Ամենա-ամենա-ամենա…
Ամենամեծ մտածողը ո՞վ է…..
Այն մարդն է, ով սովորում է իր սխալների վրա և անում է ամեն ինչ իր լավագույն տեսակը դառնալու համար։
Ամենալավ օրը ո՞րն է….
Այն օրն է, որը զվարթություն և պոզիտիվ էմոցիաներ է բերում քեզ։
Ամենալավ քաղաքն ո՞րն է….
Այն քաղաքն է, որը մաքուր է, կոկիկ և գեղեցիկ։
Ամենալավ աշխատանքը ո՞րն է ….
Այն աշխատանքն է, որը մարդուն բերում է ուրախություն և որը ստիպված չեն կատարում։
Ամենալավ հանգիստը ո՞րն է…..
Ամենալավ հանգիստը զբաղմունքն է այն գործով, որը ուրախություն և հանգստություն է բերում մարդուն։
Ամենամեծ թուլությունը ո՞րն է…….
Այն է, ինչից մարդը վախում է։
Ամենավտանգավոր մարդը ո՞րն է…..
Այն մարդը, ով չի կարողանում իրեն կառավարել։
Ամենամեծ պարգևը, որը կարող ես տալ կամ ստանալ ո՞րն է…..
Սերն է։
Ամենամեծ ընկերը և խորհրդատուն ո՞րն է ….
Այն ընկերն է, ով միշտ կողքիդ է եղել և օգնել։
Ամենամեծ սխալը ո՞րն է……
Ամենամեծ սխալը դա ափսոսալն է։
Բնագիտական հարցեր
Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
Մակրո՝ C, H, O, N, Միկրո՝ Fe, Zn, Ուլտրա՝ Se, I։
Կենդանի աշխարհը քանի՞ <<թագավորության>> է բաժանվում
Թագավորությունները հինգն են՝ բակտերիաներ, բույսեր, կենդանիներ, սնկեր, պրոտիստներ։
Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, ինչպիսի՞ կենսաբանորեն ակտիվ նյութեր կան նրա բաղադրության մեջ
Օրգանիզմի կառուցվածքային միավորն է բջիջը, իսկ բաղադրիչներն են՝ սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ։
Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
Օրգանական նյութերը օրգանիզմում՝ սպիտակուցներ, ճարպեր, իսկ անօրգանական են՝ ջուր, աղեր։
Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է…»։
Սպիտակուցներ՝ Կյանքի հիմք են՝ ֆունկցիաների բազմազանությամբ։
Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում։
Սպիտակուցների ֆունկցիան կառուցվածքային է, ածխաջրերինը` էներգիական, ճարպեր՝ պահեստային, նուկլեինաթթուներինը՝ ժառանգականության, իսկ վիտամիններինը՝ կարգավորիչ։
Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները:
Առողջ ապրելակերպ՝ Հավասարակշիռ սնունդ, շարժունություն, քուն, վատ սովորությունների բացակայություն։