Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

XIV դարից Արևմտյան Եվրոպայում ավատատիրությունը սկսեց անկում ապրել: Այն
ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով և
բնակչության թվաքանակի կրճատումով:
Տնտեսության անկումն առաջին հերթին
նկատվում էր գյուղատնտեսության մեջ: Այն
կասեցնելու համար ավատատերերն իրենց
հողերը բաժանում էին գյուղացիներին կամ
դրանք մշակելու համար օգտագործում էին
վարձու աշխատողների:
Փրկագին վճարելով՝ գյուղացիները ազատ
տեղաշարժվելու իրավունք էին ստանում:
Նրանք կարող էին ազատորեն ամուսնանալ,
ժառանգել հող և շարժական գույք: Սակայն
հողային սեփականության իրավունքը դեռևս
պատկանում էր ավատատիրոջը:
Անկում էր ապրում նաև արհեստագործությունը: Համքարային կանոնադրությունը,
որը սահմանում էր արտադրանքի քանակը,
չափը և որակը, խանգարում էր արտադրության հետագա ընդլայնմանը:
Առաջացան մանուֆակտուրաներ: Մանուֆակտուրան ձեռքի աշխատանքի վրա հիմնված ձեռնարկություն էր, որտեղ աշխատում
էին վարձու բանվորներ: Եթե համքարային
արհեստանոցում ապրանք արտադրելուն
սովորաբար մասնակցում էր 1–5 մարդ, ապա

մանուֆակտուրայում՝ ավելի շատ:
Քաղաքների զարգացման հետևանքով մեծանում էր քաղաքային բնակչության թվաքանակը: Քաղաքը դառնում էր հասարակության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոն:
Հասարակությունն այժմ բաղկացած էր ոչ
միայն ազնվականներից, հոգևորականներից
և գյուղացիներից, այլև քաղաքացիներից:

Բագրատունիներ

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական  տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Արաբական խալիֆություն

VII–VIII դարերում արաբները, նվաճելով Հնդկաստանի ու Չինաստանի սահմաններից մինչև Ատլանտյան օվկիանոս հասնող վիթխարի տարածքը, ստեղծեցին միջնադարի աշխարհակալ հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը: Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը: Հայաստանում խալիֆության բուն տիրապետությունը տևել է շուրջ 160 տարի՝ 701–862 թթ.:

Արաբներն Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերն ընդունեցին նոր կրոն՝ մահմեդականություն, որը նպաստեց նրանց միավորմանն ու հզորացմանը. այն «սրբազան պատերազմի» կոչ էր անում ընդդեմ «անհավատների»՝ այլադավան մարդկանց ու երկրների: Արաբական նվաճումների համար նպաստավոր էր նաև միմյանց դեմ մղած տևական պատերազմների հետևանքով Սասանյան Իրանի և Բյուզանդիայի թուլացումը: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Պաղեստինը, Ասորիքը, Եգիպտոսը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711 թ-ին նրանք անցան Ջիբրալթարը և նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, սակայն 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը: Օմայանների հարստության (661–750 թթ.) հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Ասորիքի Դամասկոս քաղաքը: Նա սահմանեց խալիֆների իշխանության ժառանգականության կարգը (մինչ այդ խալիֆն ընտրվում էր). խալիֆը բացարձակ միապետ էր, մահմեդական աշխարհի կրոնապետ և զինվորական առաջնորդ: Գրավյալ տարածքների կառավարումը հանձնվեց ամիրներին (էմիր): Ստեղծվեց տարբերակված հարկահանություն. քրիստոնյաները և հրեաները պետք է ավելի բարձր հարկ վճարեին, քան մահմեդականություն ընդունած ոչ արաբները, բայց արաբների համեմատությամբ` ավելի բարձր: Բոլոր մահմեդականները պետք է ծառայեին բանակում, իսկ ոչ մահմեդականների մուտքը բանակ արգելվում էր: Խալիֆ Աբդ ալ Մալիքի (685–705 թթ.) օրոք արաբերենը հռչակվեց պետական լեզու, որը մեծապես նպաստեց պետության ամրացմանն ու արաբալեզու հարուստ մշակույթի ստեղծմանը: Հատվեցին առաջին արաբատառ դրամները` դինար, դիրհեմ, ֆիլս: 750 թ-ին Օմայանների ընդդիմադիրների ղեկավարներից Աբու ալ Աբբասը հեղաշրջում կատարեց, և իշխանությանը տիրացան Աբբասյանները (750–1055 թթ.): Նրանց հարստության օրոք Արաբական (Բաղդադի) խալիֆությունն առավելագույն ծաղկման հասավ հատկապես VIII–IX դարերում: Աբբասյան նշանավոր խալիֆներից էին Աբու ալ Մանսուրը (754–775 թթ.), Հարուն ալ Ռաշիդը (786–809 թթ., «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հերոսներից) և ուրիշներ: Աբբասյանների օրոք հաստատված երկարատև խաղաղությունը նպաստեց տերության տնտեսության բարգավաճմանը: Աբու ալ Մանսուրի օրոք կառուցվեց Բաղդադ մայրաքաղաքը, որը կարճ ժամանակում դարձավ առևտրի, արհեստների, կրթության և կառավարման կենտրոն: Արաբական խալիֆությունը բազմազգ ավատատիրական բռնապետություն էր, որը երկար չգոյատևեց: Արդեն 756 թ-ին նրանից անջատվեց Կորդովայի Էմիրությունը, հետագայում՝ Մարոկկոն և Թունիսը: IX դարի կեսերին անկախացավ Եգիպտոսը, 885 թ-ին՝ Հայաստանը և այլ երկրներ: Այդ ամենն ավարտվեց 1055 թ-ին սելջուկ-թուրքերի կողմից Բաղդադի գրավումով:
Արաբական խալիֆության տիրապետությունը ՀայաստանումԱրաբական զորքերը Հայաստան են ներխուժել 640 թ-ին և որոշ ժամանակ սահմանափակվել միայն երկրի ասպատակությամբ: Հայոց իշխան ու սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ կառավարիչ (հետագայում՝ խալիֆ) Մուավիայի միջև 652 թ-ին կնքված հայ-արաբական պայմանագրով Հայաստանը համարվել է խալիֆության հպատակ պետություն: Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյանի օրոք (654–661 թթ.) Հայաստանը թոթափել է արաբական հպատակությունը, սակայն նրա հաջորդը` Գրիգոր Մամիկոնյանը, նորից ընդունել է արաբների գերիշխանությունը. 652 թ-ի պայմանագրով վճարել է տարեկան 500 ոսկեդրամ: Օգտվելով Արաբիայում ծագած ապստամբությունից՝ 683 թ-ին Հայաստանը հրաժարվեց հարկատվությունից, իսկ Աշոտ Բագրատունին (685–689 թթ.) ձեռք բերեց լիակատար անկախություն:Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրը, նվաճելով Հայաստանը, 689 թ-ին երկրի կառավարիչ նշանակեց Ներսեհ Կամսարականին, սակայն նրա հաջորդ Սմբատ Բագրատունու օրոք Մուհամմադ իբն Մրվանը մի քանի արշավանքներով (693–701 թթ.) վերջնականապես նվաճեց Հայաստանը: Արաբական խալիֆության բուն տիրապետությունը Հայաստանում  701–862 թթ-ին էր: Հայաստանը, Վիրքը, Աղվանքը, Չողա երկիրը (Դարբանդ) միավորվեցին մեկ վարչական միավորի՝ Արմինիայի  մեջ, որը կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը: Ոստիկանի նստավայրն սկզբում Դվինն էր, իսկ 789 թ-ից՝ Պարտավը: Ատրպատականի, Վերին Միջագետքի և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆության հյուսիսային փոխարքայությունը: Առաջին ոստիկան Աբդալլահը ծանր հարկեր դրեց բնակչության վրա, սկսեց կրոնական հալածանքներ: Նա ցանկանում էր հայ նախարարներին զրկել ժառանգական իշխանությունից, ոչնչացնել նրանց զորական ուժը: Սակայն 703 թ-ի ձմռանը տեղի ունեցավ Վարդանակերտի ճակատամարտը, և արաբները Սմբատ Բագրատունուց ջախջախիչ պարտություն կրեցին (սպանվեց նաև Աբդալլահ ոստիկանը): Ապստամբությունից հետո խալիֆը Հայաստանում հաստատված իր զորավարներին կարգադրեց ոչնչացնել հայ նախարարական դասը: 705 թ-ին Նախճավանի արաբական զորքերի հրամանատար Կասըմը այրուձիու հաշվառման և ռոճիկ վճարելու պատըրվակով իր մոտ հրավիրեց հայ նախարարներին, ձերբակալեց և փակել տվեց Նախճավանի ու մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում: Կասըմի հրամանով հրդեհվեցին այդ եկեղեցիները, ողջակիզվեցին այնտեղ փակված նախարարներն իրենց մարդկանցով (շուրջ 1200 հոգի): Սակայն Աբդ ալ Ազիզ ոստիկանը հայերի նոր ընդվզումները կանխելու մտահոգությամբ վերադարձրեց վտարանդի նախարարներին՝ վերականգնելով նրանց ժառանգական իրավունքները: Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը. Հայոց իշխանի ու սպարապետի գլխավորությամբ երկիրը կառավարում էին հայ նախարարները: Օգտվելով Օմայանների դեմ բռնկած շարժումից և Բյուզանդիայի առաջխաղացումից՝ հայ նախարարները Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ 748 թ-ին որոշեցին ապստամբել: 748–750 թթ-ի ապստամբության ժամանակ Հայոց իշխան ընտրվեց Մուշեղ Մամիկոնյանը (748–752 թթ.): 750 թ-ին իշխանության գլուխ անցած Աբբասյան հարստության հիմնադիր Աբու ալ Աբբասին հաջողվեց ճնշել ազատագրական շարժումները: Նրա դաժան հարկային քաղաքականությունն ու հալածանքները 774 թ-ին հանգեցրին խալիֆության դեմ հայերի ամենամեծ ապստամբությանը, որի նախաձեռնողն Արտավազդ Մամիկոնյանն էր: Կումայրիում սպանելով խալիֆության հարկահանների պարագլխին՝ նա հետ վերցրեց հավաքած հարկը և հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Ի պատասխան՝ արաբներն էլ ավելի սաստկացրին խստությունները, որի հետևանքով Տարոնում ապստամբեց Մուշեղ Մամիկոնյանը և կոտորեց արաբներին: 774–775 թթ-ի ձմռանը հավաքվեց շուրջ 5 հզ. ռազմիկ, և ապստամբները պաշարեցին Կարին քաղաքը: Աղձնիքի կողմից Հայաստան մուտք գործած արաբական 30-հզ-անոց զորքն Արճեշի և Արձնիի ճակատամարտերում հայկական ուժերին պարտության մատնեց: Արձնիի ճակատամարտում ընկան Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները և 3 հզ. զինվոր: 774–775 թթ-ի ապստամբության ճնշումից հետո ասպարեզից հեռացան նախարարական շատ տներ (Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Ռշտունիները, Գնունիները և ուրիշներ): Մինչև IX դարի սկիզբը հայ նախարարները զրկված էին հարկեր հավաքելու իրավունքից: Երկիրը հնազանդ պահելու համար  Հայաստան բերվեցին արաբական որոշ ցեղեր` կայսիկներ, ութմանիկներ և այլն, հետագայում ստեղծվեցին ամիրություններ:IX դարի սկզբին Հայաստանը վերականգնեց իր ներքին ինքնավարությունը, հարկերը նորից հավաքում էին հայ նախարարները:  Բագրատունիների ամրապնդված դիրքերը և Ատրպատականում Բաբեկի գլխավորած սոցիալական շարժումն Աբբասյաններին ստիպեցին ճանաչել Բագրատունիների իշխանությունն Արմինիայում. 826 թ-ին Աշոտ Մսակերի որդի Բագարատ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան, իսկ նրա եղբայր Սմբատը՝ Հայոց սպարապետ: Սակայն Մութավաքիլ խալիֆը (847–861 թթ.), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849 թ-ին այնտեղ ուղարկեց Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային մեծ լիազորություններով: Սակայն Աղձնիքի Ձորա պահակի մոտ նրան դիմավորեց Բագարատ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, հարկերը հանձնեց` թույլ չտալով մտնել Հայաստան: 851 թ-ին Աբու Սաիդը վերադարձի ճանապարհին մահացավ: Նրան հաջորդեց որդին` Յուսուֆը, որը, գալով Խլաթ, խաբեությամբ իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ իր փոխարեն ոստիկան նշանակելու պատըրվակով, կալանավորեց և ուղարկեց խալիֆի նստավայր՝ Սամառա, իսկ ինքը գնաց Մուշ` ձմեռելու: Բագարատ Բագրատունու որդիներ Աշոտն ու Դավիթը զինեցին ազատասիրությամբ հռչակված Սասունի և Խութի հայ լեռնականներին, որոնց առաջնորդը դարձավ Խութեցի Հովնանը: 851–852 թթ-ի ձմռանը ապստամբները, հանկարծակիի բերելով թշնամուն, ներխուժեցին Մուշ, կոտորեցին արաբներին և սպանեցին Սբ Փրկիչ եկեղեցում թաքնված Յուսուֆին: Այս իրադարձությունները հետագայում դարձան «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի պատմական հիմքը: Ապստամբությունն աստիճանաբար ծավալվեց ոչ միայն Հայաստանում, այլև Արմինիայի մյուս երկրներում: Զայրացած խալիֆը 852 թ-ի գարնանը Հայաստան ուղարկեց թուրք զորավար Բուղային, որը հայտնի էր իր նենգությամբ ու դաժանությամբ: Նա նախ ներխուժեց Աղձնիք, ապա՝ Սասուն-Խութ, գերեվարեց Աշոտ և Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովնանին և ուղարկեց Սամառա: Հաջորդ տարվա գարնանը Բուղան ասպատակեց Սյունիքը, անցավ Հյուսիսային Հայաստան, ապա գրավեց Տփղիսը: Այնուհետև գերեվարեց և Սամառա ուղարկեց Գարդմանի, Լեռնային Ուտիքի ու Խաչենի հայ իշխաններին և Հարավային Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցում պաշարեց Եսայի Աբու Մուսե իշխանին: Վասպուրականում նոր ծագած ապստամբության ժամանակ Գուրգեն Ապուպելճ Արծրունին կոտորեց Բուղայի թողած արաբական զորքը և ազատագրեց երկիրը: Ապստամբության հաջող ելքը Բուղային ստիպեց ճանաչել Արծրունիների իրավունքները, իսկ Գուրգեն Ապուպելճին՝ Վասպուրականի իշխան: Դրանով նա նպաստեց նաև Հայաստանի ներքին ինքնավարության փաստացի վերականգնմանը: 855 թ-ին խալիֆը Բուղային հետ կանչեց: Սամառա աքսորված Սմբատ Բագրատունու փոխարեն 862 թ-ին Հայոց իշխանաց իշխան ու սպարապետ ճանաչվեց նրա որդին՝ Աշոտը, որը վերականգնեց Հայաստանի անկախությունը և 885 թ-ին ճանաչվեց Հայոց թագավոր (Աշոտ Ա Մեծ): Արաբական տիրապետությունը մեկուկես դարով կասեցրեց երկրի բնականոն զարգացումը: Տնտեսական կյանքն անկում ապրեց, խիստ տուժեց առևտուրը, գրեթե ընդհատվեցին շինարարական աշխատանքները:

Պատմություն Առաջադրանքներ

Ավարայրի ճակատամարտ

Ե՞րբ  է տեղի ունեցել Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը:

Այն տեղի է ունեցել 451 թվականի, մայիսի 26-ին։

Պատերազմի պատճառները: Ովքե՞ր էին այս ընթացքում հայկական կողմի ազդեցիկ անձինք:

Պարսկաստանը ուզում էր, որ Հայերը կրոնափոխ լինեին, բայց մտքի իրականացման ժամանակ ոչինչ չստացվեց։ Ազդեցիկ անձն էր` Վարդան Մամիկոնյանը։

Ո՞րն է պատերազմ և ճակատամարտ բառերի տարբերությունը: Բացատրել

Պատերազմը, հասարակական միավորումների միջև հակամարտությունն է։ Ճակատամարտը, տվյալ վայրում երկու կամ ավելի խմբավորումների միջև ռազմական բախումն է։

Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Վարդանանց պատերազմը:

Պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ և հայոց զորքը հաղթեց։

Ով՞ է գրել Վարդանանց պատերազմի մասին

Պատերազմի մասին գրել է պատմիչ Եղիշեն։

Պատմություն Դասարանական աշխատանք

Ու՞մ որդին էի Պապ թագավորը, երբ՞ է նա կառավարել։

Պապը Արշակ II-ի և Փառանձեմի որդին էր։ Նա կառավարել է 370-374թ-ները։

Ի՞նչ նորամուծություններ արեց նա։ Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա։

Պապը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Պապը վերականգնում է երկրի բոլոր սահմանները։

Ձիրավի ճակատամարտ, ընթացք և հետևանքներ։

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 301թ-ին։ Ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվանները և լեզգիները, որոնց թագավորներն էին Ուռնայրը և Շերգիրը։ Պարսիկներին օգնում էր նաև Մերուժան Արծրունին։ Պապը և Ներսես մեծը հետևում էին ճակատամարտին Նպատ լեռան վերևից։ Ճակատամարտի ժամանակ Սպանդարատ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախում և փախուստի է մատնում նրան։ Լեզգիների արքա Շերգիր թագավորը մարտում զոհվում է, իսկ արքա Ուռնայրը՝ վիրավորվում։ Ի վերջո պարսիկները չեն դիմանում հայ-հռոմեական զորքի գրոհներին և փախուստի են դիմում։ Հաղթությունը հայոց կողմն էր։ Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ Բ Երկարակյացը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն և Պապի գահը։

Արցախի աշխարհ

Արցախի պատմություն, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմություն։ Ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝

  • Հին շրջան — Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
  • Միջնադար — քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար)
  • Նոր շրջան — սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
  • Նորագույն շրջան — ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը

Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արևելյան մասում)։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, որը բաժանվել է 12 գավառի՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստի, Փառնես, Կողթ: Մինչև 4-րդ դարը ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էր Ուտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին: Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։

Արցախը հաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմավորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանով Արցախի պատմությունը թևակոխել է զարգացման նոր փուլ։

Պատմություն Տնային աշխատանք

Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան

Քրիստոնեության  ընդունումը որպես պետական կրոն և համաշխարհային կրոններ

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում սուրբ Թադևոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք էր գործել անգամ հայոց արքունիք և թագավորական ընտանիք։

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը: III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Չնայած առասպելների, քրիստոնեության ընդունումը ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը (ֆեոդալիզմը): Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերն ու հասարակական հարաբերությունները: Նոր կրոնի մեջ տեսնում էր շահերի պաշտպանին ու հենարանին: Հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու՝ Գրիգոր Պարթևի հետ:

226 թ. Պարթևստանում հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է և հիմնադրվում է Սասանյանների տիրապետությունը:  Հայաստանի իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյանների։ Միաժամանակ Սասանյաններին սպառնում են Միջին Ասիայից։ Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը, որը 3 տարի անց սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին փախցնում են արտասահման:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, քրիստոնյա միջավայրում։ Գրիգորը գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ թագավորի արքունիքում և սկզբից ոչ ոք չգիտեր, որ նա Անանկի որդին է:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ, նա զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերությանը, քանի որ քրիստոնյա է։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (այժմ հայտնի է որպես «Խոր վիրապ» )։

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը նպաստել են Հռիփսիմյանց կույսերը (մոտ 40 հոգի): Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին կայսեր կողմից և փախել։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ 300 թվականին նա հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և նա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն, Գրիգորը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։

Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները։ Կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը: Նիկիայի Ա տիեզերական ժողովի ընթացքում, 325 թ-ին (Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով) մասնակցել է Հայաստավից Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։ Ժողովն ամրագրել էր ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի` Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։ Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին։

Իսլամ

Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ։ Աշխարհում կա միլիարդ մուսուլման, ովքեր բաժանված են սուննիների և շիաների։ Նրանց հավատքը հիմնված է հինգ սյուների վրա՝ հավատ, երկրպագում, ծոմապահություն, բարեգործություն և ուխտագնացություն։ Նրանք հետևում են Սուրբ Գրքին, որը հայտնի է որպես Ղուրան (արաբերեն՝ «բարձրաձայն ընթերցանություն»), Աստծո խոսքին, ինչպես այն ասվել է Մուհամեդ մարգարեին։

Մզկիթ

Շատ մահմեդականների այցելում էին մզկիթ աղոթելու, սակայն ուրբաթ օրերին բոլորը գնում էին լսելու իմանին (ուսուցչին)։ Ավելի ընդարձակ մզկիթներն ունենում են գրադարաններ և դասասենյակներ։

Քրիստոնեություն

Քրիստոնյաները հետևում են Հիսուս Քրիստոսի ուսմունքին՝ հավատալով, որ նա է Աստծո Որդին։ Ամբողջ աշխարհում կա երկու և մեկ միլիարդ քրիստոնյա․նրանց միավորում է հավատքը մեկ Աստծո նկատմամբ, որպես սուրբ գիրք՝ Աստվածաշունչը, և աղոտքը՝ երկրպագելիս։ Սակայն քրիստոնեության տարբեր ճյուղերը՝ բողոքականները, կաթոլիկները և ուղղափառները, որոնք տարբեր մոտեցումներ հավատքի կիրառության հարցերում։

Հուդականություն

Հրեա ժողովրդի կրոնը՝ հուդայականությունը, կենտրոնում է առաջին հրեայի՝ Աբրահամի վրա, ով հրեաներին սովորեցրեց երկրպագել մեկ Աստծո։ Ներկայումս կան այդ կրոնի մոտ տասնչորս միլիոն հավատացյալների, սակայն գույություն ունեն հուդայականության տարբեր ուղղություններ՝ ներառյալ ուղղափառը և լիբերալը։ Հրեաները երկրպագում են սինոգոգում, մասնակցում են բազում ծեսերի և ունեն հանգստի օր՝ շաբաթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք պայքարել են ատելության դեմ․Հոլոքոստի ժամանակ սպանվեց ավելի քան վեց միլիոն հրեա։ Հրեաները մեծ մասն այժմ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իսրայելում։

Հինդուիզմ

Ամբողջ աշխարհում հինդուիզմի ինը հարյուր միլիոն հետևորդների համար հունդուիզմը շատ բազմազան կրոն է։ Նրանք հավատում են մեծ ոգի Բրահմանին, որին չի կարելի տեսնել, սակայն Նա ներկա է ամենուրեք։ Նրանք երկրպագում են մեծ քանակությամբ աստվածների և աստվածուհիների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Բրահմանի հզորության տարբեր դրսևորումները։ Երեք ամենակարևոր աստվածներն են արարիչ Բրահման, կործանիչ Շիվան և պահապան Վիշնուն։ Ըստ հինդուիզմի՝ յուրաքանչյուր մարդ ունի հոգի, որն ապրում է մարդու մահից հետո։ Հոգին ստանում է նոր ձև և սկսում է ապրել մի նոր կյանք, և այս շրջանը շարունակվում է։ Սա հայտնի է որպես «վերամարմնավորում»։ Հինդուիզմի հետևորդների նպատակն է խուսափել այս շրջանից և ազատություն ստանալ՝ լինելու Բրահմանի հետ։ Յուրաքանչյուր լավ արարք նրանց մեկ քայլ մոտեցնում է այդ նպատակին, իսկ վատը՝ հեռացնում։ Սա է կարմայի օրենքը։

Բուդդայականություն Բուդդայականությունը ծնունդ է առել Հնդկաստանում երկու հազար հինգ հարյուր տարի առաջ, երբ Սինդհարթա Գաութամա անունով մի մարդ պայծառացում ստացավ և դարձավ Բուդդա («Լուսավորյալ»)։ Բուդդայականությունն աստիճանաբար Հնդկաստանից տարածվեց դեպի այլ երկրներ։ Այսօր ամբողջ աշխարհում շուրջ երեք հարյուր յոթանասունվեց միլիոն մարդ հետևում է Բուդդայի ուսմունքին՝ Սրբազան օրենքին, որը ձգտում է վերջ դնել տառապանքին և գտնել կյանքի իրական իմաստի պատասխանը։ Հարգելով Ութնապատիկ ճանապարհը՝ ներառյալ ճիշտ մտքերն ու արարքները, պահելով Հինգ խոստումները և կրկնելով երեք աղոտքները՝ բուդդայականները հույս ունեն հասնելու խաղաղ պայծառացման վիճակին, որը կոչվում է նիրվանա։

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20 — Մայիսի 15

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում սուրբ Թադևոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20 — Մայիսի 15

Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն

Քրիստոնեությունը (հուն․՝ Χριστός՝ «օծյալ») միաստվածային կրոն է։ Այն հիմնվել է Պաղեստինում I դարում:

Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերին Անտիոք քաղաքում:

Քրիստոնեության հիմքում ընկած է մեղքից և մահից մարդուն ազատելու նպատակով մարդու կերպարանքի մեջ մարմնացած Աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Շարունակել կարդալ