Հայոց լեզոու Դասարանական աշխատանք 15.12.2021

Լրացուցիչ կրթության առաջադրանքի ստուգում:

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով: 

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Նրա աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:

Միշտ հիշում է մոր խոսքը:

Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:

Լճի ջուրը բարձրացել էր ձնհալից:

Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:

Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:

Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Կենտրոնի փողոցները լայն էին և ուղիղ:

Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:

Ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:

Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Սիրով կարդում էր գրողի բանաստեղծությունները:

Երեկոն շատ խաղաղ էր:

Այսորվա երեկոն շատ խաղաղ էր:

Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:

Կենտրոնի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:

Հրամանները շատ արագ էին կատարվում:

Հրամանատարի հրամանները շատ արագ էին կատարվում:

Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:

Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:

Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:

Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Ամփոփում ենք գիտելիքները հատկացուցչի մասին:

Հայոց լեզու Տնային աշխատանք 14.12.2021

Լրացնում ենք նախադասություններում բաց թողնված ծավալուն որոշիչներն ու կետադրում նախադասությունները:

  1. Իմ սիրելի գիրքը՝ առաջ գնված, դրված էր սեղանին:
  2. Ընկերներս՝ հավատարիմ և մտերիմ, գիտեն ուրախացնել ու ոգևորել ինձ:
  3. Ամանորը՝ զվարթ և ոգևորիչ, մեծերի ու մանուկների սիրելի տոներից է:
  4. Տարիներ առաջ դուրս եկած ֆիլմը շատ էր հուզել բոլորին:
  5. Ագահ և շատախոս մարդիկ ինձ դուր չեն գալիս:
  6. Հարգում եմ մարդկանց՝ բարի և պարտաճանաչ:
  7. Սիրում եմ հերոսներին՝ խիզախ և հետաքրքրասեր:
  8. Պետք է գնահատես ընտանիքդ՝ քեզ աջակցող:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 13.12.2021

  • Կատարում ենք առաջադրանքները:
  1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ  բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:


… ծաղիկներն օրորվում են … զեփյուռից:

Բուրավետ ծաղիկներն օրորվում են մեղմ զեփյուռից:

… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները:

Հեռվից եկող գետը ողողել էր փոքրիկ քաղաքի տներն ու պարիսպները:

… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին:

Ոգևորված ճանապարհորդը պատմում էր չոր անապատի մասին:

Գետը … շղարշով էր ծածկվել:

Գետը կեղտոտ շղարշով էր ծածկվել:

Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները:

Լեռների մեծ ստվերները ծածկել էին բերքաշատ դաշտերն ու հովիտները:

Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան:

Հնէաբանները եգիպտական դամբարանից հին գործիքներ գտան:

Հայոց լեզու Տնային աշխատանք 11.12.2021

  1. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը`հեռվից եկած, բերել էին գիշերը:
Ծաղիկը` դեղին և բուրավետ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` համեղ և հյութալի:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը`տխուր և վրդովված:
Մի ժպիտ` անկեղծ և մեղմ, թառել էր դեմքին:

2. Կետադրի՛ր:

Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

Հայոց լեզու Տնային աշխատանք 09.12.2021

  • Համացանցից կընտրես փոքրիկ տեքստ Ամանորի մասին, կտեղադրես պահանջի տակ,
  • կմգեցնես նախադասությունների գլխավոր անդամները,
  • շեղատառ կդարձնես երկրորդական անդամները,
  • շեղատառ դարձնելուց հետո նաև կմգեցնես գոյականական անդամի լրացումները:

Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկոլասի հետ կապված ավանդույթների վրա:
Սանտա Կլաուսն ապրում է Հյուսիսային բևեռում իր կնոջ հետ, որտեղ ամբողջ տարին անցկացնում է նվերներ պատրաստելով և դրա մեջ նրան էլֆերն են օգնում: Այնտեղ նա նամակներ է ստանում երեխաներից՝ Սուրբ Ծննդյան նվերներ խնդրելով։ Սուրբ Ծննդյան նախօրեին նա իր սահնակը լցնում է խաղալիքներով և թռչում աշխարհով մեկ՝ ութ հյուսիսային եղջերուներով՝ կանգ առնելով յուրաքանչյուր երեխայի տան մոտ։ Սուրբ Ծննդյան գիշերը Սանտան սահում է ծխնելույզից ներքև և թողնում նվերները՝ թարմանալով երեխաների թողած կաթով և թխվածքաբլիթներով:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 08.12.2021

  • Տրված համառոտ նախադասություններն ընդարձակում ենք՝ գոյականական և բայական անդամներին ավելացնելով երկրորդական անդամներ: Գլխավոր անդամները մգեցնում ենք, երկրորդականները դարձնում ենք շեղատառ:
    • Ձմեռը եկավ:
      Այս տարվա ցուրտ ձմեռը ուշ եկավ մեր քաղաք:
    • Աղջիկը մոռացավ:
      Մեր դասարանի խելացի աղջիկը տանը մոռացավ տնային աշխատանքը:
    • Տնակը լուսավորվեց:
      Քաղաքի ծայրում գտնվող փոքր տնակը պայծառ լուսավորվեց արևից:
    • Անտառը արթնացավ:
      Խիտ անտառը և բնակիչները արթնացան ուժեղ կրակոցից:
    • Հայրը զայրանում էր:
      Հոգնած հայրը աշխատանքից հետո զայրանում էր որդու վրա, որը դաս չէր արել:
    • Երգում էր թռչունը:
      Այն փոքրիկ և սիրուն թռչունը գեղեցիկ երգում էր ծառի վրա:
    • Պիտի վերադառնար ընկերը:
    • Կբերեր տղան:
    • Հույսն ապրել էր:
  • Նախադասության գլխավոր անդամները վերհիշելուց հետո ամփոփենք գիտելիքները նախադասության երկրորդական անդամների մասին:

Հայոց լեզու Տնային աշխատանք 07.12.2021

  1. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
    • ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
    • Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

ա) Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

բ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
    • Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
      Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
    • Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
      Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը: Այն ունի չորս հազար տեսակ:
    • Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
      Առավել արժեքավոր է մի տեսակ: Նրա հոտը շարունակ փոխվում է:
    • Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
      Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը:
    • Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
      Արդեն գիտական պատասխան կա այդ հարցին: Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Հայոց լեզու Տնային աշխատանք 05.12.2021

Շարադրում ենք մտքերը՝ ստեղծելով ամանորյա պատում.

  • Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները
  • Ամանորն ավելի լավը կարող է լինել…
  • Ամանորյա նվերներն ու ես
  • այլ

Մեր ընտանիքի ամանորյա ավանդույթները

Մենք՝ ես, մայրիկս և երբեմն նաև եղբայրս, ամեն տարի պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ: Դրա համար նայում ենք տարբեր տեսանյութեր կամ ինքներս որոշում, թե ինչ ձևի կլինի խաղալիքը և ինչից: Մենք արդեն պատրաստել ենք բրդից, կտորից, թղթից, կոճակներից և այլ նյութերից:
Ամեն տարի մենք տոնածառը զարդարելիս ամանորյա երգեր ենք միացնում և այդպես լավ տրամադրությամբ զարդարում այն:
Նաև ամեն տարի ես և մայրիկս պատրաստում ենք մանդարինի կեքս՝ շոկոլադի գլազուրով և խնձորի թխվածք:

Հայոց լեզու Տնային աշխատանք 02.12.2021

  1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Նախարարի այս նոր ձեռնարկը հավանաբար հաջողությամբ կպսակվի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Կլինի սրա հիման վրա:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Ունեմ մի լուրջ հակաճառություն
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Հենց քո ընկերոջ մասին է պատմությունս:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

2. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տեսք չունի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
-Բանն ի՞նչն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:
Գործն այն է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

Գրավոր աշխատանք, Հայոց լեզու 29.11.2021

  1. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
    • Սիրուն երազ, երեխայի ձայն, աշնան քամի բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության, գոյականական են, ըստ կազմության՝ պարզ, ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի՝ ազատ: Ահա նմանատիպ ևս մի քանի բառակապակցություն՝ ոսկե ականջօղ, հայրիկի աշխատանք, ձմեռային արձակուրդ:
    • Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, բացականչական, հրամայական, հարցական: Հիմա կներկայացնեմ երկուական օրինակ յուրաքանչյուր տեսակից.
      • 1) Աննան գնում էր տուն: Նա հոգնած եկավ տուն:
      • 2) Հե՜յ, մի գնա: Վա՜խ, ինչ գեղեցիկ վայ է:
      • 3) Արագացրու՛, ջուր բեր: Բարձրացի՛ր վերև:
      • 4) Ինչու՞ ես դու այստեղ: Ինչպե՞ս ես քեզ զգում:
    • Նախադասությունները, ըստ կազմության, լինում են պարզ և բարդ: Այս երկու տեսակների տարբերությունն այն է, որ պարզ նախադասությունը ունի մեկ ստորոգյալ, իսկ բարդը մեկից ավել: Տեսակներից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները:
      • 1) Պարզ նախադասությունները լինում են ընդարձակ և համառոտ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
        Ընդարձակ-Հեռուստացույցը քամուց անջատվեց: Ծաղիկը արևից չորացավ:
        Համառոտ-Քույրս գնաց: Նա սովորեց:
      • 2) Բարդ նախադասությունները լինում են ստորադասական և համադասական: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
        Ստորադասական-Նա չգնաց աշխատելու, որովհետև ուժեղ հիվանդ էր: Ես իջա դուրս, քանի որ տանը ձանձրացա:
        Համադասական-Ես իջա բակ և ընկերոջս տեսա: Նա գնաց դպրոց և հետո տուն:
    • Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով: Օրինակ՝ և, ու, բայց, կամ, իսկ:
    • Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: Օրինակ՝ Ես զարմացա, երբ տեսա նրան:
  2. Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:
    • Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել՝ ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին՝ հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թէ զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:
  3. Մգեցնում ենք տեքստի բոլոր ենթակաները, շեղատառ ենք դարձնում բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիները:

     Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել` ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի` ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր` անհանգստացնում էր նրանց սովորելը:
  4. Կազմում ենք բառակապակցություններ, որոնք կլինեն.
    • պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական,
      Քիթը կախ
    • բարդ, կայուն՝ ոչ վերաիմաստավորված, գոյականական,
      Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    • պարզ, ազատ, թվականական,
      Մինչև տասներեքը
    • բարդ, ազատ, ածականական:
      Ալ կարմիր զգեստ:
  5. Կազմում ենք նախադասություններ, որոնք կլինեն.
    • Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով,
      Ծովում լողացողը մայրիկն էր:
    • Հարցական, պարզ, համառոտ, դերանուն ստորոգելիով,
      Նկարում հաստա՞տ ես եմ:
    • Հրամայական, պարզ, ընդարձակ, սահմանական եղանակի պարզ ստորոգյալով,
      Իջի՛ր ներքև, նվերդ այստեղ է:
    • Պատմողական, բարդ, ստորադասական, առնվազն մեկ դերանուն-ենթակայով,
      Մենք գնացինք խանութ, որպեսզի Նոր Տարվան պատրաստվենք:
    • Պատմողական բարդ, համադասական, առնվազն մեկ գոյական-ենթակայով,
      Նրա պատճառով սեղանը ջարդվեց և ստիպված նորը գնվեց:
    • Պատմողական, պարզ, ընդարձակ, դերբայ-ենթակայով և դերբայ-ստորոգելիով:
      Պետք է մաքուր օդ շնչել և կառողջանաք: