Հայոց լեզու Տնային աշխատանք 17.03.2022

Այն գրքից, որն ընթերցում ես հիմա, կհանես փոքրիկ հատված՝ գտնելով այնտեղ եղած ուղիղ և անուղղակի խնդիրները:

Հյուրասենյակում արդեն մոտ տասը րոպե էր, ինչ զրուցում էի հարուստ այրիների և տաղտկալի ակադեմիկոսների հետ, երբ հանկարծ ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի և առաջին անգամ տեսա Դորիան Գրեյին: Մեր աչքերը հանդիպեցին իրար, զգացի, որ գունատվում եմ: Ինձ համակեց սարսափի տարօրինակ զգացում: Հասկացա՝ ես հանդիպել եմ մեկին այնքան թովիչ, որ, եթե տրվեմ նրա հմայքին, նա կկլանի իմ ամբողջ էությունը, հոգիս և նույնիսկ իմ արվեստը:

Ուղիղ խնդիր — հայացքը, Դորիան Գրեյին, ինձ, էությունը, հոգիս, արվեստը

Անուղղակի խնդիր — այրիների հետ, ակադեմիկոսների հետ, ինձ վրա

Հայոց լեզու Տնային աշխատանք 15.03.2022

  • Կուղղես ուղղագրական և բառագործածական սխալները:

  • Թռչուները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:

    Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին:

  • Դուք չափազանցացնում եք վտանգը:

    Դուք չափազանցնում եք վտանգը:

  • Խոսքը գնում է նրա մասին:

    Խոսքը նրա մասին է:

  • Հաճելի տեսք չի թողնում:

    Հաճելի տպավորություն չի թողնում:

  • Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

    Գործն այն է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 14.03.2022

  1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել` դրանք գործածելով.
    • ուղիղ իմաստով,
    • որպես դարձվածք:
      • լեզուն չորանալ
        Այնքան երկար բերանս բաց թողեցի, որ լեզուց չորացավ:
        Այնպես սարսափեցի, որ լեզուս չորացավ:
      • ջուրը չտեսած` բոբիկանալ
        Երբ ծովի ափ հասա, միանգամից, ջուրը չտեսած՝ բոբիկացա:
      • ականջին հասնել
        Լավ լուրն իր ականջին էլ հասավ:

      • մազից կախված
        Ոչիլն իր մազից էր կախված:
        Նրա կյանքը մազից էր կախված:
      • այծերը գալ
        Այծերը գալիս էին դաշտից:
        Նրա համբերությունը վերջացավ և այծերը եկան:
      • հացը ցամաք ուտել
        Ով ուրիշի կյանքը փչացնի, ցամաք հաց ուտող կլինի:
        ՈՒտելիքի փող չուներ, այդ պատճառով հացը ցամաք էր ուտում:
  2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմել.
    • մտքի ծովն ընկնել
      Երգ լսելուց մտքի ծովն եմ ընկնում:
    • լեզուն փակ պահել
      Ես այդ կոնֆլիկտի մեջ չմտա և լեզուս փակ էի պահել:
    • հինգ մատի պես գիտենալ
      Մեր տունն իմ հինգ մատի պես գիտեմ:
    • թևերը ծալած նստել
      Երբ ինձ օգնություն էր պետք, նրանք թևերը ծալած նստած էին:
    • էժան պրծնել
      Շատ փող վճարելու պատճառով էժան պրծավ:
    • արցունքները կուլ տալ
      Ֆիլմը այնքան հուզիչ էր, որ արցունքներս հազիվ կուլ տվեցի:
  3. Ուղղել եղած տարբեր սխալները:

    — Մի առիթով Սոֆոքլեսն ասեց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ:

    — Երեք օ՜ր,-բացականչեց մի ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոքլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդհամենը երեք օր կապրեր:

Հայոց լեզու Տնային աշխատանք 13.02.2022

  • Ստեղծագործում ենք արձակ կամ չափածո՝ ընտրելով թեմաներից մեկը (Չարենցյան տողեր են) կամ առաջարկելով սեփական թեման:
    • Էլի գարուն կգա, կբացվի վարդը…
    • Գիտե՞ք, որ գարուն է արդեն
    • Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ
    • Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ
    • Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա
    • Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում
    • այլ

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Էլի գարուն կգա, կկանաչի շրջապատը:
Ամեն գարուն միշտ է տարբեր,
Բոլորը զվարթ, բոլորն իրար հետ:

Գարնանն ամեն ինչ կփոխվի՝
Բույսեր դուրս կգան, ձյունը հալվի:
Այդպես միշտ էլ կլինի՝
Ամեն ինչ միշտ էլ կփոխվի:

Հայոց լեզու Տնային աշխատանք 10.03.2022

Արի ուսումնասիրենք բառը: Կընտրես մեկամսյա տոնի հետ կապված որևէ բառ, կուսումնասիրես «մայր» բառի օրինակով: Բառարաններից օգտվելով՝ կհավաքես բառի իմաստները, հոմանիշները, այդ բառով կազմված դարձվածքները, նրա հետ կապված ասույթ-արտահայտությունները, բառի իմաստը կփորձես փնտրել նաև դիցաբանության մեջ: Պատրաստ կլինես աշխատանքդ բանավոր ներկայացնելուն:

  • «Մայր» բառը հայերենում
  • «Քույր» բառը հայերենում
  • «Տոն» բառը հայերենում
  • այլ

«Քույր» բառը հայերենում

Իմաստներ

1. Աղջիկը իր ծնողների մյուս երեխաների համար:
2. Բժշկական անձնակազմին պատկանող կին՝ բժշկական հիմնարկներում:
3. Ընդհանուր շահերով՝ ձգտումներով՝ գործունեությամբ ևն միավորված կանանցից յուրաքանչյուրը մյուսների նկատմամբ: Հայոց դրոշի տակ միավորված քույրերը իրենց կրած չարչարանքներով հետ չէին մնում տղամարդկանցից:
4. Մեկին հարազատ՝ հոգեպես մերձավոր՝ սիրելի կին՝ աղջիկ:
5. Մտերմական հարգական բառ, որով դիմում են ծանոթ կնոջը:
6. Կուսանաց վանքի կույս՝ միանձնուհի:

Հոմանիշներ

Քույրիկ, քիքիր, ողջումաքիր, բուժքույր

Դարձվածքներ

Գթության քույր, քույր լեզուներ, քրոջ պես սիրել, քույր քաղաքներ:

Հայտնի տողեր

Դու միշտ նո՛ր ես, ու հզո՛ր ես, ու բոսո՛ր ես, քա՜ղցր քույր (Ե. Չարենց):
Հույսը՝ վշտերի քույրն հավատարիմ (Ա. Պուշկին):
Մարդկանց խոսքերին դու մի՛ հավատա, քույր Շուշանիկ (Ս. Զորյան):

Հայոց լեզու Տնային աշխատանք 08.03.2022

Տարբեր աղբյուներից օգտվելով՝ նվեր-աշխատանք (փոքրիկ ուսումնասիրություն) կգրես կամ կձայնագրես/կտեսագրես և կտեղադրես բլոգում: Աշխատանքները միասին կքննարկենք մարտի 9-ին: Թեման կարող ես ինքդ կոնկրետացնել, մասնավորեցնել, օրինակ՝ Մոր կերպարը Հովհաննես Շիրազի բանաստեղծություններում:

  • Մոր կերպարը գրականության մեջ (տարբեր գրողների ստեղծագործություններում, քո կարդացած գրքերում)
  • Մոր կերպարն արվեստում (օրինակ՝ քանդակների, նկարների մեկնաբանում)
  • Մոր կերպարը հոգեբանության մեջ

Մոր կերպարն արվեստում

Մայրն ու երեխան հավերժական թեմա են արվեստի մեջ։ Սեր, հոգատարություն, կրթություն, դաստիարակություն, արվեստագետները բոլոր ժամանակներում հիանում էին մայրերով, հիանում նոր կյանքի հրաշքով և գովերգում մայրական աշխատանքը:

Մայրության պատկերները տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծել են արվեստագետները՝ օգտագործելով ժամանակին բնորոշ գեղարվեստական ​​արտահայտչամիջոցները։ Ուստի թեման անսպառ է և միշտ կհուզի արվեստագետներին, քանի որ մոր հանդեպ սիրո զգացումը չի կարող արտահայտվել մեկ նկարով։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 07.03.2022

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ — աղտ, գութ — խիղճ, ավար — թալան, թախիծ — մորմոք, կարծիք — տեսակետ, օրրան — հայրենիք

2. Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու — հավկիթ, նեցուկ — հենարան, ճաճանչ — ճառագայթ, թարթիչ — արտևանունք, վիհ — անդունդ, աշտանակ — ճրագակալ

3. Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Տաղտուկ —

Խուճապ — տագնապ

Գինարբուք — խրախճանք

Արգելք — խոչընդոտ

Ահ — երկյուղ

Գուրգուրանք — գորով


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1. Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ

2. Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ

Հայոց լեզու Տնային աշխատանք 06.03.2022

Իմ պատկերացումները մոր կերպարի մասին

Մայրիկները ամեն մեկիս կյանքում շատ մեծ դեր ունեն: Նրանք միշտ մեզ պաշտպանում են, խորհուրդ տալիս, հասկանում, աջակցում, և օգնում, երբ դրա կարիքը կա: Բոլորս պաշտում ենք նրանց և մայրը մեզ համար ամենաթանկ էակն է, նրան միշտ վերաբերվում ենք հարգանքով և մեծ սիրով: Մայրիկը քեզ ոտքի կբարձրացնի, երբ ընկնես, առաջ կտանի, երբ հետ քայլես:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 04.03.2022

  • Գտնում ենք նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, ուղիղ, ներգործող, հանգման անուղղակի խնդիրները:

  1. Իմ գարնանային օրերը գեղեցիկ էին. կարդում էի տարբեր ստեղծագործություններ՝ պատմվածքներ և վիպակներ, դիտում էի ֆիլմեր, լսում սիրելի երգեր, որոնք գրվել էին հայտնի երգահանների կողմից, վրձնում էի գեղեցիկ նկարներ և նվիրում հարազատ մարդկանց:

Ենթակա — օրերը, որոնք

Ստորոգյալ — գեղեցիկ էին, կարդում էի, դիտում էի, լսում, գրվել էին, վրձնում էի, նվիրում

Որոշիչ — գարնանային, տարբեր, սիրելի, հայտնի, գեղեցիկ, հարազատ

Հատկացուցիչ — իմ

Բացահայտիչ — պատմվածքներ, վիպակներ

Խնդիրներ — ստեղծագործություններ, պատմվածքներ, ֆիլմեր, երգեր, երգահանների կողմից, նկարներ, մարդկանց

  • Բոլորի կողմից սիրվել էր երգը՝ հոգու չքնաղ հայելացումը. այն դիպել էր լսողի սրտին, արցունք էր գողացել, հիշողություն արթնացրել, մոռացրել ներկան:

Ենթակա — երգը, այն

Ստորոգյալ — սիրվել էր, դիպել էր, գողացել էր, արթնացրել, մոռացրել

Որոշիչ — չքնաղ

Հատկացուցիչ — հոգու, լսողի

Բացահայտիչ — հայելացումը

Խնդիրներ — բոլորի կողմից, սրտին, արցունք, հիշողություն, ներկան

  • Եկավ, որ մոտենա նրանց, շահի նրանց վստահությունը, սիրվի նրանց կողմից, բարձրանա ու անմոռաց օրեր ապրի:

Ստորոգյալ — եկավ, մոտենա, շահի, սիրվի, բարձրանա, ապրի

Որոշիչ — անմոռաց

Հատկացուցիչ — նրանց

Խնդիրներ — նրանց, վստահությունը, օրեր

Հայոց լեզու Տնային աշխատանք 03.03.2022

Այն գրքից, որն ընթերցում ես հիմա, կհանես փոքրիկ հատված և նախադասություններում կգտնես նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, մեզ հայտնի խնդիրները:

Արվեստանոցը լցվել էր վարդերի թանձր բուրմունքով, իսկ երբ ամառային զեփյուռից սոսափում էին պարտեզի ծառերը, բաց դռնից ներս էր ծորում մերթ եղրևանու արբեցնող բույրը, մերթ սզնու վարդագույն ծաղիկների նուրբ անուշահոտությունը:

Ենթակա — արվեստանոցը, անուշահոտությունը

Ստորոգյալ — լցվել էր, սոսափում էին, ծորում էր

Որոշիչ — թանձր, ամառային, բաց, մերթ, արբեցնող, վարդագույն, նուրբ

Հատկացուցիչ — վարդերի, պարտեզի, եղրևանու, սզնու, ծաղիկների

Խնդիրներ — , բուրմունքով, ծառերը, բույրը