Հայոց լեզու Տնային աշխատանք 28.11.2021

Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում.

  • Այս աշնանից մնացածը
  • Ձմեռ կգա…
  • Թե ձյունը մաքրեր աշնան հետքերը…
  • Հրաժեշտ աշնանը
  • այլ

Ձմեռ կգա

Շատ էի սպասել ձմռանը և ահա մի քանի օրից այն գալու է: Ես շատ եմ սիրում ձմեռը, քանի որ այդ ժամանակ ամենագլխավոր տոներից մեկն ենք նշում՝ Նոր Տարին: Շատ եմ սիրում, երբ մենք՝ բակի երեխաներս իջնում ենք և խաղում ենք, ձնեմարդ ենք սարքում: Նաև շատ եմ սիրում այն զգացմունքը, երբ դուք արդեն պատրաստվում եք Նոր Տարվան՝ գնում եք շատ խանութներ, համեղ ուտեստներ եք պատրաստում և ամենավերջում նստում ամբողջ ընտանիքով մեծ սեղանի շուրջ, միացնում եք հեռուստացույցը և սպասում, մինչև դառնա ժամը տասներկուսը…

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 26.11.2021

Կետադրում ենք նախադասությունները, որոշում տեսակները, գլխավոր անդամները։

  • Նրա սիրելի գույներն են կարմիր, դեղին, կանաչ։
    Նրա սիրելի գույներն են` կարմիր, դեղին, կանաչ։
  • Լևոնի լավ մասնագետ լինելը բոլորը գիտեին։
    Լևոնի լավ մասնագետ լինելը բոլորը գիտեին։
  • Գրողի հայրենի տուն վերադառնալը փոխեց ամեն ինչ
    Գրողի՝ հայրենի տուն վերադառնալը փոխեց ամեն ինչ
  • Բարեկամիս Լևոնի ճամփորդության գնալն անսպասելի էր։
  • Փոքրիկի հավաքած ցախն այրելը փրկեց բոլորին։
    Փոքրիկի հավաքած ցախն այրելը փրկեց բոլորին։
  • Սուրհանդակի գլուխ տալը տպավորեց իշխանին։
  • Հավաքեցինք իրերն ու գնացինք հայրիկի փայտից շինած տնակը վերջին անգամ տեսնելու։
  • Քո ասած Ինձ համար միևնույն է խոսքն ինձ հիասթափեցրեց որոշեցի հեռանալ։
  • Նախագծին մասնակցել են
    Դ. Սարգսյանը
    Վ. Սերոբյանը
    Ն. Խաչատրյանը
    Նախագծին մասնակցել են.
    Դ. Սարգսյանը,
    Վ. Սերոբյանը,
    Ն. Խաչատրյանը:

Առաջադրանքը կատարելուց հետո ամփոփում ենք սովորածը նախադասության ենթակայի կետադրության մասին։

Հայոց լեզու Տնային աշխատանք 25.11.2021

Գրել պարզ նախադասություն,

  • որտեղ ենթական ու ստորոգյալը կունենան շրջուն շարադասություն։
    Գիտակցվեց արվածը:
  • որի ստորոգյալը կլինի բաղադրյալ ու կունենա ածականական ստորոգելի։
    Նրա տետրը կանաչ էր:
  • որի ենթական կլինի փոխանուն թվական։
    Վեցերորդը աշխատանքը լավ կատարեց:
  • որը կունենա բազմակի ենթականեր։
    Աննան, Ինեսան և Մարին գնացին թատրոն:
  • որի ենթական ու ստորգելին կլինեն դերբայներ։
    Կարդալը զարգացնում է:

Հայոց լեզու Տնային աշխատանք 23.11.2021

Չորրորդ առաջադրանքի պահանջները կատարի՛ր՝ ընտրելով մի հատված Ակուտագավա Րյունոսկեի «Գորտը» ստեղծագործությունից:

Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: 

  • Գրի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը՝ ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության:

    Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
    Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ

    Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը:
    Հարցական նախադասություն, պարզ ընդարձակ

    Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ:
    Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ

    Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները:
    Հարցական նախադասություն, պարզ ընդարձակ:

    Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
    Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ

    Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը:
    Պատմողական նախադասություն, պարզ ընդարձակ
  • — Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: 
  • Մգեցրո՛ւ ենթականերն ու ստորոգյալները:
  • Ստորոգյալների կողքին՝ փակագծերում, նշի՛ր տեսակը (պարզ, բարդ):

Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց (պարզ).
— Ինչի՞ համար գոյություն ունի (բարդ) ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ (պարզ): Ինչի՞ համար գոյություն ունեն (բարդ) միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել (պարզ):
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին (պարզ) լճակում նստած գորտերը

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 22.11.2021

Կատարում ենք առաջադրանքները:

1.Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունները վերադասավորելովենթականերն ու ստորոգյալները մգեցնելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

2. Հոմանիշներից  յուրաքանչյուրով պարզ ընդարձակ նախադասություն կազմի՛ր:

  • ա) Պաշտպանել, պահպանել:
  • բ) Պատրվակով, շնորհիվ:
  • գ) Դրդել, մղել:

ա) Ռուբենը պաշտպանում էր փոքր քրոջը:

Մարդիկ պետք է պահպանեն երկու մետր հեռավորություն:

բ Դպրոց չգնալու պատրվակով տղան թեման չհասկացավ:շ

Մոր շնորհիվ նա դարձավ հայտնի:

գ Ես քեզ դրդեցի այդ քայլը անել:

Ֆիզիկայի փորձի համար պետք է մղել ներարկիչի մղոցը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկըընդգծի՛ր տեքստի բառակապակցությունները:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի (կեղտոտումը, աղտոտումը) , … (քանզի, որովհետև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

4. Համացանցից հանի՛ր փոքրիկ տեքստ քեզ հետաքրքրող որևէ բնագավառի մասին, տեղադրի՛ր բլոգում:

  • Գրի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը՝ ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության:
  • Մգեցրո՛ւ ենթականերն ու ստորոգյալները:
  • Ստորոգյալների կողքին՝ փակագծերում, նշի՛ր տեսակը (պարզ, բարդ):

Հայոց լեզու Տնային աշխատանք 21.11.2021

Կազմում ենք նախադասություններ, որոնցում ստորոգյալը կլինի.

  • պարզ
    Ես նայում եմ:
  • բաղադրյալ՝ գոյական ստորոգելիով,
    Աղջիկը խաղում էր իր գնդակով:
  • բաղադրյալ՝ ածական ստորոգելիով,
    Կարմիր շորը հարդուկված էր:
  • բաղադրյալ՝ դերանուն ստորոգելիով,
    Նա էր այն մարդը, ով գողացավ դա:
  • բաղադրյալ՝ թվական ստորոգելիով,
    Նա ունի երեք եղբայր և մեկ քույր:
  • բաղադրյալ՝ դերբայ ստորոգելիով:
    Աշակերտը դաս էր լսում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 19.11.2021

  • Նոր հիմունքը լիարժեքորեն ընկալելու համար վերհիշենք նախադասության գլխավոր անդամները:
  • Կազմում ենք նախադասություններ, որոնցում ենթական կլինի.
    • գոյական,
      Աղջիկը գնում էր տուն:
    • դերանուն,
      Բոլորը սպասում էին, որ նա վերադառնա:
    • փոխանուն ածական,
      Սպիտակը շուտ է կեղտոտվում:
    • փոխանուն թվական,
      Հինգհարյուրը հերի՞ք է:
    • անորոշ դերբայ,
      Վազելը օգտակար է առողջությանը:
    • ենթակայական դերբայ,
      Տանջվողը հանգստանում էր:
    • հարակատար դերբայ,
      Հիվանդացածը մնաց տանը:
    • բառակապակցություն:
      Կարմիր շորը նրա վրա գեղեցիկ էր նայվում:

Հայոց լեզու Տնային աշխատանք 18.11.2021

Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛րԻնչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան փոքր, ինչքան մրջյունը:

Այնպես սովորել, ինչպես գերազանցիկը:

Այնտեղ ուտում է, որտեղ (ուր) դաս են անում:

Երբ քնեցիր, հենց այդ ժամանակ դա պատահեց:

Հենց որ մրսեցիր, հիվանդացար:

Չես կարող, այնպես որ կօգնենք:

Տանն էի, մինչդեռ նրանք զվարճանում էին:

Քանի դեռ ուշ չէ, գնամ քայլելու

Ձևացրեց, թե գիտի:

Հայոց լեզու Տնային աշխատանք 16.11.2021

Պատմողական, հարցական, հրամայական և բացականչական տեսակի նախադասությունների օրինակներ գրել մեր (քո) ընթերցած ստեղծագործություններից:

Պատմողական — Ընտանիքի հետ նոր տուն տողափոխվելուց հետո, հասկանալով, որ ընկերներին այլևս չի տեսնի, Բրունոն որոշեց մի զբաղմունք գտնել:

Հարցական — Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ:

Հրամայական — Օր կորցնել չի կարելի:

Բացականչական — Երեխային թվաց հեռվի՜ց, միջանցքով գալիս են։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 15.11.2021

  1. Օժանդակ բայի տեղը փոխելով՝ նախադասության անդամները հերթով շեշտել: Օրինակ՝
    • Ես նրան պատմելու եմ այսօր եղելությունը:
    • Ես եմ նրան պատմելու այսօր եղելությունը:
    • Ես նրան եմ պատմելու այսօր եղելությունը:
    • Ես նրան այսօր եմ պատմելու եղելությունը:
    • Ես նրան այսօր եղելությունն եմ պատմելու:
    • Ճամփորդությունը երեկ շարունակում էին քայլարշավով:
    • Ճամփորդությունն էին երեկ շարունակում քայլարշավով:
    • Ճամփորդությունը երեկ էին շարունակում քայլարշավով:
    • Ճամփորդությունը երեկ քայլարշավով էին շարունակում:
    • Ստեղծագործություններն այս ամիս ընթերցվում են՝ ըստ օրացուցի:
    • Ստեղծագործություններն են այս ամիս ընթերցվում՝ ըստ օրացույցի:
    • Ստեղծագործություններն այս ամիս են ընթերցվում՝ ըստ օրացույցի:
    • Ստեղծագործություններն այս ամիս ըստ օրացույցի են ընթերցվում:
    • Դպրոցում այսօր հավաքվում են մրցույթի մասնակիցները:
    • Դպրոցում են այսօր հավաքվում մրցույթի մասնակիցները:
    • Դպրոցում այսօր են հավաքվում մրցույթի մասնակիցները:
    • Դպրոցում այսօր մրցույթի մասնակիցներն են հավաքվում:
  2. Նախորդ նախադասության պատմողական՝ հաստատական նախադասությունները դարձնել ժխտական:


  3. Պատմողական, հարցական, հրամայական և բացականչական տեսակի երկուական նախադասություն կազմել: