Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեճ

Սեպտեմբերի 21-ին միսս Իրինայի հետ ուղևորվեցինք դեպի Թռչկանի ջրվեժ։ Առավոտյան հավաքվել էինք եկեղեցու մոտ, որտեղ արդեն հավաքված էին նաև այլ խմբեր, որոնք պատրաստվում էին ճամփորդության՝ նշելու Ազատության օրը։ Ճանապարհը տևեց մոտ երկու ժամ։ Դրանից հետո բարձրացանք բեռնատարի հետևը և շարժվեցինք։ Ճիշտն ասած, բեռնատարով անցած այդ ճանապարհն ամենահիշվող պահերից էր․ կանգնած էինք, իսկ ամեն փոսի ժամանակ մեքենան ուժեղ տատանվում էր, ինչն էլ մեզ ծիծաղեցնում էր։

Երբ հասանք Թռչկանի մոտ, մեր առջև ևս մեկ դժվարություն կար՝ քարերի վրայով գետի միջով անցնելը։ Դա մի փոքր վախենալու էր, և նույնիսկ մի քիչ թրջվեցինք։ Հասանք բաց տարածք, որտեղ հանգստացանք, սնվեցինք ու շարունակեցինք ճանապարհը՝ նորից անցնելով ջրի միջով։ Հետո արդեն քարերով ու ցեխոտ արահետով բարձրացանք վերև, մինչև վերջապես հասանք ջրվեժին։ Այն շատ գեղեցիկ էր։

Վերադարձի ճանապարհն անցավ նույն ձևով․ նորից բեռնատարով շարժվեցինք դեպի ավտոբուս, բայց այս անգամ թեթև անձրև էր գալիս։ Ճանապարհին կանգ առանք Գնթունիկում՝ մի քիչ հանգստանալու և ուտելու համար։

Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։ Այն թողեց հաճելի հիշողություններ՝ և՛ ծիծաղով լի պահեր, և՛ գեղատեսիլ տեսարաններ։

Ճամփորդություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտելիքի օրը կրթահամալիրում ստանդարտ դասապրոցեսով չի կազմակերպվում , իրականացվում են բազմաթիվ ճամփորդությունները և հետաքրքիր հանդիպումներ, ես ընտրել էի ճամփորդություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ։
Այցի ընթացքում մեր խումբը ծանոթացավ տարբեր լաբորատորիաներում իրականացվող հետաքրքիր ու կարևոր աշխատանքներին։

Սկզբում այցելեցինք մանրէաբանության լաբորատորիա, որտեղ մասնագետները փորձում էին թափոններից ստանալ այլընտրանքային էներգիա։ Այստեղ մենք նաև տեսանք նորագույն սարքավորումներ, ինչպես նաև դիտարկեցինք խմորասնկեր ու բակտերիաներ։

Այնուհետև այցելեցինք կենսաքիմիական լաբորատորիա։ Այստեղ իրականացվում էին հետազոտություններ, որոնք ուղղված էին քաղցկեղի բուժման դեղորայքի հայտնաբերմանը։ Մասնագետները սպիտակ առնետների մոտ առաջացնում էին կրծքագեղձի քաղցկեղ և փորձում բուժել այն տարբեր մեթոդներով՝ ուսումնասիրելով դեղամիջոցների արդյունավետությունը։

Մեկ այլ լաբորատորիայում մենք տեսանք կարիճների բուծում։ Պարզվեց, որ նրանց թույնը նույնպես օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես արժեքավոր դեղամիջոց։

Շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք նաև մարդու աղիներում բնակվող մանրէների մասին։ Մենք հասկացանք, թե որքան մեծ է դրանց դերը մարդու առողջության պահպանման գործում։

Այցը շատ ուսուցողական և ոգևորող էր։ Այն մեզ օգնեց համոզվել, որ կենսաբանությունը մեր ժամանակի ամենազարգացող և պահանջված գիտություններից մեկն է։ Կարելի է վստահ ասել, որ այն դարի մասնագիտություն է։

Ճամփորդություն դեպի Գեղարոտի ջրվեժ

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ: Ճամփորդությունը կազմակերպել էին իմ ճամբարի ղեկավարը՝ ընկեր Անուշը Ներսիսյանը և ընկեր Անուշ Ասատրյանը:

Առավոտյան հավաքվել էինք եկեղեցու մոտ, որտեղ մեր խումբը նկարվեց մյուսների հետ և մենք շարժվեցինք: Սկզբում ավտոբուսով էին ճամփորդում, իսկ հետո տեղափոխվեցին բեռնատար: Բեռնատարով անհարմար էր ճամփորդելը, քանի որ անընդհատ ճոճվում էինք, սակայն միևնույն ժամանակ այդ փորձը զվարժալի էր: Հասնելով ջրվեժից մի քիչ ներքև, մենք կերանք և խումբը հանգստացավ, ինչից հետո շարժվեցինք վերև՝ մեր վարորդի առաջնորդությամբ: Ճամփին որոշ տեղերում ձյուն կար, սղլիկ էր, սակայն հասնելով վերև տեսանք գեղեցիկ ջրվեժը ավելի մոտիկից:

Ամբողջ ճամփորդության ժամանակ խումբը ամեն կերպ զվարճանում էր՝ երգում էին, պարում, ծիծաղելի ֆիլմ նկարահանում:

Այս ճամփորդության ընթացքում ես ունեցա նոր հիշողություններ, սովորեցի նոր բաներ ու լավ ժամանակ անցկացրեցի։

Անահիտ աստվածուհու ցուցահանդես

Ընկեր Մարգարիտի և ընկեր Սամվելի հետ գնացինք Հայաստանի պատմության թանգարան՝ տեսնելու Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքերը, որոնք մինչ այս գտնվում էին Բրիտանիայի թանգարանում: Դրանք գտնվում էին մի գեղեցիկ ցուցասրահում և արձանի կողքերը նաև կային Անահիտի հետ կապված ուրիշ հնագույն գտածոներ՝ վզնոցներ, մատանիներ, կոպեկներ, փոքրիկ քանդակներ և շատ այլ իրեր: Մեր գիդը պատմեց ամեն ինչ այդ զարդերի, և, իհարկե, արձանի մասին, ինչից հետո մենք այցելեցինք կողքի սրահները, որտեղ արդեն հելենիզմից անցում էր կատարվում քրիստոնեություն: Այնուհետև շրջեցինք թանգարանի այլ սրահներով, տեսնելով այլ հետաքրքիր իրեր:

Այս այցելությունը, թեև կարճ էր, բայց շատ հետաքրքիր անցավ և ինֆորմացիայով լի:

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Երեքշաբթի օրը մեր ճամբարը գնաց Լեռնանիստ։ Ինձ մոտ այդտեղից մնացել են շատ զվարճալի և լավ հիշողություններ։

Սկզբում մենք ավտոբուսով հասանք Լեռնանիստ և տեղավորվեցինք մի փոքրիկ, բայց հարմարավետ և տաք տնակում։ Այնտեղ սպասում էինք, մինչև ուրիշ խումբը վերջացներ սահելը։ Մինչ այդ տնակում պատրաստեցինք կարտոֆիլ, երգեր դրեցինք և պարեցինք։

Երբ եկավ մեր հերթը, մենք տաք հագնվեցինք և գնացինք։ Լեռնանիստը իրենից ներկայացնում էր բլրակ, որը ամբողջովին պատված էր ձյան հաստ շերտով։ Նրա վրա բարձրանում էինք հատուկ պարանի միջոցով, որին ամրացված էին կախիչների նման բաներ, որոնց վրա ամրացնում էին մեր կլոր սահնակները։ Պարանը անընդհատ պտտվում էր և մեզ այդպես բարձրացնում վերև։ Իսկ վերևից մենք արդեն նստում էին սահնակներին և շատ արագ սահում ներքև։ Այս նույն գործողությունը ամեն մեկը շատ անգամ կրկնեց, քանի որ շատ զվարճալի էր։ Նաև մեր խումբը պարաններով միացնում էր մի քանի սահնակ և այդպես ավելի արագ և իրար հետ իջնում ներքև։

Իհարկե, լավ զվարճանալուց հետո բոլորի շորերը թրջել և սառն էին և մենք տաքանում էինք մեր տնակում։ Դրանից հետո մենք արդեն շարժվեցին տուն։ Սակայն ճանապարհին խնդիրներ առաջացան, քանի որ ձյունը չէր թողնում դքերը հեշտ անցնել։ Երբ այդ խնդիրը լուծեցին, մենք շարունակեցին ճամփան և շատ երգեր դրեցինք։

Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, հուսով եմ հետագայում շատ այսպիսի լավ ճամփորդությունների կգնամ։

Այցելություն Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան

Այսօր մենք այցելեցինք Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան, որտեղ մեզ շատ նոր բաներ պատմեցին: Օրինակ՝ պատմեցին թանկարժեք քարերի, բյուրեղների, միներալների մասին և ցույց տվեցին իրենց ցուցասրահը՝ բազմազան այդ քարերով: Այնտեղ ինչ ասես չկար, բոլոր քարերը շատ գեղեցիկ էին և հետաքրքիր էր լսել դրանց մասին, թե քանի տարեկան են և այլն: Թանգարանում նույնիսկ երկնաքար կար:

Այդ ամեն ինչը նայելով մենք շարժվեցինք առաջ դեպի թանգարանի ամենակարևոր և հայտնի մասը, որտեղ իսկական նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը կար: Մեզ պատմեցին այդ փղի մասին և մենք իմացանք, որ այն գտնվել էր Գյումրու ավազահանքում: Այն ապրել էր մոտ 1.000.000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Սա իմ կյանքում առաջին անգամն է, որ ես այսպիսի փղի կմախք եմ տեսնում, շատ հետաքրքիր էր լսել դրա մասին:

Հետո մեզ ուղևորեցին դեպի ուրիշ քարերը, այնտեղ կային օրինակ՝ օբսիդիաններ, տարբեր շինանյութեր: Նաև քարացած կենդանիներ, բույսեր կային և շատ-շատ այլ բաներ:

Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, իրոք հետաքրքիր էր լսել այս ամենի մասին և նոր բաներ իմանալ:

Ճամփորդություն դեպի Արատես

Ահա ես հետ եմ եկել իմ ճամփորդությունից դեպի Արատես։
Արատեսում այս անգամ շատ ցուրտ էր և անձրևոտ, այդ պատճառով մենք շատ տեղ էր չգնացինք։
Սկզբից մենք հենց ճանապարհին դեպի Արատես մտանք մի եկեղեցի, որտեղ մեզ պատմեցին այս եկեղեցու պատմությունը և այլն։ Հետաքրքիր էր այդ ամենի մասին իմանալը։
Երբ հասանք Արատես մենք տեղավորվեցինք, դասավորեցինք ամեն ինչ և որոշ ժամանակ հետո մեզ կանչեցին ճաշելու։ Դրանից հետո մենք մի քիչ քայլեցինք տարածքում և երբ եկավ գիշերը մենք իրար հետ զրուցեցինք և քնեցինք։
Հաջորդ օրը մենք առավոտյան մարզանք արեցինք և շատ խաղեր խաղացինք, բայց իրոք շատ ցուրտ էր։ Այդ պատճառով խաղերը լիովին վայելել այդքան էլ հեշտ չէր։
Երեկոյան մեզ հյուր եկան զինվորներ, որոնք շատ բաներ պատմեցին իրենց հագուստի, սարքերի և այլնի մասին։
Վերջին` երրորդ օրը մենք հավաքեցինք իրերը և արդեն ուղևորվեցինք հետ դեպի դպրոց։
Այս ճամփորդությունից ես շատ բան սովորեցի զինվորականների և իրենց գործունեության մասին, ավելի լավ սովորեցի այսպիսի պայմաններում ապրել։

Այցելություն Վրաստանի դեսպանատուն

Այսօր մենք այցելեցինք Վրաստանի դեսպանատունը, որտեղ ծանոթացանք դեսպանի հետ և փոքր հարցազրույց վերցրեցինք։

Սկզբից մեզ դիմավորեցին և ուղեկցեցին դեպի ներս, դեսպանի մոտ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք վեցրեցինք մեր փոքր հարցազրույցը դեսպանից։ Նա շատ բարի էր, ջերմ և ընկերասեր և իրոք հաճելի էր լսել իր մանկությունից մի քանի պատմություն։ Օրինակ նա մեզ պատմեց, որ Վրաստանում դպրոցը սկսվում է սեպտեմբերի 15֊ին։ Դեսպանատանը մեզ հյուրասիրեցին հյութ, կոնֆետ և վրացերեն շատ հետաքրքիր գրքեր։

Ինձ այնտեղ իրոք շատ դուր եկավ։

Ձմեռային ճամբարի երրորդ օրվա ամփոփում 🌨

Այս օրը երերկվա նման շատ հետաքրքիր անցավ։

Մենք երեկվա նման առավոտյան երևի 10։30 նստեցինք տրանսպորտ և ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։

Այնտեղ հասնելով, վերցրեցինք մեր սահնակները և բարձրացանք դեպի վեր։ Բարձրանալուց ոտքերը խորտակվում էին ձյան մեջ և որոշ տեղերում այն հասնում էր մինչև ծունկը։

Բարձրացանք, տեղավորեցինք մի տեղ պայուսակները և սահնակներով սկսեցինք իջնել։ Այստեղ` Ջրվեժի արգելոցի համեմատ ավելի մեծ էր դիքը և ավելի արագ էինք շարժվում։ Շատ զվարճալի էր։ Մեզ երկու֊երկու կամ մեկ֊մեկ էին նստացնում և մեզ բրդում էին, ինչից հետո մենք արագ սղում էինք։

Վերջում կերանք և հետ գնացինք ավտոբուսի մոտ։ Դրանից առաջ մոտիկ տաղավարում նստեցինք և մեր կոշիկների և գուլպաների միջի ձյունը թափ տվեցինք, հետո մտանք տրանսպորտ և հետ գնացինք դպրոց։

Ձմեռային ճամբարի երկրորդ օրվա ամփոփում 🛷

Այսօր շա՜տ զվարճալի և հետաքրքիր օր էր։

Առավոտը բոլորը գնացել էին ընդհանուր պարապմունքի, որից հետո` մինչև մոտավորապես 10։30 մենք պատրաստվում էինք ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։

Ճանապարհին ես և իմ ընկերները խաղեր խաղացինք և այդպես զվարճանում էինք ամբողջ ճանապարհի ընթացքում։

Երբ հասանք, հանեցինք երկու տեսակի սահնակները, որոնց հետ բարձրացանք դիքով` դեպի վեր։ Այնտեղ տեղավորեցինք պայուսակները և սկսեցինք սահել։ Բոլորը հերթով սահում էին և միմյանց օգնում էինք` հրելով։ Նաև մի քիչ ձնագնդիկ խաղացինք։

Հետո կերանք և հասավ գնալու ժամանակը։ Բոլորս նստեցինք տրանսպորտի մեջ և հետ գնացինք դպրոց։ Այդ ժամանակ դասերը արդեն վերջացել էին։