Երեքշաբթի օրը մեր ճամբարը գնաց Լեռնանիստ։ Ինձ մոտ այդտեղից մնացել են շատ զվարճալի և լավ հիշողություններ։
Սկզբում մենք ավտոբուսով հասանք Լեռնանիստ և տեղավորվեցինք մի փոքրիկ, բայց հարմարավետ և տաք տնակում։ Այնտեղ սպասում էինք, մինչև ուրիշ խումբը վերջացներ սահելը։ Մինչ այդ տնակում պատրաստեցինք կարտոֆիլ, երգեր դրեցինք և պարեցինք։
Երբ եկավ մեր հերթը, մենք տաք հագնվեցինք և գնացինք։ Լեռնանիստը իրենից ներկայացնում էր բլրակ, որը ամբողջովին պատված էր ձյան հաստ շերտով։ Նրա վրա բարձրանում էինք հատուկ պարանի միջոցով, որին ամրացված էին կախիչների նման բաներ, որոնց վրա ամրացնում էին մեր կլոր սահնակները։ Պարանը անընդհատ պտտվում էր և մեզ այդպես բարձրացնում վերև։ Իսկ վերևից մենք արդեն նստում էին սահնակներին և շատ արագ սահում ներքև։ Այս նույն գործողությունը ամեն մեկը շատ անգամ կրկնեց, քանի որ շատ զվարճալի էր։ Նաև մեր խումբը պարաններով միացնում էր մի քանի սահնակ և այդպես ավելի արագ և իրար հետ իջնում ներքև։
Իհարկե, լավ զվարճանալուց հետո բոլորի շորերը թրջել և սառն էին և մենք տաքանում էինք մեր տնակում։ Դրանից հետո մենք արդեն շարժվեցին տուն։ Սակայն ճանապարհին խնդիրներ առաջացան, քանի որ ձյունը չէր թողնում դքերը հեշտ անցնել։ Երբ այդ խնդիրը լուծեցին, մենք շարունակեցին ճամփան և շատ երգեր դրեցինք։




Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, հուսով եմ հետագայում շատ այսպիսի լավ ճամփորդությունների կգնամ։











