ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը

Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով

Աղբյուր

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը
  • Սոցիալական վիճակը
  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն
  • Այլախոհություն

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> թեման։

ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) հռչակվել է 1920 թ-ի նոյեմբերի 29-ին և գոյատևել մինչև 1991 թ-ի սեպտեմբերի 23-ը:

Արդյունաբերություն և Գյուղատնտեսություն

Արդյունաբերության առաջատար ճյուղերն էին․

  • մեքենաշինություն և մետաղամշակում,
  • քիմիական և նավթաքիմիական արդյունաբերություն,
  • թեթև արդյունաբերություն,
  • սննդի արդյունաբերություն,
  • գունավոր մետալուրգիա,
  • շինանյութի արտադրություն։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն էին.

Ալեքսանդր Խատիսյանի մասին

Հայաստանի Առաջին հանրապետությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում ունեցել է 4 վարչապետներ։ ՀՀ բոլոր վարչապետները եղել են ՀՅԴ-ականներ։ Նրանց բոլորին վիճակված էր կառավարել Հայաստանի Առաջին հանրապետությունը գերլարված իրավիճակում և տեսնել պատերազմներ, սով, հիվանդություններ, ապստամբություններ և այլն։

Ընտրե՛ք մեկին

  • Հովհաննես Քաջազնունի
  • Ալեքսանդր Խատիսյան
  • Համո Օհանջանյան
  • Սիմոն Վրացյան

Կատասրե՛ք փոքր ծավալների հետազոտական աշխատանք նրանցից մեկի մասին։

Ալեքսանդր Խատիսյան

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է 1874թ — ին Թիֆլիսում, իսկ մահացել է 1945թ -ին Փարիզում:
Նա սովորել էր Թիֆլիսի գիմնազիայում, Մոսկվայի և Խարկովի համալսարաններում, մասնագիտությամբ բժիշկ էր: 1909-17 թթ. եղել էր Թիֆլիսի քաղաքապետը, միաժամանակ՝ 1915-17 թթ. հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ: 1917 թ. ընտրվել էր Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: Անդրկովկասի սեյմում 1918 թ. ստանձնել էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Քաջազնունու-Վրացյանի պես նա ևս գրել է հուշեր: Նրան է պատկանում «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» հուշագրությունը:

1919 թ. փետրվարի 15-ին նա վարչապետի պաշտոնակատար նշանակվեց: Կառավարության առջև կային շատ պետական և ազգային հիմնախնդիրներ՝ սահմանների ընդարձակման և ներգաղթի խնդիրներն ու տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն էին: Պակաս կարևոր չէր երկաթուղու բարեկարգման գործը:
Ակտիվ էր նաև քաղաքական կյանքը: Երկիրը դարձավ մեկ ընտրական շրջան, թուրքահայերին ևս ընտրելու իրավունք տրվեց: Ինչ վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, ապա կառավարությունը խնդիր դրեց՝ հարևան պետությունների հետ սահմանային վեճերը երբեք չլուծել զենքի միջոցով: Պետությունը զարգանում ու կատարելագործվում էր. շատ բան էր փոխվել Հայաստանում. պետական միջոցներով կազմակերպվում էր վաճառքը, բացվել էր Կարս-Բաթում խճուղին, ստեղծվել էր ժողովրդական տնտեսության նախարարությունը, միջոցառումներ էին ձեռնարկվել կրթական-մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ: Խատիսյանի կառավարության օրոք էր, որ բացվեց Հայաստանի համալսարանը: Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա:
Խատիսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամների տպագրությանը: Կառավարությունը ժողովրդին բաժանեց 332 660 փութ սերմացու: Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ:
Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին: Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը: Իշխանությունից հեռացավ երկրորդ վարչապետը:
Նրա կառավարության ամենաբնորոշիչ քայլերից մեկն այն էր, որ ընդունել էր մեկ հայրենիքի՝ Միացյալ, Անկախ Հայաստանին վերաբերող փաստաթուղթը, որով ամրագրվում էր, որ հայկական գավառներն ու բոլոր տարածքները պետք է մտնեն Համահայկական պետության մեջ: