Տնային աշխատանք 04.11.2019

Քնած գեղեցկուհին

Ժամանակով մի թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը:Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին:Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում:Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի:Լսելով այդ սոսկալի ցանկությունը` բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց.

— Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան:

Ցանկանալով կանխել դժբախտությունը` թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը:

Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին:

— Այս ի՞նչ եք անում, տատիկ, — հարցրեց արքայադուստրը:- Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը:- Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք, ես էլ փորձեմ:

Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ:Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ:

— Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա, — ասաց նա, — ես քնեցնում եմ բոլորիդ:

Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով:Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը:

— Այդ ի՞նչ դղյակ է, — հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց.

— Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը:

Լսելով այդ բանը` արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց.

— Դո՞ւք եք, արքայա՛զն: Ես շատ երկար սպասեցի ձեզ:

Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում:Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը:

  1. Հեքիաթից դուրս գրել յոթ պարզ բառ ու դրանցով կազմել նոր բառեր:

Երեխա – երեխասեր

Քուն – քնապարկ, քնաբեր

Երկար – երկարատև, երկարագուլպա

Վերջ – վերջաբան

Սենյակ – սենյակակից, երկուսենյականոց

Ուրախ – ուրախություն, ուրախաժպիտ

Ծունկ – ծնկածալ, ծնկխաղ

 

  1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստանալ նոր բարդ բառեր:

Ա. Վարդագույն – դարչնագույն, նարնջագույն

Ճերմակահեր – շիկահեր, ալեհեր

Օձաձև — պարուրաձև, ուղղանկյունաձև

Արշավախումբ – պարախումբ, երգչախումբ

Սևաչյա – կապուտաչյա

Շիկահեր – ճերմակահեր, ալեհեր

Շղթայակապ – հոդակապ, վիրակապ

Բ. Կրծքավանդակ — բազմավանդակ

Ջրաման – ճաշաման

Լիահույս — դատարկահույս

Նրբագեղմ – ոսկեգեղմ

Ամրակուռ – երկաթակուռ

Երկաթագիր – սեպագիր

Միալար – բազմալար

Հորդահոս – գետահոս

Տնային աշխատանք 03.11.2019

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Հարրի Փոթեր, Ջ․ Ռոուլինգ (կարդացել եմ առաջին հատորը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», հիմա կարդում եմ երկրորդը՝ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը»)

Թոմ Սոյերի արկածները, Մարկ Թվեն

Երկարագուլպա Պիպին, Աստրիդ Լինդգրեն

Փոքրիկ Իշխանը, Անտուան Դե Սենտ Էքզյուպերի

Վիննի Թուխ, Ալան Ալեքսանդր Միլն

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր է գալիս, երբ Ռոնը և Հարրին վերցնում են պարոն Ուիզլիի մեքենան և թռչում դեպի Հոգվարթս։ Նրանք բախվում են կախարդական ուռենուն և հրաշքով դուրս գալիս ավտոմեքենայից։

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Հարրի Փոթերը սև մազերով, կանաչ աչքերով, ակնոցներով և ճակատին կայծակաձև սպիով տղա է։ Նա խելացի է, խիզախ և բարի։ Նա ունի երկու լավ ընկեր՝ Ռոն ՈՒիզնին և Հերմայոնի Գրեյնջեր։ Ռոնը կարմիր մազերով, պեպեններով, վատ սովորող, բայց ընկերասեր տղա է։ Հերմայոնին խելացի, գեղեցիկ, ընկերնռրին օգնող աղջիկ է։

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ այս գրքերը շատ դուր են գալիս, որովհետև նրանք հրաշքների և կախարդանքի մասին են, այնտեղ շատ արկածներ կան և բարին այստող միշտ հաղթում է չարին։

 

  • Ընթերցել Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:

․․․Եվ թռչնակը մի այնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում:

Մոխրոտը աշխատասեր է, բարի և խելացի, բայց նրա խորթ մայրը և իր երկու աղջիկները տգեղ են, եսասեր և նախանձ։ Նրանք Մոխրոտին դարձրել են իրենց համար ծառա։ Մոխրոտին օգնում են երկու աղավնիներ և վերջում պատժում քույրենրին։

 

  • Ընթերցել Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:

․․․Եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր։ Նա ասաց․

— Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

Մոխրոտը այս հեքիաթում բարի է և աշխատասեր, իսկ նրա խորթ մայրը և քուրերը՝ չար են և նախանձ։ Մոխրոտին օգնում է իր մորաքույրը, որը բարի փերի է։ Նա օգնում է Մոխրոտին հասնել պալատ և շքեղ զգեստ տալիս։

 

  • Համեմատել երկու հեղինակների համանուն հեքիաթները ու գտնել տարբերությունները: Նշել, թե ում գրածն է ավելի սիրելի ու հաճելի:

Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնում են աղավնիները, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում՝ բարի փերին։ Ինձ ավելի հաճելի էր կարդալ Շառլ Պերոյի Մոխրոտը, քանի որ այն ավելի բարի է և հանգիստ։ Գրիմ եղբայրների հեքիաթը ավելի դաժան է։

  • Նշել, թե հերոսներից յուրաքանչյուրին ինչ բառերով են բնութագրում հեղինակները և մյուս հերոսները:

Հեղինակները Մոխրոտին բնութագրում են որպես համբերատար, խեղճ, չբողոքող, խոնարհ ու հեզ աղջիկ։ Պալատում մարդիկ ասում են, որ նա սլացիկ է և գեղեցիկ։

 

  • Ընթերցել գիրք սեփական ընտրությամբ: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել:

Ուշանալով գնացքից՝ նրանք վերցնում են Ռոնի հոր ավտոմեքենան։ Ռոնը մի փայտիկի հարվածով միացրեց մեքենայի շարժիչը և մեքենան թռավ։ Երկու կողմից երևացող գետինն ու մրակալած շենքերը հեռացան և մեքենայի բարձրանալուն պես տեսադաշտից կորան։ Ռոնը վահանակի վրա մի փոքրիկ արծաթե կոճակ սեղմեց։ Մեքենան անհետացավ, նրանք՝ նույնպես։

 

Ինձ այս մասը դուր է գալիս նրանով, որ այն արկածային է և հետաքրքիր։

 

Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ։

 

Աշուն Արագածոտնի մարզում

Տնային աշխատանք 24.10.2019

Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Առասպելում ավելացնում ենք դարձվածքներ, ընդգծում ու նշում, թե յուրաքանչյուրն ինչ իմաստ ունի:

Առասպելի համար ընտրում ենք գեղեցիկ ու ինքնատիպ ավարտ:

Վիշապը

Նանե աստվածուհին՝ իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին, ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։  Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։ Նրանք քայլեցին երկար միջանցքով և մտան շատ մեծ սենյակ, որտեղ տեսան գահի վրա նստած վիշապին։ Վիշապը տեսնելով Նանե դիցուհուն, նրա ազդեցիկ արտաքինը մտափոխվեց վնասել նրան և ասաց․

-Ես ընդունում եմ քո հզորությունը և առաջարկում եմ իմ հավատարմությունը։

իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին – խելացիուցյան, ճիշտ դատող, ընտանիքը պահպանող, պաշտպանության աստվածուհի

մարդու հետ խառնած վիշապի – մարդու և վիշապի խառնուրդ

արձաններ վիշապների ձևերով – վիշապանման արձաններ

Ամբողջացնում ենք աշխատանքը` վերածելով այն տեսանյութի, որտեղ պատմվում է մեր ստեղծած առասպելը:

Տնային աշխատանք 23.10.2019

  1. Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Մեր հորինած առասպելից ընտրում ենք հինգ բառ ու գրում դրանց հոմանիշները: Հոմանշային յուրաքանչյուր զույգը գրելուց հետո բացատրում ենք, թե ինչու ենք դրանցից հենց տվյալ տարբերակը ընտրել:
    • Օրինակ` Արամազդը լսեց նրա աղաչանքը:Աղաչանք-խնդրանք, ընտրել եմ աղաչանք տարբերակը, քանի որ այն ավելի տպավորիչ է:

 

Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի: Վիշապ – դրակոն, ընտրել եմ

վիշապ տարբերակը, քանի որ այն ավելի հետաքրքիր է։

Դղյակի մեջ մի քիչ շոգ էր։ Դղյակ — ամրոց, ընտրել եմ դղյակ տարբերակը, քանի որ այն ավելի տպավորիչ է։

Նրանք շարժվեցին մի օր անց։ Շարժվել — տեղափոխվել, ընտրել եմ շարժվել տարբերակը, քանի որ այն ավելի լավ է բացատրում գործողությունը։

Հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Խախանդ – հանգիստ, ընտրել եմ խախանդ տարբերակը, քանի որ այն ավելի հետաքրքիր է հնչում։

Նանեն համարեց այս ամենը տարօրինակ։ Տարորինակ — ոչ սովորական, ընտրել եմ տարօրինակ տարբերակը, քանի որ այն ավելի խճճված սյուժետային գիծ ունի։

  1. Տեքստում հերոսներից մեկի համար ավելացնում ենք բնութագրություն, որտեղ կլինեն առնվազն երկու զույգ հականիշներ:
    • Օրինակ` Վահագնը նրան տեսել էր զվարթ ու թախծոտոգևորվածու հիասթափված, բայց այսպիսին նա երբեք չէր եղել:

 

Նանեն, երբ մտավ դղյակ դեմքին զգացվում էր հետաքրքրություն և վախ, ուրախություն և տխրություն։

 

 

 

Դասարանական աշխատանք 22.10.2019

  1. Ավելորդ բառերը գտնել և նախադասություններից հանել:
    • Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
    • Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
    • Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
    • Կարմիր գույնի շատ ծաղիկներ կային:
    • Կրկին անգամ ասում եմ քեզ:
    • Նախ առաջին հերթին այս գործը պետք է լինի:
    • Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
    • Կարելի՞ է մի հատ զանգել:
    • Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
    • Պատմությունը դա ազգի անցած ճանապարհն է:

Վերելակով վերև բարձրանալիս ինձ վատ զգացի:

Տնային աշխատանք 21.10.2019

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Տնային աշխատանք

  1. Իրականացնելու ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Սկզբի համար ստեղծում ենք անավարտ առասպել, որտեղ կլինեն հայկական հավատալիքներից հայտնի զարմանահրաշ ու գերբնական էակներ և աստվածներ` մեր նախընտրությամբ: Առասպելը պետք է դեռևս անավարտ թողնենք: Ավարտը կհորինենք հետո:

Վիշապը

Նանե աստվածուհին ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։ Դղյակի մեջ մի քիչ շոգ էր։ Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։

  1. Ընտրում ենք գեղեցիկ վերնագիր` հիշելով վերնագրի կարևոր նշանակությունը: Չմոռանանք նաև տեքստի առաջին նախադասության ու առաջին տպավորության կարևորության մասին:

Տնային աշխատանք

Պայուսակս կորել է

Նասրեդին

Մի օր Նասրեդինը մտավ մի գյուղ և վճռականորեն ասաց.

-Պայուսակս կորել է, եթե դուք չգտնեք այն, ապա կիմանաք, թե ինչ պատահեց անցյալ անգամ, երբ կորցրեցի պայուսակս:

Գյուղացիները բավականին վախեցան և սկսեցին խելագարի պես փնտրել: Մի քանի րոպե անց մի տղամարդ գտավ պայուսակն ու բերեց, տվեց Նասրեդինին:

Հետաքրքրությունից ելնելով՝ փնտրողներից մեկը Նասրեդինին հարցրեց.

-Ի՞նչ կանեիր, եթե չգտնեինք պայուսակը:

Նասրեդինը պատասխանեց.

-Կգնեի նորը:

Նասրեդինը այցելում է գերեզմանոց

Նասրեդինը գերեզմանոցում նստած գերեզմանաքարի մոտ` ողբում և աղմկում էր.

-Ինչու՞ պետք է նա ինձ այսքան շուտ լքեր:

Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը լաց է լինում և ցանկացավ հանգստացնել նրան.

-Սա քո՞ որդու գերեզմանաքարն է, որ այդքան լաց ես լինում:

Նասրեդինը պատասխանեց.

-Ոչ, սա իմ կնոջ առաջին ամուսնու գերեզմանաքարն է: Նա այն մարդն է, ով մահացել է և թողել ինձ այն կնոջը, ով իմ կյանքը դժոխքի է վերածել:

Դրանք պարզապես շորերս էին

Նասրեդինի կինը մի ուժեղ ձայն լսեց կողքի սենյակից: Նա գնաց ստուգելու և ամուսնուն տեսավ գետնին:

-Ի՞նչ է պատահել, -լաց լինելով հարցրեց նա:

-Շորերս ընկան, -պատասխանեց Նասրեդինը:

-Բայց ինչպե՞ս կարող էին քո շորերը նման բարձր ձայն հանել, -հարցերց կինը:

-Որովհետև դրանք հագիս էին, -պատասխանեց Նասրեդինը:

Կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը

Հարևանը հարցրեց.

-Նասրեդին, կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը:

Նասրեդինը պատասխանեց.

-Չեմ կարող հիմա, ալյուր է կախված:

-Ի՞նչ, դա անհեթեթություն է: Ո՞վ է լսել, որ ալյուրը կախեն պարանից:

-Նրանք, ովքեր չեն ցանկանում պարանը տալ ուրիշներին:

Լրացուցիչ կրթություն

  1. Գրել շարադրանք «Իմ հետաքրքիր կատակներից մեկը» թեմայով:

Ես ունեմ փոքրիկ գերմանամուկ, բայց չգիտեմ ինչու իմ տատիկը նրանից վախենում է։ Երեկ երեկոյան ես որոշեցի նրա վրա կատակ անեմ։ Ես վերցրեցի զգուշորեն իմ գերմանամուկին և ձեռքերիս մեջ թաքուն պահեցի։ Գնացի տատիկի մոտ, ձեռքս մեկնեցի նրան և ասացի, որ դա կոնֆետ է։ Տատիկը վերցրեց այն և շոշափելով հասկացավ, որ դա կոնֆետ չէ այլ մեր գերմանամուկը։ Նա ճչալով ձեռքից գցեց մուկիկին բազմոցի վրա։ Ես և տատիկս դրա վրա շատ ծիծաղեցինք։

2. Ձայնագրությամբ ներկայացնել պարսկական կատակ-առակներից մեկը ու ձեր կարծիքը դրա մասին:

Ստուգում ենք մեր գիտելիքները

  1. Կորեական «Դատավոր արագիլը» առակում դատապարտվում էր հարուստը:
  2. Կորեական «Տարօրինակ պաշտոնյան» լեգենդում պաշտոնյան տարօրինակ էր նրանով, որ նա անկարող էր ասել «ոչ»:
  3. Առասպել է կոչվում այն, ինչ անհավատալի, չափազանցված, մտացածին է:
  4. Դիցաբանություն կամ առասպել այն ժանրն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով ներկայացվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները:
  5. Սիզիփոսը պատժվեց իր խարդախության պատճառով:
  6. Սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը նշանակում է այն, որ մարդը ապարդյուն աշխատանք է անում:
  7. Հունական լեգենդում Ապոլլոնը պատժվում է իր եսասիրության և գոռոզության համար: Նրան պատժողը Կուպիդոնն էր` սիրո աստվածը:
  8. Հավերժահարսը, փախչելով Ապոլլոնից, վերափոխվում է և դառնում ծառ:
  9. Պիգմալիոնը սիրահարվել էր իր ստեղծած Աֆրոդիտեի արձանին:
  10. Գտնել ուղղագրական սխալներն ու շտկել:
    • Երբեմն պետք է մոլորվել ճիշտ ճանապարհը գտնելու համար:
    • Այս աշխարհը լի է անակնկալներով:
    • Շնորհակալ եմ հավատարմությանդ համար:
    • Պետք չէ արհամարհել աղքատին ու հիվանդին:
    • Նա անմիջապես գլուխ խոնարհեց այդ արձանի առջև:

11. Քարծովկարմիր և վարդագույն բառերը գործածելով ուղղակի և փոխաբերական իմաստներով` կազմել երկուական նախադասություններ:

քար-Մեծ քարը ընկավ փլվող շենքից։ Սենյակում տիրում էր քար լռություն։

ծով-Ծովի ալիքները այսօր շատ ուժեղ են։ Ամպերը ինչպես ծովի մեջ լողում էին երկնքում։

կարմիր-Այս ծաղիկը շատ գեղեցիկ կարմիր գույն ուներ։ Կարմիր արևը փայլում էր երկնքում։

վարդագույն-Նա այսօր վարդագույն շորիկ էր հագել։ Նա աշխարհին նայում էր վարդագույն ակնոցներով։

12. Ճյուղ, երես, թև և գլուխ բազմիմաստ բառերի երկուական իմաստները նկատի ունենալով` կազմել նախադասություններ:

Ճյուղ-Ծառի ճյուղը քամուց կոտրվել էր։ Այս ճանապարհի ճյուղը կտրուկ թեքվում է դեպի աջ։

Երես-Նրա երեսը կարմրել էր վազքից հետո։ Ծովի երեսը արտացոլում էր արևի շողերը։

Թև-Թռչունի թևը վիրավորվել էր։ Շենքի աջ թևում ապրում է իմ ընկերուհին։

Գլուխ-Նրա գլխին գլխարկ կար։ Ես վերջապես կարդացի մինջև գրքի վերջին գլուխը։

Ապոլլոնը և Դափնեն

                                                         Դափնե

                                                         (Մաս 2)

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու: Չէ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:

Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է` կհասնի: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ: Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի քո կանաչը: Հավերժ դալա՛ր եղիր:

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:

  1. Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:
    • թերթ

Նարեկը սխալ գրեց տետրի մեջ և պոկեց տետրի թերթը։

    • գիր

Ես մատենադարանում տեսա գիր, որը շատ սիրուն էր։

    • սուր

Պապիկիս տանը կա շատ հին և սուր թուր։

    • թև

Թռիչքի ժամանակ թռչունը վնասեց իր ձախ թևը։

    • գլուխ

Մեր դասարանի Մարիան շատ խելացի գլուխ ունի։

  1. Գրել նամակ Ապոլլոնին:

Սիրելի Ապոլլոն,

Ինչպե՞ս ես ապրում։ Ես նոր եմ կարդացել քո պատմությունը և ինձ այն հետաքրքրեց։ Դու եսասեր էիր և կռվարար։ Դու հավատում էիր, որ միայն զենքով կարելի է վիրավորել և պատժվեցիր դրա համար։ Կուպիդոնը ցույց տվեց քեզ որ վիրավորում են նաև զգացմունքները, օրինակ անպատասխան սերը։

Հույս ունեմ որ դու հիմա փոխվել ես և դարձել ես ավելի լավը։

Նանե

apollo and daphne