Հայոց լեզու Գործնական քերականություն

Գործնական քերականություն՝

1 Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր — սիրալիր, սիրել
Ծաղիկ — ծաղկաբեր, ծաղկել
Գործ — գործնական, գործել
Դադար — անդադար, դադարել
Աղմուկ — անաղմուկ, աղմկել
Մայր — մայրական, մայրանալ
Ընկեր — ընկերասեր, ընկերանալ
Զգուշություն — անզգուշություն, զգուշանալ
Քար — քարե, քարանալ

3 Լրացնել բաց թողնված տառերը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։

4 Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։
Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար:

Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։
Նա ընտանիքի գործերով միշտ զբաղվում էր:

Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։
Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին:

Ով չի կառուցում, երբեք չի շահում։
Ով կառուցում է, միշտ շահում է:

Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։
Եվ՛ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը:

5 Նշել այն բառերըորոնց մեջ ց նախածանց կա։

ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել։

6 Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանցկազմել բարդածանցավոր բառ։

բյուր                 հատոր        –   յա
երկու                տոհմ            –  յակ
լեռ                     ակն              –  որդ
մանր                 դահուկ         – իչ
ազնիվ               նկար             – իկ

Երկհատորյակ, մանրանկարիչ, լեռնադահուկորդ, բյուրակնյա

7 Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։
Շուշանն ասաց մորը.
— Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել:

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
Գնդապետը զինվորներին հրամայեց.
— Գրոհի անցե՛ք:

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
Մտածում էի “կոմիսարը ո՞րտեղից իմացավ, որ ես հայ եմ”:

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Մարդն ասաց.

֊ Դա մեր հողն է, և այդ հողում մեզ սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

Ուզում էի վճռական որոշում ընդունել, թե վեր չկենամ ու բոլորի երեսին ճշմարտությունն ասեմ։

8․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

9․ Առանձնացրեք այն բառերըորոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։

10․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել ֊ գովերգել, նախատել, զուլալ ֊ պարզ, պղտոր, օգնել ֊ խանգարել, մեծ ֊ հսկա, փոքր, սիրելի ֊ հարգելի, ատելի։

Հայոց լեզու Գործնական աշխատանք 23.11.2022

Գործնական աշխատանք`

  • Գտիր դերբայական դարձվածներըորտեղ անհրաժեշտ էկետադրիր։

Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։

Այդ հուշակոթողին մոտենալիս, օդը դառնում է թափանցիկ ու զով։

Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ` իրենց ձիերը տեսնելու:

Լիովին սթափվեց` տեսնելով Միքայելին:

Բանախոսելու եկածներն ահից դողում էին։

Հիմա էլ՝ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի հազարամյակների ոտնահետքերն՝ իրենց վրա կրող, ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։

Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։

Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում ելքի բացակայությունն ըմբռնելով

Ամրոցը՝ լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։

Երկվորյակները՝ միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։

Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։

Անցյալի ավանդներից, գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։

Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ՝ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար:

Դերբայական դարձված

Դերբայական դարձված է կոչվում դերբայը՝ իր լրացումներով հանդերձ:
Օրինակ՝ Նրա համար ամենամեծ հաճույքը իր այգին ջրելն էր:
Դերբայական դարձվածին գերադաս անդամը բայն է, որը արտահայտվում է՝
1. Անորոշ դերբայի տարբեր հոլովներով, օրինակ՝ գիրքը կարդալով:
2. Հարակատար դերբայ, օրինակ՝ ուսապարկը մի կողմ դրած:
3. Ենթակայական դերբայ, օրինակ՝ մոտեցողը եղբայրս էր:
4. Համակատար դերբայ, օրինակ՝ մանկությունը հիշելիս:

Այս օրինակով կազմիր նախադասություններ՝

նախ․- Փակելով դուռը՝  նա հրաժեշտ տվեց իր ընկերներին։
միջ․- Նա, փակելով դուռը, հրաժեշտ տվեց իր ընկերներին։
վերջ․- Նա՝ հրաժեշտ տվեց իր ընկերներին փակելով դուռը։

նախ. — Զգեստը ընտրելով՝ նա հագավ այն:
Հոգնած մայրիկս գնաց քնելու:
Պայուսակը հավաքելով՝ դուրս եկա տնից:
Հեռուստացույցը միացած՝ ես աշխատում էի:
Դպրոց գնալիս իմ տետրը կորցրեցի:

միջ. — Նա, զգեստը ընտրելով, հագավ այն:
Մայրիկը՝ հոգնած, գնաց քնելու:
Ես, պայուսակը հավաքելով, դուրս եկա տնից:
Ես, հեռուստացույցը միացած, աշխատում էի:
Ես, դպրոց գնալիս, տետրը կորցրեցի:

վերջ. — Նա՝ ընտրելով զգեստը հագավ այն:
Մայրիկը՝ գնաց քնելու հոգնած:
Ես՝ դուրս եկա տնից պայուսակը հավաքելով:
Ես՝ աշխատում էի հեռուստացույցը միացած:
Ես՝ տետրը կորցրեցի դպրոց գնալիս:

Վարժություններ Հայոց լեզու

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։

շրջելիս — ե խոնարհման, պարզ բայ
հանդիպել — ե խոնարհման, պարզ բայ
լողալով — ա խոնարհման, պարզ բայ
նստած — ե խոնարհման, պարզ բայ
քաշած — ե խոնարհման, պարզ բայ
հենած — ե խոնարհման, պարզ բայ
մոտենալ — ա խոնարհման, ածանցավոր բայ
թողնելու — ե խոնարհման, ածանցավոր բայ

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու — ե խոնարհման, ածանցավոր բայ
քշելիս — ե խոնարհման, պարզ բայ
փախչում — ե խոնարհման, ածանցավոր բայ
գիտեն — ե խոնարհման, պարզ բայ
սուզվել — ե խոնարհման, ածանցավոր բայ
կազմակերպված — ե խոնարհման, ածանցավոր բայ

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բայ — Ի՞նչ է բայը — Առակում ընդգծել բոլոր բայերը:

Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:

Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:

Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիսկարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:

Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:

Քեզ միշտ հիշեցրո՛ւ. այն, ինչ դու ունես՝ պարգև է: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ՝ ուրախություն և հիասթափություն, թռիչք և անկում, զմայլանք և տառապանք. ամենը մեծագույն պարգև է:

Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենը օգնում է, որ դու աճես և նպաստում է, որ դու ծաղկես:

Հայոց լեզու | օ-ո-ի ուղղագրությունը

1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

օդ — օդափոխել, անօդ
օրինակ — օրինակելի, տարօրինակ
օգուտ — օգտագործել, անօգուտ
օղ — օղակ, ականջօղ
օր — օրացույց, կեսօր

2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր. բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամենօրյա, ամանօրյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմորոր, հօգուտ, տնօրեն, նախորոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:

որոշ— որոշակի, պարզորոշ

որակ — որակական, անորակ
որս — որսորդ, արջաորս
որդի — որդեսեր, աներորդի
որջ — որջանոց, գայլաորջ

5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ — թշնամի, որջ — բույն, որձ — արու, ողորկ — ուղիղ, որթ — վազ, որմ — պատ

բ)  հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

6. Լրացրու օ. ո, վո

Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ,
ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

Թռչնորս, օդանավակայան, անօգնական, որթ, օձիք

Հոգնած թռչնորս:
Զարգացած օդանավակայան:
Անօգնական շուն:
Նորածին որթ:
Ձիգ օձիգ:

8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Ոսկեզօծել, ցածրորակ, որսորդ, ոհմակ, օձ

Նրա հայրը ոսկեզոծում է թանկարժեք իրերը:
Անին չգիտեր, որ գնել է ցածրորակ սնունդ:
Որսորդը այս անգամ շատ կենդանի սպանեց:
Ոհմակը սպանեց գառներին:
Այստեղ շատ օձեր կան:

Հայոց լեզու | Է-ե-ի ուղղագրությունը

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայն էկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Ե — Ելենա, Եվա, Երանուհի, Եկատերինա, Եգոր, Եվգենի, Եվգենիա, Եղիշե
Է — Էլեն, Էվելինա, Էլվիրա, Էստեր, Էրիկ, Էմանուել, Էմիլ, Էմի, Էլլադա

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չեր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ- գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ
բույսեր- ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու — էգ, մուտք — ելք, թանկ — էժան, դժբախտ — երջանիկ, վերելք — վայրէջք, հայտնվել — անհետանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

երգ — երգչուհի
երանգ — բազմերանգ
եզր — անեզր
եղբայր — եղբայրական

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Վերելակ, էներգիա, էջ, էկրան, նորեկ, գոմեշ, որևէ, հրեշ, նրբերշիկ, մեխակ

Հին վերելակ, սպառված էներգիա, դասագրքի էջ, փոքր էկրան, նորեկ սովորող, նորածին գոմեշ, որևէ բառ, չար հրեշ, փչացած նրբերշիկ, թոռոմած մեխակ

8. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

զարկերակ, ամենաէժան, չէր ուզում, ստորերկրյա, մանրէաբան

Բժիշկները այլևս չէին զգում իր զարկերակի զարկերը:
Նա գնեց ամենաէժան հեռախոսը, քանի որ փող չուներ:
Աշոտը չէր ուզում գնալ դպրոց այդ օրը:
Այդ ստորերկրյա գործարանը փակվեց:
Այդ մարէաբանը նոր մարէ հայտնագործեց:

Բերմուդյան եռանկյունու լեգենդը | Անհատական աշխատանք

Բերմուդյան եռանկյունին Ատլանտյան օվկիանոսի առասպելական հատվածն է, որը մոտավորապես սահմանափակված է Մայամիով, Բերմուդյան կղզիներով և Պուերտո Ռիկոյով: Այնտեղ տասնյակ նավեր և ինքնաթիռներ են անհետացել: Այս դժբախտ պատահարներից մի քանիսը շրջապատում են անբացատրելի հանգամանքներ, այդ թվում՝ մեկը, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռմբակոծիչների օդաչուները ապակողմնորոշվել են տարածքի վրայով թռչելիս. ինքնաթիռներն այդպես էլ չգտնվեցին: Մյուս նավակներն ու ինքնաթիռները, կարծես, անհետացել են տարածքից լավ եղանակին, նույնիսկ առանց վտանգի հաղորդագրությունների ռադիոհաղորդումների: Բայց թեև Բերմուդյան եռանկյունու վերաբերյալ բազմաթիվ երևակայական տեսություններ են առաջարկվել, դրանցից ոչ մեկը չի ապացուցում, որ այնտեղ առեղծվածային անհետացումներն ավելի հաճախ են տեղի ունենում, քան օվկիանոսի այլ լավ ճանապարհորդված հատվածներում: Իրականում մարդիկ ամեն օր նավարկում են տարածքում առանց միջադեպերի:

Բերմուդյան եռանկյունու լեգենդը

Տարածքը, որը կոչվում է Բերմուդյան եռանկյունի կամ Սատանայի եռանկյունի, ընդգրկում է մոտ 500,000 քառակուսի մղոն օվկիանոս Ֆլորիդայի հարավ-արևելյան ծայրից: Երբ Քրիստոֆեր Կոլումբոսը նավարկեց դեպի Նոր աշխարհ, նա հայտնեց, որ մի գիշեր կրակի մեծ բոց (հավանաբար երկնաքար) ընկավ ծովը, և որ մի քանի շաբաթ անց մի տարօրինակ լույս հայտնվեց հեռավորության վրա: Այնուամենայնիվ, անբացատրելի անհետացումների մասին հաղորդագրություններն իրականում հանրության ուշադրությունը գրավեցին մինչև 20-րդ դարը: Հատկապես մի ողբերգություն տեղի ունեցավ 1918 թվականի մարտին, երբ 542 ոտնաչափ երկարությամբ նավատորմի բեռնատար նավը, որում ավելի քան 300 մարդ էր և 10,000 տոննա մանգանի հանքաքար, խորտակվեց Բարբադոսի և Չեսապիքի ծովածոցի միջև։ Անձնակազմից երբեք SOS վթարի զանգ չեն ուղարկել, չնայած դրա համար նախատեսված սարքավորումներին, և լայնածավալ որոնումներով բեկորներ չեն հայտնաբերվել:
1941 թվականին կիկլոպների քույր նավերից երկուսը նույն ճանապարհով անհետացան առանց հետքի։

Թռիչք 19

Ենթադրաբար, սկսեց ձևավորվել մի օրինաչափություն, երբ Բերմուդյան եռանկյունիով անցնող նավերը կա՛մ անհետանում էին, կա՛մ լքված հայտնաբերվում: Այնուհետև, 1945 թվականի դեկտեմբերին, նավատորմի հինգ ռմբակոծիչներ՝ 14 մարդ տեղափոխելով, թռան Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդայի օդանավակայանից, որպեսզի փորձնական ռմբակոծություններ իրականացնեն մոտակա ծանծաղուտների վրա: Բայց երբ իր կողմնացույցները ակնհայտորեն անսարք էին, առաքելության ղեկավարը, որը հայտնի է որպես Թռիչք 19, լրջորեն մոլորվեց: Բոլոր հինգ ինքնաթիռներն էլ աննպատակ թռչում էին այնքան ժամանակ, մինչև վառելիքը սպառվեց և ստիպված եղան ցած նետվել ծովում: Նույն օրը անհետացել է նաև փրկարար ինքնաթիռը և նրա 13 հոգանոց անձնակազմը։

Բերմուդյան եռանկյունու տեսություններ և հակատեսություններ

Բերմուդյան եռանկյունում լրացուցիչ առեղծվածային պատահարներ էին տեղի ունեցել, երբ հեղինակ Վինսենթ Գադիսը հորինեց «Բերմուդյան եռանկյունի» արտահայտությունը 1964-ին ամսագրի հոդվածում: Պատահարների օրինակ է՝ երեք մարդատար ինքնաթիռներ, որոնք կործանվեցին՝ չնայած «ամեն ինչ լավ է» հաղորդագրություն ուղարկելուն: Չարլզ Բեռլիցը լեգենդն էլ ավելի ոգեշնչեց 1974 թվականին՝ լեգենդի մասին սենսացիոն բեսթսելլերով: Այդ ժամանակից ի վեր, պարանորմալ գրողներից շատերը եռանկյունու ենթադրյալ մահաբերության համար մեղադրել են ամեն ինչ՝ այլմոլորակայիններից, Ատլանտիսից և ծովային հրեշներից մինչև ժամանակի աղավաղումներ և հակադարձ ձգողականության դաշտեր, մինչդեռ ավելի գիտական մտածող տեսաբանները մատնանշել են մագնիսական անոմալիաները, ջրային հոսքերը կամ մեթանի գազի հսկայական ժայթքումները օվկիանոսի հատակում:

Սակայն, ամենայն հավանականությամբ, առեղծվածը լուծող մեկ տեսություն չկա։ Չնայած փոթորիկները, խութերը և Գոլֆստրիմը կարող են այնտեղ նավիգացիոն մարտահրավերներ առաջացնել, ծովային ապահովագրությունը Բերմուդյան եռանկյունին չի ճանաչում որպես հատկապես վտանգավոր վայր:

Հայոց լեզու, Գրականություն | Սովորում եմ…

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
  • Կիրթ մարդը չպետք է…
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
  • Որակյալ կրթությունը…
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
  • Սովորում եմ սովորել…
  • Մեդիան օգնում է ինձ սովորել…
  • Ես սովորում եմ, որ…
  • Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…

Կրթություն ասելով ես հասկանում եմ գիտեիք ստանալը: Ես համարում եմ կիրթ այն մարդուն, ով գրագետ է, խելացի և դաստիարակված է: Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև կրթված մարդիկ հասարակության կողմից հարգված են և այդ գիտելիքները ինձ պետք կգան կյանքում: Իմ կարծիքով կիրթ մարդը չպետք է իրեն վատ դրսևորի, անի ոչ օրինավոր բաներ և այլն: Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև մարդիկ կլինեն խելացի, մեծ գիտելիքի պաշար կունենան, ինչը կնպաստի որոշումների մտածվածությանը և հաշվարկվածությանը, շատ խնդիրներ կորոշվեն և շատ այլ լավ բաներ: Որակյալ կրթությունը կարելի է ստանալ ոչ միայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում, այլ նաև ինքնակրթությամբ: Հիմա ամեն մարդու համար կան շատ հնարավորություններ ստանալ որակյալ կրթություն համացանցի շնորհիվ: Ինքնակրթությունը հիմա շատ զարգացած է, կան շատ կայքեր, որոնք օգնում են զարգանալ: Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ ինձ այդ գիտելիքը պետք գա կյանքում: Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև լինում է այնպես, որ ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքը հերիք չի լինում լավ գիտելիքի պաշար ունենալու համար և այդ դեպքում ինքնակրթությամբ դու կարող ես բաց թողնված բաները նորից սովորես, կրկնես կամ նույնիսկ ինչ-որ բան ավել սովորես: Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև երբեք ուշ չէ նոր բան սովորել և կարող է որոշ ժամանակ չսովորելու պատճառով շատ բաներ մոռանաս, այնպես որ կրթությունը պետք է լինի շարունակական: Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, քանի որ կրթությունը դա միայն դպրոցում ստացած գիտելիքը չէ, դա նաև կարող է լինել, օրինակ՝ կյանքի մասին պատկերացումները և այլն, ինչը որ չեն սովորացնում դպրոցներում: Այդ գիտելիքներն էլ մեզ պետք կգան կյանքում: Ես սովորում եմ, որ ունենամ գիտելիքի մեծ պաշար, որպեսզի ապահովվեմ ինձ լավ կյանք, որպեսզի հասնեմ իմ նպատակներին:
Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ: Ես կփորձեմ լավ սովորել, որպեսզի կարողանամ փոփոխությունների նպաստել: Կարող է ինձ մոտ չստացվի, բայց ես կփորձեմ:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 18.10.2022

Եվ, թե, կամ

Եվ՛ ես, և՛ ընկերուհիս պետք է խանութ գնանք:

Ասացին, որ ճամփորդության կարող է գնալ կա՛մ Աշոտը, կա՛մ Սուրենը:

Թե՛ Միլենան, թե՛ Անաստասիան ինձ մոտիկ են:

Եվ, ու

Ես գնում էի տուն, և շունը վազում էր հետևիցս:

Նա սիրում է կատուներին, ու ընկերուհին սիրում է շներին:

Համադաս նախադասություն

Էլենը գնաց խանութ և գնեց հաց, պանիր, կաթ:

Փողոցում նա գտավ հեռախոս, դրամապանակ և վերադարձրեց այդ ամենը տիրոջը:

Վարորդը տանում էր միայն Իջևան, Երևան, Սևան:

Գործնական քերականություն | Հայոց լեզու 12.10.2022

Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար

1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր):

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր
գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

Վարսավիր
ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ

4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել

Առաջին բառերը գոյականներ են, իսկ երկրորդը բայեր:

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

Մի օր Աշոտը

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր — մաքրասեր, զվարճալի, գեղեցիկ
Եղբայր — խիզախ, ցածրահասակ, քաջ
Մայր — բարի, խորդ, սևաչյա
Հայր — աշխատասեր, հոգատար, խելացի
Տատիկ — ալեհեր, ծեր, շատախոս
Պապիկ — խաղասեր, անտիկ, բարեսիրտ

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանա­կում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

Գիրք — թերթիկներ դասավորված իրար վրա, որոնց վրա տպված է տեքստ, և այդ ամենը հաստ պատյանի մեջ, որը կարելի է բացել և կարդալ թերթիների գրվածը:

Դիմակ — կտորից դեմքը փակող պատյան, որը պաշտպանում է վիրուսներից, կամ ուղղակի փակում է դեմքը:

Դերասան — մարդ, ով դեր է կատարում և նկարվում է ֆիլմերում, կա թատրոններում:

Ընկույզ — ընդեղենի տեսակ, որը աճում է ծառի վրա և ունի հաստ պատյան, որի մեջ ուղեղի նման ընդեղեն է:

Ժպիտ — դեմքի միմիկա, որը ցույց է տալիս ուրախություն:

Երեխա — նման է մարդու փոքրիկ տեսակին:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:

Անին կարդաց:
Ապակին կոտրվեց:
Ընկերները ուտում են:
Կենդանիները մահանում են:

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխա­նում) ու գրիր:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա խմբում գոյականներ են, իսկ Բ դիմավոր խմբում բայեր:

12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, Ինչպիսի՞ն էին, Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Տները կառուցված էին քաղցրավենիքից: Ծառերը, թփերն ու ծաղիկները գույնզգույն էին, բայց և քաղր, համեղ: Կենդանիները սովորական էին, բայց ունեին իրենց վրա շատ զարդարանքներ՝ նույնպես քաղցրություններից: Քաղաքը փոքրիկ էր և շատ հետաքրքիր էր այն ուսումնասիրելը: Քաղաքը այնդպիսի գույնզգույն էր դարձել, քանի որ ամեն տեղ քաղցրավենիքներ էին, համարյա թե ամեն ինչ դրանից էր պատրաստված: Մարդիկ սովորական էին, բայց նրանց շորերը, նրանց զարդերը և նույնիսկ դիմահարդարումը քաղցրավենիքից էր և գույնզգույն: Այդ քաղաքում կար մի մեծ քաղցրավենիքի գործարան, որտեղ և բնակիչների մեծ մասը աշխատում էր: Նաև կային սովորական աշխատանքներ, ինչպիսինն են օրինակ՝ կոշկակարը, դերասանը և այլն: Սկզբից բնակիչները ինձ չէին ուզում ներս թողնել, քանի որ ես նրանց նման չէի, իսկ նրանք, ինչպես հասկացա, ընդհանրապես ուրիշ մարդկանց չեն տեսել: Բայց ես նրանց համոզեցի, նրանց հետ մեղմ էի խոսում և վերջապես բնակիչները ինձ թողեցին ներս: Այս քաղաքը ինձ շատ էր հետաքրքրել, այնպես որ ես ուզեցա այն ավելի ուսումնասիրել: Ես շատ մարդկանց հետ ծանոթացա, փորձեցի աշխատել այնտեղ և այլն: Ինձ այս քաղաքում շատ դուր եկավ, բայց մենք շարունակեցինք մեր ժանապարհը և այլևս չտեսանք այս քաղաքը:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա — եզակի: Տեսանք — հոգնակի: Փնտրում ես — եզակի: Վազում եք — հոգնակի: Կտա — եզակի: Կհասնեն — հոգնակի:

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Ա
Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ

Բ
Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա

Գ
Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել

Ա խմբում գոյականներ են, Բ խմբում ածականներ, իսկ Գ խմբում բայեր:

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ — երբեք
անարատ — արատավոր
ոչնչացնել — ստեղծել
բացահայտ — գաղտնի
թույլ — ամուր
վերջին — առաջին
համաձայնել — մերժել
հանգստանալ — աշխատել
գտնել — կորցնել
հավաքել — վատնել
աջ — ձախ
արթուն — քնած

17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

գոռոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել

Առաջին բառերը ածականներ են, իսկ երկրորդ շարքում բայեր:

18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: — Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: — Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: — Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: — Մենք
Հետաքրքիր բան եք մտածել: — Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: — Նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ, խիղճ չունեցող — խղճող, բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — ժպտերես, դանձը պահելու տեղ — դանձարան, կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքայազն, հույների երկիր — Հունաստան, փոքր էշ — քուռակ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

Գիրքը պայուսակում է: (ում)
Գիրքը գրադարակում է: (ում)
Գիրքը պահարանում է: (ում)
Գիրքը սեղանին է: (ին)
Գիրքը ձեռքում է: (ում)

50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).

ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:

Մեր բնակարանում կա երկու սենյակ:

բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:

Բնակարանը շատ ժամանակակից է կահավորված:

գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:

Այնտեղ տատիկս է ապրում:

դ) Ինչպե՞ս են ապրում:

Ապրում է շատ ճոխ:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

Նա շատ զգույշ է վերադերվում իր բնակարանին:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ, ծաղիկ, վար, կար, սուգ, երգ, ժողով, օճառ, գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ (իջ), մայր:

Ամպ — ամպամածել
Ծաղիկ — ծաղկել
Վար — վարել
Կար — կարել
Սուգ — սգել
Երգ — երգել
Ժողով — ժողովել
Օճառ — օճառել
Գող — գողանալ
Վախ — վախենալ
Քար — քարանալ
Մահ — մահանալ
Մանուկ — մանկանալ
Էջ — իջնել
Մայր — մայրանալ

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևել է: Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչել է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև է տեղում:

53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ աղբը հավաքեն և գլոբալ տաքացումին վերջ տան:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե …չստեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե …մարդիկ իրար նման լինեն:
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե …գլոբալ տաքացումը վատանա:

54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:

Ա. Ընկերս ասաց. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

գեղեցիկ — գեղեցկանալ
հպարտ — հպարտանալ
տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոքրանալ
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմականալ
ծանր — ծանրանալ

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ — բզզոց — բզզալ, դը՜ռռ — դռռոց — դռռալ, չրը՜խկ — չրխկոց — չրխկալ, ծի՜վ-ծի՜վ — ծվծվոց — ծվծվալ, բա՜, տը՜զզ — տզզոց — տզզալ, կը՜ռռ — կռռոց — կռռալ, թը՜խկ — թխկոց — թխկալ, մը՜ռռ — մռռոց — մռռալ, թի՜ռ — թռռոց — թռռալ:

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Երկրորդ — երկրորդել, երրորդ — երրորդել, չորրորդել, ուշ — ուշանալ, շտապ — շտապել, մոտ — մոտենալ, մերձ — մերձանալ, հհռու — հեռվանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել, տասներորդ — տասներորդանալ, կրկին — կրկնել:

58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հագ, փախ, սառ, թռ, կպ:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

61. Նախադասությունները լրացրո՝ւ (ուղղակի խոսքեր գրի՝ր):

Փոքրիկը խնդրեց.
– …………
– ………….., – անհանգիստ ասաց իշխանը, – …….:
– …………………, – բողոքեց տղան:
– ………………… , – անհանգստացավ պապիկը:
– …….. , – շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ………:

62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:

Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:

63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:

Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն: