Առցանց ուսուցում Մարտ 16-20

Ընթերցողական աշխատանքներ

Կարելի է ընտրել այլ գիրք` ըստ նախասիրության:

  1. Ընտրել ընթերցանության նյութերից որևէ մեկը:
  2. Բլոգում ստեղծել նյութ` վերնագրելով այն «Ինչ եմ ընթերցել այս շաբաթ»:
  3. Գրել ստեղծագործության ամենատպավորիչ հատվածները, որոնք դուր են եկել:
  4. Գրել, թե ինչ է սովորեցնում գործը, կամ որն է նրա կարևոր գաղափարը:

 

Ինչ եմ ընթերցել այս շաբաթ

Ես այս շաբաթ ես կարդացել եմ “Փոքրիկ իշխանը”։ Ինձ այն շատ է դուր եկել։ Ամենատպավորիչ մասն այնն էր, երբ հայտնվելով Փոքրիկ իշխանի հետ անապատում Անտուան Դե Սենտ Էկզյուպերին արդեն հույսը կորցրել էր և մտածում էր, որ առանց ջրի նրանք շուտով կմահանան, սակայն Փոքրիկ իշխանի հետ նրանք գտան գյուղի ջրհոր։ Կողքերում ոչ մի գյուղ չկար և դա շատ տարօրինակ էր։ Ջրհորում կար դույլ, թել և այլ անհրաժեշտ իրեր։ “Փոքրիկ իշխան” գործը սովորեցնում է մեզ, որ պետք է ընկերներին հավատարիմ լինել, պետք է պատասխանատու լինել նրանց համար, ում մենք ընտելացրել ենք, սովորեցնում է սեր և բարեկամություն, հավատալ հրաշքների և հիշել ընկերներին և այլն։

Փոքրիկ իշխան

Առցանց ուսուցում Մարտ 16-20

  • Ընտանիքի անդամներից մեկի հետ պատրաստում ենք տեսանյութ:
  • Այնտեղ ներկայացնում ենք տասը ամենակարևոր ու տպավորիչ փաստերը, որոնք պետք է իմանալ Չարենցի մասին:
  • Փաստերի ընտրությունը մենք ինքներս ենք կատարում:

Արդյունքը` տեսանյութեր:

  1. Չարենցի իակական անունն է Եղիշե Սողոմոնյան։
  2. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
  3. 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
  4. Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր:
  5. Չարենցը շատ խիստ էր կենցաղում, հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
  6. Չարենցի դեմ պայքար էր ծավալվել և նրան նստացրել էին տնային կալանքի մեջ։ Այնուհետև 1937թ-ի հուլիսին նրան բանտ են գցում, իսկ նոյեմբեևրի 28-ին սպանում են։ Անհայտ է, թե այդ սպանությունը բանտում է տեղի ունեցել, թե այլ տեղ։
  7. Տնային կալանքի ժամանակ Չարենցը ուժեղ ցավեր է ունեցել և Ավետիք Իսահակյանը նրա համար ցավազրկող դեղ է գտել։
  8. 1997թ-ին <<Մոլորակ>> հանդեսում մի հոդված է դուրս գալիս, որտեղ նկարագրվում էր, թե Չարենցը իրականում ինչպես է մահացել։ Հավանաբար նրան գնդակահարել են Ֆանտան գյուղի մոտ և թաղել մի փոսի մեջ։
  9. Չարենցի գերեզմանը դեռևս չեն գտել։
  10. Վերջերս հայտնել են, որ Երևան-Սևան մայրուղու ձախ կողմում Հրազդան գետի կիրճում հայտնաբերված ոսկորները ենթադրաբար պատկանում են Եղիշե Չարենցին։

Հետաքրքիր փաստեր Չարենցի մասին

Առցանց ուսուցում Մարտ 16-20

  • Համացանցից օգտվելով` գտնում ենք խուճապ բառի բացատրությունները, հոմանիշները, օտար լեզուներում առկա տարբերակները`օգտվելով տարբեր օնլայն բառարաններից:
  • Գտնում ու հավաքում ենք նաև տեղեկություններ խուճապ երևույթի մասին: Գտնում ենք, թե հոգեբանությունն ինչպես է այն բացատրում:
  • Ամենակարևորները ներկայացնում ենք տեսանյութում, որն ավարտում ենք հետևյալ խոսքերով`«Ապրե՛ք առանց խուճապի և հիշեք`խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը»:

խուճապ

ԽՈՒՃԱՊ

Խուճապ, խմբային կամ զանգվածային սարսափ, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով, խմբի մեկ անդամից մյուսին է անցնում և ուժեղանում է ընդօրինակման հոգեկան մեխանիզմի օգնությամբ։ Խուճապը հանգեցնում է իմպուլսային անկազմակերպ գործողությունների (օրինակ՝ փախուստի կամ ագրեսիվության դրսևորումների)։

Խուճապ ամենից հաճախ դիտվում է պատերազմների, բնության արհավիրքների, աղետալի իրադարձությունների ժամանակ։

Խուճապը նշանակում է մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ կամ այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ, տագնապ, շփոթություն, իրարանցում, շփոթ, խռովք, խուճապանք։

Խուճապի ժամանակ մարդը ունի օդի պակասի և գլխապտույտի զգացողություն, սրտի արագ աշխատանք, սրտխփոց, դող և ուժեղ քրտնարտադրություն։

Առցանց ուսուցում Մարտ 16-20

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը

Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:

Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները:

Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ:

Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները:

Մենք կրկին միասին կծիծաղենք:
Ուժ և քաջություն ձեզ:
Շուտով կհանդիպենք:

 

Իմ կարծիքով Հռոմի պապը շատ ճիշտ է ասում, որովհետև իրոք կորոնավիրուսի պատճառով շատերը ստիպված են տանը մնալ և իսկական տոն կլինի հին կյանքին վերադառնալ։

Առցանց ուսուցում Մարտի 16-20

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ

Ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից որևէ մեկով.

  • Երբ վերադառնում ես տուն
  • Թե կարողանայի վարակել բոլորին…
  • Իմ հակավարակային ճառը
  • Այլ թեմա:
Կուրունավիրուսը տարածված է ամբողջ աշխարհում։ Պետք իմանալ կանոններ կորունավիրուսից պաշտպանվելու համար։ Նախ պետք է խուսափել մարդկանց հետ շփվելուց։ Եթե դուք նկատում եք ախտանշաններ օրինակ՝ հազ, ջերմություն կամ վատ շնչառություն պետք է զանգահարել այս համարով 060838300: Պետք է նաև հաճախակի ձեռքերը լվանալ։ Լվանում ենք ձեռքերը 20 վայրկյան։

Կորոնավիրուսի ժամանակ մենք փակ տեղերում ամպայման պետք է դիմակներ հագնենք, որովհետև փակ տարածքներում վիրուսը երկար կարող է մնալ և վարակել մեզ եթե մենք այդտեղ ենք։ Դրա համար մենք հագնում ենք դիմակներ։ Դիմակները փակում են մեր քթերն ու բերանները և այդպիսով փակում են կորոնավիրուսի մուտքը մեր օրգանիզմ։ Դիմակները ունեն ծայրին հատուկ մետաղական ամրակ, որը պետք է հարմարացնել քթին և ռեզինը ականջների հետևով անցկացնել։

Ալկոգելը ձեռքերը կեղտից պաշտպանող նյութ է։ Եթե մենք գնում ենք մեր ժամանակը դրսում ենք անցկացնելու անպայման պետք է վերցնել ալկոգելը։ Նրանով մենք կարող ենք պաշտպանվել վիրուսից։ Օրինակ՝ խանութից և տրանսպորտից դուրս գալուց հետո պետք է անպայման օգտագործել ալկոգելը։ Մենք այնտեղ ձեռք ենք տալիս շատ իրերի։ Ալկոգելը պետք է ձեռքերին քսել քսան վայրկյան, որպեսզի լավ ախտահանի ձեռքերը։ Այն ոչնչացնում է առավել հայտնի մանրէների 99.9%-ը: Պետք է զգուշանալ աչքերի մեջ ընկնելուց և պետք է հեռու պահել կրակից։

Առցանց ուսուցում Մարտի 16-27

  • Կընտրես քո սիրելի հերոսուհուն որևէ ստեղծագործությունից,

Իմ սիրելի հերոսուհին Ատրիդ Լինդգրենի Պիպին է «Երկարագուլպա Պիպի» ստեղծագործությունից։

  • Կբնութագրես նրան` նշելով, թե ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:

Պիպին շատ զվարճալի, ուրախ, ուժեղ, խելացի, խորամանկ, կատակասեր և ընկերասեր աղջիկ է։ Պիպին ստեղծագործության մեջ գլխավոր հերոսուհին է։

  • Կարող ես համեմատել քո իմացած ուրիշ հերոսուհիների կերպարների հետ:

Ես համեմատում եմ Պիպիին Հերմայոնիի հետ «Հարրի Փոթեր» գրքից։ Նրանք իրար նման են խելացիությամբ, խորամանկությամբ և ընկերասիրությամբ։ Իրար նման չեն նրանով, որ Պիպին շատ ջրիկ էր և միշտ ուրախ, իսկ Հերմայոնին լուրջ է և գերազանց սովորող աշակերտ։

  • Աշխատանքը կձայնագրես:

Արդյունքը` վերլուծական աշխատանքներ, ձայնագրություններ:

Առցանց ուսուցում Մարտի 16-20

  • Ընտրում ենք տրված թեմաներից որևէ մեկը.
    • «Ինչպես ենք միմյանց ողջունում»,
    • «Ինչպես ենք միմյանց հրաժեշտ տալիս»,
    • «Ինչպես ենք միմյանց շնորհակալություն հայտնում»,
    • «Ինչպես ենք միմյանցից ներողություն խնդրում»,
    • «Ինչպես ենք միմյանց գովում»:
  • Նախընտրած թեմայի մասին գրում ենք շարադրանք:
  • Գրում ենք, թե, օրինակ, իրար բարևելիս մարդիկ ինչ բառեր են գործածում, կարող ես օգտվել համացանցից, ուշադիր լսել շրջապատիդ մարդկանց, փորձիր հասկանալ, թե մարդիկ ավելի հաճախ որ տարբերակն են ընտրում, չխուսափես գրել նաև շատ տարածված անցանկալի ձևերը, օրինակ`պրիվետ ու նշես կարծիքդ դրա մասին: Կարող ես նաև գրել, թե ինչ շարժումներ` ժեստեր են մարդիկ օգտագործում խոսքի հետ կամ փոխարեն, օրինակ`բարևելիս ձեռքը բարձրացնելն ու աջուձախ շարժելը:
  • Աշխատանքը դարձնում ենք տեսանյութ:

Արդյունքը` պատումներ, տեսանյութեր:

Ինչպես ենք միմյանց ողջունում

Մարդիկ իրար ողջունում են զանազան ձևերով։ Օրինակ՝ “Ողջույն”, “Բարև”։ Մեկ-մեկ ասում են նաև “Պրիվետ”։ Կան նաև ձևեր, որի ժամանակ առանց խոսքերի ուղակի ձեռքն են բարձրացնում և թափահարում այն կամ իրար ձեռք են սեղմում։ Ֆրանսիացիները հանդիպելուց ամպայման համբուրում են իրար այտերը երկու անգամ։ Ճապոնիայում բարևելուց խոնարհում են գլուխը։ Չինաստանում նաև ձեռքերի ափերը կպցնում են իրար, իսկ Գրենլանդիայում բարևելիս դպչում են իրար քթերով։

Բարևելու ձևերը

Առցանց ուսուցում Մարտի 16-20

Չարենցյան ընթերցումներ

  • Ընթերցում ենք Չարենցից առնվազն 5 գազել:
  • Կարող ես ընտրել նաև ցանկացած այլ ստեղծագործություն Չարենցից:
  • Դրանք առանձին-առանձին ներկայացնում ենք ձայնագրություններով կամ տեսանյութերով:

ԿԱՊՈՒՅՏ ԲԱԺԱԿԸ ՀՈԳԵԹՈՎ ԴՈՒ ԽՄԻ՛Ր

Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ

ԿԱՊՈՒՅՏ ԲԱԺԱԿԸ ՀՈԳԵԹՈՎ ԴՈՒ ԽՄԻ՛Ր

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

ՔՈ՜ՒՅՐ, ԶԱՆԳԵՐԻ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՂՈՂԱՆՋ Է ՔՈ ՀՈԳԻՆ

Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության բախտի կանչ է քո հոգին:

Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին…

ՔՈ՜ՒՅՐ, ԶԱՆԳԵՐԻ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՂՈՂԱՆՋ Է ՔՈ ՀՈԳԻՆ

ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐՆ ԻՄ ԵՐԳՈՒՄ ՃԱՃԱՆՉՆԵՐ ԵՆ ԼՈԿ

Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ

Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում — ճաճանչներ են լոկ…

ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐՆ ԻՄ ԵՐԳՈՒՄ ՃԱՃԱՆՉՆԵՐ ԵՆ ԼՈԿ

ԿՂՈՂԱՆՋԵՆ ՕՐԵՐԸ ՔՈ, ԿՄԱՐԵՆ

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի:

Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի…

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի…

ԿՂՈՂԱՆՋԵՆ ՕՐԵՐԸ ՔՈ, ԿՄԱՐԵՆ

Տնային աշխատանք 11.03.2020

ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկունհամառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

Սովորում ենք անգիր տրված ստեղծագործության որևէ հատված կամ ամբողջությամբ:

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:

Ստեղծագործության օգնությամբ Չարենցը պատմում է, որ իրեն ոչ ոք չէր հասկանում։

Բառարաններից օգտվելով` բացատրում ենք մգեցված բառերի իմաստները:

Քամաչա — Արևելյան լարային կնտնտոցավոր երաժշտական գործիք

Խալխ – Ժողովուրդ

Թաս — Գավաթ, ըմպանակ

Ծվատ — ծվենների վերածված, պատառոտված

Աննկուն — անխորտակելի, անհաղթելի, անընկճելի

Քրքջալ — մեկի անհաջողության՝ ձախողության վրա ծիծաղել

Վսեմ տաղ – անսպառ ձայն

Շեղատառ գրված բառերը ի՞նչ ընդհանրություն ունեն: Գրում ենք այդ բառերն ու ավելացնում նմանատիպ բառեր:

Հին, անուշ, անսիրտ, համառբոլորը ածական են

Հին, անուշ, անսիրտ, համառ, մեծ, փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական։

 

Ստեղծագործականվերլուծական աշխատանքների առնվազն 2 թեմա.

  • Չարենցի սիրուն տողերից
  • Հանճարեղ Չարենցը
  • Երբ սկսեցի Չարենց կարդալ…

Հանճարեղ Չարենց

Մեծ գրող Չարենցը դեռևս պատանի տարիքում գրել է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ Հետագայում գրել է «Կապուտաչյա հայրենիք», «Դանթեական առասպել» պոեմները։ 1918-1920 թթ․«Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցը գրում է «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։

Չարենցի սիրուն տողերից

Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Տնային աշխատանք 08.03.2020

  1. Գրում ենք տեղեկություններ Չարենցի կյանքի մասին ու ընթերցում այն:

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ Նրա ծնողներն են գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզայանը։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։

  1. Հասարակագիտական ստուգատես:«Ընտանեկան խոշորացույց» նախագիծ:

Ես ընտրել եմ հումորային սերիալ, որի անունն է «Ֆուլ Հաուս Սերիա 1»։ 

Աղջիկ կպցնել, մեգա էժան, շոփինգ, Ֆուլ Հաուս, տառական, խոսքի, լամպոչկա, տատու, բայղուշ, արա՜, ջոգել, այսբերգ, պլասմաս, գազի ուտեչկա։

  1. Ընթերցում ենք Եղիշե Չարենցի«Հայրենիքում», Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն», Նաիրի Զարյանի «Հայրենի տուն», Սմբատ Շահազիզի «Երազ» ստեղծագործություններն ու բլոգում «Տան կարոտը բանաստեղծություններում» վերնագրի տակ համեմատում ենք դրանք իրար հետ, գտնում եղած նմանություններն ու տարբերությունները:

«Եղիշե Չարենց» Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

«Վահան Տերյան» Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ…

 

Նաիրի Զարյանի «Հայրենի տուն»

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի…

Սմբատ Շահազիզի «Երազ»

Ես լսեցի մի անուշ ձայն,-
Իմ ծերացած մօր մօտ էր,-
Փայլեց նշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբիւրն այնտեղ
Թաւալում էր մարգարիտ, —
Նա յստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եւ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարօտագին,
Աչքըս սրբեց -շատ թաց էր,-
Բայց արտասուքս գնում էին…
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր…

 

Բոլոր բանաստեղծություններում կարոտ է հայրենիքին, հայրենի տան, մոր, լեզվի հանդեպ։

  1. Գործնական քերականություն (այս շաբաթ` 112-117)
  2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:

Բարի լուր (ավետիս) բերող – լրաբեր, արագ ընթացող — արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ — կենաց, վեպ գրող — վիպագիր, բառարան գրող — բառարանագիր, ար­տասահմանում ապրող — արտասահմանցի:

 

  1. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:

Ես ճիշտ եմ համարում երկրորդ հետևությունը, որովհետև եթե նրանք բոբիկ են ուրեմն կգնեն կոշիկներ։

  1. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում):

Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Գոռ — գռմռոց(ո-ն սղվել է), մըռ – մռմռոց(ը-ն սղվել է), հըռ — հռհռոց(ը-ն սղվել է), չըռ — չռչռոց(ը-ն սղվել է), կըռ — կռկռոց(ը-ն սղվել է), դըռ — դռդռոց(ը-ն սղվել է):

  1. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:

Բազմություն, մարդկություն, ազգ, ժողովուրդ:

Պետություն

Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

Բնակիչներ, ամբոխ, բնակչություն, ցեղ։

  1. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել) — Կռունկների երամը թռչում էր:

Զորքը (տեղավորվել) դաշտում — Զորքը տեղավորվել էր դաշտում:
Ժողովուրդը (լսել) հռետորին — Ժողովուրդը լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել) — Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:

Ավագանին (ողջունել) օտարականին – Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) սարից – Հոտն իջնում էր սարից:

Ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից — Ժողովուրդը գոհ էր լինում այդ որոշումից:

  1. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք: Եկեք փորձենք հաղթել մրցույթում։

Պատմեն: Ես շատ կուզենայի, որ մայրիկները մեզ ամեն գիշեր հեքիաթ պատմեն։

Կլսեն: Ուսուցիչները կլսեն ծնողների խնդրանքը։

Կընտրեք: Մայրիկի ծնունդին կընտրեք լավ նվեր։

Դարձավ: Փոքրիկ տղան դարձավ հերոս։