Վերհիշում ենք մակբայները, կապերը, շաղկապները։
Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:
- Աշունը կրկին (ժամանակի մակբայ) եկավ՝ բերելով դեղինն իր հետ:
- Ամենուր (տեղի մակբայ) տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:
- Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք (ժամանակի մակբայ) չէր եղել:
- Վաղուց (ժամանակի մակբայ) չէին նստել դեմ դիմաց (տեղի մակբայ) ՝ խոսելու երբեմն (ժամանակի մակբայ) պատահող զավեշտալի դեպքերից:
- Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն (ժամանակի մակբայ) սկսել էր լրջորեն մտածել:
- Հետո (ժամանակի մակբայ) եղբայրաբար խորհուրդ տվեց արագորեն (ձևի մակբայ) հեռանալ այդ վայրից:
Գտնել կապերն ու շաղկապները, որոշել տեսակները:
- Սիրում էր աշունը, որովհետև (շաղկապ-ստորադասական) մտածել էր տալիս անցյալի մասին (կապ-հետադրություն, իսկական):
- Նամակ գրելու համար (կապ-հետադրություն, իսկական) պետք է հավաքել մտքերը, որպեսզի (շաղկապ-ստորադասական) տողերը հասկանալի ու (շաղկապ-համադասական) գեղեցիկ լինեն:
- Գրքերի տակ (կապ-հետադրություն, անիսկական) գաղտնի նամակն էր՝ ուղղված ուսուցչին, չնայած (կապ-նախադրություն, իսկական) նա վաղուց էր նկատել:
- Տարիներ առաջ (կապ-հետադրություն, իսկական) նամակները այլ էին, իսկ (շաղկապ-համադասական) հիմա գնալով ավելի են փոխվում:
- Դաշնամուրի վրա (կապ-հետադրություն, անիսկական) էր դրված նամակը, որ (շաղկապ-ստորադասական) մտնողն անմիջապես նկատի:
- Ըստ (կապ-նախադրություն, իսկական) մեծաթիվ ուսումնասիրողների՝ Կոմիտասի գործը մեծ դեր է ունեցել, քանի որ (շաղկապ-ստորադասական) փրկել է հայկականը: