Հայոց լեզու Տնային աշխատանք 10.02.2022

Ընտրում ենք երկու բանաստեղծություն Վահան Տերյանից: Գտնում, հանում ենք այնտեղ եղած գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Որոշիչ — սահուն, աննշմար, քնքուշ, մեղմիկ, թեթև, գունատ, ճերմակ, արձակ, մեղմ, քնքուշ, անուրջ, սուրբ

Հատկացուցիչ — մութի, դաշտերի, սիրո

Բացահայտիչ — ——

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Որոշիչ — անուշ (x3), արևավառ, սև, մութ, թույլ, տկար

Հատկացուցիչ — գարնան (x4)

Հայոց լեզու Տնային աշխատանք 08.02.2022

  • Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ կգրես:
    1. Միքայելը` քեռիս, երեկ մեր տանն էր:
    2. Տանտիրուհուց` Վարդուհուց, հեռագիր էր ստացել:
    3. Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` կատվի երևալուն:
    4. Մայրն աղջկանից` Մարիայից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
    5. Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` տարեց տղամարդուն:
    6. Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 07.02.2022

  • Որոշիչներն ըստ օրինակի կդարձնես բացահայտիչ: Ուշադրություն կդարձնես կետադրությանը:
    • Սիրո աստվածուհի Աստղիկը լողում էր Արածանիի ջրերում:
    • Աստղիկը` սիրո աստվածուհին, լողում էր Արածանիի ջրերում:
      1. Հայաստանի ամենամեծ լիճ Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:

        Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:
      2. Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի արքայադստերը:

        Արքայադստրին՝ չարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան:
      3. Զորքը պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն, սպասում նոր հրամանի:

        Նինվենում՝ երկրի մայրաքաղաքում, զորքը պաշարում է, սպասում է նոր հրամանի:
      4. Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ մարդ Նազարից:

        Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ մարդուց:
      5. Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

        Սաքոն՝ Նազարի հետ կռվողնել էր այդ հարսանիքում:
      6. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայենիք Իտալիայի թշվառ վիճակից:

        Իտալիայի՝ իր հայրենիքի թշվառ վիճակից արյունոտվում էր զորավարի սիրտը:
      7. Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում;

        Իր թոռնիկով՝ Կարոյով, ծերունին հպարտանում էր:
  • Ամփոփում ենք սովորածը բացահայտչի մասին:

Հայոց լեզու Տնային աշխատանք 03.02.2022

Բառարանային ֆլեշմոբին ընդառաջ կկազմես սոցիալական կայքերի լեզվի բառարան: Բազմաթիվ սոցիալական կայքերի հետ կապված տերմինները կներկայացնես այբբենական կարգով՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բացատրությունը: Աշխատանքն անելուց հետո ձայնագրությամբ կներկայացնես աշխատանքդ (կպատմես, թե որ սոցիալական կայքերից ես օգտվել, ինչով էր աշխատանքը քեզ համար հետաքրքիր, ինչպես ես աշխատել):

Յուրաքանչյուր սերունդ ունի իր խոսքերը, դա տարբերում է նրան մյուսներից: Այսօրվա սերունդը կառուցված է TikTok-ի և այլ նման սոց. ցանցերի շուրջ, որտեղ մարդիկ ունեն իրենց բառերը: Ահա դրանցից մի քանի ամենատարածվածները ռուսերեն՝

А, Ա

Агриться- ագրեսիվ, զայրացած

Ауф — օգտագործվում է տարբեր հույզեր արտահայտելու համար՝ հիացմունք, հավանություն, հիասթափություն, տխրություն

Б, Բ

Бумер — այն մարդիկ, ովքեր չեն հասկանում նոր սերնդի տերմինները

Байтить — հրահրել, գողանալ ուրիշի միտքը

Банить — արգելափակել ինտերնետում

Г, Գ

ГС — ձայնային հաղորդագրություն

Д, Դ

Дуэт — երկու բլոգերների նկարահանած տեսահոլովակ, համագործակցություն

З, Զ

Зашквар — ամոթ, վատ պահվածք, արարքի համար ամոթի զգացում

Т, Թ/Տ

Токсик — մարդ, ով իր բողոքներով ու անվերջ նվնվոցով փորձում է թունավորել ուրիշների կյանքը

Туториал — տեսանյութ, որը սովորեցնում է ցանկացած բանի՝ պարային շարժումների, խոհարարությանը և այլն

Томбой — աղջիկ, ով հագնվում է տղամարդկանց ոճով, անտեսում է կոսմետիկան, կրում է կարճ սանրվածք, կարող է կոպիտ լինել շփման մեջ

Тень — Անադեկվատ վարքագիծ: Եթե ​​մարդը կոպիտ է, հիմարություններ է անում և տափակ տեսանյութեր է նկարահանում, նա ստվեր է գցում TikTok-ի վրա

Тренд — այն ամենը, ինչ այս պահին մոդայիկ է` պար, երգ, հագուստի ոճ, տեսահոլովակ

Ж, Ժ

Жиза — կենսական, կյանքի իրավիճակ

Л, Լ

Ливнуть — դուրս գալ եթերից, չատից, քննարկումից: Գալիս է անգլերեն “leave” բառից

ЛД — մտերիմ ընկեր

ЛП — մտերիմ ընկերուհի

ЛС — անձնական հաղորդագրություն

Х, Խ

Хайп — անգլերեն «hype» բառից, որը նշանակում է ինչ-որ բանի շուրջ բուռն քննարկում, աղմուկ կամ նույնիսկ հիստերիա

Хейтить — բացահայտորեն ատել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, թունավորել բառերով` բանավոր կամ գրավոր: Անգլերեն “hate” բառից

К, Կ

Краш — սեր, սիրահարվածություն կամ համակրանք որևէ մեկի նկատմամբ

Криповый — վախեցնող, սարսափելի

Клоун — պարզ, միամիտ մարդ, ով ստին հավատում է կամ պարզապես կատակը չի հասկանում

Кринж — երբ անծանոթն իրեն հիմարաբար է պահում կամ տափակ կատակում է, բայց նրա պահվածքը ստիպում է քեզ անհարմար զգալ, ամաչել

М, Մ

МЧ — երիտասարդ մարդ

Муд / Mood — տրամադրություն, հոգեվիճակ

Ш, Շ

Ши́пперить — երևակայել երկու առարկաների միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին

Шмот — հագուստ

Ч, Չ

ЧСВ — «Ինքնակարևորություն» արտահայտության հապավում, որը առավել հաճախ օգտագործվում է բացասական իմաստով, երբ խոսում են ինքնահավան և եսասեր մարդու մասին

Чил — անհոգ ժամանց, հանգստություն. “Чилить” նշանակում է՝ անգործություն, հանգստանալ

Чекать — ստուգել, ​​անգլերենից «check»

П, Պ

ПОВ / POV / ПЛОВ  — առաջին դեմքից նկարագրվում է իրավիճակ և ձեր պահվածքը այդ իրավիճակում

Паль — կեղծ, ամենից հաճախ «палёная» ֆիրմային հագուստ ու կոշիկներ

Пруфы — փաստեր, ապացույցներ, անգլերենից «proof»

Парик — սկզբում օգտագործվում էր «парик слетел» արտահայտությունը, հիմա բավական է մեկ բառը: Այն օգտագործվում է, եթե ինչ-որ բան ցնցեց կամ պարզապես զարմացրեց այդ մարդուն

С, Ս

Скил — հմտություն, ինչ-որ բան անելու կարողություն: Հիմնականում օգտագործում են համակարգչային խաղերում կերպարի հմտությունների մասին խոսալուց

Стэн — Տարված երկրպագու. Նա, ով բառացիորեն տարված է իր կուռքով, պարբերաբար այցելում է նրա էջը, պատրաստ է հետևել նրան, բայց ամենավատն այն է, որ ամեն ինչ անում է բացառապես նրա մասին։ Բառը կապված է Էմինեմի երգի հետ, որտեղ պատմում է շատ նվիրված երկրպագուի մասին

Скам, заскамить — խաբեություն, ստել, խաբել

Симп / simp — նա, ով շատ բան է անում այն մարդու համար, ում սիրահարված է

В, Վ

Вайб — հատուկ մթնոլորտ որոշակի վայրից, իրադարձությունից կամ անձից

Войсить — ձայնային հաղորդագրություններ ձայնագրել, անգլերեն “voice” ՝ «ձայն»

Р, Ր

Рофл — կատակ, ծիծաղելի իրավիճակ և ցանկացած ծիծաղելի բան

Рипнуться — մահանալ, վերցված է R.I.P բառից

Рек — “առաջարկություններ”՝ սոց. ցանցերում այն բաժինը, որտեղ օգտատերերի մեծ մասը երազում է հայտնվել

O, Օ

ООП — երբ ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում կամ սխալվում է

Հայոց լեզու Տնային աշխատանք 01.02.2021

Ընտրում ենք թեմաներից մեկը և ստեղծագործում:

  • Հիշողություններ ձմեռային ճամբարից
  • Ձյունն ու մենք
  • Ձմեռային ճամբարի վայելքը
  • այլ

Հիշողություններ ձմեռային ճամբարից

Ամենավառ հիշողություններս այս տարվա ձմեռային ճամբարից կապված են ճամփորդությունների հետ:

Առաջինը, երբ մենք գնացինք Ջրվեժի արգելոց: Երբ տեղ էինք հասել, դուրս եկանք և բարձրացանք դիքով վերև: Երբ այնտեղ տեղավորվեցինք, սահնակները դրեցինք, սկսեցինք իջնել: Շատ զվարճալի էր: Նույնը եղավ, երբ գնացել էինք Սևաբերդ, ուղղակի այնտեղ բլուրը ավելի բարձր էր:
Հետո գնացել էինք սահադաշտ և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նաև նկարում էինք տեսանյութ, թե ինչպես պատրաստել հաց, գործում էինք և այլն:

Այս ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր, զվարճալի էր և դեռ երկար չեմ մոռանա դրա մասին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 31.01.2021

Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել: 

Դասավանդողը` բարի, հասկացող, խելացի, օգնում էր նրանց լուծել խնդիրները: 

Անցորդը՝ շատ հոգնած, հանկարծ զարմացած կանգ առավ: 

Երբեմն քեզ օգնում են մարդիկ՝ մտերիմ, հավատարիմ

Ուզում էի պաշտպանել ձագուկին՝ շատ անպաշտպան

Սովորողները քայլեցին դեպի բերդը՝ հին, հսկա, որպեսզի տեսնեն հայտնի քարե կառույցները: 

Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ: 

  • Հուզիչ էր երեք հայտնի ջութակահարների ելույթը: 

Հուզիչ էր — ստորոգյալ 

Ելույթը — ենթակա 

Ջութակահարների — հատկացուցիչ 

Հայտնի, երեք — որոշիչ 

  • Այդ իջևանատան սրահներում հոգնած ճամփորդներ կային: 

Ճամփորդներ — ենթակա 

Կային — ստորոգյալ

Իջևանատան — հատկացուցիչ

Հոգնած, այդ — որոշիչ

  • Այդ զարմանահրաշ թագավորությունից հայտնի էր հատկապես քաջ ասպետը: 

Ենթակա — ասպետը

Հայտնի էր — ստորոգյալ 

Զարմանահրաշ, քաջ, այդ — որոշիչ 

Թագավորությունից — հատկացուցիչ 

  • Հիշողությունները լուսավոր էին. հաճելի էր հիշելը, բայց ներկայի և անցյալի համեմատությունը ցավոտ էր: 

Հիշողությունները, հիշելը, համեմատությունները — ենթակա 

Լուսավոր էին, հաճելի էր, ցավոտ էր — ստորգյալ 

Ներկայի, անցյալի — հատկացուցիչ 

  • Իմ որոնածը գտնելը դժվար էր, բայց ամուր էր կամքս: 

գտնելը, կամքս — ենթակա

դժվար էր, ամուր էր — ստորոգյալ

Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.

հետադաս, համասեռ որոշիչներ

Մայրիկը՝ հոգատար և բարի, գնում էր մանկապարտեզ՝ երեխայի հետևից:

Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ

Սեղանը՝ կանաչ, փոքր, ջարդվել էր:

Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ

Հայրիկի՝ Ամերիկայից գնված սև, վերջին համակարգիչը փչացավ:

Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Եղբոր՝ բակում ստացած վերքը ցավոտ էր:

Ուսումնական ձմեռ | 09.01.2022

  • Ինչ եմ ընթերցել այս օրերին
    • Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
    • Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
    • Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
  • Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:

Արձակուրդի օրերին ես կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի “Շերլոք Հոլմսի արկածները” գրքից “Պուտավոր Ժապավենը” ստեղծագործությունը: Ընկերուհիս էր կարդում Շերլոք Հոլմսի մասին և ես հետաքրքրվեցի, նաև մայրիկս խորհուրդ տվեց, որ կարդամ հենց այս պատմվածքը:

Տպավորվել է այն, որ մահվան պատճառը օձն էր, ինչը հաստատ չէի սպասում:
Շերլոքը, ինչպես միշտ, շատ խելացի էր: Ուոթսոնը հավատարիմ ընկեր էր, որ գնացել էր իր ընկերոջ հետ շատ մեծ վտանգի, ինչը կարող էր չանել: Բժիշկը՝ պատմության գլխավոր պատճառը, իր ցեղակիցների նման շատ չար էր և ագահ: Նա ուզում էր սպանել իր խորթ դստրերին, որպեսզի տիրանար նրանց՝ ամուսնության համար պարգևվող փողին: Դուստրը համեստ էր և խորթ հոր մասին շատ բաներ կարող էր չպատմել, բայց նա պատրաստակամ էր:
Երբ օձը բժշկին սպանել էր և Շերլոքը մտել էր այդ սենյակ, նա ասաց. “Փոս փորողը ինքն է փոսը ընկնում”:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 20.12.2021

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել:
    • Կրթահամալիրը՝ մեծ և հայտնի, խրախուսում է սովորել ճամփորդելով:
    • Ծերուկը՝ խուլ և ձանձրացած, հանկարծ նկատեց փոքրիկին:
    • Ինձ միշտ զարմացրել են մարդիկ՝ իրականությունից դուրս ապրող:
    • Ուզում էի օգնել կենդանուն՝ սոված և վիրավոր:
    • Ճամփորդները փնտրում էին անձավը՝ տաք և չոր, որպեսզի պատսպարվեն անձրևից:
  2. Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ:
    • Տպավորիչ էր հանդիպումը երկու նախկին թշնամիների:
    • Ենթակա֊հանդիպում
    • Ստորոգյալ֊տպավորիչ էր
    • Հատկացուցիչ֊թշնամիների
    • Որոշիչ֊մախկին
    • Այդ գյուղի մութ անտառում մի քանի գողտրիկ անկյուններ կան:
    • Ենթակա֊անտառում
    • Ստորոգյալ֊կան
    • Հատկացուցիչ֊գյուղի
    • Որոշիչ֊մութ
    • Հեռավոր քաղաքներից հայտնի էր միայն սարերի կարմիր արշալույսը:
    • Եմթակա֊արշալույսը
    • Ստորոգյալ֊հայտնի էր
    • Հատկացուցիչ֊սարերի
    • Որոշիչ֊կարմիր
    • Տան պատերը լուռ էին. կարևոր էր գնալը, բայց վերադարձով ամեն ինչ կփոխվեր:
    • Ենթակա֊պատերը, գնալը
    • Ստորոգյալ֊լուռ էին
    • Հատկացուցիչ֊տան
    • Որոշիչ֊կարևոր էր
    • Աշխատողի վաստակածը քիչ էր. մեծ էր չարչարանքը:
    • Ենթակա֊վաստակածը, չարչարանքը
    • Ստորոգյալ֊քիչ էր
    • Հատկացուցիչ֊աշխատողի
    • Որոշիչ֊մեծ էր
  3. Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.
    • հետադաս, համասեռ որոշիչներ
    • Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ
    • Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ
    • Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Հայոց լեզու Տնային աշխատանք 19.12.2021

Ամանորյա թարգմանություններ

Կընտրես ամանորյա որևէ հետաքրքիր տեղեկատվական կամ գեղարվեստական տեքստ և կթարգմանես հայերեն:

In Georgia, Christmas is celebrated on the 7th January. This is because the Georgian Orthodox Church use the old ‘Julian’ calendar for their festivals.

On Christmas Day, many people will go on a ‘Alilo’, a parade in the streets. They are dressed in special clothes and costumes to celebrate Christmas. Some people carry Georgian flags and others might be dressed as people from the Christmas story. Children like taking part in the Alilo as they’re often given sweets!

The traditional Georgian Christmas Tree is called a ‘Chichilaki’. It’s made of dried wood. They are decorated with small fruits and sweets. They are traditionally burnt on 19th January. This is meant to mark the end of the year’s troubles.

People get their presents on December 31st. Presents are traditionally brought to children by “Tovlis Papa”  which means “Grandfather snow”. He normally wears all white clothing including a hat and a cloak called a “nabadi”. The cloak is heavy and very warm as it’s made of white sheep’s wool.

On New Year’s eve he comes down from the mountains of the Caucasus and walks around Georgia to deliver treats and sweets to all the children in Georgia. Children leave out “Churchkhela” a delicious treat made of walnuts and grape juice for Tovlis Papa. 

Թարգմանություն՝

Վրաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին։ Դա պայմանավորված է նրանով, որ Վրաց ուղղափառ եկեղեցին օգտագործում է հին «Ջուլյան» օրացույցը իրենց տոների համար: Սուրբ Ծննդյան օրը շատերը գնալու են «Ալիլո»՝ շքերթ փողոցներով։ Նրանք հատուկ հագուստներով ու տարազներով են՝ նշելու Սուրբ Ծնունդը: Որոշ մարդիկ կրում են վրացական դրոշներ, իսկ մյուսները կարող են հագնված լինել Սուրբ Ծննդյան պատմության մարդկանց նման: Երեխաները սիրում են մասնակցել Ալիլոյին, քանի որ նրանց հաճախ քաղցրավենիք են տալիս: 
Վրացական ավանդական տոնածառը կոչվում է «Չիչիլակի»: Պատրաստված է չորացրած փայտից։ Դրանք զարդարված են մանր մրգերով և քաղցրավենիքներով։

Դրանք ավանդաբար այրվում են հունվարի 19-ին։ Սա կոչված է նշելու տարվա անախորժությունների ավարտը: Մարդիկ իրենց նվերները  ստանում են դեկտեմբերի 31-ին։ Ավանդաբար երեխաներին նվերներ է բերում «Թովլիս պապան», որը թարգմանաբար նշանակում է «Ձմեռ պապիկ»: Նա սովորաբար կրում է սպիտակ հագուստ, ներառյալ գլխարկ և թիկնոց, որը կոչվում է «նաբադի»: Ամանորի գիշերը նա իջնում ​​է Կովկասի լեռներից և շրջում Վրաստանում, որպեսզի հյուրասիրություններ ու քաղցրավենիք հասցնի Վրաստանի բոլոր երեխաներին։ Երեխաները Թովլիս պապայի համար թողնում են ընկույզից և խաղողի հյութից պատրաստված «Չուրչխելա» համեղ հյուրասիրությունը։

Հայոց լեզու Տնային աշխատանք 16.12.2021

Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)

Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:

Նոբելի կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)

Նոբելի՝ կտակր մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող, կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:

Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)

Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի՝  իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված առաջին վարիչը:

Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):

Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող, ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում:

Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող: