Տնային աշխատանք 24.11.2019

  Բացատրում եմ հեքիաթը

“Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթը կարդալուց հետո կգրես «Բացատրում եմ հեքիաթը» թեմայով աշխատանք, որտեղ կմեկնաբանես կարդացածդ հեքիաթը, կգրես հերոսների մասին, հեքիաթը կհամեմատես քո իմացած այլ ստեղծագործությունների հետ:

Մեկնաբանություն։ Հեքիաթը չարի ու բարու մասին է, որտեղ ինչպես միշտ հաղթում է բարին։

Հերոսներ։ “Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթի հերոսները շատ էին։ Վասիլիսան՝ բարեսիրտ աղջիկ և գլխավոր հերոսուհի, Վաճառականը՝ Վասիլիսայի հայրը, Մայրը՝ Վասիլիսայի բարի և հոգատար մայրը, Խորթ մայրը՝ չար և նախանձ, Խորթ քույրեր՝ նախանձ և չար, Կախարդը՝ չար և մարդակեր, Սպիտակ ձիավոր՝ այն ձիավորը, որը առավոտ է բերում, Կարմիր ձիավոր՝ այն ձիավորը, որը ցերեկ է բերում, Սև ձիավոր՝ այն ձիավորը, որը գիշեր է բերում, Պառավը՝ շատ բարի և հոգատար անորդի պառավ է, Տիկնիկ՝ շատ լավ տիկնիկ, որը միշտ Վասիլիսային օգնում էր, Թագավորը՝ բարի, սիրող և հարգող։

Համեմատություն։ Ես “Գեղեցկուհի Վասիլիսա” հեքիաթը համեմատում եմ “Մոխրոտիկ” հեքիաթի հետ, որտեղ ևս բարին հաղթում է չարին։

Աչքիս լույսը

Ես ունեմ երկու թութակ, որոնցից մեկի մասին հիմա կպատմեմ։ Նա աղջիկ է և իր անունը Լուլու է։ Լուլուն իմ ունեցած ամենասիրելի կենդանին է։ Նա հայտնվել է մեր տանը աշնանը՝ չորս տարի առաջ։ Լուլուն բաց դեղին գույնի է և իր փետուրների կեսը մոխրագույն է, նաև նրա թուշիկները մանուշակագույն են, սակայն նրա աչքերը կարմիր են, քանի որ նա համարյա ալբինոս է։ Լուլուն վատ է թռչում, քանի որ իր պոչի փետուրները պոկրտել է, բայց հիմա վերջապես սկսել է նոր փետուր աճել։ Նա շատ է սիրում քնել, բայց նաև շատ հետաքրքրասեր է՝ սիրում է տան անկյունները ուսումնասիրել, ամեն տեղ քայլել և մեկմեկել կահույքը սկսում է կրծոտել։ Լուլուն մի քիչ բկլիկ է։ Նա շատ է սիրում գազար և երբ ուտում է այն բերանի շուրջը փետուրները ներկվում են նարնջագույնով։ Հիմա նա նստած է իմ հետ և ինձ օգնում է գրեմ այս շարադրությունը՝ ոգեշնչելով ինձ։

Տնային աշխատանք 21.11.2019

  1. Հեքիաթաշփոթիցդ ընտրում ենք տասը բարդ կամ ածանցավոր բառ՝ արտահայտելով բառակապակցություններով, օրինակ՝ կարմրավուն-մի քիչ կարմիր, լուսատու-լույս տվող:

Դռնակ – փոքրիկ դուռ,

ամենամոտ – ամենից մոտիկ,

Սպիտակաձյունիկ – ձյան պես սպիտակ,

փայլուն – փայլ տվող,

բյուրեղյա – բյուրեղից պատրաստված,

տեղաշոր – քնելու տեղի շոր,

վերադառնալ – ետ դառնալ,

ուրախանալ – ուրախ դառնալ,

նվիրել – նվեր տալ,

մտածել – միտք անել։

  1. Մի կամ մի քանի նախադասությամբ մեկնաբանում ենք հեքիաթաշփոթ աշխատանքի վերնագրի ընտրությունը:

«Նազարն ու Սպիտակաձյունիկը» վերնագիրը ես ընտրել եմ, որովհետև նրանք իմ հեքիաթում միասին էին և գլխավոր հերոսներն էին։

Տնային աշխատանք 18.11.2019

  1. Սկսում ենք Հեքիաթաշփոթի ստեղծումը: Մեր իմացած հեքիաթներից ընտրում ենք ամենատարբեր հերոսների ու ստեղծում ենք նոր հեքիաթ, որտեղ նրանք հանդես կգան միասին:

Նազարը օրերով նստած բան չեր անում և կինը տեսնելով դա որոշեց մի քիչ աշխատացնել նրան։ Տալիս է հրացանը և ասում, որ գնա որսի։ Նազարը գնաց անտառը և որոշեց մեծ կենդանիներ որսալ։ Նա փորձեց վագրի վրա նշան բռնել, գայլի վրա կրակել, բայց չէր կարողանում կպնել նրանց։ Նա տեսավ մի նապաստակ և որոշեց գոնե նրան որսալ։ Նապաստակը, տեսնելով Նազարին, արագ փախավ և թաքնվեց ինչ-որ քարի տակի փոսի մեջ։ Նազարն էլ այդտեղ մտավ և հանկարծ սկսեց գլորվել։ Նա հայտնվեց ինչ-որ մեծ բույնի մեջ և տեսավ մեծ արջ։ Նազարը մի անկյունում թաքնվեց և հանկարծ տեսավ գետնին, հողի տակից երևացող ինչ-որ հին դռնակ։ Նա դռնակը բացեց և տեսավ աստիճաններ։ Նազարը առանց մտածելու իջավ աստիճաններով և հայտնվեց հին, մութ քարանձավի մեջ։ Այնտեղ կային հին և արդեն հանգող մոմեր։ Նա քայլեց առաջ և տեսավ ինչ-որ փայլուն բան։ Դա շատ գեղեցիկ, բյուրեղյա կոշիկներ էին։ Նազարը վերցրեց դրանք և շարունակեց ճանապարհը։ Նա վերջապես տեսավ լույս և մոտենալով լույսին տեսավ յոթ թզուկ և նրանց կողքին տեղաշորի մեջ պառկած մի շատ գեղեցիկ և նուրբ աղջկա։ Թզուկներից մեկը տեսավ Նազարին և մոտեցավ նրան։ Նա հարցրեց․

— Դու ո՞վ ես։

— Ես Նազարն եմ։

— Դու՞ ես այն Նազարը, որը բոլորին օգնում է։

— Ա-Այո։

— Ինչ լավ է։ Մեր ամենամոտ ընկերուհին՝ Սպիտակաձյունիկը հիվանդացել է և մենք չգիտենք ոնց նրան օգնել։ Կոգնե՞ս։

— Ի-Իհարկե։

Նազարը, տեսնելով Սպիտակաձյունիկին և նրա բոբիկ ոտքերը, մտածեց, որ իր գտած բյուրեղյա կոշիկները նրան շատ կսազան։ Նա հագցրեց Սպիտակաձյունիկին այդ կոշիկները և հանկարծ աղջկա թշերը կարմրեցին, սկսեց ավելի վստահ շնչել, հանկարծ իր աչքերը բացեց և վեր թռավ։ Թզուկները շատ են ուրախանում և շնորհակալություն հայտնում Նազարին և մի պարկ զանազան սնունդ նվիրում։ Նրանք քեֆ են անում և Նազարը կերած ու խմած վերադառնում է տուն։ Կինը շատ է ուրախանում և ամեն օր մի լավ բան է սարքում ուտելու։ Նրանք այդպես լավ ապրեցին։

2. Աղուհաց, կեսօր, առևտուր բառերով և աղ ու հաց, կես օր, առ և տուր բառակապակցություններով կազմում ենք նախադասություններ:

Հյուրերին դիմավորեցին աղուհացով։

Կեսօրին մենք որոշեցինք գնալ մի լավ առևտուր անելու։

Մեր առևտուրի ժամանակ մենք շատ համեղ և օգտակար բաներ գնեցինք։

 

Ճաշի ժամին սեղանին դրված էր աղ և հաց։

Ես աշխատում եմ կես օր։

Խնդրում եմ առ և տուր այս փուչիկները երեխաներին։

 

Տնային աշխատանք 17.11.2019

  1. Հեքիաթից ընտրել երկու նախադասություն ու բոլոր բառերը ենթարկել մեզ արդեն հայտնի վերլուծություններին.
  • գրել, թե քանի տառ ու հնչյուն ունի,
  • քանի վանկանի է ու ինչ վանկերի է բաժանվում,
  • ինչ հոմանիշներ ունի,
  • բառակազմական ինչ բանաձև ունի:

 

Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։

Սարսափ – 6 տառ, 6 հնչյուն,

Երկու վանկանի՝ սար – սափ,

Սարսափ — երկյուղ, ահուդող, ահույարսափ, սոսկում, զարհուրանք

Սարսափ – սարսափ = արմատ

 

Ճչալ – 4 տառ, 5 հնչյուն

Երկու վանկանի՝ ճը – չալ

Ճչալ — գոռալ, աղաղակել, ծղրտալ

Ճչալ – ճիչ + ալ = արմատ + ածանց

 

Օգնություն – 8 տառ, 8 հնչյուն

Երեք վանկանի՝ օգ – նու – թյուն

Օգնություն — աջակցություն, գործակցություն, թիկնահասություն, ձեռնատվություն

Օգնություն – օգուտ + ություն = արմատ + ածանց

 

Կանչել – 6 տառ, 6 հնչյուն

Երկու վանկանի՝ կան – չել

Կանչել — ճչալ, աղաղակել, բղավել, գոչել

Կանչել – կանչ + ել = արմատ + ածանց

 

Ծերունու ցույց տված ճամփով է գնում։ 

Ծերունի – 6 տառ, 6 հնչյուն

Երեք վանկանի է՝ ծե – րու – նի

Ծերունի — ծեր, ալևոր, տարևոր, տարիքոտ

Ծերունի – ծեր + ունի = արմատ + ածանց

 

Ցույց – 4 տառ, 4 հնչյուն

Մեկ վանկանի՝ ցույց

Ցույց — նմուշ, նմուշահատ, երթ, շքերթ, երևույթ

Ցույց — ցույց = արմատ

 

Տված — 4 տառ, 5 հնչյուն

Երկու վանկ է՝ տը – ված

Տված – պարգևած, տրամադրած

Տված – տալ + ած = արմատ + ածանց

 

Ճամփա – 5 տառ, 5 հնչյուն

Երկու վանկ է՝ ճամ – փա

Ճամփա — ճանապարհ, արահետ, ուղի

Ճամփա – ճամփա = արմատ

 

Գնալ – 4 տառ, 5 հնչյուն

Երկու վանկ է՝ գը – նալ

Գնալ — երթալ, ընթանալ, քայլել, հեռանալ, թռչել

Գնալ – գնալ = արմատ

 

Օրինակ` տգեղ.

  1. 4 տառ, 5 հնչյուն,
  2. երկվանկ է` տը-գեղ,
  3. հոմանիշներ` անհրապույր, անճոռնի, անգեղյա,
  4. տգեղ =տ+գեղ=ածանց+արմատ:

Տնային աշխատանք 14.11.2019

  1. Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի վերջին մասերի նոր` ժամանակակից տարբերակը: Կարող ենք գտնել նոր ավարտ:

Մինչև նրանք ուրախանում էին մի արջ է գալիս իրենց քաղաք և բոլորին վախեցնում։ Բոլորը հույսը դնում են միայն Մազարի վրա։ Նա հենց լսեց, որ իրենց քաղաքում արջ կա շատ վախեցավ և որոշեց իր փոքրիկ քաղաքը հետ գնա։ Նա շատ արագ վազելով փախավ։ Բոլորը մտածեցին, որ նա գնում է արջին սպանելու և կանգնեցրեցին ասելով, որ առանց հրացանի կռվել չի կարող։ Նա վերցրեց հրացանը, և ուզում էր նստել ավտոն, բայց հենց այդ պահին մյուս կողմից արջը ջարդեց այն։ Մազարը այնքան վախեցավ, որ մի կերպ բարձրացավ իր ավտոի վրա։ Արջը փորձեց նրան կծել, բայց Մազարը արագ վազեց և թաքնվեց հյուրանոցի ետևում։ Արջը մի պահ կորցրեց նրան, բայց տեսավ Մազարին և Մազարը խողովակներով բարձրացավ վեր։ Արջը սկսեց շարժել խողովակները և Մազարը չկարողացավ իրեն պահել և ընկավ ուղիղ նրա գլխին։ Արջ անընդհատ թափահարում էր գլուխը և վազվզում դես ու դեն։ Ժողովուրդը դա տեսնելով որոշեց օգնել Մազարին և հրացաններով վազեցին արջի ետևից։ Նրանք արջին սպանեցին և Մազարը ուշքի եկավ։ Ժողովուրդը ուրախացավ և քեֆ արեց։ Հետո Մազարը և եղբայրների գեղեցկուհի քույրը ամուսնացան։ Պարզվում է, որ հարևան քաղաքի գլխավորն էր սիրահարվել եղբայրների գեղեցկուհի քրոջը։ Նա պատերազմ հայտարարեց և բոլորը վախեցան նրանք նորից հույսը դրել են Մազարի վրա։ Նրա կինը խնդրեց, որ նրան մենակ չթողեն։ Մազարին տարան նստեցրին իր ավտոն և բոլոր քաջերով գնացին պատերազմի։ Մազարը դեմից էր, իսկ մյուսները նրա ետևից էին գալիս։ Հանկարծ այդ փչացած ավտոն ավելի գժվեց և շա՜տ – շա՜տ արագ քշեց դեպի առաջ։ Մազարը ոչինչ չհասկանալով փորձեց բռնվել ինչ որ բանից և դուրս պրծնել։ Նրան հաջողվեց ինչ որ մեկի ձեռքը բռնել, բայց նրա ձեռքերը այնքան էին քրտնել, որ նրանք սղացին և չհաջողվեց դուրս պրծնել։ Հետո նա մի ճյուղից բռնվեց, բայց այն չոր էր և դրա պատճառով կոտրվեց։ Թշնամին դա տեսնելով մտածեց, որ պետք չեր նրա հետ գործ ունենալ և ինքնել, իր զորքնել փախան։ Մազարը մի ձև ավտոի ղեկը պտտեց և հետ վերադարձավ հյուրանոց։ Ճանապարհի կեսին ավտոն ամբողջությամբ ջարդվեց և Մազարը պետք է ոտքով ետ գար։ Նա հասավ տեղ։ Նրան նշանակեցին այդտեղի ամենագլխավորը։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու գլխավորում է մեր հերոս Մազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսում են, ծիծաղում է ևասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ ճիշտ բաներ չեն բոլորը։ Ես ուղակի բախտ ունեմ։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է ամբողջ աշխարհի վրա։

 

  1. Պատրաստում ենք տեսանյութեր, որոնցում մեր կարծիքն ենք հայտնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի վերաբերյալ:

Դասարանական աշխատանք 13.11.2019

  1. Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի երրորդ և չորրորդ մասերի նոր` ժամանակակից տարբերակը:

Մազարը շարունակում էր իր ճանապարհը և հանկարծ հեռվում տեսավ մի փոքրիկ քաղաք։ Նա մտավ այդ քաղաքը և տեսավ մի մեծ հյուրանոց։ Նա իր ավտոն կանգնեցրեց մի լավ տեղ և մտավ հյուրանոց։ Այնտեղ նրան սիրալիր դիմավորեցին։ Հյուրանոցի տերը տեսավ, որ Մազարի շապիկի վրա գրված էր․

Բարի հերոս, ուժեղ Մազար,

Բոլորին հայտնի հերոս Մազար։

Նա դա ասեց իր կողքինին, նա մյուսին, մյուսը մյուսին և այդպես շարունակ մինչև բոլորը չիմացան։ Մազարին մի լավ կերակրեցին և անընդհատ գովում էին։

Մազարը լավ կերավ, նստեց իր ավտոն և շարունակեց իր ճանապարհը։ Քշում է քշում և հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանաչ դաշտի կողքին մի ավտոլցակայան կար։ Այնտեղ է տանում ավտոն և պատվիրում, որ բենզին լցնեն, ինքնել պառկում ավտոլցակայանի ստվերին և քնում։ Ավտոլցակայանի ութ եղբայր աշխատողները դա նկատում են և մատածում, թե ինչու՞ է այդ անծանոթ մարդը իրենց տարածքում պառկել և քնել։ Սրանք իրենց զենքերը բերեցին։ Նրանք ուզեցան արթնացնել նրան, բայց հենց տեսնում են իր շապիկի վրայի գրածը միանգամից անշարժ կանգնում են։ Նրանցել էր հասել լուրերը Մազարի մասին։ Մազարը հանկարծակի արթնացավ և տեսնելով ութ հսկա մարդ զենքերով աղջկա պես ղժաց և թաքնվեց ավտոլցակայանի հետևը։ Եղբայրները տեսնելով դա շատ վախեցան։ Մտածեցին, որ հեսա իր հրացանով կսպանի։ Նրանցից մեկը ընկավ գետնին և սկսեց աղաչել և ասել․

Բարի հերոս, ուժեղ Մազար,

Բոլորին հայտնի հերոս Մազար։

Եղբայրները ասացին, որ շատ ուրախ են, որ Մազարը իրենց հետ է։ Նրանք համոզեցին Մազարին իրենց առանձնատուն մտնել, մի լավ ուտել և իրենց քրոջ հետ ծանոթանալ։ Մազարին դա դուր է գալիս և նա նստում է իր ավտոն, եղբայրները իր հետևից գալիս էին։ Նրանք հասնում են առանձնատուն։ Ութ եղբայրներ շատ լավ էին պահում Մազարին և այնքան լավ բաներ պատմեցին Մազարի մասին, որ քույրը սիրահարվեց նրան, նրանք ամուսնացան և ապրեցին երջանիկ։

 

  1. Շարադրանքից ընտրել հինգ բառ և
    • գրել, թե քանի տառ ու հնչյուն ունի,
    • քանի վանկանի է ու ինչ վանկերի է բաժանվում,
    • ինչ հոմանիշներ ունի,
    • բառակազմական ինչ բանաձև ունի:

Օրինակ` տգեղ.

  1. 4 տառ, 5 հնչյուն,
  2. երկվանկ է` տըգեղ,
  3. հոմանիշներ` անհրապույր, անճոռնի, անգեղյա,
  4. տգեղ =տ+գեղ=ածանց+արմատ:

 

Ավտոլցակայան

  1. 12 տառ, 13 հնչյուն
  2. Վեց վանկ է՝ ավ – տո – լը – ցա – կա – յան
  3. Հոմանիշներ՝ բենզինակետ, ավտոլցակետ
  4. ավտոլցակայան = ավտո + լից + ա + կայան = արմատ + արմատ + հոդակապ + արմատ

Հյուրանոց

  1. 8 տառ, 8 հնչյուն
  2. Երեք վանկ է՝ հյու – րա – նոց
  3. Հոմանիշներ՝ հյուրատուն, օթևան
  4. Հյուրանոց = հյուր + անոց = արմատ + ածանց

 

Պատվիրել

  1. 8 տառ, 8 հնչյուն
  2. Երեք վանկ է՝ պատ – վի – րել
  3. Հոմանիշներ՝ հրամայել, հրահանգել, պատվեր դնել, պատվեր տալ
  4. Պատվիրել = պատվեր + ել = արմատ + ածանց

 

Առանձնատուն

  1. 10 տառ, 10 հնչյուն
  2. Չորս վանկ է՝ ա – ռանձ – նա – տուն
  3. Հոմանիշ՝ մենատուն
  4. Առանձնատուն = առանձին + ա + տուն = արմատ + հոդակապ + արմատ

 

Ծանոթանալ

  1. 9 տառ, 9 հնչյուն
  2. Չորս վանկ է՝ ծա – նո – թա – նալ
  3. Հոմանիշներ՝ ճանաչել, տեղեկանալ, իմանալ, գիտենալ
  4. Ծանոթանալ = ծանոթ + անալ = արմատ + ածանց

Տնային աշխատանք 11.11.2019

  1. Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի առաջին ու երկրորդ մասերի նոր` ժամանակակից տարբերակը:

Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում։ Նա շատ ամաչկոտ է լինում և ոչմեկի հետ ընկերություն չեր կարողանում անել։ Նրա անունը՝ Մազար է։ Նա ուներ մի հարևան, որի անունը՛ Վարդան է։ Մի օր վարդանը նոր սեղան էր բերելուց լինում, Մազարը դա տեսնելով որոշեց օգնել Վարդանին։ Նա օգնեց Վարդանին և մտածեց, որ նա հերոսություն է արել և շատ ուժեղ է։ Նա գնաց տպարան և իր շապիկի վրա պատվիրեց, որ գրեն՝

Բարի հերոս, ուժեղ Մազար,

Բոլորին հայտնի հերոս Մազար։

Նա մտածեց, որ իր փոքր գյուղում շատ հայտնի չի դառնա և որոշեց գնալ քաղաք։ Նա նստեց իր հին ավտոմեքենան և քշեց դեպի մոտակա մեծ քաղաքը։ Նա ճանապարհին այնքան բարձր է ազդանշանը միացնում, որ մի լավ ավտո գողացած ավազակներ իմանում են, որ դա ոստիկանություն է և փախան ավտոից։ Մազարը դա տեսնելով մտածում է, որ լավ կլիներ իր ավտոմեքենան փոխել նորով։ Նա նստում է այդ ավտոն և գնում իր ճանապարհով։

 

  1. Շարադրանքից ընտրում ենք տասը բառ ու ներկայացնում դրանց բանաձևերը:

Տղամարդ – տղա + մարդ – արմատ + արմատ

Անպիտան – ան + պիտան – ածանց + արմատ

Քաջագործություն – քաջ + ա + գործ + ություն – արմատ + հոդակապ + արմատ + ածանց

Անբախտ – ան + բախտ – ածանց + արմատ

Անշնորհք – ան + շնորհք – ածանց + արմատ

Անզգամ – ան + զգալ – ածանց + արմատ

Մեջտեղ – մեջ + տեղ – արմատ + արմատ

Միամիտ – մի + ա + միտք – արմատ + հոդակապ + արմատ

Ժամանակ – ժամ + անակ – արմատ + ածանց

Գյուղացի – գյուղ + ացի – արմատ + ածանց

Տնային աշխատանք 11.11.2019

  1. Տեքստի անհասկանալի ու անծանոթ բառերը բացատրել բառարանների օգնությամբ:

    Մթնշաղ – իրիկնաշաղ

    Քողարկում —  ծածկում

    Կուսական — աղջկական, մաքուր

    Հիրավի – արդարապես

Հաճոյակատար — բարյացակամ, սիրալիր

Քող – շարագույր

Ծպտյալ – կերպարանափոխված

Կարծեցյալ – ենթադրական

 

2.Տեքստից ընտրել տասը բառ ու կազմել դրանց բանաձևերըօրինակզբոսայգի=զբոս+այգի = արմ տ + արմատ:

 

Դրամարկղ – դրամ + արկղ – արմատ + արմատ

Գանձապահ – գանձ + ա + պահող – արմատ + հոդակապ + արմատ

Շիկակարմիր – շեկ + ա + կարմիր – արմատ + հոդակապ + արմատ

Ժամացույց – ժամ + ա + ցույց – արմատ + հոդակապ + արմատ

Գոտկատեղ – գոտի + կա + տեղ – արմատ + ածանց + արմատ

Տարբերություն – տարբեր + ություն – արմատ + ածանց

Վստահություն – վստահ + ություն – արմատ + ածանց

Հետաքրքրասիրություն – հետաքրքիր + ա + սեր + ություն – արմատ + հոդակապ + արմատ + ածանց

Շրջապատող – շուրջ + ա + պատող – արմատ + հոդակապ + արմատ

Լրագրող – լուր + ա + գրող – արմատ + հոդակապ + արմատ

Դասարանական աշխատանք 08.11.2019

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնող կախարդական ուժը ընկուզենին — էր, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում`Մոխրոտի մորաքույրը բարի փերիի ձևով:
  2. Աղջկան Մոխրոտ էին կոչում, քանի որ նա միշտ գործ էր անում և քնում էր մոխիրի վրա:
  3. «Քնած գեղեցկուհին» հեքիաթում չար կախարդը աղջկան կախարդում է, քանի որ իրեն չեն հրավիրել մեծ խնջույքին:
  4. Աղջիկը կարթնանար քնից, երբ 100 տարի անցնի և մի արքայազն նրան համբուրի:
  5. «Սպիտակաձյունիկը» հեքիաթում չար թագուհին որսորդին հրամայում է, որ նա Սպիտակաձյունիկին տանի անտառ և սպանի:
  6. Ըստ հերթականության վերադասավորել չար թագուհու կազմակերպած մահափորձերը Սպիտակաձյունիկի նկատմամբ:
    • Մետաքսից պատրաստված քուղերով քուղավորել ու շնչահեղձ անել աղջկան:
    • Աղջկա մազերը սանրել թունավոր սանրով:
    • Թունավոր խնձոր հյուրասիրել:
  7. Ըստ Թումանյանի և Թեքեյանի ստեղծագործությունների` Լուսավորչի կանթեղը կախված է ․․․․ լեռան գագաթին:
    • Արարատ
    • Արագած
    • Արա
  8. Յուղի փոխարեն, ըստ լեգենդի, կանթեղի մեջ վառվում են Սուրբի արցունքները:
  9. Կազմել բառեր հետևյալ բանաձևերով, հոդակապով կամ առանց հոդակապի.
    • Արմատ+ածանց` 5 օրինակ — լողանալ, հիվանդանոց, դասարան, ուրախություն, տխրություն
    • Ածանց + արմատ` 5 օրինակ — անհույս, անորակ, դժգոհ, անթույն, անվստահ
    • Արմատ + արմատ` 5 օրինակ — գրապահարան, ձեռագիր, գրատախտակ, շնաձուկ, մարդասպան
    • Ածանց + արմատ + ածանց` 3 օրինակ — դժգոհել, դժբախտանալ, անբախտություն
    • Արմատ + արմատ + ածանց` 3 օրինակ — ուղղագրություն, ձեռագրաբար, ձեռագործել
  10. Գրել հետևյալ բառերի բանաձևերը, օրինակ` դեղատուն=դեղ+ա +տուն = արմատ+հոդակապ+ արմատ:
    • նախագրային — նախ + ա + գիր + ային — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
    • գրադարանավարուհի — գիր + ա + դարան + ա + վարուհի — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
    • լրագրավաճառ — լուր + ա + գիր + ա + վաճառք — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
    • հրեշտակապետ — հրեշտակ + ա + կա + պետ — արմատ + հոդակապ + արմատ
    • մանրանկարիչ — մանր + ա + նկարիչ — արմատ + հոդակապ + արմատ
    • նետաձգարան – նետ + ա + ձիգ — արմատ + հոդակապ + արմատ
    • անբախտություն – ան + բախտ + ություն — ածանց + արմատ + ածանց
    • լայնէկրան – լայն + էկրան — արմատ + արմատ
    • ծաղկաման – ծաղիկ + աման — արմատ + արմատ
    • մեղվապահություն – մեղու + ա + պահող + ություն — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
    • անմիօրինակություն – ան + մի + օրինակ + ություն — ածանց + արմատ + արմատ + ածանց
    • կապտագույն – կապույտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
    • կոպտագույն – կոպիտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
    • լուսավորել – լույս + ա + վորել — արմատ + հոդակապ + ածանց
  11. Տրված բառերով բառեր կազմել այնպես, որ դրանք հայտնվեն նոր բառի սկզբում, մեջտեղում և վերջում:
    • Մարդ – մարդասպան, անմարդաբնակ, տմարդ
    • Գիր – գրություն, արտագրություն, տպագիր
    • Սեր – սիրառատ, բանասիրություն, առատասեր
    • Գործ – գործել, հանցագործություն, անգործ