Իմ սիրած մուլտֆիլմը

Ես կպատմեմ ձեզ իմ սիրած մուլտֆիլմի մասին, որի անունն է “Ձգողականությունը ընկնում է”։ Սա շատ հետաքրքիր մուլտֆիլմ է։ Այն ստեղծվել է 2014 թ-ին և հեղինակն է Ալեքս Հիրշը։ Այս մուլտֆիլմը երկվորյակների՝ քրոջ՝ Մեյբլի և եղբոր՝ Դիպպերի մասին։ Մեյբլը միշտ շատ ուրախ էր և ուներ փոքրիկ խոզուկ, որի անունն է Թմբլիկ։ Դիպպերը շատ խելացի էր։ Նրանց ամառային արձակուրդներին ուղարկեցին իրենց հորեղբոր մոտ։ Այդ հորեղբայրը ապրում էր փոքրիկ քաղաքում, որի անունն է “Ձգողականությունը ընկնում է”։ Նրա անունը Սթեն է։ Սթենը անտառի խորքում ուներ տուն, որը դարձրել է խանութ և անունը դրել է “Հրաշքների խրճիթ”։ Այնտեղ նա վաճառում էր սուտ նկարներ, սուտ հորինած կենդանիներ և այլն, բայց հետաքրքիրն այն էր, որ հաճախորդները իրոք հավատում էին իրեն։ Նա իր խանութում ուներ երկու աշխատող։ Առաջինը թմբլիկ տղա էր, որի անունը Զուս է, իսկ երկրորդը գեղեցիկ աղջիկ է, որի անունն է Վենդի։ Դիպպերը սիրահարվել էր Վենդիին։ 

гравити фолз

Նրանք ունեին թշնամի, որի անունն է Բիլլ Շիֆր։ Նա իրենց ամբողջ ամառ հետևում էր և խանգարում էր։ Բայց նրանք իրար հետ կարողացան հաղթել Բիլլին։ 

билл шифр

Մուլտֆիլմը նայեք այս հղումով։

https://www.youtube.com/watch?v=1YfnwVXxm8o&list=PLVtYY3Ujl33P8I2sepaUWtF_J1THvy176

 

Իմ ամանորյա հանգիստը 07.01.2020

Պատմի՛ր նաև  քո ձմեռային հանգստի մասին

Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ։

Ես այս տարին անցկացրել եմ ընտանիքիս հետ և շատ լավ է անցել՝ գնացել ենք հրապարակ տեսնելու մեծ տոնածառը, գնացել եմ հյուր տատիկիս մոտ, շատ գիրք եմ կարդացել, իջել եմ բակ ընկերուհուս հետ, երբ վերջապես ձյուն եկավ և լավ խաղացինք բակում մինչև չհոգնեցինք։

20191221_203257.jpg

Տնային աշխատանք 19.12.2019

«Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.

  • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
  • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.

 

    • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),

Նախորդ օրը սխալներ չեմ արել, ո՛չ ուղղագրական, ո՛չ կետադրական, ո՛չ կյանքում։

    • Օրս դպրոցում,

Դպրոցում օրս լավ է անցել, հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր դպրոց եկել էր Ռոբերտ Ամիրխանյանը, որի երգերը երգչախումբը երգեց և միասին բոլորը պարեցին։

    • Օրվա շարունակությունը,

Դպրոցից հետո պետք է գնայի տրանսպորտի մոտ։ Այսօր մեր հին և փոքրիկ «Газель» մարշուտկան փոխվեց մի շատ լավ «Mersedes»-ի, որտեղ արդեն բոլորն էին տեղավորվում այլ ոչ թե գետնին նստում։ Հետո եղբայրս գնաց Այկիդոյի պարապունքի, իսկ ես և մայրիկս գնացինք «ՌԻՈ» ամանորյա նվերներ գնելու։

    • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),

Մնում է Նոր Տարվան 12 օր։ Մենք արդեն տոնածառը դրել ենք, զարդարել և հավարյա թե տունը զարդարել ենք։ Շատ եմ Սպասում Նոր Տարվան։

    • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),

Այս տարվա մեջ ես շատ բան ունեցա։ Օրինակ՝ նոր հեռախոս ունեցա, նոր դպրոց եմ եկել, նոր ընկերներ ունեմ, նոր հեռուստացույց ունենք, նոր գերմանամուկ ունեմ և այլն։ Կորուստներ չունենք։ Մի շաբաթ առաջ իմ գերմանամուկը փախել էր և մենք նրան երեք օր ուզում էին դուրս հանել։ Վերջապես նա դուրս եկավ, մենք նրան բռնեցինք և իրեն ավելի ապահով և իր համար հետաքրքիր տուն գնեցինք։ Հիմա նա ամեն օր քնում է իմ թութակներից մեկի հետ։

    • Իմ մտքերը:

Այս տարին լավ անցավ և ինձ թվում է, որ եկող տարին էլ ավելի լավ կանցնի։

Տնային աշխատանք 18.12.2019

Նախատոնական թարգմանություններ.

  • Դեռևս հայերեն չթարգմանված ամանորյա որևէ հեքիաթ կամ մուլտֆիլմ թարգմանում ենք հայերեն:
  • Դերային տարբերակով ներկայացնում ենք այն ու դարձնում տեսանյութ:
  • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:

Рукавичка

Потерял дед рукавичку. Вот бежит мышка. Влезла в эту рукавичку и сидит.

Тут скачет лягушка и говорит:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка. А ты кто?

— Лягушка-квакушка. Пусти меня.

— Иди!

Вот бежит зайчик, да и говорит:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка и лягушка-квакушка. А ты кто?

— Зайчик-побегайчик. Пустите и меня!

— Иди!

Бежит лисичка:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка и зайчик-побегайчик. А ты кто?

— Лисичка-сестричка. Пустите и меня!

— Иди!

Вот сидят они; бежит волчишка и спрашивает:

— Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик и лисичка-сестричка. А ты кто?

— Я — волчишка-братишка. Пустите и меня!

— Иди!

Идет медведь, ревет и спрашивает:

— А кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик, лисичка-сестричка да волчишка-братишка.

А ты кто?

— Я топтыга-медведь. Пустите и меня в рукавичку.

— Иди.

Вот и тот влез.

Бежит кабан:

— Хро-хро-хро! Кто, кто в рукавичке?

— Мышка-поскребушка, лягушка-квакушка, зайчик- побегайчик, лисичка-сестричка, волчишка-братишка да топтыга-медведь. А ты кто?

— А я кабан-зубан. Пустите и меня в рукавичку!

— Иди!

Идет охотник, видит: рукавичка шевелится. Он как стрельнет — звери все и разбежались, одна рукавичка охотнику осталась!

 

Ձեռնոցը

Պապիկը իր ձեռնոցը կորցրել է։ Ահա վազում է մկնիկը։ Մտավ ձեռնոցի մեջ ու նստեց։

Հանկարծ թռավ գորտը և ասաց․

— Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Գորտիկ-կռկռիկը։ Կարո՞ղ եմ մտնել։

— Մտիր։

 

Ահա վազում է նապաստակը և ասում է․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը և Գորտիկ-կռկռիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Նապաստակ-արագավազ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Վազում է աղվեսը և ասում է․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը և Նապաստակ-արագավազը։ Իսկ դու՞ ով ես։

— Աղվեսիկ-քույրիկը։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Նստած են նրանք, իսկ իրենց մոտ գայլը մոտենում է և ասում․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը և Աղվեսիկ-քույրիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Գայլիկ-եղբայրիկ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

 

Գալիս է արջը, գոռում է և ասում․

Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը, Աղվեսիկ-քույրիկը և Գայլիկ-եղբայրիկը։ Իսկ դու՞ ով ես։

— Դմփիկ-արջը։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

Արջն էլ մտավ։

 

Վազում է վարազը և ասում․

— Խռ-խռ-խռ։ Ո՞վ է, ո՞վ է ձեռնոցի մեջ։

— Մկնիկ-չանգռիկը, Գորտիկ-կռկռիկը, Նապաստակ-արագավազը, Աղվեսիկ-քույրիկը, Գայլիկ-եղբայրիկը և Դմփիկ-արջը։ Իսկ դու՞ ով ես։

— Վայրի կծան-վարազ։ Կարո՞ղ եմ ես էլ մտնել։

— Մտիր։

Գալիս է որսորդը և տեսնում է, որ ձեռնոցը շարժվում է։ Այնպես է կրակում, որ բոլոր կենդանիները տարբեր տեղեր փախան և այդ մի ձեռնոցը մնաց որսորդին։

 

Տնային աշխատանք 16.12.2019

«Ամանորի հնչյունները» երաժշտական տեսանյութերի ստեղծում.

  • Թարգմանում ենք ամենահայտնի ամանորյա երգերը հայերեն:
  • Կատարում ենք հանգավորման աշխատանքներ:

I am a little star hanging on the tree,
See the little children dance around me.
Tra-la tra-la la, tra-la-la-la-la,
Tra-la tra-la la- tra la-lala!

I am a candy stick hanging on tree,
See the little children dance around me.

Tra-la tra-la la, tra-la-la-la-la,

Tra-la tra-la la- tra la-lala!

I am a pretty angel hanging on a tree,
See the little children dance around me.

Tra-la tra-la la, tra-la-la-la-la,

Tra-la tra-la la- tra la-lala!

I am a bright light hanging on a tree,
See the little children dance around me.

Tra-la tra-la la, tra-la-la-la-la,

Tra-la tra-la la- tra la-lala!

 

Ես փոքրիկ աստղ եմ, կախված եմ ծառից

Տեսնում եմ երեխաներ պարող իմ շուրջ

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա-լա-լա

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա

 

Ես կոնֆետ եմ, կախված եմ ծառից

Տեսնում եմ երեխաներ պարող իմ շուրջ

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա-լա-լա

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա

 

Ես գեղեցիկ հրեշտակ եմ, կախված եմ ծառից

Տեսնում եմ երեխաներ պարող իմ շուրջ

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա-լա-լա

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա

 

Ես պայծառ լույս եմ, կախված եմ ծառից

Տեսնում եմ երեխաներ պարող իմ շուրջ

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա-լա-լա

Թրա-լա-լա թրա-լա լա, Թրա-լա-լա-լա

Ինքնաստուգում

Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ,   կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժա­նապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, դրկից,  լուսամուտ: (2 միավոր)

Բազկաթոռ — բազուկ + աթոռ (ու — սղվել է)

ոսկեվառ — ոսկի + վառ (ի — ե)

գնդասեղ — գունդ + ասեղ (ու — սղվել է)

զուգահեռ — զույգ + ա + հեռ (յ — սղվել է)

կաղնեփայտ — կաղնի + փայտ (ի — ե)

գրկաբաց — գիրկ + ա + բաց (ի — սղվել է)

արժա­նապատիվ — արժանք + ա + պատիվ (ք — սղվել է)

ձվածեղ — ձու + ա + ծեղ (ու — վ)

սրտապատառ — սիրտ + ա + պատառ (ի — սղվել է)

սիրառատ — սեր + առատ (ե — ի)

գինեվաճառ — գինի + վաճառ (ի — ե)

գերեվաճառ — գերի + վաճառ (ի — ե)

բարեգութ – բարի + գութ (ի — ե)

մատենագիր – մատյան + ա + գիր (յա — ե)

դրկից – դուռ + կից (ու – սղվել է, ռ — ր)

լուսամուտ – լույս + ա + մուտք (յ – սղվել է, ք – սղվել է)

 

Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:

Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար ինչ-որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ-որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ-որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ-որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ-որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի´ր: (2 միավոր)

Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք, — ասում է նա, — ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք:

Կանայք չէին կարող որոշել, թե հավը ումն է և այդ պատճառով վիճում էին։

Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:

Դատավորը վճիռ չէր կարողանում կայացնել, որովհետև կանայք վկաներ չունեին։

Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին: (3 միավոր)

Ճշմարտությունը պարզվեց հենց այն հավով, որի պատճառով կանայք կռվում էին։

 

  1. Գրի՛ր ամանորյա նամակ ծնողիդ: (3 միավոր)

Սիրելի Մայրիկ, մաղթում եմ քեզ լավ նշել Նոր Տարին և լավ անցկացնել այս արձակուրդները։

Տնային աշխատանք 15.12.2019

  1. Գրում ենք անծանոթ բառերի բացատրությունները։

ասմունք — ընթերցմունք, ժամասացություն

տրուբադուրներ — թափառող բանաստեղծ, գովաբանող մարդ,

աճպարարություն — ձեռնածություն, լարախաղություն, լարախաղացություն

մանրազնին — մանրախույզ, մանրաքնին, մանրամասն

 

2. Գրում ենք աշխատանք «Բացատրում եմ կարդացածս» թեմայով:

Ինչպես ասվում է միջնադարյան մի առասպելում, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիք էր ապրում, որը կազմված էր հորից, մորից և որդուց։ Նրանք Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց տրուբադուրների հին բալադները երգելով, ասմունքով և աճպարարություն անելով: Սակայն երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, բայց հայրը միշտ ասում էր իր տղային. “Գիտե՞ս ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Եթե կային ընտանիքներ, որոնցում միշտ անհաշտություն կար, նա փորձում էր այնպես անել, որ նրանք խաղաղ լինեն։ Կամ եթե կային ընտանիքներ, որոնցում հույս չկար, նա փորձում էր նրանց հույս տալ և այլն։ Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա:

Ժամանակ անց իրենց որդին մեծացավ։ Մի օր իրենք քայլում էին Մելքի տպավորիչ միաբանության շենքի առջևով, որը հենց նոր էր կառուցվել և այդ ժամանակ որդին որոշեց դառնալ քահանա։ Նրա ընտանիքը մտածեց, որ դա լավ միտք է։ Նրանք թակեցին դուռը և քահանաները նրանց ջերմ ընդունեցին, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց մոտ աշխատանքի:

Սուրբ Ծնունդն էր մոտենում և հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել միաբանությունը: Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր դիմացը և սկսեցին հերթով արտահայտել իրենց հարգանքը նրա և իր Որդու հանդեպ: Ամենավերջում Բուրխարդը սպասում էր իր հերթին։ Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք իրեն ընդամենը սովորեցրել էին գնդակներ թրցնել վեր և աճպարարություններ անել։

Հենց իր հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող անել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:

Երիտասարդը շատ էր ուզում իր կողմից էլ ինչ-որ նվեր մատուցել Հիսուսին և Աստվածամորը։ Ամաչելով մյուս քահանաների հայացքներից նա հանեց իր պայուսակից մի քանի նարինջ և թրցնելով դրանք օդ և բռնելով նա հիանալի շրջան ստեղծեց։ Մանուկ Հիսուսին դա շատ դու եկավ և նա սկսեց ծիցաղել և թափ տալ։ Եվ հենց երիտասարդ Բուրխարդին Աստվածամայրը թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին:

Ճանճից փիղ

Մի անգամ հարևանը գնաց հյուր իր կողքի հարևանին և հետ գալուց տուն մյուսից աննկատ գիրք վերցրեց։ Տեսնելով դա հարևանը որոշեց ինքնել ինչ որ բան գողանա մյուսից և մի օր գողացավ մյուսի սիրելի զարդը։ Հաջորդ օրը նա նկատեց, որ զարդը չկա և միանգամից հասկացավ ով է դա արել և հենց այդ օրը գողացավ մյուսից հեռախոսը։ Հարևանը դա տեսնելով շատ ջղայնացավ մյուսի վրա և գնաց նրա տուն հարցուփորձ անելու և նրանք սկսեցին կռվել։ Մեկը մյուսի մազերն էր պոկում մյուսը շորերը։ Այդպես նրանք թշնամացան։

Հեքիաթն իմ դպրոցում

  1. Ստեղծում ենք Հեքիաթն իմ դպրոցում թեմայով շարադրանք:

Մեր դպրոցը ունի պուրակներ, շատրվաններ, ջրավազաններ այդ բոլորը ստեղծում են հեքիաթային միջավայր։ Այն գեղեցիկ է բոլոր եղանակներին։ Այստեղ մեծ տարածք է և մենք ազատ վազվզում ենք և խաղում։ Ամռանը լողանում ենք լողավազանում և հանգստանում ծառերի ստվերի տակ։

 

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտում ենք մեկական բառերով:
  • նկարչին հատուկ — նկարիչ,
  • ապուխտ դարձնել — ապխտել,
  • աներևույթ դառնալ – աներևույթանալ,
  • անօրեն բան — անթույլատրելի,
  • աշխույժ դառնալ — աշխուժանալ,
  • դաշույնով հարվածել — թրատել,
  • անդունդի խորություն ունեցող — խորանիստ,
  • մառախուղով պատված — մառախլապատ: