Հայոց լեզու Դասարանական աշխատանք 13.09.21

Կրկնում ենք անցածը՝ կատարելով առաջադրանքները:

  1. Տրված բառերը բաժանել՝ ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից ընտրել երեք բառ):
    • Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
  2. Տեսնել, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ինչ հարցի է պատասխանում և բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:
    • գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ,
    • կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
  3. Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմել:
    • Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Անք-
Ցի-
Ածո-պահածո, հանածո
Ք-վանք, շենք, հանք
Ուկ-
Իք-չարիք, բարիք, գալիք, հրաշալիք
Իչ-բացիչ, բռնիչ, սրբիչ
Ու-հատու
Ան-Սևան
Իկ-մարդիկ, մարտիկ, մարզիկ
Պան-մարզպան, այգեպան
Ստան-Հայաստան, Վրաստան, բուրաստան
Ուհի-պարուհի, ուսուցչուհի

  1. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձնել և բացատրել օրինաչափությունը:
    • Ուժ, տարր, ծով, կույտ, բերդ, շենք, ձեռք:
    • Ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ;
    • Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
    • Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
    • Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
    • Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
    • Մարդ, կին:
  2. Փակագծերում տրված բառերը հոգնակի դարձնել և համապատասխան ձևով գրել կետերի փոխարեն:
    • Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
    • Հարթավայրերում գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
    • Օթերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
    • Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
    • Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
    • Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
    • Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

Հայոց լեզու Տնային աշխատանք 6.09.2021

Պատկերացրո´ւ, որ ունես երազանքդ իրականացնելու հնարավորություն, բայց հազարներից ընտրելու են միայն ամենաարժանիին: Գրի´ր նամակ՝ ցույց տալով, որ հենց դու ես արժանի դրան՝ նշելով առավելություններիդ մասին: Վերնագիրն ինքդ կորոշես:

Չորքոտանի երազանք

Ես երազում եմ գտնել կամ բացել մի շատ լավ ապաստան կենդանիների համար:
Ես միշտ փողոցներով քայլելիս տեսնում եմ շներ և կատուներ, որոնց շատ եմ խղճում: Նրանք ապրում են շատ դժվար պայմաններում: Փողոցային կենդանիները սոված են լինում, ծարավ, մրսում են, կարող են ավտոմեքենայի տակ ընկնել, նրանց նեղացնում են ուրիշ կենդանիները կամ մարդիկ, նրանք հիվանդանում են և իրենց ոչ ոք չի կարող բուժել և լիքը այլ բաներ: Նաև շատ եմ լսել, որ մարդիկ իրենց կենդանիներին դուրսն են թողնում, որովհետև «նրանք իրենց արդեն պետք չեն»: Ես կուզենայի մի մեծ և լավ ապաստան բացել այդպիսի կենդանիների համար, որտեղ նրանք կունենան ուտելիք և ջուր, տաքություն, բուժում և անվտանգություն: Այդ ապաստանում իրենց մասին լավ հոգ կտանեն և այդ կենդանիները կգտնեն իրենց լավ տերեր, որոնք լավ իրենց կպահեն և կսիրեն:
Մարդիկ միշտ իրենց մասին են մտածում և կենդանիները ոչ բոլորին են հետաքրքիր:

Հայոց լեզու Տնային աշխատանք 02.09.21

Ընտրում ենք թեման, ուսումնասիրում և շարադրում մտքերը:

  • Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում
  • Նամակների կարևորությունը մեր կյանքում
  • Ձայնային նամակների յուրահատկությունները
  • Բաց նամակներ. ինչով են յուրահատուկ
  • այլ

Թե ինչպես է փոխվել նամակը ժամանակի ընթացքում

Մարդիկ դեռ շատ դարեր առաջ հեռավորության վրա շփվելու համար մտածել են նամակը, որը դեռ շարունակում է զարգանալ:

Սկզբից նրանք հեռավորության վրա միմյանց իրեր էին ուղարկում, որոնք տարբեր բաներ էին նշանակում: Օրինակ՝ չոր ճյուղը նշանակում էր, որ առաջնորդը մահացել է, իսկ նետը — որսի հրավիրելու կամ պատերազմ հայտարարելու մասին:

Հետո գալիս է պիկտոգրաֆիան: Դա գրելու տեսակ է, որի նշանները սխեմատիկ գծագրեր են, որոնք պատկերում են իրականության առարկաները և երևույթները: Արևի նշանը, օրինակ, կարելի է կարդալ որպես «օր», և որպես «հաջորդ օր, վաղը» և «արև»:

Հաջորդը թղթային նամակն է: Մարդիկ հիմա էլ են օգտագործում այդ շփվելու ձևը, բայց ավելի քիչ քան առաջ: Մարդիկ թղթի վրա գրում էին այն, ինչ պետք է ասեին այն մարդուն, ում ուղարկում էին նամակը: Երբ վերջացնում են գրելը, դնում են այդ թուղթը ծրարի մեջ, տանում են փոստ և այնտեղից նամակը ուղարկվում էր ստացողին:

Հիմա մարդիկ օգտագործվում են հեռախոսային նամակները (sms): Այդ ձևով կարելի է մեկ վայրկիանում նամակ ուղարկել: Այդպես կարելի է շփվել մարդու հետ հեռավորության վրա առանց որևէ դժբարության: Բայց իհարկե պետք կգա կապ:

Այս կետերի միջև կային և ուրիշ նամակների ձևեր, բայց այստեղ ես հավաքել եմ ամենակարևորներից մի քանիսը: