Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

    XIXդ. սկզբի դրությամբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի (Պարսկաստան) միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից: Արևելյան Վրաստանում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը:
    Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների:
  2. Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։ Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։

    XIXդ. սկզբին Ռուսական կայսրությունը, օգտագործելով անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի ազատագրական ձգտումները, սկսեց իրականացնել երկրամասը գրավելու իր վաղեմի ծրագիրը: 1801թ. ռուսական արքունիքը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: Վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը: 1804թ. ռուսական զորքերը նաև գրավում են Գանձակը:

    Ռուսներն Անդրկովկասում անցնում են պարսիկների դեմ հարձակման և մի շարք հաղթանակներ տանում: 1813թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը:
  3. Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1813թթ․ ռուս-պարսկական պատերազմին։

    XIXդ. սկզբին Անդրկովկասի համար մղված պատերազմներում Ռուսաստանի հաջողությունների մեջ հայերն ունեցան ծանրակշիռ ներդրում: Նրանց ստեղծած աշխարհազորային ջոկատներն ինքնապաշտպանական մարտեր էին մղում իրենց բնակավայրերիհամար և մասնակցում էին ռազմական գործողություններին:
    Ռուսներին մեծ օգնություն է ցույց տալիս Ռոստամ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը:
    Պարսկաստանի դեմ հայկական որոշ գավառներում մարտնչում էր Գրիգոր վարդապետի 500-հոգանոց հեծյալ ջոկատը:
  4. Ներկայացրեք 1826-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։

    Պարսկական արքունիքն ամեն կերպ ձգտում էր վերադարձնելու Գյուլիստանի պայմանագրով կորցրած տարածքները: 1826թ. Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը: Միաժամանակ Երևանի խանի զինված ուժերը ներխուժում են Շիրակի և Փամբակի գավառներ: Այսպես սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմ (1826-1828թթ.):

    Գանձակի մոտ սեպտեմբերին գեներալ Ի. Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը հարված է հասցնում Աբաս-Միրզայի զորքին և դուրս շպրտում գրավված շրջաններից:
    1827թ. գարնանը ռուսական զորքերն անցնում են հարձակման, որը ծավալվում էր Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում:
    1827թ. աշնանը ռուսական զորքերը գրավում են Սարդարապատը, նորից պաշարում Երևանի բերդը: Ռուսական զորքերը և հայ կամավորները մտնում են Երևանի բերդ: Երևանի գրավումը ռուսական զորքերի ամենամեծ հաղթանակն էր 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում:
  5. Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

    1828 թվականին ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով Պարսկաստանը ճանաչեց Հայաստանի ու Վրաստանի Ռուսաստանին պատկանելությունը և համաձայնեց վճարել փոխհատուցում։ Այս պատերազմը ամրապնդեց Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում։
  6. Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը։

    Որոշ հայեր մտածում էին, որ մոտենում էր հայ ազատագրության ժամը:
    1827թ. սկզբներին, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին գրավելու Երևանը, հայերը հայրենասիրական կոչեր արեցին: Հայրենիքի ազատության գաղափարով ոգևորված՝ բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին ռուսական զորքի հետ մասնակցելու հարձակմանը: Շատ վայրերում կազմակերպվում էին կամավորական գումարտակներ և այդ համընդհանուր ոգևորության հետ աճում էր հայ կամավորականների թիվը:

Ազատագրական պայքարը XVIII դ-ի երկրորդ կեսին, Հովսեփ Էմին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։

XVIIIդ-ի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները, որոնց մեջ հատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը, որի գործիչներից էր Հովսեփ Էմինը: Հնդկաստանում հայերը մի քանի դար առաջ էին հաստատվել և զբաղվում էին վաճառականությամբ: Հնդկաստանում կային շատ հայկական համայնքներ:

2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։

Անգլիացիները ամրապնդվել էին Հնդկաստանում և ձգտում էին միայնակ տիրանալու հնդական առևտրին և սահմանափակել հայերի վաճառականության իրավունքները: Այդ ժամանակ հնդկահայ բուրժուազիայի մի մասը և ազգային գործիչները սկսում են գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։

Հայաստան գալուց հետո Հովսեփ Էմինը հասկանում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել որևէ տերության օժանդակությամբ: Հնարավոր դաշնակից կարող էին լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:

4- Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։

Ինձ թվում է ոչ, քանի որ Հայաստանի զորքը շատ անգամ ավելի թույլ էր Թուրքիայի զորքից: Չնայած պայմանագրեր կնքելու փորձերին և կամավորներին, օրինակ՝ Աստրախանում, դա մեկ է քիչ էր, որպեսզի Հայաստանը ազատագրվեր օտար պետություններից:

5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։

Գանձասարում Էմինին հայտնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է իրեն չօժանդակել: Հասկանալով, որ Արցախում նույնպես այդպես է, նա որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն, երբ լսում է, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տրամադրել տասնութ հազար զինվոր, նա ճանապարհվում է Խոյ: Չկարողանալով գումար հավաքել, չի կարող վարձել զորք և 1770 թ-ին վերադառնում է Հնդկաստան:

    Օսմանյան կայսրության պատմություն

    Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

    • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

    11-րդ դարում սելջուկ-թյուրքերը բնակվում էին Չինաստանի հյուսիսում և Միջին Ասիայում: Նրանք վարում էին քոչվոր կյանք՝ ընտանիքների և անասունների հետ միասին։ Դարի ընթացքում Սելջուկի շուրջ միավորվելով՝ նրանք արշավանքներ սկսեցին դեպի արևմուտք՝ Առաջավոր Ասիա, հիմնեցին մի կայսրություն, որը ներառում էր Միջագետքը, Սիրիան, Պաղեստինը և Իրանի մեծ մասը։ Նրանց առաջխաղացումը նշանավորեց Մերձավոր Արևելքում թյուրքական հզորության սկիզբը:

    • Իկոնիայի սուլթանություն

    Իկոնիայի Սուլթանությունը Փոքր Ասիայի սելջուկյան պետություն էր 1074–1307թթ.-ներին: Այն սկսեց ուժեղանալ 12-րդ դարի վերջին, երբ գրավեց Դանիշմանների տարածքները և ձեռք բերեց Անթալիան ու Սինոպը։ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ղեկավարությամբ սուլթանությունը հասավ իր բարձրակետին։ Բայց 1243թ.-ին այն պարտվեց մոնղոլներին և սուլթանությունը դարձավ նրանց վասալ։ 1307թ.-ին, երբ Օսման բեգը հարձակվեց, Իկոնիայի սուլթանությունը վերջապես վերացավ։

    Սուլթանության զորքերը մի քանի անգամ փորձել էին ներխուժել Կիլիկիայի հայկական թագավորություն, բայց միշտ հաջողություն չունեցան, հատկապես 1219 թ.-ին, երբ Լևոն Բ-ի զորքերը հաղթեցին նրանց։

    • Օսմանյակ կայսրության հիմնումը

    Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 1299թ.-ին, Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայի գտնվելու վայրում։ Օսմանյան կայսրությունը ընդլայնեց իր թագավորությունը վաղ շրջանում՝ լայնածավալ արշավանքների միջոցով: Դրան նպաստեց Անատոլիայի նախորդ տիրակալների՝ Սելջուկների դինաստիայի անկումը, որոնք պարտություն էին կրում մոնղոլների արշավանքից։

    • Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում

    Օսմանյան կայսրությունը զգալիորեն ընդարձակվեց 15-րդ դարում, հատկապես 1453 թ.-ին Սուլթան Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի գրավմամբ՝ նշանավորելով Բյուզանդական կայսրության ավարտը և Ստամբուլի՝ նոր մայրաքաղաք դառնալը։ Նաև ամրապնդվեցին կայսրության ռազմական և վարչական կառույցները՝ ազդված բյուզանդական և իսլամական ավանդույթներից։

    16-րդ դարում Սուլեյման Մեծի օրոք կայսրությունը հասավ իր գագաթնակետին՝ ընդարձակվելով դեպի Եվրոպա, Ասիա և Աֆրիկա։ Սուլեյմանը նաև կատարեց իրավական բարեփոխումներ և մշակութային հովանավորություններ՝ նշանավորելով օսմանյան արվեստի և ճարտարապետության ոսկե դարաշրջանը: Չնայած Միջերկրական ծովում ծովային գերիշխանությանը, կայսրությունը սկսեց անկում ապրել 16-րդ դարի վերջին:

    • Կործանումը։

    Օսմանյան կայսրության փլուզումը մի քանի դարերի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության տակ բարդ գործընթաց էր: Սկզբում կայսրությունը սկսեց անկում ապրել ներքին խնդիրների պատճառով, ինչպիսիք են կենտրոնական իշխանության թուլացումը, տնտեսական դժվարությունները և կոռուպցիան: Սուլթանները դարձան պակաս արդյունավետ, ինչը թուլացրեց կառավարումը:

    Կայսրության անկումը սաստկացավ արտաքին ճնշումներով, ներառյալ նրա տարածքներում ազգայնական շարժումների աճը և ինքնավարություն ստացած տեղական կառավարիչներին գավառների կորուստը: 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը փորձեց արդիականացնել և կենտրոնացնել կառավարությունը, սակայն այն ավելի թուլացրեց կայսրության համախմբվածությունը:

    Առաջին համաշխարհային պատերազմը մեծապես նպաստեց Օսմանյան կայսրության անկմանը։ Կենտրոնական ուժերին միանալուց և պատերազմում պարտվելուց հետո կայսրությունը բաժանվեց դաշնակից ուժերի կողմից։ 1920 թվականի Սեւրի պայմանագիրը խլեց նրա արաբական հողերը և մեծ կորուստներ պատճառեց։ Սակայն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը դիմադրեց՝ հանգեցնելով Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը։ 1923 թվականին Լոզանի պայմանագիրը փոխարինեց Սեւրին՝ վերջնականացնելով Թուրքիայի ժամանակակից սահմանները։

    Եղվարդի ճակատամարտ, Խամսայի մելիքություններ, Գանձասարի կաթողիկոսություն

    1. Ի՞նչ միջոցներով էր Նադիրը փորձում շահել հայերի համակրանքը: Ե՞րբ է տեղի ունեցել Եղվարդի ճակատամարտը: Ի՞նչ ավարտ է այն ունեցել: Ի՞նչով եք բացատրում այն հանգամանքը, որ Նադիրի բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորները և աշխարհազորայինները:

    Եղվարդի ճակատամարտը տեղի էր ունեցել 1735թ.-ի հունիսի 19: Թուրքիայի դեմ պայքարի սկզբում Նադիրը հասկացավ, որ Անդրկովկասում Օսմանյան Թուրքիային կարող են դիմակայել միայն հայերը: Որպես հակաթուրքական ուժ, նրանք դաշնակից դարձան Նադիրին, չնայած կրոնի տարբերությանը։ Հայ ժողովրդին շահելու համար նա այցելում է Էջմիածին, եկեղեցուն ազատում հարկերից և Մայր տաճարին ոսկե ջահ է նվիրում, իսկ եկեղեցու վերանորոգման համար՝ 1000 թուման։ Նադիրը քիչ կորուստներով հաղթեց այդ ճակատամարտում, իսկ թուրքերը կրեցին մեծ կորուստներ:

    2. Որո՞նք էին Խամսայի մելիքությունները: Ի՞նչ իրավունքներ ունեին Խամսայի մելիքները: Հայաստանի ուրիշ ո՞ր շրջաններում էին պահպանվել հայկական մելիքություններ:

    Խամսայի մելիքությունների մեջ մտնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տարածքները ձգվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը։ Մելիքն իր տարածքում ուներ լիակատար իշխանություն և վճռում էր հպատակների վեճերը: Մելիքների ամրոցները ծառայել նաև որպես ռազմական հենակետեր: Բացի դրանից նրանք ունեցել են սեփական զինվորական ուժերը: Վերջին հայկական մելիքությունները պահպանվել են մինչև 19-րդ դարի կեսերը, օրինակ՝ Աթաբեկյանների մելիքությունը Ջրաբերդում՝ մինչև 1854թ.:

    3. Ի՞նչ դեր է խաղացել Գանձասարի կաթողիկոսությունը հայ ազատագրական շարժման պատմության մեջ:

    Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների օրոք, դարձել էր Արցախի հայ մելիքների և բնակչության պայքարի կենտրոնը իսլամական պետությունների դեմ: Այն ղեկավարում էր 18-րդ դարի առաջին քառորդի ազգային-ազատագրական շարժումը, ինչպես նաև ծառայել է որպես հոգևոր և քաղաքական կենտրոն։

    Պայքար Հայաստանի ազատագրություն համար

    Բաժին 1 Պայքար Հայաստանի ազատագրություն համար (XVII դարի երկրորդ կես-XIX դարի առաջին կես)։ Գլուխ I Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսից մինչև XVIII-րդ դար

    Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

    1. Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը

    17-րդ դարում Հայաստանի ազատագրության ծրագրերը հիմնականում կախված էին տարբեր երկրների օգնությունից, որ հայերը փորձեցին ստանալ։ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, և հայերը փորձում էին դիվանագիտական ճանապարհով օգնություն ստանալ, օրինակ՝ Եվրոպայից կամ Ռուսաստանից։

    Իսրայել Օրին այդ ժամանակվա հայտնի հայ գործիչներից էր, ով փորձում էր Եվրոպայում ու Ռուսաստանում բանակցություններ վարել, որ հայկական պետությունը վերականգնվի։ Նա հանդիպեց նաև ռուսական ցար Պետրոս I-ի հետ, ով հնարավոր է՝ կօգներ ազատագրել Հայաստանը։

    Այս բոլոր ծրագրերն ու ջանքերը միտված էին հայկական պետությունը վերականգնելուն օտար տերությունների միջոցով՝ կամ դիվանագիտական, կամ ռազմական օգնությամբ։

    2. Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները

    18-րդ դարում Հայաստանի ազատագրման համար մարդիկ փորձում էին երկու հիմնական ճանապարհ։ Առաջինը՝ զինված պայքարով վերականգնել անկախությունը։ Երկրորդը՝ օտար պետությունների, հատկապես Ռուսաստանի օգնությամբ հասնել ազատությանը։ Հայ գործիչները հավատում էին, որ Ռուսաստանի աջակցությունը կարող էր օգնել։ Միաժամանակ, հայերի ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային զարթոնքը նույնպես կարևոր դեր խաղացին այս պայքարում։

    3. Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը

    1677թ.-ին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում, որտեղ քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը: Հաջորդ գաղտնի ժողովը այդ հարցի վերաբերյալ գումարում է Իսրայել Օրին՝ 1699թ.-ին, որից հետո Վիլհելմը, Ֆլորենցիայի դուքսը համաձայնվեցին օգնել ազատագրության հարցում: Նաև Պետրոս I խոստացավ օգնել հյուսիսային պատերազմի վերջանալուց հետո: XVIIդ վերջի և XVIIIդ սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը կապված է Օրու հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա: