Տնային աշխատանք 15.10.2019

  1. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
    • արևոտ

Այսօր շատ արևոտ օր է։

Քույրս արևոտ անձնավորություն է։

    • սառը

Լողավազանում շատ սառը ջուր է։

Նա սառը աչքերով նայեց ինձ։

    • շողալ

Արևը շողում է այսօր։

Նրա դեմքը շողում էր երջանկությունից։

    • լողալ

Ես շատ լավ գիտեմ լողալ։

Ամպերը լողում են երկնքում։

    • ալիք

Ծովի ալիքները այսօր հանգիստ են։

Մարդկանց մեջ դժգոհության ալիք բարձրացավ։

    • փչել

Այդ մարդուց սառնություն էր փչում։

Քամին երեկ շատ ուժեղ էր փչում։

  1. Գրել «Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր» թեմայով շարադրանք:

Եթե կուպիդոնն ինձ իր կախարդական նետերը նվիրեր ես կկրակեի այն մարդկանց ովքեր անընդհատ կռվում են և այն մարդկանց ովքեր սեր չունեն։ Այդպես նրանք իրար կսիրեն և երջանիկ կլինեն։

Առասպել Սիզիփոսի մասին 14.10.2019

Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Սիզիփոսը պատժվեց: Երբ Զևսի միջոցով ազատ արձակվեց մահվան աստվածը, նա իր հետ տարավ Սիզիփոսին:

Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Նա կնոջն ասաց, որ զոհեր չմատուցի մահվան աստծուն, իսկ վերջինիս խնդրեց իրեն բաց թողնել, որ կնոջը հրամայի նրան առատ զոհեր մատուցել, ինչից հետո ինքը կգար կրկին ետ: Այսպես համոզեց ու խաբեց նա մահվան աստծուն ու ետ չեկավ: Մնաց իր շքեղ պալատում ու սկսեց գոռոզանալ, որ բոլոր մարդկանցից միայն ինքն է կարողացել վերադառնալ մահվան թագավորությունից:Մահվան աստված Հադեսը զայրացավ ու ետ բերեց Սիզիփոսին:

Եվ Սիզիփոսը ամենածանր պատիժն է կրում երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու դեպի լեռան գագաթը:Լարելով իր բոլոր ուժերը` Սիզիփոսը գլորում է ամենածանր քարը սարնիվեր: Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից ու դղրդյունով ցած գլորվում` հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:

Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին` լեռան գագաթին:

 

Տնային աշխատանք

  • Գրել «Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը» թեմայով շարադրանք։

Իմ կարծիքով օրինակը կարող է լինել այսպիսին։

Բնապահպանները ամեն օր փորձում են բնությունը պաշտպանել, բայց ամեն ինչ ապարդյուն է, որովհետև աղբը միևնույնն է շատանում է և շատանում։ Վերանում են տարբեր տեսակի կենդանիներ և բույսեր, նաև աղտոտվում են օվկիանոսները։ Բայց մեկ է բնապահպանների գործը անչափ կարևոր է։

 

Տնային աշխատանք 11.10.2019

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱԳԻԼԸ

Կիսան գավառում ապրում էր մի հարուստ մարդ, և նա ուներ մի ժլատ բարեկամ, ով մշտապես նրանից փող էր պոկում: Ի վերջո, հարուստին այս ամենն այնքան ձանձրացրեց, որ նա կարգադրեց ձերբակալել բարեկամին և նրան բերել Սեուլ, ուր նրանք պիտի դատի առաջ կանգնեին: Բայց բարեկամը դատավորին հարուստ նվեր մատուցեց, և նա դատը նրա օգտին լուծեց: Այդժամ հարուստը մի պատմություն պատմելու թույլտվություն խնդրեց:

– Խնդրեմ,- ասաց դատավորը,- թույլատրում եմ: Ես սիրում եմ պատմություններ լսել:
Եվ նա այսպիսի մի առակ պատմեց. «Մի անգամ երեք թռչուն վիճեցին, թե ով է նրանցից ավելի լավ երգում` կկո՞ւն, կեռնե՞խը, թե՞ կռունկը: Եկան նրանք արագիլի մոտ և խնդրեցին նրան դատավոր լինել: Բայց քանի որ կռունկն ինքը շատ լավ գիտեր, որ իր ճիչը սարսափելի է, նա դատից առաջ գնաց դեպի բրնձի դաշտը, այնտեղ գորտեր ու միջատներ որսաց և արագիլին նվեր բերեց: Վերջապես վրա հասավ օրը, երբ հարկ էր որոշել, թե ում երգն է լավագույնը: Դատավոր արագիլը հերթով ունկնդրեց բոլորին: Կեռնեխի երգը նա շատ թույլ համարեց, կկվի երգը` չափազանց միօրինակ, իսկ կռունկի երգը, ով ընդհանրապես սարսափելի ճչում էր, հիասքանչ գտավ, նույնիսկ` դյութական, և ասաց` այո, սա զորավարի ձայն է:

Լսելով այս առակը` դատավորը չզայրացավ ակնարկի համար և կարգադրեց դատապարտյալին ազատել և պատժել մեղավորին: Այսպես դատապարտյալ հարուստը համեմատեց դատավորին անխոհեմ արագիլի հետ, ով թույլ էր տվել, որ իրեն կաշառեն:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Աստիճանավոր Խվանին մարդիկ հիշում են մինչև այսօր: Նա մեծ պաշտոններ էր գրավում տարբեր տիրակալների օրոք: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր, որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում: Նրա շուրթերն անկարող էին «ոչ» ասելու, եթե նույնիսկ դա ծայրաստիճան անհրաժեշտ էր: Թվում էր, թե ողջ տեղի ունեցողի հանդեպ նա անտարբեր էր: Նրա դեմքը երբեք մտահոգություն չէր արտահայտում: Մի անգամ նրա երկու ծառաներն ինչ-որ բանի պատճառով վիճեցին և ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ: Վերջապես նրանցից մեկը դիմեց իր տիրոջն ու ասաց.

– Ես վիճել եմ ընկերոջս հետ: Խնդրում եմ, մեր դատը տեսեք:
Եվ նա պատմեց նրան վեճի էությունը: Աստիճանավորը լսեց նրան ու պատասխանեց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Բայց հետո եկավ մյուս ծառան, պատմեց հենց նույն վեճի մասին և նույնպես խնդրեց աստիճանավորին դատել իրենց: Խվանը նրան ասաց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Պատահաբար այս ամենին ներկա էր նրա կինը: Նա ծիծաղեց ու ասաց.
– Օ,տեր իմ, ինչո՞ւ դուք պարզ լուծման չհանգեցիք: Չէ՞ որ դուք լսել էիք, որ ձեր երկու ծառաները վիճում էին միմյանց հետ: Մի՞թե ավելի պարզ չէր լինի մեկին ասել, որ նա ճիշտ է, իսկ մյուսին, որ սխալ է:
– Այո, ճիշտ է,- պատասխանեց նա,- դու ճիշտ ես:
Այս խոսքերը հասել են մեր օրերը: Եվ հիմա, երբ մարդիկ ուզում են ասել, որ ինչ-որ մեկը չի կարող վեճը լուծել, նրանք ասում են` դու դատում ես` ինչպես աստիճանավոր Խվանը:

Լրացուցիչ կրթություն

  1. Գրել շարադրանք հետևյալ թեմաներից մեկով.
    • Եթե չլիներ «այո» բառը
    • Առակ պատասխանի փոխարեն

Եթե լիներ առակ պատասխանի փոխարեն մարդիկ իրար ավելի լավ կհասկանային և ընդհանրապես դասեր կստանային լսելով տարբեր թեմաների հետ կապված առակներ։ Սակայն իմ կարծիքով առակը պատասխանի տեղը շատ ժամանակ կխլի և անիմաստ ժամանակ կծախսեն դրա վրա ու չեն հասցնի իրենց գործերը անեն։

2. Բառարանների օգնությամբ գտնել մգեցված բառերի հոմանիշները:

ագահ, ուզում, ներկայացնել, սոսկալի, միատեսակ, սքանչելի, պաշտոնավոր, անխտիր, գոյություն։

 

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը մարտնչում են:
  2. Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ նա թող իրեն վերադարձնի այն, ինչը որ իրենից կվերցնի:
  3. Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ եթե մարդիկ համախմբված իրար հետ աշխատեն նրանց մոտ ամեն ինչ կստացվի։
  4. «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել հաչալ:
  5. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:

Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:

Ցածրադիր, ծանրամարտիկ, մեղրամոմ, շտապ, համրանալ, կարծրանալ, արագընթաց

Մանրանկարիչ, գլխարկ, վրձին, սրվակ

6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես նախընտրում եմ սև սուրճը:
  • Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չընկավ:
  • Աշնանը հետզհետե օրերը կարճանում են:
  • Ընկերներիս անակնկալը հուզեց ինձ:
  • Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրընկալ մարդիկ են:
  • Օրըստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
  • Անծանոթը անշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:

7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:

Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:

Անեական — անէական, վայրեջք — վայրէջք, որևե — որևէ, մանրե — մանրէ, առեջ — առէջ

8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես սկսում էի հասկանալ, թե իրականում ովքեր են կանգնած հանցանքի ետևում:
  • Հուզվելն անօգուտ է, հանդիպումը տնօրենի հետ անխուսափելի է:
  • Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
  • Երեխայի առօրյան պետք է լինի հետաքրքիր:
  • Բոլորը սիրեցին այդ օրորոցայինները:
  • Վոլոդյան ժամանեց Երևան:
  • Քո վոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
  • Արջաորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
  • Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագավորներից է:

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Մաս 1

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:

– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:

– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:

– Ինչի՞ համար։

– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների, կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:

– Շատ հնարավոր է, բայց ես…

– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն թերթերում:

Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես սովորի:

– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։

– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:

– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին: Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր:

Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։ Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը վախեցած ցրիվ եկան:

–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ: Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։

Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու նա սկսեց օր օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։

 

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի առաջին մասից դուրս գրել 7 բառ, որոնց սկզբում կամ բառամիջում կաո կամ օ: Գրել, թե ինչ հնչյուններով ենք այն արտասանում: Օրինակ` ոչինչ-արտասանում ենք վօ:

 

Կարողանալ – արտասանում ենք օ

Սովորական – արտասնում ենք օ

Փոքրիկ – արտասանում ենք օ

Կարող – արտասանում ենք օ

Անցորդների – արտասանում ենք օ

Ոչինչ – արտասանում ենք վօ

 

 

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գրելովօ կամ ո:
  • Դպրոցում աշակերտները մասնակցեցին շաբաթօրյակին:
  • Հնաոճ իրերը սովորաբար թանկ են լինում:
  • Աղջկա ականջoղերը բավական գեղեցիկ էին:
  • Ձմռանը բոլորը վարակվեցին ամանորյա տրամադրությամբ:
  • Իմ ամենoրյա հագուստը սա էր:
  • Ես աշխատում եմ հեռու մնալ վատորակ սննդից:

Մեծ գազարը

Առաջին ավարտ

… Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց չկարողացան գազարը քաշել-հանել։ Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։ Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց: Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր, որ դրան վերջ չէր լինելու։

Երկրորդ ավարտ

Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին: Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:

— Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։

— Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:

Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց թզուկներին.

— Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։

Պապիկն ընկերացավ թզուկների հետ։

-Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:

Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.

— Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։

Ջուզեպինան նույնպես բղավեց.

— Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։

Օրեստեն էլ բղավեց.

— Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:

Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:

Երրորդ ավարտ

Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ: Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

 

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի երեք ավարտներում փնտրել ու գտնել բառասկզբումե կամ է ունեցող հինգ բառ և բառամիջում ե կամ է ունեցող հինգ բառ: Գրել, թե ինչ հնչյուններով են դրանք արտասանվում: Օրինակ` քաշեցինարտասանում ենք է:

ԲԱՌԱՍԿԶԲՈՒՄ

Եկավ – արտասանում ենք «Ե»

Երկրագունդ – արտասանվում է «Ե»

Երկիր – արտասանվում է «Ե»

Երևալ – արտասանվում է «Ե»

Ետ – արտասանվում է «Ե»

ԲԱՌԱՄԻՋՈՒՄ

Վերջիվերջո – արտասանվում է «Է»

Պարզվեց – արտասանվում է «Է»

Թզուկներ – արտասանվում է «Է»

Համերաշխ – արտասանվում է «Է»

Քաշեցին – արտասանվում է «Է»

 

 

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գրելով է կամ ե:
  • Ինձ այս պահին անհրաժեշտ է որևէ գործիք:
  • Իմ հորեղբայրը հայտնի հնէաբան է:
  • Աղջկա ձայնի ելևէջները միանգամից գերեցին մարդկանց:
  • Ես երբևիցէ նման բան չեմ անի:
  • Այդ լայնէկրան հեռուստացույցը խանութի զարդն էր:

Առակներ Վարդան Այգեկցուց

ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:

 

  1. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

ՈՒժգին, անարդար, միայնակ, իշամեղու, բռնեց, խանութապան, զուգել։

  1. Խոսում ենք տողադարձի մասին:
  2. Տողադարձել տրված բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Օրինակ՝ հետաքրքրական- հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական- հետաքրքրա-կան:

Բարեկամաբար – բա – րեկամաբար, բարե – կամաբար, բարեկա – մաբար , բարեկամա — բար

Բարձրացնել – բարձ – րացնել, բարձրաց – նել

Բնություն – բը – նություն, բնութ – յուն

Խստաշունչ – խըս – տաշունչ, խստա -շունչ

Հանգստաբեր – հան – գըստաբեր, հանգըս – տաբեր, հանգստա — բեր

Ստուգել – ստու — գել

Զգուշորեն – Զգու – շորեն, զգուշո — րեն

արևելյան – ա – րևելյան, արե – վելյան, արևել — յան

թեթևակի – թե – թևակի, թեթե – վակի, թեթևա — կի

տեղեկատվություն – տե – ղեկատվություն, տեղե – կատվություն, տեղեկատ – վություն, տեղեկատվութ — յուն

սկզբնական – սկզբ – նական, սկզբնա — կան

մրցանակ – մըր – ցանակ, մրցա – նակ,

արևմտյան – ա – րևմտյան, արև — մըտյան, արևմըտ — յան

Լրացուցիչ կրթություն

  • Ներկայացնել շարադրանք տրված թեմայով՝

Մի կաթիլ մեղր. իմ ժամանակակից տարբերակը․

Մի անգամ հարևանը գնաց հյուր իր կողքի հարևանին և հետ գալուց տուն մյուսից աննկատ գիրք վերցրեց։ Տեսնելով դա հարևանը որոշեց ինքնել ինչ որ բան գողանա մյուսից և մի օր գողացավ մյուսի սիրելի զարդը։ Հաջորդ օրը նա նկատեց, որ զարդը չկա և միանգամից հասկացավ ով է դա արել և հենց այդ օրը գողացավ մյուսից հեռախոսը։ Հարևանը դա տեսնելով շատ ջղայնացավ մյուսի վրա և գնաց նրա տուն հարցուփորձ անելու և նրանք սկսեցին կռվել։ Մեկը մյուսի մազերն էր պոկում մյուսը շորերը։ Այդպես նրանք թշնամացան։

  • Տողադարձել ձեր շարադրանքի վերջին նախադասության բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Այդպես – այդ – պես

Նրանք – նը – րանք

Թշնամացան – թըշ – նամացան, թշնա – մացան, թշնամա – ցան

Նամակ Վադուայեին

Գրել փոքրիկ խրատ-նամակ Վադուայեին

Բարև Վադուայե, ես Նանե Խաչատրյանն եմ։ Կարդացի քո հեքիաթը և ուզում եմ ասեմ, որ դու սխալ ես արել։ Ինչու՞ տվեցիր քո հատիկը պառավին, եթե կարող էիր ինքնուրույն պահել այն։ Ախր պառավները խեղճ չէ՞ին հազիվ իրենք մի-մի կենդանի ունեին, իսկ դու բոլորին վերցրիր և ոչ մի հատ չթողեցիր նրանց։ Լավ ցտեսություն։ Մյուս անգամ այդպես չանես։

Իմ մտքերը երջանկության մասին

Երբ մարդը երջանիկ է նա միշտ ժպտում է, լավ տրամադրություն ունի և ուրիշների հետ կիսվում է իր երջանկությամբ։

Ես երջանիկ եմ, երբ օրինակ գնում եմ ճամփորդության, նվեր եմ ստանում, երբ հանում եմ թութակիս վանդակից և իրար հետ խաղում ենք, երբ լավ է նկարելուց գեղեցիկ նկար է ստացվում, երբ լավ գնահատական եմ ստանում։

Իմ մասին

Իմ անունը Նանե Խաչատրյան է: Ես տասնմեկ տարեկան եմ։ Ես սիրում եմ նկարել և լողալ: Ես եկել եմ 51 դպրոցից և նոր եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում։Այս դպրոցը ինձ շատ է դուր գալիս: Ես այստեղ նոր ընկերներ ունեմ: Իմ սիրելի ֆիլմը «Հարրի Փոթթեր»ն է։: Իմ սիրած գույնը վարդագույն է: Ես շատ ընտանի կենդանիներ ունեմ ՝ երկու փոքրիկ թութակ, երեք ձուկ և մի փոքրիկ կրիա: Ես նրանց շատ եմ սիրում և խնամում եմ նրանց մայրիկիս հետ: