Մարտ — Մայիս աշխատանքների փաթեթ

Մայիս

Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

Ապրիլ

ՀՀ սպառնացող արտաքին վտանգները

Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը

Հայաստանի Առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը

1918թ-ի Մայիսյան հերոսամարտերը

Մարտ

Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)

Հայկական մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը

Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո

Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

Թեմա՝ «Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը»

  • Որո՞նք էին ՀՀ ձեռնարկած առաջին դիվանագիտական քայլերը։ Ո՞ր երկրների և կառավարությունների հետ դիվանագիտական հարաբերություններ ուներ ՀՀ-ն։ Ժամանակաշրջանի նշանավոր ի՞նչ հայ դիվանագետների կարող եք ներկայացնել։

Առաջնահերթ խնդիրներից էր միջազգային ճանաչման հասնելը:

ՀՀ դիվանագիտական առաջին փաստաթուղթը 1918թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրն էր: Բայց նախատեսվում էր Թուրքիայի և անդրկովկասյան հանրապետությունների միջև սահմանների հարցը վերաքննարկել Կ. Պոլսում հրավիրվելիք նոր կոնֆերանսում: Հայաստանի համար ծանր պայմանները վերանայելու նպատակով Կ. Պոլիս մեկնեց ՀՀ դիվանագիտական առաքելությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ:

Սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները սահմանափակվում էին Քառյակ միության երկրների՝ Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, և իր անմիջական հարևանների շրջանակով:

1918թ. հոկտեմբերի 30-ին Բաթումի պայմանագիրը ուժը կորցրեց: Հայաստանի Հանրապետությունը սկսեց ամրապնդել իր միջազգային դիրքերը:

Դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսություններ հիմնվեցին աշխարհի 40-ից ավելի պետությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կահիրեում, Թեհրանում և այլուր:

ՀՀ դիվանագիտական գործունեության մեջ կարևորվում էր հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը:

ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից էր անմիջական հարևանների հետ: Փոխադարձ անվստահություն կար Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերություններում:

  • Ինչո՞ւ սրվեց հայ-վրացական հարաբերությունները 1918 թ․ վերջին։ Ի՞նչ լուծում ստացավ հայ-վրացական հակամարտությունը։ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1920թ․ ընթացքում։

1918թ. հուլիսին, Հայաստանի անկախացումից հետո, Վրաստանում հիմնվեց ՀՀ դիվանագիտական առաքելություն, սակայն տարածքային վեճերը խանգարում էին բարիդրացիական հարաբերություններին։ Վրաստանը ցանկանում էր պահել Ախալքալաքն ու Լոռին իր կազմում՝ հիմնվելով նախկին վարչական բաժանման վրա։

Հայաստանի իշխանությունները ջանում էին հասնել խնդրի լուծմանը, սակայն վրացական իշխանությունները չէին զիջում: 1918թ. աշնան վերջերին Լոռուց, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներում վրացական կողմը որոշեց հաստատել սեփական վարչակարգ:

Մինչև դեկտեմբերի սկիզբը Վրաստանի զինված ուժերին հաջողվեց ռազմակալել Բորչալուի ու Ախալքալաքի գավառները և հարձակումներ ձեռնարկել Լոռու մի շարք բնակավայրերի վրա:

Հայաստանի իշխանությունները ձեռնարկեցին ռազմական գործողություններ՝ տարածքների ազատագրման և բնակչության պաշտպանության նպատակով։ Դեկտեմբերի կեսերին ազատագրված էր մեծ մասը, հայկական ուժերը հասան մինչև Բոլնիս-Խաչեն ու Շուլավեր և գրավեցին Սադախլոյի կայարանը։ Դեկտեմբերի 31-ին կողմերը զինադադար կնքեցին՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ։

Երկու երկրների միջև տարածքային խնդիրը կարգավորելու նպատակով 1919թ. հունվարի 9-17-ը Թիֆլիսում հրավիրում է հայ-վրացական հաշտության կոնֆերանս: Կողմերը համաձայնվում են Լոռին հայտարարել <<չեզոք գոտի>>: Չեզոք գոտում կառավարում էին Հայաստանը ու Վրաստանը և անգլիացի գեներալ-նահանգապետը:

Հաշտությունից հետո Հայաստանի և Վրաստանի միջև վերահաստատվեցին բնականոն միջպետական հարաբերություններ, վերականգնվեց երկաթուղային երթևեկությունը, աշխուժացան առևտրատնտեսական կապերը: Տարածքային հարցի վերջնական լուծումը տեղափոխվեց Փարիզի վեհաժողով:

Նոյեմբերի 13-ին, Թիֆլիսում ստորագրվեց հայ-վրացական համաձայնագիր Լոռու չեզոք գոտի ժամանակավորապես վրացական զորքեր մտցնելու մասին:

Թուրքերի դեմ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Վրաստանը խախտեց համաձայնագիրը։ Այն ուժեղացրեց իր զինուժը չեզոք գոտում և մտավ նաև հայկական այլ բնակավայրեր։ Հայաստանի ներկայացուցիչը հեռացվեց, և Լոռիում հաստատվեց վրացական գեներալ-նահանգապետություն։

  • Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները։ Վերհանե՛ք հայկական զորքի խաղացած դերը Բաքվի 1918 թ․ հերոսական պաշտպանության ժամանակ։ Ինչպե՞ս զարգացան իրադարձություններն Արցախում և Զանգեզուրի համար պայքարում։ Ինչո՞ւ Անդրանիկին չհաջողվեց իր զորամասով մտնել Արցախ։ Ի՞նչ ընթացք ստացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Ո՞ր համաձայնագրով դադարեցին ռազմական գործողությունները Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ զինված ուժերի միջև։ Գնահատե՛ք Գարեգին Նժդեհի դերը Զանգեզուրի ինքնապաշտպանության գործում։

Հայաստանի անկախացումից հետո լարված ու թշնամական բնույթ ստացան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանը հավակնություններ դրսևորեց Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի՝ Վայոց Ձոր, Զանգեզուրի, Ղարաբաղի և հայկական այլ տարածքների նկատմամբ: Թուրք-ադրբեջանական գործակցության նպատակն էր շրջափակման միջոցով թուլացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը և նրանից տարածքային զիջումներ կորզել:

Բաթումի պայմանագրով հայկական կողմը պետք է լուծարեր Բաքվում գտնվող հայկական զորամասերը, սակայն Հայոց ազգային խորհուրդը անտեսեց պահանջը և, համագործակցելով Բաքվի ժողովրդական կոմիսարների իշխանության հետ, դիմեց ինքնապաշտպանության:

Թուրքական զորքերի՝ դեպի Բաքու ռազմարշավը սկսվեց 1918թ. հունիսի կեսերին: Սկզբնական շրջանում հայկական ուժերին հաջողվեց կասեցնել թուրքական հարձակումը: Բաքվի մատույցներում մարտերը վերսկսվեցին օգոստոսի սկզբներին: Թուրքական գերակշիռ ուժերին միայն 1918թ. սեպտեմբերին հաջողվեց մտնել քաղաք: Քաղաք ներխուժած թուրքական զորքերը և թուրք-թաթարական խաժամուժը կոտորեցին շուրջ 30 հազար հայերի:

Ադրբեջանի կառավարությունը նոր ոտնձգությունների դիմեց Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ: 1918թ. հուլիսի 22-26-ին Շուշիում կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և կազմեց <<Ղարաբաղի ժողովրդավարական կառավարություն>>: Քայլեր ձեռնարկվեցին նաև Սյունիքը պաշտպանելու համար:

Շուտով բացահայտվեց Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը՝ պայմանավորված Բաքվի նավթի գործոնով: Կասեցվեց արցախահայությանն օգնության շտապող Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի:

Շարուր-Նախիջևանի հարցում անգլիական զինվորական ներկայացուցչությունը որոշեց այդ տարածքը թողնել Հայաստանի Հանրապետությանը: Սկսվեց հայ գաղութականության վերադարձը հայրենի օջախներ: Սակայն մուսուլմանական բնակչությունը ցուցաբերեց անհնազանդություն և ապստամբեց: Շարուր-Նախիջևանի երկրամասի հայությունը ենթարկվեց կոտորածների:

Նախիջևանի կորուստով Հայաստանի Հանրապետոիթյունը կզրկվեր Երևան-Ջուլֆա երկաթագծով հարևան Իրանի հետ կապից, Խոցելի կդառնային Զանգեզուրի արևմտյան սահմանները: 1920թ. ապրիլին Նժդեհը ուժերը Որոտանի կիրճում ջախջախիչ պարտության մատնեցին Կապանը գրավել ձգտող Նուրի փաշայի զորքերին:

Լարված էր մնում իրավիճակը նաև Արցախում: 1920թ. մարտին ադրբեջանական բանակը դիմեց հարձակման: Հայկական զինված կազմավորումները հակահարված տվեցին թշնամուն և ստիպեցին նահանջել: Թուրք-ադրբեջանցիները մարտի 22-23-ը Շուշիում կոտորեցին մի քանի հազար հայերի:

Ապրիլի կեսերին Զանգեզուրից ջոկատները մտան Արցախ: Երկրամասն ազատագրվեց թուրք-ադրբեջանական զորքերից: 1920թ. ապրիլի 25-ին կայացած համագումարն Արցախը հռչակեց Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը:

Իրադրությունն ամբողջ Անդրկովկասում կտրուկ փոխվեց 1920թ. ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացմամբ: Դրանից անմիջապես հետո Խորհրդային Ռուսաստանը պաշտպանության տակ վերցրեց Ադրբեջանին և Հայաստանից պահանջեց դուրս բերել իր զորամասերը Ղարաբաղից և Զանգեզուրից:

Ադրբեջանցի բոլշևիկները Ռուսաստանից պարբերաբար պահանջում էին նշված տարածքները հանձնել Խորհրդային Ադրբեջանին: Զանգեզուրում Հայաստանի և խորհրդային զինված ուժերի միջև տեղի ունեցած զինված բաժումներում հակառակորդը անհաջողություններ կրեց:

Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև 1920թ. օգոստոսին Թիֆլիսում ստորագրված համաձայնագրով կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցվում էին, իսկ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը հայտարարվում էին վիճելի տարածքներ:

1920թ. երկրամասի մի շարք գյուղերում, ինչպես նաև Կապանում և Սիսիանում բռնկվեց հակախորհրդային նոր ապստամբություն: Հայ ապստամբներին ճնշելու կարմիրբանակայինների փորձերը հաջողություն չունեցան, 1921թ. նոյեմբերի 21-ին հայկական ուժերն ազատագրեցին Գորիսը: Այսպես բոլշևիկյան զորքերից ազատագրվեց ամբողջ Զանգեզուրը:

Գարեգին Նժդեհի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում մեծ էր, քանի որ նա ամիսներով դիմադրեց ադրբեջանական և թուրքական զորքերի դեմ: Նա ոգեշնչում էր հայ բնակչությունը և նրանց օգնությամբ պաշտպանում տարածքները:

ՀՀ սպառնացող արտաքին վտանգները

Թեմա՝ «ՀՀ սպառնացող արտաքին վտանգները»

  • Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին երկրի կայունությանը սպառնացող ի՞նչ վտանգներ կային։ Ինչպե՞ս Էր Թուրքիան փորձում ՀՀ տարածքում ուժեղացնել իր ազդեցությունը։ ՀՀ իշխանություններին ե՞րբ և ի՞նչ միջոցներով հաջողվեց ճնշել հակապետական խռովությունները։

Առաջին հարնապետության օրոք մշտապես առկա էին երկրի կայունությանը սպառնացող վտանգներ: Դրանցից էին՝ Հայաստանի ներսում կազմակերպված թուրք-թաթարական հակապետական խռովությունները: Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին տիրանալու Կարսին, Արցախին, Զանգեզուրին, Նախիջևանին, Շարուր-Դարալագյազին, Սուրմալուին և այլն:

Թուրքիան ամեն ինչ անում էր այդ տարածքներն իր ազդեցության տակ պահելու համար: Այնտեղ թուրքական զորքերի կողմից կազմվեցին տեղական <<անկախ հանրապետություններ>>, որոնք հրաժարվում էին ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մուսուլմանական կազմավորումները խափանում էին երկրի հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը:

ՀՀ կայունությանը սպառնացող վտանգն ավելի մեծացավ, երբ գաղտնի համագործակցություն հաստատվեց քեմալական Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ ուղղված ՀՀ-ի դեմ: Անդրկովկասից անգլիական զորքերի հեռանալուց հետո բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն: Ապստամբություն սկսվեց 1919թ. հուլիսին Շարուրում ու Նախիջևանում, Սուրմալույում, Զանգիբասարում, Կարսում:

ՀՀ իշխանությունները ձգտում էին խաղաղ միջոցներով կանխելու այդ խռովությունները: 1919թ. սեպտեմբերին հիմնականում հաջողվեց վճռական գործողություններով վերջ տալ ապստամբական շարժմանը:

1920թ. հունիսի 18-ին Զանգիբասարի թուրք ապստամբներին վերջնագիր ներկայացվեց՝ ՀՀ իշխանությունը ճանաչելու և զինաթափվելու վերաբերյալ: Սակայն պատասխան չեկավ, և հաջորդ օրը հայկական ուժերը հարձակման անցան: Եռօրյա մարտերից հետո շրջանը խաղաղվեց:

  • Ներկայացրե՛ք 1920 թ․ Մայիսյան ապստամբության սկիզբը։ Ովքե՞ր էին այն կազմակերպել։ Երկրի կառավարության կազմում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Նկարագրե՛ք ասպտամբության հետագա ընթացքը։ Որո՞նք էին Մայիսյան ապստամբության պարտության պատճառները։

Մայիսյան ապստամբությունը Հայաստանի բոլշևիկների զինված ելույթն էր ՀՀ-ում խորհրդային կարգեր հաստատելու համար: Ինչպես նշվել է, այդ հարցը բոլշևիկները քննարկել էին 1920թ. հունվարյան կոնֆերանսում:

Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ Արմենկոմ: Ալեքսանդրապոլում, Երևանում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Դիլիջանում, Զանգեզուրի գավառում և այլ տեղերում աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։

1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացումը։

Ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե: Որդեգրվեց կոշտ քաղաքականություն և ընդունվեց օրենք արտակարգ դատարաններ կազմակերպելու մասին, սահմանվեցին խստագույն պատիճներ:

Ապխստամբությունը սկսվեց Կարսում, սակայն ապստամբներին ստիպեցին նահանջել Ալեքսանդրապոլ: ՌՀԿ-ն մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում հրապարակեց կոչ՝ իշխանությունն իր ձեռքն անցնելու մասին: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, քանի որ տեղական իշխանությունները չդիմադրեցին: Կառավարությունը առանձին զորամաս ուղարկեց ապստամբների դեմ: Վերջնագիր ներկայացվեց ՌՀԿ-ին՝ առանց կռվի անձնատուր լինելու և զրահագնացքը հանձնելու մասին: Մայիսի 13-ի երեկոյան վերջնագրի հարցը քննարկվեց Ռազմահեղկոմի ներսում: Որոշվեց քաղաքն առանց դիմադրության հանձնել: Առավոտյան Ալեքսանդրապոլում վերականգնվել էր ՀՀ օրինական իշխանությունը: Ապստամբության ղեկավարների մի մասը դիմեց փախուստի, մյուսները ձերբակալվեցին:

1920թ. Մայիսյան ապստամբությունն ավարտվեց պարտությամբ:

Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը

Թեմա՝ «Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը»

  • Որո՞նք էին ՀՀ տնտեսական ծանր դրության պատճառները։ Ներկայացրե՛ք ՀՀ կառավարության ձեռնարկած արտակարգ միջոցառումները։ Ի՞նչ արդյունքներ դրանք ունեցան։

Համաշխարհային պատերազմի պատճառով խիստ տուժել էր հանրապետության տնտեսությունը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1913թ. համեմատությամբ կրճատվել էր վեց անգամ, ցանքատարածությունները՝ երեք անգամ:

Կառավարությունը դիմեց արտակարգ միջոցների: Հայտարարվեց հացի, ինչպես նաև բամբակի պետական մենաշնորհ: Կատարվում էր հացի բռնագրավում, կենտրոնացվում պետության ձեռքում ու բաշխվում բնակչությանը:
ԱՄՆ մեկնեց վարչապետ Հ. Քաջազնունին և այնտեղից ստացվեց 1,3մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն և այլ պարենամթերք:
Ընդունվեց գաղթականներին հողով, աշխատանքով կամ պետական նպաստով ապահովելու օրենք: Պետությունում կային 40 հազար որբ երեխա, որոնցից 13 հազարը ստացան խնամք մանկատներում, իսկ մյուսները՝ Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ):

Այս արտակարգ միջոցառումների ձեռնարկման շնորհիվ ՀՀ-ն քայլ առ քայլ վերականգնում էր երկրի քայքայված տնտեսությունը:

  • Ի՞նչն էր ընկած ՀՀ հողային քաղաքականության հիմքում։ Ներկայացրե՛ք տնտեսական այն միջոցառումները, որոնք ձեռնարկեցին ՀՀ-ում․ ի՞նչ հետևանքներ դրանք ունեցան։

Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հողային քաղաքականությանը: Հայկական հարցի լուծումից էր կախված՝ փոխվելու էին ՀՀ սահմանները և հողային ֆոնդի ծավալը:

Ստեղծվեցին հողային հատուկ մարմիններ, որոնց խնդիրն էր ամենակարճ ժամանակում պետականացնել բոլոր մասնատիրական, վանքապատկան, վարկուֆային, եկեղեցական ու լքյալ հողերը, դրանք բաշխել գյուղացիությանը: Նաև բաշխվեցին սերմեր:

Դրա համաձայն՝ կալվածատիրական հողատիրությունը վերացվում էր առանց հատուցման. վերացվում էր նաև հողի մասնավոր սեփականությունը և վաճառքը: Բոլոր հողերն ազգայնացվում էին, հանձնվում գյուղական համայնքներին, ինչպես նաև պարբերաբար վերաբաժանվում գյուղացիների միջև:

Տնտեսության մեջ պետությունը բույլատրում էր սեփականության տարբեր ձևերի գործունեությունը: Վարվում էր նաև ֆինանսական ճիշտ քաղաքականություն:

Ձեռնարկված տնտեսական միջոցառումների շնորհիվ ՀՀ-ն քայլ առ քայլ վերականգնում էր երկրի քայքայված տնտեսությունը:

  • Քաղաքական ի՞նչ կուսակցություններ էին գործում ՀՀ-ում․ վերհիշե՛ք, թե երբ և ովքեր էին հիմնադրել դրանք։ Հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Փաստերով հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն, իրոք, ժողովրդավարական երկիր էր։

Հանրապետությունում զարգանում էր նաև հասարակական-քաղաքական կյանքը: Երկրում գործող քաղաքական կուսակցությունների թիվը ութ էր: Դրանցից երեքը հայ ազգային ավանդական կուսակցություններն էին՝ Ս. Դ. Հնչակյան (հիմնադրվել է 1887թ, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից), ՀՅԴ (հիմնադրվել է 1890թ, Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից) և Հայ սահմանադրական ռազմավար կուսակցությունը՝ ՀՍՌԿ (հիմնադրվել է 1908թ Վերակազմյալ հնչակյաններ, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից): Գործում էին նաև Հայ ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (հիմնադրվել է 1917թ հայ կադետների կողմից), Սոցիալ-դեմոկրատականների՝ մենշևիկներ, բոլշևիկներ, Սոցիալիստ-հեղափոխականների՝ էսէռների կուսակցությունները (հիմնադրվել է 1907 թ, ՀՅԴ նախկին անդամներ Լևոն Աթաբեկյանի և Արսեն Ամիրյանի կողմից): 1920թ. ձևավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Երկրում կայինհասարակական տարբեր կազմակերպություններ: Ամենազանգվածային հասարակական ուժն արհեստակցական միություններն էին: Գործում էին այդպիսի 13 միություն: Գոյություն ունեին կանանց և գյուղացիական միություններ, դաշնակցական երիտասարդական միություն, ռազմամարզական կազմակերպություն, Կարմիր խաչ և այլն:

1920-ին Հայաստանը նոր էր կազմավորվում, բայց արդեն ուներ ժողովրդավարական կարևոր տարրեր՝ Սահմանադրություն, ընտրովի խորհրդարան, տարբեր քաղաքական ուժեր ու խոսքի ազատության փորձեր։ Թեև դժվարություններ կային, ժողովրդավարական երկիր դառնալու հույս ու առաջին քայլերն արդեն արված էին։

Հայաստանի Առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը

Թեմա՝ «Հայաստանի Առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը»

  • Ներկայացրե՛ք ԱԺԴՀ-ի լուծարման և ազգային պետությունների ձևավորման գործընթացը

Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններում: 1918թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս: Հայերը փորձեցին ստանալ գերմանացիների պաշտպանությունը և մեկնեցին Բեռլին:

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում: Այս օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը:

Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդում մայիսի 28-ին: Քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Միաժամանակ որոշվեց Հայաստանի նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով:

  • Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագրի ընթացքը և արդյունքները

1918թ. մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում՝ առաջարկելով սկսել բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Եթե մայիսի 27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցությունների:

1918թ. հունիսի 4-ին Բթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր, որով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը: Սակայն հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին: Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը: Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:

  • Ներկայացրե՛ք հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ստեղծման գործընթացը

Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ: Մինչև կառավարությունը հետ կժամաներ Երևան, նրանց տեղը պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ սկսեցին աշխատել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը:

Սկզբում օրենսդիր իշխանությունը կատարում էր Հայոց ազգային խորհուրդը, որը հետո դարձավ խորհրդարան։ Գործադիր իշխանությունն իրականացվում էր կառավարության միջոցով, որի առաջին ղեկավարն էր Հովհաննես Քաջազնունին։ Դատական համակարգը նոր էր ձևավորվում՝ ստեղծվեցին առաջին դատարանները և սկսվեց օրենքների մշակման գործընթացը։

  • Որո՞նք էին ՀՀ օրհներգը, զինանշանը և դրոշը, ովքեր են հեղինակները

Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր <<Մեր հայրենիք>> հայրենասիրական երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը:

Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները,

  • Ներկայացրե՛ք ՀՀ բանակը

1918թ. սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումը պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկայանը:

Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ: ՀՀ-ն 1920թ. սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր: 1920թ. սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց <<Աշոտ Երկաթ>> ռազմանավը:

Թուրք-հայկական 1920թ. պատերազմի ժամանակ հայկական բանակը հասավ 40-հազարանոց բանակի, որից մարտական ուժերի թվակազմը 25 հազար զինվորական էր:

1918թ-ի Մայիսյան հերոսամարտերը

Թեմա՝ «1918թ-ի Մայիսյան հերոսամարտերը »

Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

  • Ի՞նչ նշանակություն ունեն Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը՝ հայ ժողովրդի պատմության մեջ:

Մարտի 19-ին թուրքական ուժերը սկսեցին առաջանալ Սարդարապատ-Երևան ուղղությամբ: Սարդարապատ կայարանի մոտ մայիսի 21-ին տեղի ունեցավ կատաղի մարտ: Հայկական ուժերը նահանջեցին՝ հանձնելով կայարանն ու Սարդարապատ գյուղը: Էջմիածնի շրջանում կենտրոնացել էին հայկական ուժերը և հակահարձակման միջոցով կանխում էին թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան: Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500 մարտիկ: Միայն երկաթգծի երկայնքով հարձակվող թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Հայկական զորամասերը նախապատրաստվեց հակահարձակման:

Հարձակման հաջորդ օրը հետ գրավվեց Սարդարապատ կայարանն ու գյուղը: Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության ու զորքի մեջ: Մշակվեց թուրքերի շրջապատման և ջախջախման ծրագիր: Հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ: Մայիսի 23-ից մարտակազմի մի մասն ուղարկվեց Բաշ Ապարանի ճակատ: Սարդարապատի հաղթական ճակատամարտը, որը տևել է մայիսի 22-ից մինչև 28-ը, ավարտվեց հայկական զորքի հաղթանակով: Թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60կմ:
Հունիսի 2-ից դադարեցվեցին ռազմական գործողությունները թուրքական և հայկական զորքերի միջև:

Մյուս ճակատամարտը տեղի ունեցավ Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Մայիսի 20-ին թուրքական դիվիզիան Ղարաքիլիսայի փոխարեն շարժվեց դեպի Բաշ Ապարան: Նրա նպատակն էր դուրս գալ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծը և քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:

Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու տեղափոխվեցին Բաշ Ապարանի ճակատ: Մայիսի 23-ին նա հասավ ռազմական գործողությունների վայր, տվեց առաջին հաղթական մարտը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29-ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայկական զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո հնարավոր չեղավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Ղարաքիլիսա։
Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար զինվոր և սպա։ Նրանք ներկայացնում էին Առանձին հայկական կորպուսի առաջին դիվիզիան, որի նորանշանական հրամանատարն էր գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը։ Ղարաքիլիսիայի ճակատում կռվող թուրքերն ունեին 10 հազար զինվոր։ Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը․ մայիսի 25-ին նա իր 40 հեծյալներով հարձակվեց թշնամու հեծյալների ու հետևակի մեծ ուժերի վրա։ Այդպես սկսվում է Ղարաքիլիսիայի հերոսամարտը։ Սակայն մայիսի 28-ին թուրքերն ընդհանուր հարձակման անցան և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան։ Թուքերը շարունակեցին իրենց ցեղասպանական ծրագիրը՝ տեղի հայ խաղաղ բնակչությանը ենթարկելով զանգվածային կոտորածի։

  • Որո՞նք էին Մայիսյան հերոսամարտերի ընթացքում հայ ռազմիկների հաղթանակի հիմնական գործոնները:

Թուրքերը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, պահանջեցին Կարս-Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին։ Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը նրանք վերջնագիր ներկայացրին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքի հրամանատարությանը՝ պահանջելով երեք ժամվա ընթացքում հանձնել քաղաքը և հայկական զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց։ Նրանք անցնում են հարձակման, սակայն հանդիպում համառ դիմադրության։ Առաջին հաղթական մարտերը տեղի ունեցան Ջավախքում և Շիրակում։

Դեռևս 1918թ․ հունվարին Ախալքալաքում ստեղծվել էր հայկական կորպուսի հրաձգային գունդ։ Ախալքալաքի գունդը և գավառի հայկական մյուս ջոկատները կազմակերպեցին դիմադրություն։ Հայկական ուժերը հատկապես համառ դիմադրություն ցուցաբերեցին Սաթխա գյուղի մատույցներում։

1918թ․ թուրք-հայկական պատերազմի վառ էջերից է Շիրակի գոյամարտը։ Այստեղ ձևավորվել էր դիմադրական ճակատ։ Տեղի բնակչությանը միացան Շիրակի և Արագածոտնի գյուղերում ապաստանած արևմտահայ հազարավոր գաղթականներ։
Մայիսի 5-ին Տարոնի 500 կամավորները Սասունցի Մանուկի և Մուշեղի գլխավորությամբ գրավեցին Ներքին Թալինի բերդը։ Նրանք կարողացան Արագածի լեռնազանգվածը մաքրել թուրք-թաթարներից և քրդերից, ինչը մեծ դեր խաղաց Սարդարապատի հաղթանակի գործում։ Շիրակում՝ Սոգյութլուի (Սառնաղբյուր) ճակատում, հայկական ուժերի հաղթական կռիվները թուրքերի դեմ տևեցին մայիսի 16-27-ը։

  • Ո՞ր հանգամանքներն են նպաստել հայերի հաջողությանը Մայիսյան հերոսամարտերում՝ պատերազմական պայմաններում:

Մայիսյան հերոսամարտերում հայերի հաջողությունը պայմանավորված էր մի քանի կարևոր հանգամանքներով։ Նախ՝ ժողովուրդը միավորված էր ընդհանուր վախով ու մտահոգությամբ՝ երկիրը կարող էր ամբողջությամբ կորցվել, և սա համարվում էր վերջին հնարավորությունը փրկվելու։ Մարդիկ չէին սպասում հրամանների՝ նրանք կամավոր միանում էին կռվին՝ իրենց ընտանիքը, հողը և ազգը պաշտպանելու համար։

Բացի դրանից, շատ կարևոր էր նաև խելացի ու ուժեղ հրամանատարների ներկայությունը՝ Դրոն, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և մյուսները, որոնք կարողացան ճիշտ կազմակերպել մարտերը և ոգեշնչել զինվորներին։ Թուրքերը կարծում էին, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը թույլ էր և խոցելի, բայց դա սխալ էր։

  • Ինչպիսի քաղաքական և ռազմական հետևանքներ ունեցան Մայիսյան հերոսամարտերը՝ Հայաստանի անկախության հռչակման և անկախության պահպանումը երաշխավորելու տեսանկյունից:

Հայկական կողմի տարած հաղթանակները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորահռչակ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։

  • Որո՞նք են Հայաստանի Հանրապետության դիմագրաված հիմնական մարտահրավերները Մայիսյան հերոսամարտերից հետո:

դժվարությունների։ Երկիրը նոր էր ձևավորվել, տնտեսությունը խիստ վատ վիճակում էր, մարդիկ սովի ու հիվանդությունների էին բախվում։ Բացի այդ, արտաքին թշնամիների վտանգը դեռ կար, և Հայաստանը միայնակ էր՝ առանց հստակ դաշնակիցների։ Բայց այս ամենի հետ ժողովուրդը շարունակում էր հավատալ և պայքարել։

  • Ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի հավաքական հիշողության և ազգային ինքնության ձևավորման համար:

Սրընթաց փոխվող իրադրությունում հայ ռազմաքաղաքական ուժերը ստանձնեցին Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր բեռը, և պատերազմի արդյունքում նորաստեղծ հայկական պետությունը փաստացի դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում Հայաստանի հանրապետությունը մասնակցեց աշխարհամարտի արդյունքներն ամփոփող Փարիզի խորհրդաժողովին, իրավական (դե յուրե) ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքաին ու քաղաքական իրավունքները ձևակեպրեց Սևրի պայմանագրով։

Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)

Թեմա՝ «Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)»

Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

  • Ցո՛ւյց տվեք Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում իշխանության համար պայքարի գլխավոր առանձնահատկությունը։ Ե՞րբ սկսեց գործել և ի՞նչ կազմ ուներ Անդրկովկասյան Սեյմը։

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, այսրկովկասում իշխանության համար ծավալվում էր ինտենսիվ պայքար: Վրացի գործիչները փորձում էին հաստատել վրացական գերիշխանությունը տարածաշրջանում: Վրաստանի և թաթարների դաշինքի ամենավտանգավոր մրցակիցը ՀՅԴ-ն էր, քանի որ նա ուներ Կովկասյան ճակատում իրական ռազմական ուժ՝ հայկական կանոնավոր զորքի տեսքով:

Երկրամասի իշխանության կառուցվածքում տեղի ունեցավ փոփոխություն՝ Ռուսաստանի Սահմանադիր ժողովի պատգամավորներից կազմվեց երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմին՝ Սեյմը, որը սկսեց գործել 1918թ. փետրվարի 10-ից: Սեյմի կազմում կար 36 մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ և այլն: Սեյմի նախագահն էի մենշևիկ Չխեիձեն: Այն չճանաչեց Ռուսաստանի խորհրդային կառավարությանը:

  • ՀՅԴ-բոլշևիկներ բանակցությունների արդյունքում ի՞նչ որոշվեց միասնական հայկական ճակատ ստեղծելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այն ամբողջապես հնարավոր չեղավ իրականացնել։

Խորհրդային իշխանության հաստատման խնդիրը կապված էի Արևմտյան Հայաստանի հարցի հետ: Ռուսական բանակի կողմից ռազմաճակատը լքելու իրավիճակում Շահումյանը առաջարկեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ թուրքերի: 1918թ. հունվարի սկզբերին Թիֆլիսում այդ խնդրի շուրջ բանակցեցին ՀՅԴ ներկայացուցիչները և հայ բոլշևիկները: Նրանք համաձայնության եկան՝ ստեղծել միասնական հայկական ճակատ, որը պետք է պայքարեր Թուրքիայի դեմ։ Սակայն, տարբեր քաղաքական շահերի և անպատրաստության պատճառով այդ ճակատը ամբողջապես չէր իրականանում: Բոլշևիկները չէին վստահում ՀՅԴ-ին, իսկ ՀՅԴ-ն պատրաստ չէր փոխզիջումների գնալ, ինչի հետևանքով պաշարները և ռազմավարությունը չհամընկան։

  • Ե՞րբ ձեռք բերվեց հայկական կորպուս կազմավորելու իրավունքը։ Ովքե՞ր նշանակվեցին կորպուսի հրամանատար և կոմիսար։ Արամ Մանուկյանը ե՞րբ մեկնեց Երևան։ Ի՞նչ գործ էին ծավալել Արամը, Դրոն և Սիլիկյանը Երևանի նահանգում։

Փոփոխված քաղաքական պայմաններում հայ ազգային մարմիններին հաջողվեց ձեռք բերել կորպուս ստեղծելու իրավունք: Ռուսական բանակի գերագույն սպայակույտի 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կոովկասյան ճակատում սկսվեց կազմավորվել հայկական կորպուսը: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց կորպուսի հրամանատար, իսկ Դրոն՝ կոմիսար: Հայոց ազգային խորհուրդը 1917թ. դեկտեմբերի վերջերին թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին:

1918թ. Երևան ժամանեց գեներալ Մովսես Սիլիկյանը և ստանձնեց կորպուսի առաջին դիվիզիայի զորամասերի ու սպայակույտի ձևավորման ղեկավարությունը: Երևան եկավ նաև Դրոն:

Արամը, գեներալ Սիլիկյանը և Դրոն համագործակցում էին և շոշափելի գործ կատարում: Զորամասերի զգալի մասը զբաղվում էր նահանգի մուսուլմանների խռովությունները ճնշելով և Ալեքսանդրոպոլ-Ջուլֆա երկաթուղին ապաշրջափակելով:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ Անդրանիկը նշանակվեց Էրզրումի պաշտպանական շրջանի ղեկավար։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ պահել Արևմտյան Հայաստանը։

Թուրքերը խախտեցին զինադադարը Կովկասյան ճակատում և 1918թ. հունվարի 28-ին անցան ճակատային գիծը: Գնահատելով Էրզրումի ռազմավարական նշանակությունը՝ Հայոց ազգային և Հայաստանի ապահովության խորհուրդները Անդրանիկին նշանակեցին տեղի պաշտպանական շրջանի ղեկավար: Սակայն հայկական զորամասերին չհաջողվեց թշնամու գերակշիռ ուժերին հետ մղել: Փետրվարի 27-ին թուրքերը գրավեցին Էրզրումը, իսկ հետո հայկական մյուս զորամասերը նահանջեցին նաև Խնուսից, Մանազկերտից, Ալաշկերտից ու Վանի շրջանից: Թուքրերը սկսեցին անմիջապես սպառնալ Արևելյան Հայաստանին:

Այս տեղի ունեցավ, քանի որ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում հայկական կանոնավոր զորամասերի համալրումը դեռ չէի ավարտվել կամ նրանք ճակատային թիկունքում էին: Սակավաթիվ հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել ճակատային գիծը: Նաև կապ ուներ Խորհրդային Ռուսաստանի բրեստյան պարտվողական քաղաքականության և վրաց մենշևիկների ու մուսավաթականների հակահայկական դաշինքի պատճառով:

  • Ե՞րբ ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը։ Որքա՞ն էր Կովկասյան ճակատում ստեղծված հայկական զորքի ընդհանուր թիվը։

Թշնամու առաջխաղացման պայմաններում տեղի ունեցավ հայկական ռազմական ուժերի վերակազմակերպում: 1918թ. մարտի 1-ին Հայկական կորպուսի և արևմտահայ զինուժի միավորմամբ ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Նազարբեկյանի հրամանատարությամբ: Առանձին հայկական կորպուսի կազմում էր մոտ 25 հազար զինվոր:

  • Ո՞րն էր Տրապիզոնի բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը։ Ինչո՞ւ անրդկովկասյան զորքը անհաջողության մատնվեց պատերազմի սկզբնական շրջանում։ Ի՞նչ որոշում կայացրեց հայ ազգային քաղաքական ուժերի հորհրդակցությունն Ալեքսանդրապոլում։ Ե՞րբ և ինչո՞ւ երկրամասն անջատվեց Ռուսաստանից։

Անդրկովկասյան Սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը և որոշեց օսմանյան Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքել: Բանակցությունների վայր ընտրվեց թուրքերի կողմից գրավված Տրապիզոնը:

Բանակցությունները ընթացան 1918 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը: Թուրքերը պնդում է էին ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությոան պայմանները և անկախ հռչակել Անդրկովկասը: Թուրքերը համարում էին Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը իրենց ներքին խնդիրը և դեմ էին դրա քննարկմանը: Այսպիսի իրավիճակում Անդրկովկասի Սեյմն ընդհատեց բանակցությունները և հայտարարեց ռազմական դրություն, այսինքն՝ պատերազմ Թուրքիային:

Թուրքական զորամասերը շուտով գրավեցին Բաթումը: Վրացական կորպուսը չկարողացավ կանգնեցնել թշնամուն: Իսկ Այսրկովկասի թաթարները մուսավաթականները թշնամական դիրք բռնեցին հայերի հանդեպ:

Նման իրավիճակում Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ճակատի պաշտպանության, Անդրկովկասի անկախության և այլ կենսական հարցերի քննարկման մասին: Մասնակիցների մեծամասնությունը կողմ էր Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Սակայն Սեյմը, ուր գերակշռում էր վրաց-թաթարական խմբավորումը, հայտարարեց երկրամասը Ռուսաստանից անջատելոը և անկախ հռչակելու մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդական Դաշնային Հանրապետություն (ԱԺԴՀ): Հաստատվեց նոր կառավարություն:

Հայկական մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին

Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

  • Հայկական մշակույթի զարգացման պայմանները

Մշակույթի զարգացման համար նոր ժամանակների սկզբնական փուլում հայրենիքից դուրս՝ գաղթօջախներում, առաջացել էին նպաստավոր պայմաններ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայկական մշակութային օջախները, պահպանելով հայոց ազգային ավանդույթները, միաժամանակ առավել սերտորեն էին առնչվունմ եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի և կրթության զարգացման վրա:

Առավել մեծ ծավալ ընդունում է գրատպությունը: Գաղութահայության հայացքն ու ուշադրությունն ավելի մեծ չափով է ուղղվում դեպի հայրենի երկիր: Կարևոր դեր է ստանձնում Հայ եկեղեցին:

Նոր շրջանում Հայաստանում ոչ միայն շարունակվել են նապխորդ դարաշրջանների կրթական ավադույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորությունները: Հայասանի բուն տարածքից դուրս՝ հայկական համայնքներում ևս, աշխուժանում է կրթական գործը, որ պայմանավորված էր նաև հայկական գաղթօջախների ստվարացմամբ:

  • Հայկական լուսավորականությունը

18-րդ դարի հայ գրական-հրապարակախոսական ու քաղաքական մտքի, առաջադիմական մտածողության ձևավորման և տարածման գործում կարևոր դերակատարում ունեցավ Մադրասի խմբակը:

Եվրոպայի լուսավորական շարժման ազդեցությամբ հնդկահայ գործիչները ձևավորեցին հայ լուսավորական գաղափարախոսությունը: Նրանք ժխտում էին միապետական կարգերը, իսկ իրենց հրատարակած գրքերում տեղ են գտել ժամանակի առաջադիմական շատ գաղափարներ:

  • Տպագրությունը

17-րդ դարում առավել նշանավոր և արդյունավեր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը, որը լիարժեք սկսում է գործել 1664թ.-ից Ոսկան Երևանցու ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական տպագրությունը խոշոր նվաճում էր: 1695թ. այնտեղ հրատարակվում է կիսագնդերի աշխարհագրական մի մեծադիր քարտեզ ՝ <<Համատարած աշխարհացոյց>>-ը:

Նույն տարում հրատարակվում է նաև Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունը>>, այնուհետև՝ Ղուկաս Վանանդեցու կազմած գիրքը չափերի ու կշռի մասին:

1677թ. Կ. Պոլսում տպարան է հիմնադրում Երեմիա Զելեպի Քեոմուրճյանը: Առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու <<Մատեան ողբերգութեան>> հռչակավոր երկը:

18-րդ դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էրն տպագրվում Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Հռոմում, Վենետիկում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մաղրիսում, Կալկաթայում, Էջմիածնում:

Մեծ է նաև Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: Հրատարակվեց Մխիթար Սեբաստացու կազմած քերականությունը:

17-18 դարերում տպագրական գործի զարգացմամբ խորանում էր տպագրիչների մասնագիտական պատրաստվածությունը:

  • Առաջին հայ պարբերականը

Հնդկաստանում հաստատված հայբնակչության աշխույժ հասարակական կյանքը կազմակերպելու և ուղղորդելու անհրաժեշտությունն առաջադրեց նաև պարբերական ունենալու պահանջ: 1794-96թթ. Մարդասում լույս տեսավ հայով առաջին պարբերականը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ քաղաքական, տնտեսական և լուրերի բաժիններ, տպագրվում էին նաև բանավիճային ու պատմական բնույթի հոդվածներ:

Հայ ժողովրդին աշխարհում տեղի ունեցող խրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով 1799թ. Վենետիկի Մխիթարյան միաբանությունը սկսեց հրատարակել <<Տարեգրություն>> պարբերականը:

  • Պատմագիտությունը

17-18-րդ դարերիի Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների հանգամանալի շարադրանքներ են ունեցել՝ Առաքել Դավրիժեցու <<Գիրք պատմութեանց>>, Զաքարիա Քանաքեռցու <<Պատմություն>>, Եսայի Հասան-Զալալյանի <<Համառօտ պատմութիւն Աղուանից>>, Աբրահամ Երևանցու <<Պատմութիւն պատերազմաց>>, Ստեփանոս Շահումյանի <<Պատմութիւն Դավիթ բեկին>>, Միքայել Չամչյանի <<Պատմութիւն Հայոց>> և այլն:

  • Գեղարվեստական գրականությունը

17-18 դդ. կարևոր նվաճումներ են արձանագրվում նաև գեղարվեստական գրականության բնագավառում: Այդ ժամանակ չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Զափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և ուրիշներ:

Նաղաշ Հովնաթանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, երաժիշը: Սայաթ-Նովան սիրված բանաստեղծ էր ու երաժիշտ: Նա թեև ապրում էր Թիֆլիսում, սակայն ստեղծագործում էր երեք լեզուներով:

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը

  • Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում։ Ինչպե՞ս ընդունվեց այդ փաստն Անդրկովկասում։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին երկրամասում։

1917թ․ հոկտեմբերի 24-ին Պետրոգրադում սկսվեց բոլշևիկյան զինված ապսամբությունը։ Ապստամբները գրավեցին մայրաքաղաքի բոլոր ռազմավարական կետերը։ Տեղի ունեցավ զինված հեղաշրջում։ Ռուսաստանում ընդհատվեց դեմոկրատական հեղափոխությունը և սկսվեց մի փուլ, որը բոլշևիկների կարծիքով պետք է հանգեցներ սոցիալիզմի հաղթանակին։ Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարը Լենինի գլխավորությամբ ստեղծեց կառավարություն, որը մինչև Սահմանադիր Ժողովի հրավիրումը պետք է կառավարեր երկիրը։
Անդկովկասում Հոկտեմբերյան հեղաշրջման լուրը միանշանակ չընդունվեց։ Հոկտեմբերի 25-ին Թիֆլիսի խորհուրդը մենշևիկների ու էսեռների առաջարկով բանաձև ընդունեց դեմոկրատական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու անհրաժեշտության մասին։ Սակայն Լենինն ու բոլշևիկները հրաժարվեցին այլ ուժերի հետ համագործակցելու գաղափարից։ Նրանք ցրեցին դեմոկրատական սկզբունքներով ընտրված Սահմանադիր ժողովը և բացահայտ հալածանք սկսվեց այլախոհների նկատմամբ։ Նման պայմաններում Անդրկովկասում դրսևորվեց կենտրոնից անկախ, նոր իշխանություն կազմակերպելու ձգտումը։

  • Ե՞րբ կնքվեց և ի՞նչ էր նախատեսում Երզնկայի զինադադարը։ Ներկայացրե՛ք Կովկասյան ճակատի մերկացման գործընթացը․ ի՞նչ գործոններով էր այն պայմանավորված։

Անդրկովկասում իշխանությունը Կոմիսարիատին անցնելուց 2 օր անց թուրքական հրամանատարությունն առաջարկեց զինադադար կնքել։ Այն ստորագրվեց 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում, որպեսզի վերջ տալ Կովկասյան ճակատում գտնվող երկու կողմերի միջև մարտերին։
Ռուսաստանի հեղափոխությունը խաթարեց բանակի կազմակերպվածությունը, իսկ բոլշևիկների իշխանության գալը ավելացրեց անկայունությունը։ Օսմանյան կայսրության զորքերի ներխուժումը և տարածաշրջանային ազգային շարժումների ակտիվացումը, ինչպես նաև ռուսական բանակի սոցիալական ու մարտական դժվարությունները նպաստեցին դիրքերի կորուստին։ Արտաքին և ներքին պատճառներով ռուսական բանակը չկարողացավ դիմակայել տեղական ուժերին, ինչը հանգեցրեց Կովկասի մերկացման։

  • Ե՞րբ է ընդունվել և ովքե՞ր էին կազմել «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը։ Արդյոք իրագործելի՞ էր այն․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։ Ի՞նչ իրատեսական առաջարկներով կլրացնեիք հրովարտակը։

1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը՝ Խորհրդային Ռուսաստանի կոռավարության կողմից:

Բոլշևիկյան կառավարությունը, ըստ հրովարտակի, պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախությունը:

Դրա իրագործումը հնարավոր էր համարվում միայն մի շարք նախնական երաշխիքների դեպքում՝ ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից, հայկական ժողովրդական միլիցիայի կազմավորում և բռնագաղթած հայության վերադարձ հայրենի եզերք: Սակայն դա դժվար էր իրագործել, քանի որ Ռուսաստանի կառավարությունը անկայուն էր՝ հեղափոխությունից հետո, նաև Օսմանյան կայսրությունը դժվար թույլ տար այդ տարածքները կառավարել:

Հրովարտակը լրացնելու համար կարելի էր նաև այս հարցի ճանաչումը ստանալ այլ երկրներից, ուժեղացնել հայկական կառավարությունը և զորքը:

  • Ներկայացրե՛ք արևմտահայ զորամիավորման ձևավորման գործընթացը։

Կովկասյան ռազմաճակատի ռուսական հրամանատարությունը ձեռնարկեց քայլեր, որպեսզի պահպանի երեք տարվա ընթացքում նվաճած բնագծերը Հայաստանում, ինչը համընկնում էր հայության կենսական շահերին: Գլխավոր հրամանատարի 1917թ. դեկտեմբերի 7-ի գաղտնի հրամանի համաձայն՝ նվաճված մարզերի հայ բնակչությունից սկսեցին կազմակժվորվել չորս հրաձգային գնդեր:

Արևմտահայ խորհուրդը որոշում կայացրեց այդ գնդերից ստեղծել արևմտահայ զորաբաժին (դիվիզիա): Այս գործի համար ստեղծվեց գործադիր նոր մարմին՝ Հայաստանի ապահովության խորհուրդը:

  • Ի՞նչ նոր մոտեցումներ ցուցաբերեց Խորհրդային Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Գնահատե՛ք այն։

Խորհրդային Ռուսաստանը յուրատիպ մոտեցումներ դրսևորեց արտաքին քաղաքականության բնագավառում: Բոլշևիկները՝ Անտանտի տերությունների հետ, Բրեստ-Լիսովսկում 1917թ. դեկտեմբերի սկզբին դաշինք կնքեցին Գերմանիայի և Քառյակ դաշինքի մյուս պետությունների հետ: Շուտով սկսվեցին հաշտության բանակցություններ:
Բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդիրը երկրորդական էր, չնայած նրան, որ Հայկական հարցը քննարկման առարկա էր բանակցությունների ողջ ընթացքում: Բանակցությունների ժամանակ գերմանական դաշինքի պատվիրակները Ժողկոմխորհի ներկայացուցիչներից պահանջեցին ճանաչել Անդրկովկասի անկախությունը: Միաժամանակ անկախության խնդիր դրվեց նաև Անդրկովկասյան կոմիսարի առջև: Կոմիսարիատն ընդունեց հակասական մի որոշում, որով երեք շաբաթ ժամանակ էին խնդրում. հարցի պատասխանը պետք է տար գումարվելիք Սեյմը: Ի վերջո, շուրջ երեք ամիս տևած բանակցությունների արդյունքում 1918թ. մարտի 3-ին (նոր տոմարով) Բրեստ-Լիսովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև: Դրանով Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեցրեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին:

Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը:

Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո

Թեմա՝ «Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո»

  • Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության արդյունքում։ Ներկայացրե՛ք իրադրությունը Անդրկովկասում և Կովկասյան ճակատում։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1917թ. փետրվարի 27-ին, Ռուսաստանում տեղի ունեցավ հաղթական հեղափոխություն, որը վերջ դրեց միապետական կարգերին: երկրում առաջացավ երկիշխանություն: Սակայն այդ խորհրդում մեծամասնությունը պետական կառավարումը կամովին հանձնեցին առաջադեմ բուրժուազիային: Մարտի 2-ին ձևավորվեց Ռուսաստանի բարձրագույն գործադիր նոր իշխանություն՝ Ժամանակավոր կառավարությունը:

Հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում: Նոր իշխանության վարչական մարմիններ հաստատվեցին նաև Անդրկովկասում:

Ապրիլի դրությամբ Կովկասյան ճակատի հայկական հատվածում կռվում էր ռուսական 5, իսկ պարսկական հատվածում՝ 2 կորպուս: Այսինքն՝ 232 հազար զինվորական:

  • Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ժամանակավոր կառավարությունը Հայկական հարցի լուծման ուղղությամբ։ Համեմատե՛ք հայերի նկատմամբ միապետական Ռուսաստանի և Ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը։

Ռուսաստանի նոր կառավարությունը առաջին ութ ամիսներում չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում: Սակայն հետո հրապարակվեց Ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին: Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել: Պաշտոնապես ճանաչվեց Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը՝ որպես վարչական առանձին միավոր՝ <<Թուրքահայաստան>> անունով:

Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր՝ բոլոր հայերին, ովքեր պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում՝ Էրզրում, Վան, Խնուս, որոնք գրավված էին:

  • Ներկայացրե՛ք Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծման նշանակությունը։ Հայաստանի վերականգնման նպատակով ի՞նչ քայլեր իրագործվեցին։

Անդրկովկասում ապաստան գտած մոտ 300 հազար արևմտահայ գաղթականությունը, ոգևորվելով Ռուսաստանի նոր վերաբերմունքից, սկսեց կազմակերպել: Երևանում մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ:

Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները: Հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ: Աշնան վերջերին հայկական մարզերում մոտ 300 հազար հայ բնակչություն կար: Հայերից կազմակերպվում էին միլիցիայի ջոկատներ ու կամավորական խմբեր, որոնք հենարան դարձան Հայաստանի վերականգնման գործի համար:

  • Ցո՛ւյց տվեք հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը պատմական նոր իրադրությունում։

Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատական ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան:

Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակութային կյանքի ազատ զարգացման պայմաններ: ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր:

Հնչակյանների գործունեությունը ևս հիմնականում կենտրոնացած էր Հայկական հարցի շուրջ: Նրանք Արևմտյան Հայաստանի հարցի լուծումը համարում էին Թուրքիայից անջատ ինքնավար Հայաստանի ստեղծումը:

Երկրամասի հայ ազատական-ժողովրդավարական ուղղության ներկայացուցիչները համախմբվել էին <<Մշակ>> թերթի շուրջը: Մշականները մարտին ստեղծեցին Հայ ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ, որը համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միջազգային վեհաժողովում՝ համաձայն արևմտահայերի ձգտումների:

Հեղափոխություններից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռներ կուսակցությունը:)

  • Լուսաբանե՛ք Արևելահայ ազգային խորհրդի ստեղծման գործընթացը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Հայոց ազգային խորհրդի ստեղծումը։

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում սեպտեմբերից հոկտեմբերը, որի ժամանակ քննարկվել են բազմազան հարցեր: Ըստ համախորհրդակցության որոշման, ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով: Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ: Մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամները:

Հայոց ազգային խորհրդի հիման վրա հետագայում ձևավորվեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմինները