ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ

Լեգենդ դրախտի մասին


Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:

Արևն ու լուսինը

Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:

Տնային առաջադրանքներ

  • Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

Ստեղծել, կրկին, պաշտպանել, խնդրել, չքնաղ, ապշեցուցիչ, մթություն

  • Գրել «Իմ երազանքների ապագան» թեմայով շարադրանք:

Ես երազում եմ դառնալ նկարչուհի, որովհետև դա շատ հետաքրքիր զբաղմունք է և իմ մոտ դա լավ է ստացվում։ Նկարչությունը ինձ հանգստացնում է և դրական հույզեր պարգևում։ Ինձ շատ են դուր գալիս բնապատկերներ հատկապես ծովը, այդ պատճառով ես սիրում եմ Հովհաննես Այվազովսկու նկարները։ Նաև սիրում եմ Մարտիրոս Սարյանի նկարները։ Նա նկարում էր բնապատկերներ և նատյուրմորտ և վառ գույներ էր օգտագործում, որոնք եսել եմ փորձում իմ նկարների մեջ։ Ես նաև երազում եմ շատ ճանապարհորդել ու հատկապես ծովերով և նոր բաներ իմանալ տարբեր երկրների և ժողովուրդների մասին։ Ես շատ եմ ուզում այցելել Բռազիլիա և տեսնել Ամազոն գետը և ջունգլիները։ Սա էլ իմ երազանքն է ապագաի համար։

 

Օրորոցային

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ

Մութն է ընկել, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:

Եվ գիշերն էլ մոր պես բարի
Ձեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ օրոր են ասում:

Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:

Աչքդ փակիր, տես ինչ սիրուն
Հեքիաթներ են քեզ ժպտում …

Տնային աշխատանք

Լրացուցիչ կրթություն

  • Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրել:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բուեր, տղայի, Մարոյի:

  • Գրել շարադրանք «Կյանքն աշնանը» վերնագրով։

Աշունը շատ գեղեցիկ է։ Այն ունի իր գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին և շագանակագույն։ Շատերը դուրս են գալիս և հավաքում են ընկած տերևները։ Աշնանը մեղմ քամի է փչում, բայց մեկ մեկ այն ուժեղանում է և քշում տերևները և տարածում փոշին։ Թռչունները չվում են տաք երկրներ։ Տերեվաթափ է սկսվում և ծառերը մերկանում են։ Անձրևները շատ են գալիս, բայց միևնույնն է աշունը իր գեղեցկությունն ունի։

Տնային աշխատանք

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Առակը մյուս ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ հերոսները ներկայացված են կենդանիների տեսքով:
  2. Իմ սովորած եզոպոսյան առակներում դատապարտվում էր անշնորհակալ լինելը և եսասիրությունը:
  3. Այգեկցու՝ իշխանի և այրի կնոջ մասին առակը կարելի է բնութագրել հետևյալ թևավոր խոսքով՝ վատից վատնել կա:
  4. Լուն փիղ դարձնելթևավոր արտահայտությունը կարելի է գործածել Այգեկցու «Մի կաթիլ մեղր՝ պատերազմի պատճառ» առակի գաղափարը բնութագրելիս:
  5. Մեր ուսումնասիրած առակներից մեկում, որ կոչվում էր «Աղվեսն ու Հովազը», խոսվում էր իրական ու ճշմարիտ գեղեցկության մասին:
  6. Գոշի առակից ես սովորեցի այն, որ մարդիկ իրենց այնպես են պահում, ինչպես ժամանակն է թելադրում :
  7. Շիրազի առակում հանդիպած մարգարիտը ինձ հիշեցնում է խելացի և խորը, իսկ փրփուրը՝ անլուրջ և մակերեսաին մարդկանց:
  8. Կռիլովի առակում խոսվում էր մարդկության բարդ խնդիրներից մեկի՝ ընկերակցության մասին, որը պետք է լուծել առաջ շարժվելու համար:
  9. Գտնել նախադասություններում հնարավորինս շատ հնչյունափոխված արմատներ և գրել դրանց նախնական տարբերակները, օրինակ՝ գրադարան-գըր-գիր:

Առակներ Եզոպոսից

Տնային աշխատանք

  1. Ընթերցել ու համեմատել առակները:

Առաջին երկու առակներում Եզոպոսը գրում է այն մասին, որ մեկը լավություն է անում ուրիշին, իսկ նրան շնորհակալ չեն լինում, այլ նեղացնում են։ Վերջին առակն էլ պատմում է նրա մասին, որ գեղեցկությունը չի համեմատվում խելքի և խորամանկության հետ։

  1. Դուրս գրել մգեցված բառերի հոմանիշները:

Պահվել, որոշել, վերահաս, բարեգործ, տունկ, անշնորհակալ, կռվեցին, դյուրաթեք ։

Եղջերուն ու խաղողը

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Մայրենի

   Առաջադրանք 1

1. Դադար, դաղձ, դաշույն, դաշունահար, դարձյալ, դարպասապահ, դափնեվարդ, դդում, դժողք, դժվարություն, դյութել, դողդոջուն, դողէրոցք։

                                         

                                                    Առաջադրանք 3

Տաթև (5) – տ – ա – թ – ե – վ

Ամենաերկար (11) – ա – մ – ե – ն – ա – յ – ե – ր – կ – ա – ր

Երևալ (7) – յ — ե – ր – ե – վ – ա – լ

Որևէ (6) – վ – ո – ր – ե – վ — է

Երանգավորել (12) – յ – է – ր – ա – ն – գ – ա – վ – ո – ր – ե – լ

Որկոր (6) – վ – ո – ր – կ – ո – ր

Անողնաշար (9) – ա – ն – ո – ղ – ն – ա – շ – ա – ր

Ամենաողորմալի (14) – ա – մ – ե – ն – ա – վ — ո – ղ – ո – ր – մ – ա – լ – ի

                                       Առաջադրանք 4

Չնաշխարհիկ – 10 տառ, 10 հնչյուն

Սերկևիլ  — 7 տառ, 8 հնչյուն

Շնորհակալ – 9 տառ, 9 հնչյուն

Եռատերև — 7 տառ, 9 հնչյուն

Քարայր – 6 տառ, 6 հնչյուն

Եվրոպա – 6 տառ, 6 հնչյուն

                                          Առաջադրանք 7

ա) որսորդ, վարդ, կարդալ, երրորդ, չորրորդ, հարդ

բ)հարթ, կարթ, տորթ, մորթի, արդուկ ։

                                                Առաջադրանք 8

ա) երգ, համերգ, երգչախումբ, պարերգ, միրգ։

բ)գիրք, բերք, բերքահավաք,

                                                    Առաջադրանք 9

ա) արբանյակ, ուրբաթ, սուրբ, շարբաթ, հարբած։

բ) Արփի, Հայարփի, երփներանգ, Արփա, Սիրարփի։

                                                      Առաջադրանք 10

ա) բարձ, հետադարձ, դարձնել, վարձ, դարձ։

բ) արցունք, հարց, հարցազրույց, ուրց, Արցախ։

                                                   Առաջադրանք 11

ա) արջուկ,  արջավորս, լուրջ, որջ, բաղարջ։

բ)վարչապետ, գրչատուփ, փարչ, փրչոտ, քրչոտ։