- Գրում ենք հետևյալ բայերի հականիշները:
- ձերբակալել — ազատել, գտնել — կորցնել, ծնվել — մահանալ, անհետանալ — հայտնվել, առնել — վաճառել, միաբանվել — բաժանվել, լռել — խոսել, քանդել — սարքել, նվաստացնել — գովել, գրավել — հանձնել, ուշաթափվել — սթափվել, հուսահատեցնել —
- Ընդգծում ենք բայերի արմատները և դրանցով կազմում ենք գոյականներ:
տրտմել — տրտմություն
ցնծալ — ցնծություն
ցնցվել — ցնցում
անցնել — անցորդ
նայել — նայված
թռչել — ինքնաթիռ
գինովնալ — գինեգործ
արբել — արբեցում
Category Archives: Հայոց լեզու
Հայոց լեզու Տնային աշխատանք 10.04.2022
- Գրում ենք բառեր, որոնք վերջից ընթերցելիս ստացվեն նոր բառեր (օր.՝ դրամ֊մարդ)։
լեզու — ուզել, մուկ — կում, ղեկ — կեղ, շուն — նուշ, պատ — տապ, տղա — աղտ - Գրում ենք հինգ հավաքական գոյական։
Հոտ, դասարան, երամ, ոհմակ, ժողովուրդ - Կազմել նախադասություններ գործածելով տեղի տալ, տեղիք տալ արտահայտությունները, վերաբերել, վերաբերվել, հրապարակել, հրատարակել, ցուցում, ցուցմունք բառերը։
տեղի տալ — Ձմեռը վերջապես տեղի տվեց գարնանը:
տեղիք տալ — Աշակերտները տեղիք տվեցին ջղայնությանը:
վերաբերել — Դա նրան չի վերաբերում:
վերաբերվել — Նա վերաբերվում էր նրան ինչպես տիկնիկի:
հրապարակել — Թերթը հրապարակված էր այսօր:
հրատարակել — Ես գնեցի նոր հրատարակված գիրքը:
ցուցում — Ես ուղղորդվեցի նրա ցուցումով:
ցուցմունք — Ոստիկանները լսեցին նրա ցուցմունքը: - Գրել բայեր, որոնք կազմված են.
ա) ածականներից,
Դեղնել, ուրախանալ, չորանալ, լուսավորել, գեղեցկանալ
բ) գոյականներից։
ցատկել, խոսել, ողբալ, գրել, քնել
Հայոց լեզու Տնային աշխատանք 07.04.2022
- Բացատրել հետևյալ բառերի իմաստները՝ ապաքինվել, կարկամել, ընդվզել, դրվատել, աստանդական, գանահարություն, դալուկ, լլկել, մելամաղձոտ, հեղձուցիչ:
Ապաքինվել — առողջանալ, բուժվել
Կարկամել — կորացնել, ծռել, ծռմռել
Ընդվզել — ապստամբել
Դրվատել — գովել, գովաբանել
Աստանդական — թափառական, թափառաշրջիկ
Գանահարություն — ծեծ, գանակոծություն
Դալուկ — դժգույն, գունատ, դեղնադեմ
Լլկել — չարչարել, տանջել
Մելամաղձոտ — մենամոլ
Հեղձուցիչ — խեղդիչ, շնչահեղձ, ճնշող
- Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով՝ հայրենական մեծ պատերազմ, աղբյուր սերոբ, տիգրան երկրորդ, արևելյան եփրատ, միջին ասիա, հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հող և ազատություն կուսակցություն, միավորված ազգերի կազմակերպություն, միջին արևելք:
Հայրենական մեծ պատերազմ, Աղբյուր Սերոբ, Տիգրան Երկրորդ, Արևելյան Եփրատ, Միջին Ասիա, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Հող և Ազատություն կուսակցություն, Միավորված ազգերի կազմակերպություն, Միջին Արևելք:
Հայոց լեզու Տնային աշխատանք 05.04.2022
- Աղայանի գրածներից ընտրում ենք որևէ հատված, ընթերցում:
- Մգեցնում ենք հանդիպած տեղի, ժամանակի, ձևի պարագաները:
Եղեգնուհին
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։ Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։ Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։
Հայոց լեզու Տնային աշխատանք 04.03.2022
1. Տրված բառերով և ածանցներով կազմել նոր բառեր:
տրտում, որս, դև, բույս, մարդ, պոչ, ձև, զեկույց, գիր, խոսք:
-ատ, -որդ, -ան, -տ, -ի, -ություն, -ում, -ավոր, -ական, -ային:
Անտրտում, որսորդ, բուսական, մարդկային, պոչատ, տձև, զեկուցում, գրություն
2. Տրված բաղադրյալ բառերի միջև դնել գծիկ, որտեղ անհրաժեշտ է:
մանր-մունր, հասարակական-քաղաքական, գոռում-գոչյուն, ուս-ուսի, երեսուն-երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ-աղաղակ, ալ կարմիր, քաղաքից քաղաք:
3. Աստիճան և մոլախոտ բառերը նախադասություններում գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Գիտական աստիճան ստացա:
Աստիճաններով արագ իջա:
Այդ մոլախոտը բոլորին խանգարում է:
Այգում մոլախոտ էր աճել:
Հայոց լեզու Դասարանական աշխատանք 01.04.2022
- Տեսակավորման փոքրիկ խաղով վերհիշենք բացահայտչի տեսակները:

Հայոց լեզու Տնային աշխատանք 31.03.2022
Քո սիրելի առարկաներից որևէ մեկի դասից կգտնես և կտեղադրես քո բլոգում տեղի և ժամանակի պարագաներով նախադասություններ, կմգեցնես նշված անդամները:
Տեղի պարագա
Ժամանակի պարագա
Պատմություն
Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում:
1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն:
1241 թ-ին Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին:
1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից:
XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում:
Հայոց լեզու Տնային աշխատանք 29.03.2022
- Կշարադրես մտքերդ, առաջարկներդ հետևյալ թեմայով:
- Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում
- Գալիք ուսումնական տարին և իմ առաջարկները
- Ես և մասնագիտական կողմնորոշման շրջանը
- այլ
Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում
Իններորդ դասարանից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Իմ կարծիքով դա շատ կարևոր տարի է, երբ ես պետք է կողմնորոշվեմ իմ ապագա մասնագիտության մեջ: Ես դեռ չեմ որոշել, ինչ եմ դառնալու և հուսով եմ իններորդ դասարանում կկարողանամ որոշել: Դրանում ինձ կօգնի մեր դպրոցում նախագիծը, որի ընթացքում տարբեր մասնագետները այցելելու են մեր դպրոցը և պատմելու են իրենց աշխատանքների լավ և վատ կողմերը: Դա մեզ կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել: Նաև ակնկալում եմ ստանալ գիտելիքներ, որոնք ինձ պետք կգան ապագայում:
Հայոց լեզու Դասարանական աշխատանք 28.03.2022
- Տրված նախադասություններին ավելացրո՛ւ տարբեր լրացումներ:
- Ճամփորդը նվիրեց:
Մեր հոգնած ճամփորդը՝ հայտնի հնէաբան, նվիրեց կուժ ընկերներին փոստատարի միջոցով: - Եթե լսեր…
Եթե դասարանի շատախոս Աշոտը՝ ուսուցչի որդին, լսեր դասը ընկերոջ հետ համակարգչով, երկու չէր ստանա: - Դու չես մոռանա:
Դու՝ սուտասանդ, ընկերներիդ հետ չես մոռանա ձեր դաժան անցյալը: - Գոնե վերադարձնի:
Իմ գեղեցիկ մայրիկը՝ որպես բժշկուհի, գոնե վերադարձնի կենսաբանության գիրքս: - Չի հեռացել:
- Ճամփորդը նվիրեց:
- Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
- Ի՞նչ է տեղի ունենում:
- Սարսափելի տեսարան է լինում:
- Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
- Տեղումներով առատ վայրեր շատ կան:
- Սրընթաց ցեխագետեր էին հոսում:
Հայոց լեզու Դասարանական աշխատանք 18.03.2022
Կետադրում ենք տեքստը:
Մի մարդ, որ քարավանատեր էր, ուներ ուղտեր: Օրերից մի օր զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից՝ տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը` ասաց.
— Ահա քանի տարի է՝ հավատարմորեն ծառայում եմ քեզ, և դու, ո՛վ ապերախտ մարդ, չհասկացար բնավորությունս: Չես տեսնում՝ անտրամադիր եմ, ուրեմն՝ վտանգավոր: Նախազգուշացնում եմ՝ մի՛ ծեծիր ինձ, հատկապես երբ տրտում եմ, ապա թե ոչ՝ կմեռնես իմ ձեռքով:
— Իսկ ո՞րն է քո տրտմության նշանը, — հարցրեց տերը, — ասա իմանամ, որ չծեծեմ քեզ:
— Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, տրտում եմ և աշխատիր զգույշ լինել հետս:
— Մեղա քեզ տեր, — բացականչեց քարավանատերը, — բայց չէ՞, որ դու շարունակ այդպիսին ես՝ ստորին շրթունքդ կախ, ոտնաձայնդ խուլ:
Ըստ Մխիթար Գոշի