Բեռլինի վեհաժողով

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ին։

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ.) վերանայման նպատակով:

Այն ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն, բայց թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով:

Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային:

Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում

Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան:

Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ:

Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:

Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Սակայն, չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր, այն հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:

Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն, որը անուշադրության մատնվեց:

Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»:

Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում:

 Բեռլինի վեհաժողով, բլոգում տեղադրել Բեռլինի վեհաժողովի արդյունքները (դասարանական աշխատանք)

Սան Ստեֆանոյի պայմանագիր — Հարությունյան Քնար 3.1 կուրս

Բեռլինի վեհաժողովը հրավիրված էր, որպեսզի վերանայի ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի շատ երկրներ դառնալու էին անկախ, ինքնավար և այլն: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում:
Այդ պայմանագիրը տևեց մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները:
Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն, որը անուշադրության մատնվեց:
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին, Ավստրո-Հունգարիային, Իտալիային: Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում:

Ռուս-թուրքական պատերազմներ. հայերի մասնակցությունը

18-րդ դար

Ռուս-թուրքական բախումների մասին առաջին հիշատակություններն առկա են դեռևս 16-րդ դարից սկսած, բայց էականորեն դրանք մեզ վերաբերվում են:

18-րդ դարում Պետրոս Առաջինն, ավարտելով պատերազմը Բալթիկ ծովի համար, որոշեց հայտնվել նաև Կովկասում: Այդ նպատակի համար, հանդես գալով քրիստոնյա տիրակալի դիրքերից, նա գրգռեց մի քանի շարժումներ Հարավային Կովկասում` հայերի և վրացիների մասնակցությամբ:

Սակայն 1724 թվականին Պետրոսը կնքեց Կ. Պոլսի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա: Թուրքերն անմիջապես անցան գործի. գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը:

19-րդ դարի սկիզբ

Հաջորդ ռուս-թուրքական պատերազմը 1806-1812 թվականներին էր: Ռուս-թուրքական պատերազմները, որպես կանոն ընթանում էին երկու ճակատով` Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում ռուսների հիմնական աջակիցները քրիստոնյա հայերն են: Շատ են դեպքերը, երբ վրացիները, մեգրելական կամ քարթլիի թագավորության ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցել ռուսներին, այլ շատ դեպքերում նաև խոչընդոտել են:

1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյի միջնորդությամբ կնքված ռուս-թուրքական հաշտության պայմանագրով ռուսական արքունիքը նախապատմությունը տվեց դանուբյան տարածքներին: Բեսարաբիան զիջելու թուրքերի համաձայնությանը ռուսական դիվանագիտությունը պատասխանեց Անդրկովկասում գրաված Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին թուրքերին վերադարձնելու որոշմամբ:

Հաջորդը դա 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմն էր: Այս պատերազմից սկսած, հայերը չբավարարվելով միայն նյութական օգնություն, գիշերակացի կայաններ տրամադրելուց, հետախուզական տվյալներ հաղորդելուց, սկսում են արդեն կազմել կամավորական խմբեր, որոնք պետք է մասնակցեին պատերազմին՝ ռուսական զորքերի կազմում: Այս պատերազմի ընթացքում, կարճ  ժամանակահատվածում ռուսների տիրապետության տակ են անցնում այնպիսի տարածքներ, ինչպիսիք էին` Ախալքաղաքը, Ախալցխան, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Էրզրումը, Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։ Սակայն, պատերազմի ավարտից հետո բացի Ախալքալակից, Ախալցխաից և Փոթիից, մնացյալ տարածքները` Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը ռուսները վերադարձնում են թուրքերին: Արդյունքում այդ տաածքներում ապրող հայերը հայտնվեցին հալածանքների կիզակետում:

Ղրիմի պատերազմն ու դրանից հետո

1853-1856 թվկաներին Ղրիմի պատերազմում բավականին էական է եղել հայերիս մասնակցությունը (բնականաբար, ռուսական կողմից): Սակայն Ռուսաստանի պարտության արդյունքում ստորագրված  հաշտության պայմանագրով ի հավելումն այլ տարածքների, Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները՝ հայերիս համար դրանից բխող բոլոր հետևանքներով:

1877-1878 թթ պատերազմի մինչ բուն սկիզբը, ռուսները ամպստամբական բռնկումներ հովանավորեցին Բալկաններում և Արևմտյան Հայաստանում: Սակայն, եթե այս պատերազմների արդյունքում սերբերը, բուլղարները, ռումինացիները կստանան անկախություն, Հունաստանը կհայտնվի կիսաանկախ վիճակում, ապա մենք կհայտնվենք կոտրած թաշտակի առջև:

Բալկանյան ապստամբության կայծը խանդավառեց նաև հայ ժողովրդին. 1875 թվականին նորից ապստամբեց Զեյթունը, նաև՝ Վանը, որը մատնվեց հրի։ Այս պատերազմում մասնակցում էին  7 հայ գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա։ Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր։ Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը։ Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ և այլն։ Սակայն պատերազմն ավարտվեց Սան Ստեֆանոյի պայմանագրով, իսկ ապա Բեռլինի վեհաժողովով, որոնց արդյունքում Ռուսաստանը և կորցրեց Արևմտյան Հայաստանի զավթված տարածքների զգալի մասը` հայերին նորից միայնակ թողնելով թուրքական բռնատիրության դեմ:

20-րդ դարասկիզբ

Առանձին գրքի թեմա է նաև առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատը: 1914-1916 թթ. ռուսական զորքերի վայրիվեր արշավանքների` հարձակումների և նահաջների, իսկ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո ընդհանրապես ճակատից դուրս գալու արդյուքնում հնարավոր եղավ ցեղասպանության իրագործումը:

Այսպիսով, ինչպես տեսանք, ռուս-թուրքական բոլոր պատերազմների ընթացքում, որոնք ընթացել են Կովկասյան ճակատում, ռուսներին ամենահավատարիմը եղել են հայերը, և դրա համար բացառապես փոխհատուցել են կրած մարդկային միլիոնավոր և տարածքային հսկայական կորուստներով: Ծառայել են հեզորեն` չստանալով ոչինչ:

Փաստեր Հնդկաստանի և Չինաստանի մասին | Պատմություն 20.12.2021

Համացանցից առանձնացնել 10 փաստ Հնդկաստանի և Չինաստանի մասին

Հնդկաստան

1. Մեկ տարվա ընթացքում սպանությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այս նահանգում:

2. Հնդկացիների մեծ թվաքանակը ապրում է օրական 2-3 դոլարով:

3. Շախմատն առաջին անգամ ստեղծվեց այս երկրում:

4. Առաջին բամբակյա նյութը ստեղծվել է Հնդկաստանում:

5. Եթե Հնդկաստանում մարդը գլուխը ցնցում է աջ ու ձախ, ապա նա համաձայն է ինչ-որ բանի հետ:

6. Հնդկաստանի յուրաքանչյուր նահանգ ունի իր սեփական լեզուն:

7. Հնդկաստանում բանանի տերևները հաճախ օգտագործում են որպես ափսե:

8. Հնդկաստանում հարսանիքի ժամանակ կարող է լինել շուրջ 2000 հյուր:

9. Հնդկաստանի ժողովրդի սգի գույնը սպիտակ է, ոչ թե սև:

10. Հնդկաստանը համարվում է ոսկու ամենամեծ սպառողը:

Չինաստան

1. Չինաստանը աշխարհի խոշորագույն արտահանողն է և ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողը: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ իր պատրաստված է Չինաստանում:

2. Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:

3. 2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:

4. Չինաստանում 1 տարվա ընթացքում սննդում օգտագործվում է շուրջ 4 մլն կատու։

5. Չինաստանի ոստիկանությունը հաճախ շների փոխարեն օգտագործում է բադերին։ Այս թռչունները ոչ միայն հիանալի տեսողություն ունեն, այլև բավականին ագրեսիվ են։

6. Չինաստանն ավելի շատ անգլերեն խոսողներ ունի, քան Միացյալ Նահանգները:

7. Չինաստանը համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթությունը:

8. Յուրաքանչյուր տարի Չինաստանում մոտ մեկ միլիոն աբորտ է գրանցվում: Եվ այդ ամենը «մեկ երեխա» քաղաքականության պատճառով:

9. Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

10. Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր, իսկ գաղտնիքը բացահայտողին սպանում էին:

Պատմություն | Հնդկաստան և Չինաստան 19.12.2021

Առաջին պարապմունք՝ Հնդկաստան և Չինաստան, էջ 48-53

Ինչ է ավանդական հասարակությունը

Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ մնացին եվրոպական առաջատար երկրներից: Գլխավոր պատճառը հասարակության բնույթն էր։  Այմ մնաց անփոփոխ, այդ պատճառով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը:
Նրան բնորոշ են սովորույթների, ավանդույթների և հոգևոր արժեքների վրա հիմնված կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները: Այդպիսի հասարակություններ գոյություն ունեին Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա:
Ավանդական հասարակությունում պետության գլուխ
կանգնած էր սուլթանը, արքան,
շահը, կայսրը և այլն:
Գյուղատնտեսությունը մնում էր երկրի
տնտեսության հիմքը: Պետությունն էր
երկրի հողերի սեփականատերը:
Արտադրությունն հիմնականում ձեռքի աշխատանքով էր կատարվում:
Հասարակության հիմնական դասերն էին՝ ազնվա
կանությունը, հոգևորականությունը, պաշտոնեությունը, գյուղացիությունը, արհեստավորները, վաճառականները:
Ամեն դասն ուներ որոշակի իրավունքներ և պարտականություններ:
Հասարակական կյանքում մեծ դեր ուներ կրոնը: Կրթությունը հասանելի էր միայն վերնախավին (բացառությամբ Չինաստանի)։ Ընդհանուր առմամբ բնակչությունն անգրագետ էր:
Նոր դարերում ավանդական հասարակությունների
համար կարևոր դարձավ ժամանակակից դառնալու խնդրի լուծումը:

Օսմանյան կայսրությունը

Նոր դարերի սկզբին Օսմանյան կայսրությունը
տիրում էր ահռելի տարածքի: Սակայն երկիրը տնտեսապես հետամնաց էր:
Պետությունը կառավարում էր սուլթանը: Սակայն օսմանյան սուլթաններին չհաջողվեց ստեղծել ամուր պետություն, քանի որ այն պահպանվում էր միայն բանակի միջոցով։
Արտադրության,
առևտրի և մշակույթի ոլորտներում առավելապես զբաղված էին հույները, հայերը, հրեաները, արաբները,
բալկանյան ժողովուրդները, ասորիները:
Օսմանյան կայսրության դերը սկսեց նվազել:
Տերության գլխավոր հակառակորդներն էին Ավստրիան և Ռուսաստանը: Թուրքերը հատ-
կապես անհաջողություններ կրեցին XVIII դ. երկրորդ
կեսին Ռուսաստանի դեմ մղած պատերազմներում:
Այս իրավիճակից հաջողությամբ օգտվում էին Անգ-
լիան և Ֆրանսիան, որոնք ամրապնդում էին իրենց ազդեցությունը սուլթանի վրա:
Աստիճանաբար մեծացավ տերության
կախվածությունը եվրոպական պետություններից:
Թուրքական վերնախավը ձգտում էր դուրս գալու այս վիճակից բարեփոխումներով:
XVIII դարեվերջին դրվեց բարենորոգումների սկիզբը:
Ստեղծվեցին նոր զինվորական ստորաբաժանումներ,
հիմնվեցին ռազմական ուսումնարաններ: Սակայն 1828-1829 թթ, ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը նորից պարտվեց և ստիպված էր ճանաչել Հունաստանի անկախությունը:

Իրան

Նոր ժամանակների սկզբին Իրանը Ասիայի խոշոր
երկրներից մեկն էր: Բուն իրանական հողերից բացի՝
նրա կազմի մեջ էին մտնում Աֆղանստանի և Միջին
Ասիայի մի մասը, Ատրպատականը, Արևելյան Հայաստանը, Այսրկովկասի մի մասը: Պետության կազմում կային տասնյակ ժողովուրդներ և ցեղեր:
XVII դ․ կեսից Իրանը մտավ անկման ժամանակաշրջան:
Իրանական պետությունը ղեկավարում էր շահը: Երկրի կյանքում հսկայական էր իսլամի դերը:
Իրանը գլխավորապես գյուղատնտեսական երկիր էր:
Երկրում զարգացած էր նաև արհեստագործությունը:
Միջազգային առևտրում հռչակված էին իրանական գորգերն ու գործվածքեղենը:
Իրանին անկայուն վիճակից դուրս բերեց, կարճ ժամանակով միավորեց և ուժեղ պետություն ստեղծեց
Նադիր շահը: Սակայն նրանից հետո երկիրը կրկին թուլացավ։
Իրանը XIX դար մտավ տնտեսապես հետամնաց
վիճակում: Նրա և Ռուսաստանի միջև շարունակվեց
պայքարը Կովկասի համար, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1828 թ.  Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:
Իրանը, կորցնելով իր երբեմնի հզորությունը, արդեն
Նոր դարերի երկրորդ փուլում վերածվեց Անգլիայի և
Ռուսաստանի կիսագաղութի:

Հարցեր և առաջադրանքներ

Երկրորդ պարապմունք՝ Նապոլեոնյան դարաշրջան, պատասխանել հարցերին (դասարանում)

1. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի՝ կոնսուլից կայսր դառնալու հաջորդական քայլերը:

Իշխան դառնալով Նապոլեոնը խոստացավ ժողովրդին, որ կպահպանի հեղափոխության ընթացքում հասած նվաճումները և շատ բարենորոգումներ կանի: 1804թ֊ին, հանրաքվեից հետո, նա հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»:

2. Թվարկեք՛ Նապոլեոնի իրականացրած բարենորոգումները: Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք Ֆրանսիայի համար:

Նա հասարակական կյանքի հետ կապված էր բարենորոգումներ անում: Նա զարգացրեց ծանր արդյունաբերությունը: Տաս տարվա ժամանակահատվածում երկրում հարյուրից ավել ձեռնարկներ հիմնվեցին՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության, նավաշինության, սարքաշինության և այլնի հետ կապված:

Զարգացման շնորհիվ հիմնվեց Ֆրանսիական բանկը, որտեղ դրամական միավորը ֆրանկն էր: Արդյունաբերության ցուցանիշներով, Ֆրանսիան գրավեց երկրորդ տեղը աշխարհում: Հեղափոխությունից հետո Ֆրանսիայում հաստատվել էին հասարակական նոր հարաբերություններ: Կայսրը կազմեց «Քաղաքացիական օրենսգիրքը», որը տարածվեց նաև Եվրոլայում: Առանձնակի ուշադրություն էր դարձվումընտանիքի և սեփականության խնդիրներին: Ընտանիքը ճանաչվում էր որպես հասարակության կարևորագույն բջիջ: Նաև կարգավորվեցին տնտեսական, քրեական, դատական բնագավառները:

3. Ինչո՞ւ Նապոլեոնը մղեց «հեղափոխական պատերազմներ»: Ինչի՞ շնորհիվ Ֆրանսիան ռազմական հաջողություններ ունեցավ:

Ֆրանսիան արագորեն հզորանում էր: Հեղափոխության ընթացքում Ֆրանսիայում ստեղծվեց նոր բանակ: Սկզբում Ֆրանսիան վարում էր պաշտպանողական պատերազմ, բայց հետո անցավ հարձակման և հասավ հաջողությունների: Այդ պատերազմը նպաստում էր Ֆրանսիայի տիրապետության տարածմանը: Շուտով Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆօանսիայի տիրապետության կամմազդեցության ներքո՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսիան, բառառությամբ Ռուսաստանը և Անգլիան:

4. Ե՞րբ սկսվեց և ի՞նչ ավարտ ունեցավ ֆրանս֊ռուսական պատերազմը:

5. Ո՞ր երկրները միավորվեցին Ֆրանսիայի դեմ:

6. Ներկայացրե՛ք Առաջին կայսրության անկման ընթացքը:

Կոնֆլիկտ | Պատմություն 29.11.2021

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են, որովհետև մարդիկ սոցիալական էակներ են և հետաքրքրված են սոցիումում սեփական անձի ընկալման ասպեկտներով: Տարբերում ենք երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտները ներքին տարբեր մղումների միջև բախումներն են՝ տեսակետների և ցանկությունների, բարոյական ընկալումների և պահանջմունքների, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել: Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ են լուծելիությանց տեսանկյունից, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն:

Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու կամ առհասարակ մարդկանց վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող մարդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ իրենց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն: Կոնֆլիկտային իրավիճակներում շատ օգտակար է ռեալացնել սեփական ակնկալիքները: Երբ մենք զգալիորեն պակասեցնում ենք մեր ակնկալիքները, բնականաբար կոնֆլիկտի առիթը նույնպես նվազում է: Շատ կարևոր է վերլուծել մեր ակնկալիքների իրատեսականությունը: Կոնֆլիկտները լուծելուն շատ է օգնում այն գաղափարը, որ ճշմարտությունը տարբեր է: Այս իրավիճակին համապատասխան մի ասույթ կա. «Այս աշխարհում երեք ճշմարտություն կա՝ իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը և ճշմարտությունը»: Այս գիտակցումն օգնում է կոնֆլիկտային իրավիճակներում լինել ավելի հանդուրժող և ճկուն:

Ռուսական Կայսրություն

Ռուսական կայսրությունը հիմնադրվել է 1721 թ-ին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը: Այն հիմնադրվել է Պետրոս Մեծի կողմից:

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թթ-ին: 1897 թ-ին Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ռուսաստանում կային բազմաթիվ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների, անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։

Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները, որոնք 1861թ-ին ազատվեցին։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները, որոնք ենթարկվում էին կայսրին։ Իվան III-ը (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն։ Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը։ Պետրոս Մեծը մարտնչեց բազմաթիվ պատերազմներում և կայսրությունը վերածեց եվրոպական գերտերության։ Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն և կանոնները փոխեց նորով, որոնք հիմնված էին եվրոպական մոդելի վրա։

Եկատերինա II-ը կառավարել է 1762–1796 և Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս Մեծի քաղաքականությունը երկրի արդիականացման ուղղությամբ։
Ալեքսանդր II կայսրը կառավարել է 1855-1881 և իրականացրել էր բազմաթիվ բարեփոխումներ, որոնցից ամենանշանավորը 1861թ-ին 21 միլիոն ճորտերի ազատումն էր։ Նրա շնորհիվ՝ Օսմանյան կայսրության հնազանդ Արևելյան Եվրոպայի քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։ Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դարձավ սահմանադրական միապետություն։ Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողություններն էին։

Աշնանային առցանց առաջադրանքներ փաթեթ 08.11.2021

Առցանց աշխատանքի առաջին փուլ

Ներկայացնել 18-րդ դարի ազատագրական պայքարի հետաքրքիր և առավել կարևոր դրվագները:

18-րդ դարում Իրանը վատ վիճակում էր գտնվում: Այդ առիթից օգտվելով 1722թ -ին աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաքը: Պարսից շահին պաշտպանելու համար Պետրոս I-ը 1722թ-ին կազմակերպեց արշավանք մերձկասպյան տարածքներ: Այդ արշավանքների լուրը ոգևորություն առաջացրեց հայ գործիչների մոտ և նրանք սկսեցին զբաղվել ազատագրության խնդրով: Արցախի մելիքները հավաքեցին 12 000-անոց զորք, որոնցից 10 000-ը առաջնորդվում էին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով: Նրանք մեկնեցին Գանձակի մոտ՝ սպասելու ռուսական զորքերին:
Պարսկաստանի թուլացումից օգտվեց Օսմանյան կայսրությունը: Ռուսաստանի ազդեցությունը կանխելու համար Թուրքիան նպատակ դրեց գրավել այսկովկասյան տարածաշրջանը։ 1724թ-ին Կոնստանդնուպոլսում կնքված պայմանագրով ավարտվեց ռուս-թուրքական մրցակցությունը։ Վրաստանն ու արևելյան Հայաստանը մնացին Օսմանյան կայրության տնօրինության տակ։
1724թ-ին թուրքական զորքը ներխուժեց Արարատյան դաշտ, և նրանք սկսեցին ավերել բնակավայրերը։ Կարբի գյուղի բնակիչներին թշնամին խոստացավ այլևս չմտնել նրանց բնակավայր և նրանք վայր դրեցին զենքերը։ Այդ տարվա հունիսին թուրքական զորքը ներխուժում է Երևան։ Թուրքական զորքը մատնվում է անհաջողության՝ զինամթերքի սպառման պատճառով։
1725թ-ին թուրքական մի քանի զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Մելիքները դիմեցին հնարամտության՝ թուրքերին տեղավորելով տարբեր գյուղերում և մի գիշերվա ընթացքում նրանք ամեն ինչ ավերեցին։ 1726թ-ին Օսմանյան զինուժը փորձեց գրավել Շուշին, բայց ապարդյուն էր։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի համար։

Ո՞վքեր էին աչքի ընկնում ազատագրական պայքարի ընթացքում:

Աչքի էին ընկնում Պետրոս I-ը, Դավիթ Բեկը, Եսայի Հասան-Ջալալյանը, Իվան Կարապետը և այլն:

Ներկայացնել, թե ինչպիսին էր հայերի և հարևան ժողովուրդների միջև առաջացած իրավիճակը:

Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ պատերազմում էր: Թուրքիան նաև մրցակցում էր Ռուսաստանի հետ և այդ պատճառով Ռուսաստանը Հայաստանին այլևս չկարողացավ նորմալ օգնել:

Ինչպիսի՞ն էր Ռուսական կայսրության մոտեցում մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերին:

Հայ ժողովրդին հուսադրում էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ օգնելու: Բայց հայերը այդպես էլ չստացան օգություն ռուսներից:

Առցանց աշխատանքի երկրորդ փուլ

Ըստ կետերի ներկայացնել, թե ինչպես էին տեղի ունենում արդյունաբերական նորարությունները:

Ո՞ր երևույթն էր կոչվում արդյունաբերական հեղաշրջում:

Գրել էսսե «Ինչպե՞ս եմ պատրաստվում զարգացնել իմ պետությունը»

Ուշադրեւթյուն. Էսսեն գրելիս կարող եք ներառել նաև պատմական փաստեր:

Ինչպե՞ս եմ պատրաստվում զարգացնել իմ պետությունը

Պատմություն Դասարանական աշխատանք 18.10.20

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

1. Սահմանեք «Հայկական Վերածնունդ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություն;

Հայկական Վերածնունդը սկսվել է Հայաստանից արաբներին քշելուց հետո, երբ 885թ-ին մի շարք ապստամբությունների արդյունքում Աշոտ Ա Բագրատունու գլխավորությամբ հաջողվեց վերականգնել հայկական պետականությունը՝ դրանով նախանշելով նաև հայկական մշակույթի նոր Ոսկեդարը։ Այսպիսով, արդեն 9-րդ դարակեսին և 10-րդ դարում հայտնվում են Հայկական վերածննդի նախանշանները։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ առևտրով, արհեստներով զբաղվելու և քաղաքային կյանքը վերածնելու համար։ Աշոտ Գ-ի օրոք թագավորության մայրաքաղաք Անին դարձավ Արևելքի ամենախոշոր և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Իր ամենածաղկուն ժամանակաշրջանն Անին ապրեց Գագիկ Ա թագավորի գահակալության տարիներին։

10 հասկացություն

  1. Առևտրի զարգացում
  2. Արհեստների զարգացում
  3. Քաղաքների բուռն զարգացում
  4. Ընդդիմադիր մտածողության ձևավորում
  5. Մարդասիրության վերաբերմունքի փոփոխություն
  6. Արմատական տեղաշարժեր իրավունքի ոլորտում
  7. Ճարտարապետության զարգացում
  8. Կերպարվեստի զարգացում
  9. Երաժշտության զարգացում
  10. Թատրոնի զարգացում

2. Համեմատեք միջնադարյան Հայաստանի կրթական հաստատությունները;

Բագրատունիների տիրապետության ժամանակաշրջանում` 9-րդ դարի վերջերից մինչև 11-րդ դարի կեսերը, ինչպես և հետագա դարերում կրթությունն աշխուժություն ապրեց։ Դպրոցներ կային բազմաթիվ բնակավայրերում, ինչպես՝ Անիում, Կարսում և այլուր։ Միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոնների շարքում առանձնակի տեղ է գրավում Գլաձորի համալսարանը: Գլաձորի համալսարանն ունեցել է 3 ուսումնարան՝ երաժշտության, գրչության և հասարակական բնական գիտություններ: Գլաձորի դպրոցը բարձր մակարդակի է հասել գրչության ու մանրանկարչության արվեստով: Գլաձորում որպես դասագիրք օգտագործվել են Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Արիստոտելի, Պորբյուրի և այլ աշխատություններ: 
Նաև կար Տաթևի համալսարանը, որտեղ ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն և այլն: Որպես դասագիրք Տաթևի համալսարանում օգտագործվել են հին և նոր կտակարանները, Արիստոտելի, Պյորփուրի և այլ աշխատություններ: Օգտագործվել է հայերեն և հունարեն գրականություն:
Գլաձորի ու Տաթևի համալսարաններում որպես դասագիրք օգտագործվել է Աստվածաշունչը, Արիստոտելի, Պյորփուրի աշխատությունները և նրանք հայտնի են եղել մանրանկարչական դպրոցով: Այդ համալսարաններից բացի, գործել են նաև մեծ և փոքր այլ վարդապետարաններ, որտեղ մշակվել և հարստացվել է վարդապետական ծրագիրը: Դպրոցների ծրագրում եղել է երաժշտություն, թվաբանություն, երկրաչափություն և աստղաբաշխություն:

3. Վերլուծեք Գրիգոր Մագիստրոսի գործունեությունը;

Գրիգոր Մագիստրոսը եղել է միջնադարի նշանավոր գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ, քաղաքական և ռազմական գործիչ է: Նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ և նպաստել է գիտության և գրականության զարգացմանը: 

Գրիգոր Պահլավունին եղել է Պահլավունյաց իշխանական տոհմից: Կրթվել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կոստանդնուպոլսում:

Գրիգոր Մագիստրոսը hիմնադրել է բարձրագույն տիպի սեփական դպրոց-ճեմարան, դասավանդել է ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա: Նա համոզված էր, որ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցանությամբ, ապա դիցաբանության, քերականության, ճարտասանության, տրամաբանության, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության, երաժշտության ուսումնասիրությանն անցնելուն:

Գրիգոր Մագիստրոսի աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են նրա բազմաթիվ նամակներում: Օրինակ՝ «Թղթեր», «Մեկնություն քերականին», «Առ Մանուչե», «Հազարտողյան»: Կատարել է թարգմանություններ հունարենից և ասորերենից:

4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին», «Գրիգոր Տաթևացի», «IX – XIV դարերի հայոց պատմագրությունը», «Մխիթար Գոշ», «Մխիթար Հերացի», «Հայկական ճարտարապետությունը X – XIV դարերում», «Հայկական խազեր», «Հայկական մանրանկարչություն», «Ռազմա-քաղաքական իրավիճակը Հայաստանում XV դարում», «Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանը»:

Հայկական մանրանկարչություն

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի մեջ մանրանկարչությունը բացառիկ տեղ է գրավում։ Չնայած դարերի ընթացքում ավերիչ արշավանքների ժամանակ մեծ քանակությամբ հայկական մշակութային ու գեղարվեստական արժեքներ են ոչնչացվել, այնուամենայնիվ, բավական մեծ թիվ են կազմում մեզ հասած մանրանկարներն ու լուսանցազարդերը: Հայկական մանրանկարչության վաղ շրջանը կորչում է դարերի խորքում։ Մեզ չեն հասել հայոց գրերի գյուտից (405 թ.) անմիջապես հետո ստեղծված նկարազարդ ձեռագրերը։
Հայկական մանրանկարչությունը աչքի է ընկնում մոնումենտալությամբ, պատկերներում առկա դեմքերի արևելյան տիպով, տեղական տարազով, հայկական մշակույթին բնորոշ զարդարվեստով։ Հայերեն ձեռագրերում ամենից շատ քրիստոնեական թեմաներով պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ գրքերը, կրոնական-ծիսական մյուս մատյանները և նաև ստեղծում էին պատվիրատուների դիմապատկերներ:
XI դարից, որը Բագրատունյաց վերելքի շրջանն էր մենք ունենք ավելի մեծ թվով նկարազարդ ձեռագրեր, բայց մանրանկարչության առավելագույն վերելքի ժամանակաշրջան է համարվում 13-րդ դարը, մասնավորապես Կիլիկյան մանրանկարչությունը: Ձեռագրերը ստեղծվել և տարածում են ունեցել հիմնականում թագավորական ընտանիքներում, ազնվականության և բարձրաստիճան հոգևորականության միջավայրում: Նաև գեղանկարչական ուղղություն է ներկայացնում Վասպուրականի մանրանկարչության դպրոցը, որի գործունեության հիմնական շրջանը XV-XVI դարերն են: Վասպուրականի ձեռագիր գիրքը հասանելի էր եղել հասարակության լայն խավերին:

Աղբյուրներ՝ Հայկական Մանրանկարչություն

Աղբյուրներ`

Հայկական վերածնունդ

Հայկական վերածնունդ

Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն

Գլաձորի համալսարան

Տաթևի համալսարան

Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Հայոց միջնադարյան համալսարանը

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (Բջնեցի)

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Տաթևացի

Գրիգոր Տաթևացի. «Ոսկեփորիկ»

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Հայ միջնադարյան պատմագիտություն

Մխիթար Գոշի գիտական ժառանգությունը. պատմություն և արդիականություն

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Մխիթար Հերացի

Վ/Ֆ «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները/Ջերմանց մխիթարություն/»

Հայկական մանրանկարչություն

Վ/Ֆ «Թորոս Ռոսլին»

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը

Վ/Ֆ «Մոմիկ»

Հաղպատի վանք

Սանահինի վանական համալիր

Վ/Ֆ «Հաղարծնի վանք»

Թուրքմենական տիրապետությունը Հայաստանում

Պարսկաթուրքական պատերազմներ

Թուրք-պարսկական պատերազմները Հայաստանում և նրանց հետևանքները (1590-1639 թթ.)

Ի՞նչ է անկախությունը ինձ համար

Ի՞նչ է անկախությունն ինձ համար:

Գրել պատում, Էսսե կամ շարադրանք անկախության օրվան նվիրված։

Անկախությունը ինձ համար դա ազատություն է, անվտանգություն, որին մեր հայրենիքը հասավ դժվար ճանապարհով: Բայց հիմա մենք ապրում ենք խաղաղ կյանքով և ես շատ հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում և ուրախ եմ, որ մենք անկախ պետություն ենք: Հույս ունեմ այդպես կշարունակվի շատ երկար: Մենք միշտ պետք է հիշենք, թե ինչ դժվար ճանապարհ է անցել, թե ինչքան զոհ է ունեցել մեր հայրենիքը, մինչ անկախ դառնալը: Այս փոքր ինֆորմացիան բոլորիս կհիշացնի այդ իրադարձության մասին:
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։