Տնային աշխատանք 24.02.2020

  • Թումանյանական քառյակների ձայնագրում, վերլուծություն:

 

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

1890
—————————————————

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

1916

————————————————————————-

* * *

Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,
Տեղդ իմաց տուր` գտնեմ,
Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

* * *

Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-
Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին,
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

* * *

Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…”
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

* * *

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

* * *

Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,
Էսպես Էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

1920

 

 

  1. Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:

Իրինա։ Բարև բոլորին։

Մարիա, Նանե, Գոհար, Անահիտ։ Բարև։

Իրինա։ Ինչպե՞ս եք։

Մարիա, Նանե, Գոհար, Անահիտ։ Լավ, իսկ դու՞։

Իրինա։ Լավ եմ։

Անահիտ։ Դաս արե՞լ եք։ Ես միայն անգլերենը չեմ արել, որովհետև տեղ էի գնացել։

Նանե։ Ես ռուսերենի կեսը չեմ հասկացել և ընկեր Լուսինեն չէր պատասխանում հարցերին։

Մարիա, Գոհար, Իրինա։ Մենք դասերը արել ենք։

Նանե։ Լավ երեխեք հավաքվեք, դասերը սկսեցին։

 

  1. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր, զույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

Ծանր-ծանր, զույգ-զույգ, չորս, խիստ, արագ-արագ, բաց, թաց-թաց:

 

  1. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ – շապ — իկ, մկնիկ – մուկ — իկ, զատիկ – զատ — իկ, ծաղիկ – ծաղ — իկ, բալիկ – բալ — իկ, մայրիկ – մայր — իկ, աղջիկ – աղջ — իկ, շնիկ – շուն — իկ, փիսիկ – փիս — իկ, գեղեցիկ – գեղ — ցիկ, կապիկ – կապ — իկ, փոքրիկ – փոքր — իկ, սիրունիկ – սիրուն — իկ, թիթեռնիկ – թիթեռ — իկ, ծիտիկ – ծիտ — իկ, քթիկ – քիթ — իկ, տոտիկ – տոտ — իկ, մատիկ – մատ — իկ:

բ) Գնդակ – գունդ — ակ, գետակ – գետ — ակ, վանդակ – վանդ — ակ, ելակ – ել — ակ, կատակ – կատ — ակ, նապաստակ – նապաստ — ակ, առվակ – առու — ակ, զավակ – զավ — ակ, գուշակ – գուշ — ակ, որդյակ – որդի — ակ, կտակ – կուտ — ակ, պատանյակ – պատանի — ակ, թիակ – թի — ակ, բլրակ – բլուր — ակ, վարդակ – վարդ — ակ, սոխակ – սոխ — ակ, մահակ – մահ — ակ, մոծակ – մոծ — ակ:

գ) Գայլուկ – գայլ — ուկ, մանուկ – ման — ուկ, գառնուկ – գառ — ուկ, ձագուկ – ձագ — ուկ, ձիուկ – ձի — ուկ, բազուկ – բազ — ուկ, հատուկ – հատ — ուկ, մարդուկ – մարդ — ուկ, պոչուկ – պոչ — ուկ, ձմերուկ – ձմեր — ուկ:

 

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառերգրելով:

Ո´չ … ո´չ …. ո´չ էլ … չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞ր)

Ո´չ գայլը ո´չ արջը ո´չ էլ նապաստակը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է:

… … … ու … վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Ես, շունս, կատուս ու թութակս վերցրինք ու ճամփա ընկանք:

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց գայլերով և արջերով: (ինչերո՞վ)

Կատվիս տանը կամ բակում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

Անժելան, Բելլան, Վարդուհին ու Զառան պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

  1. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել ու՞մ, ի՞նչը:

Սիրել կենդանիներին։ Սիրել դպրոցը։

Սիրահարվել ու՞մ, ինչի՞ն:

Սիրահարվել դերասանին։ Սիրահարվել փոքրիկ շունիկի նկարին։

 

  1. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև …։

Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև բնավորություններով տարբեր են։

Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե …։

Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե չլինեին քաջ նավաստիները։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն հանգստյան օր էր։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տանն էին։

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ …։

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ գործ տվեցին իրեն։

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ …։

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ դրսում քայլի և մաքուր օդ շնչի։

Տնային աշխատանք 23.02.2020

Դինո Բուցատի

ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐ

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան, նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար՝ մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրան ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ՝ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով՝ կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

                                                       Առաջադրանք

  • Բացատրում ենք մեր կարդացածը բլոգում:

Այս հեքիաթում կա մի մարդ, որի անունն է Էռնեստ Կաձիրա։ Նա մի օր գործից հետ վերադառնալուց նկատեց տղամարդու, ով, մի արկղ բռնած դուրս եկավ ցանկապատի դռնից ու այն դրեց բեռնատարի վրա: Էռնեստը նստեց ավտոն և շտապեց բեռնատարի հետևից։ Նրանք հասան քաղաքի ծայրը և Կաձիրան այնտեղ տեսավ մի մեծ կույտ այդպիսի արկղեր։ Նա ասաց աշխատողին, որ տեսել է, թե ինչպես է ինքն իր այգուց այդ արկղը տանում և ուզում է իմանալ, թե ինչ է դրա մեջ։ Մարդը ժպտաց նրան ու ասաց, թե այդպիսի արկղեր դեռ շատ կան բեռնատարում, որ պիտի նետվեն և դրանք Կաձիրայի կորսված օրերն են։ Օրերը, որ նա կորցրել էր: Կաձիրան իջավ դարալանջով ներքև ու բացեց դրանցից մեկը: Այնտեղ մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում: Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել: Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին: Էռնեստը ցավ զգաց իր մեջ։ Նա ուզեցավ ամեն ձևով այդ երեք արկղը իր հետ վերցնել։ Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով հասկացնելով, որ արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Գրավոր աշպատանք 21.02.2020

90-ը, 93-ը, 96-ը, 103-ը, 122-ը

մայրենի ինսուն մեկ

մայրենի ինսուն երկու

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ։ (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ։ (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից։ (Կապել, կապ)

Այսքանը ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ։ (Կապեր, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ։ (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար։ (Ծամել, ծամ)

Պարզ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր։ (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր։ (Կաթել, կաթ)

մայրենի ինսուներեք

Պատի ծեփ դառնալ — սփրթնել

Պայման կապել — պայմանավորվել

քիթը կախել — նեղվել

բերանը բաց մնալ — զարմանալ

Իրեն պատեպատ տալ – խելագար

մայրենի ինսուն վեց

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին։ (Օրերից մի օր)

Դարձել է  գեղարվեստական

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց․

-Մի՛ լռի՛ր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել։ (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)։

Դարձել է ավելի  կոպիտ։

Բժիշկը պատասխանեց․

Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան դուք։ (Գրողի ծոցն ուղարկել):

Դարձել է ավելի վիրավորական և կոպիտ։

մայրենի հարուրերեք

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ, զարդանկար)

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում։ (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր։ (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ ամպայման կարդամ։ (Մեքենագիր, գրամեքենա)

մայրենի հարուր քսաներկու

Ա․ Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, արևմուտք, բարեսիրտ, սուտասան։

Բ․ Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, դժգոհ, դասարան, անվերջ։

Ա խումբ – բարդ բառեր

Բ խումբ – պարզ ածանցավոր բառեր

Տնային աշխատանք 20.02.2020

Ընտրած ու ընթերցած բարբառային տեքստը ներկայացնում ենք տեսանյութով` վերջում նաև մեր կարծիքը ներկայացնելով դրա մասին:

Մի ժամանակ արքան երազներ էր տեսնում: Մի երազի մեջ գելեր էին, մյուս երազի մեջ աղվեսներ, իսկ ամենավերջին երազի մեջ գառներ: Ժամանակ առ ժամանակ նա մի երազ էր տեսնում: Եվ վերջում պարզվում է, որ գելերը խորհրդանշում էին աղքատություն, աղվեսները՝ խաբեություն, իսկ գառերը՝ հանգստություն կամ խաղաղություն:

Տնային աշխատանք 19.02.2020

  1. Ընթերցում ենք Հայոց լեզվի բարբառային բառարանն ու բարբառային ամենատպավորիչ տասը բառն առանձնացնում, դրանց բացատրությունները գրավոր ներկայացնում, աշխատանքը ձայնագրում ենք:

Լոռվա բարբառ

Գիտեմ ոչ- չգիտեմ

Կացի- կանգնիր

Նարդիվան- աստիճան

Շըշացնել- գժվեցնել

Քյալամ- կաղամբ

Տխիլ- պնդուկ

Բիձիկ- հորեղբայր

Մորմոնջ- մրջյուն

Ղաստի- դիտմամբ

Հանդ- դաշտ

Տնային աշխատանք 17.02.2020

1.Ընտրում ենք Հովհաննես Թումանյանի պոեզիայից մեկ կամ մի քանի ստեղծագործություն և սովորում անգիր:

         Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

2.Շարադրում ենք մեր մտքերը հետևյալ թեմաներից որևէ մեկով.

  • Եթե Թումանյանն ապրեր մեր օրերում,

Ես շատ կուրախանայի, եթե Թումանյանն ապրեր մեր օրերում։ Ես փոքր տարիքից սիրում եմ իր հեքիաթները և բանաստեղծությունները, օրինակ՝ Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը։ Նա՝ ապրելով մեր օրերում, կշարունակեր իր ստեղծագործությունները և ես հաճույքով կկարդայի դրանք։ Ինձ թվում է նա կգրեր այսօրվա հասարակության մասին և մեր բոլորի մասին։

  • Նամակ թումանյանական որևէ հերոսի` Թաթուլին, Փարվանա արքայադստերը և այլոց,
  • Թումանյանական որևէ ստեղծագործության ժամանակակից տարբերակի ստեղծում,
  • Այլ թեմա:

Տնային աշխատանք 16.02.2020

Գրել Բացատրում եմ կարդացածս թեմայով աշխատանք։

Դարը մեկ անգամ երկնքից աստղ ընկնելն համարվում էր լավ նշան և դա հաջողություն էր բերում մարդկանց։ Սակայն աստղի ընկնելը տեսնելու համար և հաջողությունը առաջացնելու համար մարդիկ պետք է նայեին երկնքին՝ ամպերին, որպիսզի տեսնեին ընկնող աստղը։ Բայց քանի որ մարդիկ շատ զբաղված էին, հոգնած էին և շատ հոգսեր ունեին դրա պատճառով չէին նայում երկնքին և չէին տեսնում ընկնող աստղը։ Բայց եթե նրանք դիմեին ասծուն կտեսնեին ընկնող աստղը և հաջողություն կունենային։

Տնային աշխատանք 12.02.2020

Գտնել և գրել տեղեկություններ պոեմի մասին

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։

Տնային աշխատանք 09.02.2020

Յարոսլավ Հաշեկ

                                                 ՕՐԻՆԱԿ ԿՅԱՆՔԻՑ

― Դե՛, չԷ՛, չԷ՛, ոչ մի դեպքում, իմ պատանի՛ բարեկամ,― ասաց բանկիր Վիլյամսը՝ դիմելով երիտասարդ մարդուն, որ նստել էր նրա դիմաց՝ ոտքերը աթոռի թիկնակին դրած։ ― Երբե՛ք, պարոն Չեյվին։ Ուշադիր լսեք ինձ և փորձեք որևէ բան սովորել։

Դուք խնդրում եք ինձ իմ դստեր՝ Լոթթայի ձեռքը։ Անկասկած ցանկանում եք իմ փեսան դառնալ։ Մի րոպե առաջ իմ հարցին, թե փող ունեք, պատասխանեցիք, որ հարուստ չեք, և Ձեր կարողությունը կազմում է ընդամենը երկու հարյուր դոլար։

Միստր Վիլյամսը ոտքերը դրեց իր առջևի աթոռին ու շարունակեց․

― Դուք պնդում եք, թե ես էլ եմ աղքատ եղել, թե ես էլ ինչ-որ ժամանակ երկուհարյուր դոլար չեմ ունեցել։ Չեմ ժխտում, բայց համարձակվում եմ ասել, որ Ձեր տարիքում ես արդեն մի կլորիկ գումար ունեի։ Եվ դա շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն ձեզ՝ ուսերիս գլուխ կար։ Հը՜մ, դուք անհանգիստ ոստոտո՜ւմ եք տեղում։ Խորհուրդ կտայի չտաքանալ․ մեր ծառան մի աժդահա նեգր է։ Լսեք ինձ և փորձեք ականջի օղ անել։

Տասնվեց տարեկան էի, երբ գնացի հորեղբորս մոտ՝ Նեբրասկա։ Օդի պես ինձ փող էր հարկավոր, և ես համոզեցի ազգականիս, որպեսզի նեգրին, որին այս կամ այն կերպ պիտի լինչահարեին, մահապատժի ենթարկեն իր հողամասում։

Սևամորթի հաշիվները փակեցին հորեղբորս հողամասում։ Սակայն բոլոր նրանք, որ ուզում էին ականատես դառնալ այդ բանին, պետք է մուտքի համար վճարեին, քանի որ մենք մահապատժի տեղն առել էինք ցանկապատի մեջ։ Փողը հավաքում էի ես, և երբ նեգրին կապեցին, բարեհաջող ցանվեցի՝ գրպանելով ամբողջ գումարը։

Կախվածն ինձ երջանկություն բերեց։ Հողամաս գնեցի Հյուսիսում և լուրեր տարածեցի, թե փորելիս այնտեղ ոսկի եմ գտել։ Հետագայում հողամասը վաճառեցի մեծ օգուտով, իսկ փողը գցեցի բանկ։

Երևի կարիք չկա հիշելու, որ խաբվածներից մեկը հետո կրակել էր ինձ վրա, բայց գնդակը, որ ջախջախել էր աջ ձեռքիս դաստակը, ինձ բերեց համարյա երկու հարյուր հազար դոլար՝ որպես մարմնական վնասվածքի հատուցում։

Ապաքինվելուց հետո իմ ողջ խնայողություններով գնեցի հնդկացիներով բնակեցված տարածքում տաճարներ կառուցող բարեգործական ընկերության բաժնետոմսեր։ Մենք հարյուր դոլար արժեցող դիպլոմներ էինք բաժանում, բայց ոչ մի եկեղեցի չկառուցեցինք։ Շուտով ընկերությունը ստիպված էր իրեն սնանկացած հայտարարել։ Դա տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ հետո այն բանից, երբ ես արժեզրկված բաժնետոմսերը փոխանակել էի մորթեղենի մի խմբաքանակի հետ, որի գները շատ արագ բարձրանում էին։ Հիմնածս կաշվի գործարանն ինձ պատկառելի կարողություն բերեց։ Իսկ դա շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ վաճառում էի առձեռն գումարով, իսկ գնում՝ ապառիկով։

Ողջ կապիտալս գցելով կանադական բանկերը, ինձ անվճարունակ պարտատեր հայտարարեցի։ Ձերբակալեցին, բայց հետաքննության ժամանակ այնպիսի օյիններ թափեցի, որ փորձագետներն ինձ հոգեկան հիվանդ ճանաչեցին։ Երդվյալ ատենակալներն ոչ միայն արդարացնող վիճռ կայացրին, այլև դատարանի դահլիճում իմ օգտին կազմակերպեցին հանգանակություն։ Հավաքված փողը լիովին բավական էր հասնելու Կանադա, ուր պահ էի տվել խնայողություններս։

Փախցրի բրունկլինաբնակ միլիոնատեր Համլետսի աղջկան ու տարա Սան-Ֆրանցիսկո։ Հայրիկը ստիպված էր համաձայնել մեր ամուսնությանը, քանի որ սպառնացել էի, թե աղջկան ազատ չեմ արձակի այնքան ժամանակ, մինչև որ թերթում տպագրել չտայի այս կարգի մի տեղեկություն՝ «Միստր Համելտսի դուստրը դարձել է ապօրինի երեխայի մայր»։

Տեսնում եք, պարո՛ն Չեյվին, թե ինչ տեսակ տղա էի Ձեր տարիքում, իսկ Դուք դեռևս ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել, որն ինձ թույլ է տալիս ասել՝ երիտասարդ, շատ բան ունեք սովորելու։

Խոսում եք, թե փրկել եք աղջկաս կյանքը, երբ նա նավակով զբոսնելիս ընկել էր ծովը։ Հիանալի է, բայց ես չեմ տեսնում, որ դա Ձեզ համար որևէ գործնական իմաստ ունեցած լինի, չէ՞ որ, ինչպես երևում է, Դուք բոլորովին փչացրել եք Ձեր նոր կոշիկները։

Ինչ վերաբերում է իմ դստեր նկատմամբ Ձեր տածած զգացմունքներին, ապա չեմ հասկանում, թե ես ինչու պիտի դրանց համար վճարեմ իմ գրպանից, մանավանդ այն «փեսային», որը մի գրոշի խելք անգամ չունի գլխում։

Հը՜մ, ահա՛, Դուք նորից ոստոտում եք նստած տեղում։ հանգստացե՛ք, խնդրում եմ, և պատասխանեք ինձ. կյանքում թեկուզ մի անգամ որևէ լուրջ բան արած կա՞ք։

― Ո՛չ։

― Դուք հարո՞ւստ եք։

― Ավա՜ղ։

― Եվ Դուք խնդրում եք իմ աղջկա ձե՞ռքը։

― Այո՛։

― Նա սիրո՞ւմ է Ձեզ։

― Այո՛։

― Վերջապես ևս մի հարց․ ինչքա՞ն փող ունեք գրպանում։

― Քառասունվեց դոլար։

― Եղավ։ Ձեզ հետ ես արդեն խոսում եմ ավելի քան երեսուն րոպե։ Ուզում եք իմանալ՝ ինչպես են փող շինում։ Ահա, ուրեմն, ինձ պետք է երեսուն դոլար տաք։ Իմ ամեն րոպեի համար՝ մի դոլար։

― Բայց թույլ տվեք, միստր Վիլյամս․․․,― բողոքեց երիտասարդը։

― Ոչ մի՝ «թույլ տվեք»,― քմծիծաղով մռլտաց բանկիրը՝ նայելով ժամանակին։ ― Հա, արդեն երեսունմեկ դոլար պիտի տաք։ Մի րոպե էլ անցավ։

Երբ շփոթահար Չեյվինը տվեց պահանջված փողը, միստր Վիլյամսը սիրալիր ձևով խնդրեց․

― Իսկ հիմա բարեհաճեք հեռանալ իմ տնից, թե չէ կհրամայեմ վռնդել։

― Իսկ Ձեր աղջի՞կը, ― արդեն դռան միջից հարցրեց երիտասարդը։

― Նա հիմարին բաժին չի ընկնելու,― հանգիստ պատասխանեց միստր Վիլյամսը։ ― Ռա՛դ եղեք, թե չէ ձեզ սեփական ատամները կուլ տալու բավականությունը կպատճառեմ։

― Լա՜վ փեսայիկ էր,― ասաց պարոն Վիլյամսը աղջկան, երբ Չեյվինը հեռացել էր։ ― Քո այդ սիրահարն արտակարգ հիմար էր։ Եվ երբեք խելացի չի դառնալու։

― Ուրեմն, ― զգուշորեն հարցրեց միսս Լոթթան,― նա իմ ամուսինը դառնալու ոչ մի հեռանկար չունի՞։

― Նման պարագայում դա բացառված է,― վճռականորեն հայտարարեց միստր Վիլյամսը։ ― Քանի դեռ որևէ ճարպիկ հնարքով հակառակը չապացուցի, այդպիսի բան թող մտքովը չանցկացնի։

Եվ միստը Վիլյամսը արդեն դստերը ներկայացրեց հորեղբոր հողամասում նեգրին լինչահարելու պատմությունը, պատմեց միլիոնատեր Համելտսի հետ ունեցած մեծ գժտության մասին և ավելացրեց․

― Քո ծանոթին ես ահագին բան եմ սովորեցրել․

Հաջորդ օրը Վիլյամսը գործով ինչ-որ տեղ մեկնեց։ Մի շաբաթ անց վերադարձավ և գրասեղանին այսպիսի բովանդակությամբ գրություն տեսավ․

«Մեծարգո՛ միստր Վիլյամս․

Հոգաչափ շնորհակալ եմ այն խորհուրդի համար, որ ինձ տվեցիք անցյալ շաբաթ։

Ձեր օրինակն ինձ այնքան ոգևորեց, որ, օգտվելով Ձեր բացակայությունից, ես ու Ձեր դուստրը մեկնեցինք Կանադա՝ Ձեր սեյֆից վերցնելով ողջ փողն ու արժեթղթերը։

Հարգանքներով՝ Ձեր Չեյվին»։

Իսկ ներքևում գրված էր․

«Թանկագի՛ն հայրիկ.

Խնդրում ենք քո օրհնությունը և միաժամանակ հայտնում, որ մենք չկարողացանք գտնել բանալին և սեյֆը պայթեցրել ենք նիտրոգլիցերինով։

Համբուրում եմ։

Լոթթա»։

  • Գրել Բացատրում եմ կարդացածս թեմայով աշխատանք։

Այս հեքիաթը մի մարդու մասին է, որի անունն է պարոն Չեյվին։ Նա աղքատ էր, բայց շատ էր ուզում ամուսնանալ մի հարուստ տղամարդու աղջկա հետ։ Սակայն տղամարդը, որի անունն է միստր Վիլյամս չէր ուզում, որ իր աղջիկը ամուսնանա աղքատ մարդու հետ։ Միստր Վիլյամսը պատմեց պարոն Չեյվինին, թե ինչպես էր ինքը իր տարիքում փող աշխատում։ Դա այդքան էլ լավ օրինակ չէր կյանքից, բայց պարոն Չեվինը օգտվեց օրինակից, գնաց միստր Վիլյամսի սեյֆի մոտ նրա դստրի հետ, նրանք բացեցին այդ սեյֆը պայթուսսցիկով և միջից վերցրին բոլոր Վիլյամսի թանկարժեք իրերը և փողերը։ Նրանք դրա մասին պատմեցին միստր Վիլյամսին նրանից հետո, երբ նա հետ եկավ գործով գնացած երկրից։ Նրանք դրա մասին գրել էին թղթի վրա և դրել Վիլյամսի գրասեղանի վրա։

  • Ավարտին հասցնել նախագծային աշխատանքը։
    • «Իմ տերյանական ժողովածուն»: Հավաքում ենք այս վերնագրի տակ մեր ամենասիրելի հինգ ստեղծագործությունները Տերյանից:
    • Ձայնագրում ենք դրանցից յուրաքանչյուրը:

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

 

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

 

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

 

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

 

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

 

 

 

Տնային աշխատանք 07.02.2020

  1. Ներկայացրեք Վ. Տերյանի կենսագրությունից հետաքրքիր փաստեր:

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

 

2.Ընտրել Վ. Տերյանի բանաստեղծություններից մեկը և անգիր սովորել:

 

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար…

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1912