Առցանց ուսուցում տնային աշխատանք Ապրիլի 9

  • Առաջարկում եմ շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.
    • Ինչ են սովորեցնում տան պատերը
    • Կարանտինային մենախոսություն
    • Ինքնամեկուսացման տված ընծաները
    • Երբ միշտ պակասող ժամանակը սկսել է ավելանալ
    • Իմ երազանքների կատարյալ դասավանդողները
    • Այլ

Ինքնամեկուսացման ընծաները

Ինքնամեկուսացման մեջ կան շատ դրական կողմեր։ Օրինակ՝ կարելի է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ծնողներիս։ Մենք միասին խաղեր ենք խաղում, ֆիլմեր ենք դիտում, նախապատրաստվում ենք Զատկին, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ։ Ես ավելի երկար եմ քնում և ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես ավելի շատ ժամանակ ունեմ գիրք կարդալու և նկարելու։

  • Զրույց տատիկ-պապիկների, մայրիկ-հայրիկների հետ այն մասին, թե ինչ մանկական գրականություն են սիրել կարդալ և ինչու: Իրենց կարդացածից ո՞րը խորհուրդ կտային կարդալ ձեզ: Ի՞նչ խորհուրդ կտաք դուք կարդալ ընտանիքի անդամներին ժամանակակից մանկական գրադարանից:

Հայրիկիս մանկական գրականության ցանկը։

Դանիել Դեֆո․ <<Ռոբինզոն Կրուզո>> (1719) — Այս գրքում հայրիկիս շատ է դուր եկել այն, որ Ռոբինզոնը մնալով միայնակ չի կորցնում իր ապրելու եռանդը և դժվարին իրավիճակում կարողանում է կենդանի մնալ, հարմարվել և ստեղծել պայմաններ իր գոյությունը պահպանելու համար։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կամքի ուժի հաշվին կարելի է հաղթել դժվարությունները։ Հայրիկս այդ գիրքը կարդացել է առնվազն հինգ ամգամ։

First-edition-of-Daniel-c_30_f_6_fp_tp

Լյուբեն Դիլով <<Նումիի և Նիկիի աստղային արկածները>> (1983) (Ֆանտաստիկ վեպ երեխաների և նմանատիպ էակների մասին) — Այս գրքում ներկայացված են մի դպրոցական տղայի արկածներ, որտեղ նա ճանապարհորդում է դեպի տարբեր մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ։ Դա նա կարողանում է անել շնորհիվ մի այլմոլորակային աղջկա, ով ճանապարհորդում է մի յուրահատուկ կենդանի տիեզերանավով։ Նրանց առջև բացվում են տարբեր աշխարհներ, հետաքրքիր էակներ, բույսեր, բազմարև համակարգեր և օվկիանոսներ։ Այս գիրքը անգնահատելի է դպրոցականի մտահորիզոնը ընդլայնելու և գերագույն մարդկային արժեքների ու գոյության մասին միտքը զարգացնելու առումով։

1035759109

Ժյուլ Վերն — Ժյուլ Վերնի ստեղծագործություններում հայրիկիս միշտ ոգևորել է այն, որ նա կարողացել է կանխատեսել գիտության և տեխնիկայի զարգացումը և զարմացրել է իր ընթերցողին այդ նվաճումները միաձուլելով շատ հետաքրքիր արկածային սյուժեյի հետ։ Հայրիկս կարդացել է Ժյուլ Վերնի համարյա թե բոլոր գրքերը։

unnamed

Լեոնիդ Սոլովյով․ <<Պատմվածք Խոջա Նասրեդինի մասին>> (1958) — Այս գրքի միջոցով հեղինակը կարողացել է փոխանցել այս հայտնի կատակային կերպարի հնարամիտ, բարի, միաժամանակ խորամանկ, փոխօգնությանը պատրաստ դրական բնութագիրը։ Կարդալով այս գիրքը դպրոցական երեխան հասկանում է, որ ոչ ստանդարտ մտածելակերպով և ճկուն մտքի շնորհիվ կարելի է խուսափել նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից։ Պատմվածքը նաև ընկղմում է ընթերցողին արևելքի բոլորովին այլ՝ շատ տարբերվող աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են այլ մշակույթի պայմաններում։

scrn_big_001

Այս գրքերից հայրիկս ինձ խորհուրդ տվեց առաջինը կարդալ Լուբեն Դիլովի Նումիի և Նիկիի աստղային արկածները։ Ես ամպայման այն կկարդամ։

Ես խորհուրդ կտամ կարդալ ընտանիքիս “Հարրի Փոթեր” գրքի բոլոր հատվածները։ Ես “Հարրի Փոթերը” շատ եմ սիրում և համարյա թե ամեն օր կարդում եմ։

Առցանց ուսուցում Ապրիլի 8

Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` համեմատական կարողությունների զարգացում

Իրականացման ընթացքը`

  • Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
  • Դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:
  • Բլոգում «Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները վերնագրի տակ համեմատել գիրքն ու մուլտֆիլմը:
    • Սյուժետային տարբերություններ
    • Հերոսների տարբերություններ
    • Հերոսների բնավորության ու արարքների տարբերություններ
    • Այլ տարբերություններ

«Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները

Մուլտֆիլմն ու հեքիաթը տարբերվում են նրանով, որ մուլտֆիլմում կան ուրիշ հերոսներ, որ մարդկանց փակում էին ոչ թե շինությունում այլ ժայռում։ Վաչագանը ոչ թե ծանոթանալուց հետո հրամայեց Անահիտին ասել, որ ուզում է ամուսնանալ հետը, այլ ասեց հենց աղբյուրի մոտ անձամբ։ Տարբերվում է այն, որ սուրբի տեղը մուլտֆիլմում Վաչագանի հորեղբայրն է չարը և վատը և այլն։

Հերոսները տարբերվում էին նրանով, որ Զանգին խոսում էր, սուրբի տեղը մուլտֆիլմում Վաչագանի հորեղբայրն է չարը, հեքիաթի մեջ ծառայի անունը Վաղինակ էր, իսկ մուլտֆիլմում Սերոփ և այլն։

Իմ կարծիքով, բոլոր հերոսները մուլտֆիլմում ավելի հստակ և քաջ են։

  • Աշխատանքը ներկայացնել տեսանյութով:

Արդյունքներ` համեմատական աշխատանքներ, տեսանյութեր:

Առցանց ուսուցում Ապրիլի 8

Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` հեքիաթի ընթերցում, վերլուծում

Իրականացման ընթացքը`

  1. Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
  2. Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:

Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և
դարտկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դարտկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և
անհամբեր սպասում էր, թե՝ երբ պետք է արդյոք իրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ
աղջկա հոգը չէր այդ. նա կարծես խաղ էր անում, լցնում, դարտկում էր և այդ կրկնեց
չորս-հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ, իրան անծանոթ որսորդին տվավ։
Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին՝ ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և
հարցրեց, թե՝ ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը. չլինի՞ թե կատակ անել ուզեց կամ
բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.
— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ՝
երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած
եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ
ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։

  1. Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`
    • Անահիտից սովորածս
    • Վաչագանի մասին
    • Ինչով էր յուրահատուկ Անահիտը
    • Ինչպես կավարտեի հեքիաթը
    • Թե այս գիրքը չընթերցեի
    • Այլ թեմա

Անահիտից սովորածս

Անահիտը շատ գեղեցիկ, բարի, խելացի և իմաստուն է։ Նրանից ես սովորեցի այն, որ ոչ մի անգամ պետք չի հուսահատվել և հավատալ մինչև վերջինը։ Սովորեցրեց, որ ամեն դժվար պահին կարելի է ելք գտնել։ Նաև այն, որ սերը ամեն ինչից կարևոր է։

Առցանց ուսուցում տեսադաս Ապրիլ 6

  1. Փորձի´ր բացատրել, թե ընգծված բայր ո´ր դեպքում Է եզակի և ո´ր դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում Է: Գառ-եզակի, արածում է — եզակի

Բ. Գառներն արածում են: Գառներն-հոգնակի, արածում են-հոգնակի

Գ. Գառների հոտն արածում Է: Գառների-հոգնակի, հոտն-եզակի, արածում են-հոգնակի

Ա. Գայլը գյուղ մտավ: Գայլը-եզակի, գյուղ-եզակի, մտավ-եզակի

Բ. Գայլերը գյուղ մտան: Գայլերը-հոգնակի, գյուղ-եզակի, մտան-հոգնակի

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ: Գայլերի-հոգնակի, ոհմակը-եզակի, գյուղ-եզակի, մտավ-եզակի

Ա. Մեղուն ծառին նստեց: Մեղուն-եզակի, ծառին-եզակի, նստեց-եզակի

Բ. Մեղուները ծառին նստեցին: Մեղուները-հոգնակի, ծառին-եզակի, նստեցին-հոգնակի

Գ. Մեղուների պարսը ծառին նստեց: Մեղուների-հոգնակի, պարսը-եզակի, ծառին-եզակի, նստեց-եզակի

 

  1. Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: Տասը օր է, որ բակ չեմ իջել

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-

նից:

Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:

Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում։

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:

Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց։

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն մնացորդի կբաժանվի տասներկուսի։

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն։
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է:

Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է։

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:

Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել։

 

  1. Նախադասություններր լրացրո´ւ:

Երբ ………………. նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Երբ արևը ծագում էր նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Վերջապես, երբ …………. , դուրս եկավ թփերի միջից:

Վերջապես, երբ մթնեց, դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից նա դուրս եկավ, կերի արկղն էր միայն

մնացել:

Եթե ……………… ջիներն ու իֆրիտները (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Եթե երազանք պահեի ջիներն ու իֆրիտները (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ ………………, ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

Թե որ ապացուցես, ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

Հաշվետվություն Մարտի 30-ից Ապրիլի 3-ը

  1. Քո օրվա սկիզբը

Ես իմ օրը սկսում եմ ժամը 8:00-ին։ Առաջինը ես կերակրում եմ կենդանիներիս։ Հետո լվացվում եմ, հագնվում եմ, նախաճաշում։ Նախաճաշելուց ես սովորաբար նայում եմ հեռուստացույց։

  1. Նախագծեր

Ես կատարել եմ մայրենիի նախագծերը, անգլերենի նախագիծը և այլն։

Մայրենի

Առցանց ուսուցում Մարտ 23-27

Առցանց ուսուցում Մարտ 23-27

Առցանց ուսուցում Մարտ 20-27

Առցանց ուսուցում Մարտ 16-20

Առցանց ուսուցում Մարտ 16-20

Առցանց ուսուցում Մարտ 16-20

Առցանց ուսուցում Մարտի 16-20

Առցանց ուսուցում Մարտի 16-27

Անգլերեն

Distance learning March 30-April 10

  1. Ընտանեկան նախագծեր

Ես կատարել եմ ընտանիքիս հետ մայրենիից «Չարենցյան նախագիծը»։

Առցանց ուսուցում Մարտ 16-20

  1. Օրը ընտանիքի հետ

Մենք համարյա թե ամեն օր նայում ենք ֆիլմ էր։ Օրինակ՝ «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։

  1. Լրացուցիչ կրթության դասերը, որոնք, իրավիճակից ելնելով, ստիպված ես իրականացնել տանը

Կատարել եմ նկարչության առաջադրանքը։

Ինչ եմ նկարել այս շաբաթ

  1. Ինքնակրթություն

Ես օգտվում եմ իմ ուսուցիչների բլոգներից, անհրաժեշտության դեպքում Վիքիպեդիայից, Օնլայն բառարաններից, տան հանրագիտարաններից։

  1. Մարզական ժամ

Չեմ կատարում

  1. Օրվա ազատ ժամանկը

Ես օրվա ազատ ժամանակ ֆիլմեր եմ նայում, կենդանիներիս հետ եմ շփվում, գիրք եմ կարդում, խաղեր եմ խաղում ընտանիքիս հետ։

  1. Քո խաղացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ

Խաղացել եմ մաթեմատիկայի բրեյն բոքսը, որը տրամաբանություն է զարգացնում։

  1. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք

«Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլն։

20200405_232917

  1. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

Կառաջարկեմ խաղալ «Uno», «Flying airplane chess», «Օձեր և աստիճաններ» և այլ խաղերը։ Կառաջարկեմ դիտել «Маленький Принц», «Невезучие», «Игрушка», «Полет навигатора», «Освободите Вилли», «Красавица и чудовише», «Чудо»։

  1. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում

Օրինակ՝ «Star Slime», «Анна Оськина» յութուբերներին։

  1. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը

Ես կարդում «Հարրի Փոթեր» գիքը, որի հեղինակն է Ջոան Ռոուլինգը։ Գրքի վերնագիրն է «Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը»։

20200405_232848

  1. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը

Հիմա ես նայում եմ «Stranger Things» http://strangerthings.online, «The X files» http://fanserial.net/the-x-files/

Նաև նայել եմ այս լավ ֆիլմերը․ «Маленький Принц» http://mega-mult.ru/multfilm/447-malenkii-princ-2015.html, «Невезучие» https://www.kinopoisk.ru/film/20908/, «Игрушка» http://baskino.me/films/komedii/2184-igrushka.html, «Полет навигатора» http://baskino.me/films/priklyuchencheskie/7386-polet-navigatora.html, «Освободите Вилли» http://baskino.me/films/dramy/4447-osvobodite-villi.html, «Красавица и чудовище» https://www.kinopoisk.ru/film/744987/, «Чудо» https://gidonline.io/film/chudo-2/։

  • Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։

Նայում եմ «Da Vinchi Learning» ալիքի բոլոր հաղորդումները։

  1. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք

Քննարկում ենք նայած ֆիլմերը և հաղորդումները։

  1. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Չունենք բակ։

Առցանց ուսուցում Ապրիլ 1

258.Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն և հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել: Լեռներում միայն հնչուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան թնդուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

 

275.Տրված բառերն ու բառակապակցություններն ավելացրո´ւ նախադասություններին և կետադրի´ր:

Կարճ ասած, ոչ մի նոր բան չկար գրքում:

Այո՛, հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:

Մեր մեջ ասած, լավ դուրս եկանք անհարմար վիճակից:

Վա՜յ, ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:

Մեծ բա՜ն, եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:

Ոչինչ, շատ մի´ մտածիր, ելքը կգտնենք:

Վա՜յ, մե՜ծ բան, այո´, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:

276.Մի տոնակատարության մասին մանրամասն պատմի´ր (չմոռանաս կարևոր պահերը, մարդկանց նկարագրել, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրել):

Իմ ծնունդը-Երկու տարի առաջ ես իմ ծնունդը նշել եմ Ջամբո բացօթյա սրճարանում։ Ես ընտրել եմ այդ տեղը, որովհետև այնտեղ կան կենդանիներ, լողավազան, ձիարշավարան։ Այնտեղ կային թութակներ, կրիաներ, ջրային թռչուններ, կապիկներ, ձիեր, խոզուկներ, իշուկներ, շներ և այլն։ Ես այնտեղ գնացել էի իմ ընկերուհիների և բարեկամների հետ։ Մենք այնտեղ լավ ժամանակ անցկացրինք՝ լողացինք, ձի քշեցինք, հերակրեցինք բադերին և սագերին, համով բաներ կերանք։ Մայրիկս շատ գեղեցիկ և համեղ շոկոլադե տորթ էր թխել։ Ես շատ ուրախ էի, որ իմ ընկերուհիները և բարեկամները իմ հետ էին։ Հատկապես իմ քույրիկ Աննան։ Նա իմ զարմուհին է։ Նա արդեն յոթ տարեկան է և գնում է երկրորդ դասարան։ Իմ ծնունդը շատ ուրախ անցավ։ Մենք այնտեղ մնացինք մինչև ուշ։

 

285.Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:

Հուշերով տարված՝ բոլորովին մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

Բոլորովին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:

Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս ամենևին չի հավատում:
Ամբողջովին լավ չէր զգում:

Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես:

Ծերությունից լրիվ մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

Առցանց ուսուցում Մարտ 23-27

Ընթերցողական աշխատանք

Ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը:

Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:

Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։

Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`

Նամակ Փոքրիկ իշխանին

Փոքրիկ իշխանի դասերը

Վարդի մասին

Աղվեսն ու մյուսները

Թե այս գիրքը չընթերցեի

 

Փոքրիկ իշխանի դասերը

“Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։

Փոքրիկ իշխան

Առցանց ուսուցում Մարտ 23-27

1.Մարտ ամսվա ընթացքում ստեղծված վիճակի հետևանքով տարածված ու հաճախ գործածվող երեք բառ ընտրել:

Կորոնավիրուս, դիմակներ, հիվանդանոց։

2.Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել բառերի մասին:

Կորոնավիրուս կորոնավիրուսը միաշղթա վիրուս է։ Առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ 2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա։

Դիմակ — դիմակը միանգամյա օգտագործման բժշկական պարագա է, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը: Այն դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ է։ Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը։

Հիվանդանոց — հիվանդանոցը հասարակական ստացիոնար բժշկական հաստատության տեսակ է, որի նպատակն է հիվանդների բուժումը և (կամ) հիվանադանոցային պայմաններում առաջացող հիվանդությունների մասնագիտացված խորը դիֆերենցիալ ախտորոշումը։ Զինվորական հիվանդանոցը կոչվում է հոսպիտալ։

3.Գտնել, թե օտար լեզուներում այդ բառերն ինչ տարբերակներ ունեն:

Կորոնավիրուս – Հայերեն

Коронавирус – Ռուսերեն

Coronavirus – Անգլերեն

Коронавірус – Բելառուսերեն

კორონავირუსი — Վրացերեն

الفيروس التاجي – Արաբերեն

Դիմակ – Հայերեն

Маска – Ռուսերեն

Mask – Անգլերեն

قناع – Արաբերեն

Masker – Հոլանդերեն

Maske – Գերմաներեն

Հիվանդանոց – Հայերեն

Больница – Ռուսերեն

Hospital – Անգլերեն

Krankenhaus – Գերմաներեն

Sjukhus – Շվեդերեն

Ziekenhuis – Հոլանդերեն

საავადმყოფო — Վրացերեն

 

4.Աշխատանքը դարձնել տեսանյութ:

Արդյունքներ` ուսումնասիրություններ, տեսանյութեր:

 

Մատյան տարածված բառերի եռյակ

Առցանց ուսուցում Մարտ 20-27

ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆՍ ՄԱՍԻՆ

1.Գրի՛ր, թե ինչպես են անցել մինչ օրս ունեցածդ տեսադասերը, թե ինչով են դրանք յուրահատուկ, օգտակար կամ զվարճալի:

Տեսադասերը շատ օգտակար են և հետաքրքիր են անցնում։ Դասատուների հետ մենք անցնում ենք նոր թեմաներ, քննարկում ենք տնային աշխատանքները և ուսուցիչները ստուգում են մեր աշխատանքները։

2.Ներկայացրո՛ւ, թե ուսուցիչներդ ինչ ծրագրի միջոցով ու ինչպես են այն կազմակերպել:

Տեսդասերը մենք անում են Microsoft Teams ծրագրով։ Այս ծրագրի մեջ մեր դասարանը խումբ ունի, որտեղով ուսուցիչները մեզ զանգում են և գրում են։

3.Կազմի՛ր խորհուրդների ցանկ առցանց ուսուցման շրջանում արդյունավետ աշխատելու ու լավ սովորելու համար:

Իմ կարծիքով պետք է համոզվել, որ ինտերնետային կապը լավն է (WiFi-ը սենյակում լավ է բռնում), ուշադիր լսել դասերը, համոզվել, որ սենյակը աղմկոտ չէ, դասի ընթացքում նշումներ անել և նախապես դասին պատրաստ լինել։

4.Աշխատանքդ դարձրո՛ւ տեսանյութ:

Արդյունքներ` պատումներ, տեսանյութեր:

Տեսադասերի մասին

Առցանց ուսուցում Մարտ 20-27

ԻՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԸՆԿԵՐՈՋՍ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ

  1. Տան ցանկացած լուսամուտից մի կամ մի քանի լուսանկար անել: Ցանկալի է նույն տեսարանը նկարել օրվա տարբեր ժամերին:
  2. Փոխանակվել դասընկերոջ հետ լուսամուտային լուսանկարներով:
  3. Ընկերոջ կողմից արված լուսանկարները տեղադրել բլոգում` նշելով նրան:
  4. Այդ լուսանկարների հիման վրա շարադրել մտքերը կամ որևէ պատմություն ստեղծել:

Սա Իրինա Գյուրջինյանի լուսամուտից նկարած տեսարանն է տարբեր ժամերին։

This slideshow requires JavaScript.

Այս տեսարանը շատ գեղեցիկ է։ Այն շատ է ինձ հիշեցնում գարունը։ Ամեն անգամ նայելուց այս լուսանկարներին նրանք դառնում են ավելի վառ և սիրուն։ Լուսամուտից երևացող տները շատ գեղեցիկ են և ինձ շատ են դուր գալիս այս գույները։