Հայոց լեզու Տնային աշխատանք 14.11.2021

Ստեղծագործում ես՝ ընտրելով թեմաներից մեկը և զրուցելով ինքդ քեզ հետ:

  • Որքանո՞վ եմ ինքս ինձ ճանաչում
  • Ինչպիսի՞ն եմ ուզում տեսնել ինձ տարիներ անց
  • Ի՞նչն է ինձ օգնում ավելի լավը դառնալ
  • Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին
  • Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը
  • այլ

Ինչպիսի՞ն եմ ուզում տեսնել ինձ տարիներ անց

Ես ուզում եմ սովորական կյանք ունենալ: Դեռ չգիտեմ ինչ աշխատանք ընտրել, բայց լավ աշխատավարձ ունեցող և որ այն լինի ինձ հոգեհարազատ: Կուզենայի հոգատար, գեղեցիկ և հավատարիմ մարդ: Ուզում եմ ունենալ մեկ կամ երկու երեխա, ոչ ավել: Կուզենայի ապրել մեծ բնակարանում, որը շատ գեղեցիկ և ժամանակակից լինի: Կուզենայի շատ ճամփորդել և ուղղակի վայելել կյանքը:

Հայոց լեզու Տնային աշխատանք 11.11.2021

Կգրես ընկերոջդ բնութագրող

  • հինգ բառակապակցություն,
    Բարի մարդ, հանգիստ մարդ, ուշադիր ընկեր, զվարճալի մարդ, հոգատար ընկեր:
  • հինգ նախադասություն:

Անահիտը սիրում է ձեռքի աշխատանք անել: Նա շատ զվարճալի է և միշտ կատակներ է անում: Անահիտը բարի է և՛ մարդկանց և՛ կենդանիների հանդեպ: Մենք բոլորս շատ մոտ ենք և ունենք մեր ծիծաղալու թեմաները, որոնք ուրիշները չեն հասկանա: Մենք իրար հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 08.11.2021

Բառակապակցություն. բառակապակցությունների տեսակները

  • Վերհիշում ենք անցածը բառակապակցությունների և դրանց տեսակների մասին:
  • Քննարկում ենք լեզվական աշխատանքները:
  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Բառակապակցություններ կազմել` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները ավելացնելով:
      • Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն:
      • Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:
        Միակ կղզի, խիստ անտառապահ, հեռանալ այգուց, չորացած թանաք, չորս թռչուն
    2. Բառակապակցություններ կազմել` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:
      • Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, ներքուստ:
      • Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:
        շատ լաց լինել, փոքր-ինչ մեծ, համարյա լաց լինել, հազիվ հանգստանալ, ներքուստ հուզվել
    3. Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորել, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
      • Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
        Դելֆինների փորձերից կենսաբանները հացադուլ են հայտարարում:
      • Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
      • Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
      • Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
      • Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
      • Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
      • Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում Ճապոնիայում:
    4. Կազմել նշված տեսակների երեքական բառակապացություններ, որոնք ինչ-որ ձևով կապված կլինեն քեզ հետ:
      • Ըստ կազմության
        • պարզ (երկանդամ)-
        • բարդ (բազմանդամ)-
      • Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի
        • ազատ-
        • կայուն՝ ոչ վերաիմաստավորված-
        • կայուն՝ վերաիմաստավորված-
      • Ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելիության
        • գոյականական-
        • ածականական-
        • թվականական-
        • դերանվանական-
        • բայական-
        • մակբայական-
    5. Համացանցից ընտրել փոքրիկ լրատվական տեքստ՝ հանելով երեք բառակապակցություն և նշելով դրանց տեսակները:

Հայոց լեզու Տնային աշխատանք 1.11-5.11

1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Գորտն սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը: Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ:
Սա կոշիկն է այն հսկայի, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք:


Համադասություն և ստորադասություն

2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

Կրակ
Ուժեղ կրակ
Գազօջախի կրակ
Մարդկանց կրակ
Անտառի կրակ

Ջուր
Մաքուր ջուր
Ցնցուղի ջուր
Երեխայի ջուր
Աղբյուրի ջուր

Հող
Բերքատու հող
Ծաղկամանի հող
Հարևանների հող
Գյուղի հող

Օդ
Կեղտոտ օդ
Քաղաքի օդ
Գյուղացիների օդ
Անտառի օդ

Երեխա
Չարաճճի երեխա
Մանկապարտեզի երեխա
Ծնողների երեխա
Մանկատան երեխա

Տուն
Մեծ տուն
Դիմացի տուն
Պապիկի տուն
Երաժշտության տուն

3. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

Սիրել
Սիրել մայրիկին
Սիրել նկարել
Սիրել ծովը
Սիրել սրտով

Կտրտել
Կտրտել հավին
Կտրտել պանիրը
Կտրտել հացը
Կտրտել դանակով

Մատուցել
Մատուցել ինձ
Մատուցել ուտելիք
Մատուցել նապաստակին
Մատուցել սկուտեղով

Մոտեցնել
Մատուցել մարդուն
Մոտեցնել ուտելիք
Մոտեցնել համակարգչին
Մոտեցնել տոպրակով

Հանգտացնել
Հանգստացնել երեխային
Հանգստացնել սիրտը
Հանգստացնել ամբոխին
Հանգստացնել խաղալիքով

 4. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ:

Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

Անհանգստանալ
Շատ անհանգստանալ
Ուժեղ անհանգստանալ
Երեկոյան անհանգստանալ
Տանը անհանգստանալ

Սովորել
Շատ սովորել
Լավ սովորել
Առավոտյան սովորել
Դպրոցում սովորել

Ուղևորվել
Քիչ ուղևորվել
Երկար ուղևորվել
Աշնանը ուղևորվել
Եգիպտոս ուղևորվել

Կեղտոտվել
Շատ կեղտոտվել
Ուժեղ կեղտոտվել
Ցերեկը կեղտոտվել
Բակում կեղտոտվել

5. Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`
 հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը — ո՞ւմ օգնությունը, լավ բերք — ինչպիսի՞ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ — ինչպիսի՞ ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն — ու՞մ ընկերություն, գործարանի ծխնելույզներ — ինչի՞ ծխնելույզներ, հատել անտառը — հատել ի՞նչը, քաղաքում հանդիպել — ո՞րտեղ հանդիպել, ընկերներին հրավիրել — ո՞ւմ հրավիրել, արագ տարածվել — ինչպե՞ս տարածվել, հանդիպել խոչընդոտների — հանդիպել ինչի՞ն:

6. Ուշադրությո´ւն դարձրու  բառակապակցություններին և փորձի՛ր պարզել,  թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծ հոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

7. Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):

Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:

Բ- Թռչունների ձվեր: Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:

Ա խմբում երկու բառերն էլ լրացյալ են, իսկ Բ խմբում կա և՛ լրացյալ, և՛ լրացնող

 8. Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի’ր` ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:

Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:

Ա խումբ-Հացահատիկ ցանել, Ուրիշ երկրներ, Բացասական հետևանքներ, Զգացմունքներով ապրել

Բ խումբ-Ձկներ և խեցգետիններ, Թե՛ծովում, թե՛ ցամաքում, Խոհեր և զգացմունքներ

Բ խմբում երկու բառերն էլ լրացյալ են, իսկ Ա խմբում կա և՛ լրացյալ, և՛ լրացնող

Հայոց լեզու Տնային աշխատանք 7.11.2021

  • Ծանոթություն Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցին. ,
  • Բլոգում գրում ենք նրա մասին, ինչ սովորեցինք ընթերցածից:
    Սովորեցի շատ բան դպրոցի և նրա ստեղծման մասին: Այն որ 1985թ-ին Աշոտ Բլեյանը եկավ մի նորաբաց դպրոց, որտեղ դարձավ տնօրեն, իսկ 1989թ-ին ստեղծվեց արդեն “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը:
    Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է, իսկ ուսուցիչները այսպես ասած վարդապետներ են: Սրան ավելացնենք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ և այդպես ստեղծվեց կրթահամալիրի անունը:
    Ամենասկզբում շենքը մեկն էր, իսկ երեխաները շատ էին: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն էր: Հետո սկսեցիվ ավելանալ շենքերը և դարձավ մեծ կրթահամալիր:
    Կրթահամալիրը շատ խնդիրներ է ունեցել իր ճանապարհին: Ամենագլխավորը պատվիրատունին գտնելն էր: Դժվար էր գտնել պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում:
    Կրթահամալիրը սկսեց օգտագործել համակարգիչներ, որպես ուսումնական գործիք: Դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: 
    Եվ այլն:
  • «Սա մի վայր է, որտեղ…» թեմայով տեղեկատվական-գովազդային տեսանյութերի պատրաստում՝ նվիրված կրթահամալիրի տոնին:

Հայոց լեզու Ուսումնական աշուն

Ընթերցանություն

Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.

  • Գրավոր վերլուծություն
    • Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
    • Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
    • Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
    • Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
    • Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:

Ես այս արձակուրդի ընթացքում կարդացել եմ մի շատ հետաքրքիր գիրք, որը կոչվում է “Զոլավոր Գիշերազգեստով Տղան”: Այն մի տղայի և նրա ընտանիքի մասին է, որոնք Բեռլինում էին ապրում, բայց հետո տղայի՝ Բրունոյի հայրիկի աշխատանքի պատճառով տեղափոխվեցին մի անհայտ և հեռու տեղ, որտեղ ապրում էին մի տանը, որը կոչվում էր Աստ-Վերցնեն: Ի դեպ, Բրունոն ծնվել էր ֆաշիստների ընտանիքում, և նրա հայրիկը ղեկավարում էր մի ճամբար, որտեղ շատ զինվորներ կային և հրեաներ:
Բրունոն շատ էր սիրում հետազոտություններ անել և ապագայում ուզում էր դառնալ հետազոտող: Այդպես նա որոշեց հետազոտել իրենց նոր տունը և ցանկապատի երկայնքով քայլում էր՝ փորձելով գտնել մի հետաքրքիր բան, որը վերջի վերջո գտավ: Նա գտավ մի տղայի, որը միայնակ նստած էր ցանկապատի մոտ: Բրունոն որոշեց մոտենալ և ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ իր երեք մտերիմ ընկերները մնացել էին Բեռլինում: Պարզվեց, որ այդ տղայի անունը Շմուել էր, և նա հրեա էր: Բրունոն ընկերացավ այդ տղայի հետ, և նրանք ամեն օր տեսնվում էին՝ խոսելու: Նա նկատել էր, որ Շմուելն ամեն օր ավելի նիհարում էր, և տեսքը վատանում էր և որոշեց իր հետ ուտելիք բերել՝ ընկերոջը կերակրելու:
Այդպես նրանք մոտ մեկ տարի ապրեցին Աստ-Վերցնենում, և Բրունոն արդեն սովոր էր այս միջավայրին: Նա շատ էր մտերմացել Շմուելի հետ, բայց այդ ընկերությունը գաղտնի էր, քանի որ եթե ծնողները իմանային, որ իրենց որդին հրեայի հետ է խոսում, դա շատ վատ կարող էր ավարտվել:
   Բրունոյի մայրիկը շատ էր կարոտում Բեռլինը և անընդհատ վիճում էր ամուսնու հետ, որ այս տեղը վատն է և՛ իր, և՛ երեխաների համար, և մի օր վերջապես հասավ իր ուզածին: Մայրիկը, Բրունոն և Գրետելը՝ Բրունոյի քույրը, պետք է վերադառնային Բեռլինի տուն և կարող է ընդմիշտ այնտեղ մնային: Այդ վատ նորությունով Բրունոն եկավ իր ընկերոջ մոտ և հայտնեց այն: Շմուելը շատ էր տխրել, և դա նկատելով՝ Բրունոն որոշեց մի լավ բան անել: Բրունոն ասաց Շմուելին, որ նա կարող է հագնել այդ ճամբարի զոլավոր գիշերազգեստներից մեկը և մտնել ցանկապատի այն կողմ՝ տեսնելու, թե ինչ կյանք է այնտեղ և հետազոտություն կատարելու: Այդպես հաջորդ օրը Շմուելը բերեց այդ գիշերազգեստից, Բրունոն այն հագավ և մտավ ցանկապատի ցանցի տակով դեպի մյուս կողմը: Մի քիչ քայլելուց հետո անձրև սկսվեց, և նրանց շրջապատեցին զինվորները, որոնք հրամայեցին բոլոր հրեաներին այդտեղ հավաքվել և քայլքին մասնակցել: Դրանից հետո նրանք մտան մի փոքր սենյակ, որտեղ պետք է գիշերեին:
Դրանից հետո ոչ ոք չէր կարող գտնել Բրունոյին: Զինվորները տան ամեն անկյունը, հարևան գյուղերը, շրջակայքը նայեցին, բայց ոչինչ չգտան, բացի թողած շորերից՝ փոխվելուց հետո: Մեկ տարի հետո հայրիկը դեռ աշխատում էր այդտեղ և որոշեց քայլել ցանկապատի երկայնքով և գտավ այդ շորերը, որից հետո նորից սկսեց մտածել, թե ուր կարող էր իր որդին գնալ: Ամեն ինչ հասկանալով՝ նա նստեց գետնին, որտեղ առաջ նստում էր Բրունոն:
Այսքանով ավարտվում է պատմությունը:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 22.10.2021

  1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով: Օրինակ` ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
    • Մարդկային-համամարդկային, ծայրահեղ-ծայրահեղական, ստամոքսային-ստամոքսա-աղիքային, գիտակցություն-անգիտակցություն, ակնաբույժ-ակնաբուժություն, մթնոլորտ-մթնոլորտային, որոշում-անորոշում, ընդհատ-անընդհատ, օրինաչափ-անօրինաչափ, ձեռնարկ-ձեռնարկություն, մանրէ-մանրէաբան, փոխանակություն-նյութափոխանակություն:
  2. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
    • ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
      Բարդ բառեր
    • բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
      Բարդ ածանցավոր բառեր
  3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:
    • ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:
    • բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
    • գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
  4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
    • Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր, բարի մտքով-բարեմիտ, վատ համբավ ունեցող-վատահամբավ, հեշտությամբ թեքվող-դյուրաթեք, խաժ աչքեր ունեցող-խաժաչք, կյանքը սիրող-կենսախինդ, հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ, կյանքով ուրախացող-կենսուրախ:
  5. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
    • Մանր նկարներ անող-մանրանկարիչ, թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական, միտք հղանալը-մտահեղ, արդյունք ունեցող-արդյունավետ, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար  կշիռ ունենալը-հավասարակշիռ, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

Հայոց լեզու Տնային աշխատանք 21.10.2021

Քո սիրելի ստեղծագործության մասին տեղեկատվական տեքստ կտեղադրես բլոգում՝ բոլոր բառերը բաժանելով բառակազմական բաղադրիչների՝ արմատ, ածանց, հոդակապ, վերջավորություն:

Տասներեք տարեկանում Աննա Ֆրանկը սկսում է իր օրագիրը՝ ապաստարանի մասին, թե ինչպես է նա ընտանիքի հետ թաքնվում է գերմանացիներից, որոնք ուղղված էին քաղաքի հրեաների և նրանց օգնող քրիստոնյաների դեմ: Օրագրում նա խոսում էր երևակայական Քիթթիի հետ, որտեղ նկարագրում է թաքստոցում ապրող 8 մարդկանց ամենօրյա կենցաղը, հույսերը, ապրումները և սովորությունները… Այդ մարդիկ են՝ Օտտո Ֆրանկը, Էդիթ Ֆրանկը, Մարգո Ֆրանկը, Աննա Ֆրանկը, Հերման վան Պելսը, Ավգուստա վան Պելսը, Պետեր վան Պելսը և Ֆրից Պֆեֆերը: 1942 թ. Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան վան Պելսերի ընտանիքի հետ:
Այդ ժամանակ տիրում է սով, մարմնավաճառություն, հիվանդություններ… 1944 թ., երբ գերմանացիները պատրաստվում էին թողնել Ամստերդամը, անհայտ անձ, որին հայտնի էր ապաստարանի մասին, մատնում է Ֆրանկներին և ընտանիքին կալանավորում են: Գրառումներն այստեղ ընդհատվում են: Կալանվածներին ուղարկում են տարբեր համակենտրոնացման ճամբարներ: Ճամբարներից ողջ է վերադառնում միայն Օտտո Ֆրանկը:

Տասներեք-տաս-ն-երեք
Տարեկանում-տար-եկան-ում (ի-ն սղվում է)
Աննա Ֆրանկը-Աննա Ֆրանկ-ը
Սկսում է-սկս-ում-է (ել-ը սղվում է)
Գրել-գր-ել (ի-ն սղվում է)
Իր-իր
Օրագիրը-օր-ա-գիր-ը
Ապաստարանում-ապաստ-արան-ում (ան-ը սղվում է)
Որտեղ-որ-տեղ
Նա-նա
Ընտանիքի-ըն-տան-իք-ի
Հետ-հ-ետ
Թաքնվում է-թաքն-վում-է (ու-ն սղվում է)
Գերմանացիներից-գերման-ացի-ներ-ից (իա-ն սղվում է)
որոնք-որ-ոնք
ուղղված էին-ուղղ-ված-էին (ի-ն սղվում է)
քաղաքի-քաղաք-ի
հրեաների-հրեա-ներ-ի
նրանց-նրան-ց
օգնող-օգն-ող (ել-ը սղվում է)
քրիստոնաների-քրիստ-ոնյա-ներ-ի (ոս-ը սղվում է)
դեմ-դ-եմ
օրագրում-օր-ա-գր-ում (ի-ն սղվում է)
նա-նա
խոսում էր-խոս-ում-էր (ք-ն սղվում է)
երևակայական-երևակայ-ական (ել-ը սղվում է)
Քիթթիի-Քիթթի-ի
նկարագրում է-նկար-ա-գր-ում-է (ի-ն սղվում է)
թաքստոցում-թաքստ-ոց-ում (ու-ն սղվում է)
ապրող-ապր-ող (ել-ը սղվում է)
մարդկանց-մարդկ-անց (ի-ն սղվում է)
ամենօրյա-ամեն-օր-յա
կենցաղը-կեն-ցաղ-ը (ս-ն սղվում է)
հույսերը-հույս-եր-ը
ապրումները-ապր-ում-ներ-ը (ել-ը սղվում է)
սովորությունները-սովոր-ություն-ներ-ը
մարդիկ են-մարդիկ-են
Ընտանիքը-ըն-տան-իք-ը
տեղափոխվում է-տեղ-ա-փոխվ-ում-է (ել-ը սղվում է)
Ապաստարան-ապաստ-արան (ան-ը սղվում է)
վան Պելսերի-վան Պելսեր-ի
ժամանակ-ժամ-անակ
տիրում էր-տիր-ում-էր (ե-ն փոխվում է ի-ի)
մարմնավաճառություն-մարմն-ա-վաճառ-ություն (ի-ն սղվում է, ել-ը սղվում է)
հիվանդություններ-հիվանդ-ություն-ներ
Գերմանացիները-գերման-ացի-ներ-ը (իա-ն սղվում է)
պատրաստվում էին-պատրաստ-վում-էին (ել-ը սղվում է)
թողնել-թողնել
անհայտ-ան-հայտ
հայտնի էր-հայտ-նի-էր
Ապաստարան-ապաստ-արան-ի (ան-ը սղվում է)
մասին-մաս-ին
մատնում է-մատն-ում-է (ել-ը սղվում)
կալանավորում են-կալան-ավոր-ում-են (ք-ն սղվում)
գրառումներն-գր-առ-ում-ներ-ն (ի-ն սղվում է)
այստեղ-այս-տեղ
ընդհատվում են-ընդ-հատվ-ում-են (ել-ը սղվում է)
կալանվածներին-կալան-ված-ներ-ին (ք-ն սղվում է)
ուղարկում են-ուղ-արկ-ում-են (ի-ն սղվում է)
տարբեր-տար-բեր
համակենտրոնացման-համա-կենտրոն-աց-ման
ճամբարներ-ճամբ-ար-ներ (ել-ը սղվում է)
վերադառնում-վեր-ա-դառն-ում (ալ-ն սղվում է)

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 20.10.2021

Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:

Թվական-թվ-ական (ի-ն սղվում է), ածական
Պատմություն-պատմ-ություն (ու-ն սղվում է), գոյական
Աղյուսակ-աղյուս-ակ, գոյական
Գրիչ-գր-իչ (ի-ն սղվում է), գոյական
Ազդեցություն-ազդեց-ություն (լ փոխ. ց-ով), գոյական
Խորություն-խոր-ություն, գոյական

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Արևելք-արև-ելք, գոյական
Արևմուտք-արև-մուտք, գոյական
Կենսագիր-կենս-ա-գիր, գոյական, ածական
Օտարամուտ-օտար-ա-մուտ (ք-ն սղվում է), ածական
Ծովագնաց-ծով-ա-գնաց, գոյական, ածական
Ինքնատիպ-ինքն-ա-տիպ, ածական

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

Արևելյան-արև-ել-յան (ք-ն սղվում է), ածական
Կենսագրություն-կենս-ա-գր-ություն (ի-ն սղվում է), գոյական
Արևադարձային-արև-ա-դարձ-ային, ածական
Անուշահոտություն-անուշ-ա-հոտ-ություն, գոյական
Բազմատեսակություն-բազմ-ա-տես-ակ-ություն (ու-ն սղվում է), գոյական

2. Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, հոտ, փոս:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են պարզ ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, տնային, հայրենական, պահարան:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, կենսագիր, արևելք, ծովագնաց:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, օդանավակայան, մտածողություն:

3. Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
 ա) հնչյունափոխված են.
ա) լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, լճափ, հանգստություն
բ)
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում,

ա)Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:

4. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել)
գ) Ակնթարթ, ակնհայտ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել —
փնտրել):

5.Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:

6. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:

7. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:

Հայոց լեզու Տնային աշխատանք 17.10.2021

Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն նախագծով պատրաստում ենք նախագծային աշխատանքներ՝ ձայնագրություններ՝ ընտրելով նշվածներից մեկը (կարող ես վերցնել որևէ հատված):