հիշիր, որ հիմարի դեր խաղալու համար պետք է բավականաչափ խելոք լինել:

Լավ ուսուցիչը ամենալավ գրքից էլ լավ է:

Վախը բթացնում է միտքը:

Հասկացի՛ր, տղաս, կյանքը ծանր պայքար է, և միշտ չէ, որ կյանքում անում ես այն, ինչ ցանկանում ես:

Տխուր մտքերը մարդու գլուխն են գալիս միայն այն ժամանակ, երբ մարդ դժբախտ է, իսկ հիմա ես բախտավոր եմ:

“Ծաղիկներ Էլջերնոնի համար” գրքից.

Գիտափորձի ձախողումը կամ վարկածի հերքումը նույնքան կարևոր են գիտության զարգացման համար, որքան հաջողությունը:

Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս:

Մարդիկ կարծում են, որ շատ ծիծաղելի է, երբ հիմարը չի կարողանում նույն բաներն իրենց պես անել:

Խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա:

“Զոլավոր Գիշերազգեստով Տղան” գրքից.

Խելամիտ մարդը անհաջողությունից էլ փորձառություն կքաղի:

Փորձիր իրադարձությունների բացասական ընթացքը քո օգտին շուռ տալ:

Որոշ մարդկանց խելքն իրենցը չի պաշտոնի բարձրացում ստանալու համար:

Տունը ո՛չ շենքն է, ո՛չ փողոցը, ո՛չ էլ քաղաքը: Աղյուսն ու ծեփիկը ընդամենը արհեստական նյութեր են: Մարդու տունն այնտե՛ղ է, որտեղ նրա ընտանիքն է:

Ինչքան նվնվաս, այքնան ավելի շատ կցավի:

Հայոց լեզու Տնային աշխատանք 17.02.2022

Շարադրում ենք մեր մտքերը.

  • Գիրքը՝ նվեր
  • Ինչո՞ւ միմյանց գիրք նվիրել
  • Ի՞նչ գրքեր նվիրել ընկերներին
  • Ի՞նչ գրքեր նվիրել ծնողներին
  • այլ

Գիրքը՝ նվեր

Իմ կարծիքով գիրքը ցանկացած առիթով լավ նվեր է: Բոլոր մարդիկ գիրքը ընկալում են տարբեր ձևերով՝ տարբեր են պատկերացնում հերոսներին և նրանց շրջապատող աշխարհը և կատարվող իրադարձությունները: Տարբեր տարիքում գիրքը տարբեր ձևով է հասկացվում, այսինքն կարելի է գիրքը կարդալ շատ և ամեն անգամ տարբեր հասկանալ: Գիրքը զարգացնում է երևակայությունը, որովհետև ամեն ինչ պատկերացնում ես ինքդ և առանց պատկերների: Նաև գիրքը զարգացնում է բառապաշարը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 15.02.2022

  • Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում:
    • Լինե՜ր հեռու մի անկյուն…
    • Վատը լավ եմ տեսել ես…
    • Հուր եմ դառել՝ լույս տվել…
    • Ո՜նց է ժպտում իմ հոգին չարին, բարուն, ամենքին…
    • Տիեզերքի տերն եմ ես…
    • այլ

Վատը լավ եմ տեսել ես

Ամեն մի վատ բան իր մեջ լավ կողմեր ունի, բայց մեծ մասամբ այն տեսնելու համար պետք է պոզիտիվ մտածելակերպ: Բոլորը չէ, որ կարող են գնահատել վատ բաների դրական կողմը, բայց եթե դու սովոր ես ամենինչը դիտարկել բոլոր կողմերից, ուրեմն կարող ես գտնել այդ լավը:
Օրինակ՝ կորոնավիրուսի համաճարակը: Այն իհարկե շատ վատ կողմեր ունի, բայց կորոնավիրուսի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ հետևել առողջությանը, պահպանել հիգիենայի կանոնները, շատերը նոր բաներ սովորեցին կարանտինի ընթացքում, գիրք կարդացին, սովորեցին նոր լեզուներ, համակարգչից օգտվել, քանի որ օնլայն ուսուցման համար այն պետք էր, և այլն:

Հայոց լեզու Գիտելիքների ստուգում 14.02.2022

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Որոշիչներն ըստ օրինակի դարձնում ենք բացահայտիչ, կետադրում, որտեղ կարիքը կա:
    • Մեծատաղանդ գրող Հովհաննես Թումանյանը նաև ազգի անձնվեր զավակ էր:

      Հովհաննես Թումանյանը՝ մեծատաղանդ գրողը, նաև ազգի անձնվեր զավակ էր:
    • Քաջ մարտիկ Թաթուլի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:

      Թութուլի՝ քաջ մարտիկի կինը հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:
    • Ժողովրդի մտքի զարդ հեքիաթն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:

      Հեքիաթը՝ ժողովրդի մտքի զարդն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:
    • Փարվանա գեղեցկուհի արքայադուստրն էլ էր տանջվում սպասման կսկիծից:

      Արքայադուստրը՝ Փարվանա գեղեցկուհին էլ էր տանջվում սպասման կսկիծից:
    • Հոգու սփոփանք գրքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:

      Գրքով՝ հոգու սփոփանքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:
  2. Կետադրում ենք նախադասությունները:
    • Նա որպես հմուտ ոսկերիչ անմիջապես մտքում գծագրեց զարդը քարերով եզերված:

      Նա՝ որպես հմուտ ոսկերիչ, անմիջապես մտքում գծագրեց զարդը՝ քարերով եզերված:
    • Ձմռան հոգի ու մարմին տանջող ցուրտը ձյան սիրահարներին ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:

      Ձմռան՝ հոգի ու մարմին տանջող ցուրտը, ձյան սիրահարներին` ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:
    • Խանութի Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում փայտե դարակներին:

      Խանութի՝ Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում՝ փայտե դարակներին:
    • Իբրև մարդ նա փայլում էր, իբրև արտիստ զիջում մյուսներին:

      Իբրև մարդ՝ նա փայլում էր, իբրև արտիստ՝ զիջում մյուսներին:
    • Երեկոյան իմ գալուց հետո ներս մտավ դատավորը Լևոնը:

      Երեկոյան՝ իմ գալուց հետո, ներս մտավ դատավորը՝ Լևոնը:
  3. Հանում ենք ենթակաները, ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Ենթակա — մարդ, փորձ, գործ, մահ, գահ, դու, ահ, անկյուն, քուն, մարդկություն, սիրտ, աշխարհ, աշխարհքն, սիրտը

Ստորոգյալ — մըտնում, ըսկըսվում, կա, լիներ, լցվեց, եկավ

Որոշիչ — հին, ամեն, հազար, նոր, թափուր, մահացու, հեռու, մի, արդար, երջանիկ, հաշտ, խաղաղ, ցավոտ, բովանդակ, բաց, մեծ

Հատկացուցիչ — տարվան, իմ, մահի, մանկան, երազի, մեր

Բացահայտիչ —

Հայոց լեզու Տնային աշխատանք 13.02.2022

Կետադրի՛ր:

  • Հույների՝ ծովերի աստված՝ Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
  • Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
  • Նկարահանող՝ խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
  • Տուփից՝ ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
  • Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
  • Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 11.02.2022

  • Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
    1. Էլիասը`որպես անցորդ, ինձ բացատրում էր ճանապարհը:
    2. Անտառը`որպես պիկնիկի վայր, մռայլ ու դժկամ տեսք ուներ:
    3. Թռչունի առաջին ճիչը` որպես ձայն, չափազանց զարմացրեց մեզ:
    4. Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` իբրև հիշողություն:
    5. Պահակը` որպես բարի մարդ, որոշեց ինձ մենակ չթողնել:
    6. Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին` իբրև զգույշ մարդ:
    7. Հարցերին պատասխանող պարոնը` որպես հայտնի մարդ. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:


Կետադրում ենք:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով, երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ՝ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը: