Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20-Մայիսի 15

«Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները»

Ճարտարապետություն

Հին Հռոմի ճարտարապետությունը ձևավորվել է մ․թ․ա․ IV — I դարերում: Այդ շրջանում կառուցված շենքերը կան մինչ օրս ՝ չնայած բազմաթիվ պատերազմների և երկրաշարժերի: Դա հնարավոր եղավ զարգացած ինժեներական և շինարարական տեխնոլոգիաների շնորհիվ։ Հռոմեացիները փոխառնում էին հույներից, էտրուսկներից և կելտներից ստացված տեխնոլոգիաները և գիտելիքները, նաև ստեղծում իրենց սեփականը։

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցում Տնային աշխատանք Ապրիլի 20-Մայիսի 15

«Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը»

Պլինիոս Ավագ (Gaius Plinius Secundus) (մ.թ.ա. 23–79), հռոմեական պետական ​​գործիչ, հանրագիտակ գիտնական և պատմաբան: Ծնվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Նոր Կոմ քաղաքում։ Նա վաղ է տեղափոխվել Հռոմ: Այստեղ Պլինիոսը ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին որպես իրավաբան, այնուհետև ծառայել է բանակում Իսպանիայում, Գերմանիայում և Գալիայում: Կայսր Վեսպասեանի օրոք, որի հետ Պլինիոսը վաղեմի բարեկամություն ուներ, նա եղել է Նարբոնյան Գալիայի և իսպանական Թարաքոնի նահանգապետը։ Նրա մահվան պահին նա հրամանատարն էր Հռոմեական նավատորմի, որը կանգնած էր Միսենայի նավահանգստում: Պլինիոսը մահացավ թունավոր գազերով խեղդվելուց, երբ, լսելով Վեզուվիոս հրաբուխի ժայթքման լուրը, իջավ ափ, որպեսզի հանգստացնի տեղացի բնակիչներին և տեսնի ժայթքումը մոտիկից:

Плиний Ст

Պլինիոս կրտսերը նկարագրում է իր հորեղբոր անխոնջ աշխատասիրությունը։ Նրա պատմելով Պլինիոս Ավագը քնում էր շատ քիչ և տանել չէր կարող պարապությունը: Պլինիոս Ավագը թողեց 160 խիտ գրված մագաղաթ: Նրա հրատարակած ստեղծագործություններից պահպանվել է միայն «Բնության պատմությունը» (Historia naturalis) 37 գրքերի ձևով։  «Բնական պատմության» մեջ Պլինիոսը հրապարակել է տեղեկատվություններ, որոնք նա փոխառել է այլ հեղինակների կողմից, ինչպես նաև հավաքվել է անձամբ գործուղումների և դիտարկումների արդյունքում:

1200px-Histoire_Naturelle_Pline_l_Ancien_mid_12th_century_Abbaye_de_Saint_Vincent_Le_Mans_France

Ստեղծագործությունն ընդգրկում է աստղագիտությունը, ֆիզիկան, աշխարհագրությունը, ազգագրությունը, մարդաբանությունը, ֆիզիոլոգիան, կենդանաբանությունը, բուսաբանությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բժշկությունն ու դեղագիտությունը, ինչպես նաև արհեստների և արվեստների պատմությունը: Բացի այդ, հատորները պարունակում են արժեքավոր պատմական տեղեկություններ։ Պլիոսը այս գործի մեջ ոչ մի բացահայտում չի կատարել, այնուամենայնիվ, «Բնության պատմությունը» հնագույն գիտության բարձրագույն նվաճումներից էր Արիստոտելի և նրա դպրոցի ժամանակներից ի վեր:

Առցանց ուսուցում Մարտ 30 — Ապրիլի 14

Բլոգային Աշխատանք

Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Ալեքսանդր Մակեդոնացի և Հայաստան

 

Ք.ա. 336թ-ին իր հոր` Ֆիլիպ Բ-ի սպանությունից հետո, Մակեդոնիայում գահ է բարձրանում քսանամյա Ալեքսանդրը Ա-ն կամ Ալեքսանդր Մակեդոնացին և սկսում է իր արշավանքները։

Ք.ա. 334-ին մակեդոնա-հունական զորքերը` Ալեքսանդրի գլխավորությամբ, անցնում են Հելլեսպոնտոսը և շուտով Գրանիկոս գետի ափին պարտության մատնում պարսից սատրապների միացյալ ուժերին։ Այս պարտությունն անակնկալի է բերում Աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ Գ-ին, որը ևս գահ էր բարձրացել այդ ժամանակաշրջանում: Նա բազմահազար զորքերով ընդառաջ է գնում Ալեքսանդրին:

Ք.ա. 333թ. գարնանը Կիլիկիայի Իսսոսի դաշտում տեղի է ունենում մեծ ճակատամարտ (տե՜ս քարտեզը): Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ի գլխավորությամբ պարսիկները առաջնորդել են աքեմենյան բանակի կենտրոնը, մարերը՝ աջ թևը, և հայերը` ձախ թևը: Չնայած թվական մեծ գերակշռությանը` պարսից զորքը ծանր պարտություն է կրում։ Պարտության պատճառը հավանաբար մարերի փախուստն էր, որին հաջորդած խուճապից հետո սկսում է նահանջել ամբողջ բանակը: Դարեհը փախչում է, բայց գերի են ընկնում նրա մայրը, կինը և զավակները։

Իսսոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը, ունենալով պատանդներ, չի հետապնդում Դարեհին, այլ շարունակում է արշավանքը դեպի Եգիպտոս։ Զարանալի է, բայց Եգիպտոսը նվաճվում է առանց զինված դիմադրության: Ալեքսանդրն իրեն հայտարարում է եգիպտական աստված Ամոնի որդի և փարավոնների ժառանգ: Նա հիմնում իր անվամբ առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։

Ալեքսանդրը Եգիպտոսից շարունակում է շարժվել Դարեհ Գ-ի հիմնական ուժերի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ասորեստանի հյուսիսում` Գավգամելայի մոտ, 331թ. հոկտեմբերի 1-ին (տե՜ս սխեմաները)։ Հայերին ղեկավարում էին Օրոնտեսն ու Միթրաուստեսը: Այստեղ էլ է նա հաղթանակ տանում և դրանից հետո շարունակում արշավանքը (տե՜ս քարտեզը): Դարեհ Գ-ն փախուստի ճանապարհին սպանվեց, որով էլ վերջ դրվեց Աքեմենյան տերությանը:

Հայաստանն այդպես էլ չնվաճվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից և չմտավ նրա տերության կազմի մեջ։ Հայաստանում շարունակեցին իշխել Օրոնտաս-Երվանդ Գ-ն և Միթրաուստեսը, որոնք Գավգամելայի ճակատամարտից և Աքեմենյան տերության կործանումից հետո հանդես եկան որպես անկախ թագավորներ համապատասխանաբար Մեծ Հայքում ու Փոքր Հայքում:

Ք.ա. 330-329 թվականների ընթացքում Ալեքսանդրը Հայաստան ուղարկեց մի զորաբանակ` Մենոն զորավարի գլխավորությամբ` հանձնարարելով գրավել Բարձր Հայքի Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն պատմաբան Ստրաբոնը, մակեդոնական բանակը գլխովին ջախջախվեց: Դրանից հետո Ալեքսանդր Մակեդոնացին փորձ անգամ չարեց նոր մի արշավանք կազմակերպելու դեպի Հայաստան:
Ալեքսանդրն արշավանքն ավարտեց Ք.ա. 324 թվականին, որից հետո հաստատվեց Բաբելոնում` հռչակելով այն իր տերության մայրաքաղաք։

Ք.ա. 323թ. հունիսի 13-ին, երեսուներեք տարեկան հասակում Ալեքսանդրը մահանում է անհայտ պատճառներից, հավանաբար ինֆեկցիայից։ Նրա տերությունը մասնատվեց նրա զորավարների մեջ, իսկ Հայաստանը մնաց չնվաճած։

 

Գավգամելայի ճակատամարտ

Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում:

Այն Ալեքսանդրի վճռորոշ ճակատամարտն էր Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:

Հայտնի է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր, իսկ պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ:

Դարեհի բանակում ընդգրկված էին իր հպատակ ժողովուրդները՝ բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, միդիացիք, պարթևներ, ալբանացիք, կապադոկիացիք, քրդեր և այլ: Պարսկական ձախ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ:

Գավգամելայի լայն տեղանքըը Դարեհին հնարավորություն էր տալիս լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: Նա մեծ հույսեր էր կապում իր մարտակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար սուր դանակներ: Մարտակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքը ու լցնել փոսերը: Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, զգուշանալով թշնամու գիշերային անսպասելի գրոհից, հրամայեց զորքին չքնել։ Դա, անկասկած, հոգնեցրեց մարդկանց: Մինչդեռ Ալեքսանդրի զորքը խորը քնեց ու լավ հանգստացավ:

Այս ճակատամարտի առանձնահատկություններից մեկն էր ուժերի անհամաչափելիությունը: Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր կազմում, մինչդեռ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջապատման ակնհայտ վտանգը: Պարսկական զորքի առաջին գծում, ճակատի ողջ երկարությամբ, տեղադրված էր հեծելազորը, երկրորդ գծի կենտրոնում գտնվում էր Դարեհի անձնական մարտակառքը, շրջապատված թիկնազորով։

Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի: Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր ստիպել թշնամուն կատարել շտապ վերադասավորումներ ու դրանով խառնաշփոթ առաջացնել նրա շարքերում:

Ալեքսանդրը խորամանկ քայլ արեց։ Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես սպասում էին պարսիկները, այլ դեպի աջ: Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական մարտակառքերի առաջխաղացումը: Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի գործողությունները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ բացակը: Ալեքսանդրի զորքը ակնթարթորեն վերադասավորվեց ու սեպաձև ճակատով մխրճվեց ճեղքվացքի մեջ:

Դարեհը հրամայեց սկսել մարտակառքերի գրոհը, բայց մակեդոնական հետևակը միջանցքներ ձևավորեց ու այնտեղ մղեց մարտակառքերը, որտեղ նրանք ընկան նետաձիգները տեղատարափի տակ չպաշտպանված կողքերից: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին փղերին:

Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Ալեքսանդրը այդ պահին, ինչպես մոլեգնած մոտենում էր Դարեհի մարտակառքին: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը և փախուստի դիմեց։ Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ փախուստի անցան:

Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛:

Բլոգային աշխատանքները պետք է ներկայացվեն տեսադասերի և գրառումների միջոցով :

 

 

Տնային աշխատանք 05.03.2020

Արտաշեսյանների արքայատոհմ․ Տիգրան 2-րդ Մեծ մ․թ․ա 95-55 թթ․

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։

Նա պատերազմել և գրավել է Հռոմը, Կապադովկիան, Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն, Պարթևստանը, Կոմագենեն և Ծոփքը։

  • Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։

Նա դաշինք է կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության հետ, Պոնտոս երկրի հետ, Հռոմի հետ։

Տիգրան Մեծ

  • Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը

Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Տիգրան Բ-ն պայմանագիր է կնքել Հռոմի հետև դրանով կանխել Հայաստանի համար կործանարար պատերազմը։ Նա պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր գետ: Չնայած այս պայմանագրին Տիգրանը շարունակել է Հռոմը համարել Հայաստանի գլխավոր թշնամի:

  • Ներկյացնել Հռոմի դրությունը մ․թ․ա  1-ին դարում։

Հռոմը դաշինք էր կազմել Կապադովկիայի հետ և հանդիսանում էր Մեծ Հայքի հիմնական թշնամին։ Նա կարողացել է դաշինք կնքել Պարթևստանի հետ և դրանով կանխել է Տիգրան Մեծի հետ առճակատումը։ Տիգրան Մեծը ի վերջո կարողացել է իրեն ենթարկել Կապադովկիան։ Մ. թ. ա. 69-68 թթ-ին հայ-հռոմեական պատերազմում Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրան Բ-ն պարտվում է, սակայն կարողանում է կազմակերպել դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում պարտության մատնում Լուկուլլոսի բանակին: Հռոմը կրկին դաշինք է կնքում Պարթևստանի հետ, բայց Տիգրանը պարտության է մատնում նրանց։ Տիգրան Մեծը ամեն դեպքում որոշում է պայմանագիր կնքել Հռոմի հետ և փրկում է Հայաստանը կործանումից։

Տնային աշխատանք 27.02.2020

Արտաշեսյանների արքայատոհմ․ Արտավազդ Ա
Արտավազդ Ա — մոտ մ.թ.ա.160 — 115Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։

Տնային աշխատանք 25.02.2020

Պարապմունք 1

Արտաշեսյանների թագավորություն․ Արտաշես Ա-ին

 

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա – ի անունով ։

Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։

Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։

Տնային աշխատանք 20.02.2020

Պերիկլեսյան դարաշրջանի Աթենքը Ք.ա. 444–429 թթ. 

Հույն-պարսկական պատերազմների ընթացքում Հունաստանում կատարվեցին բարենորոգումներ, հատկապես Պերիկլեսի օրոք:  

Տասնհինգ տարի անընդմեջ ընտրվելով առաջին ստրատեգոսՊերիկլեսը կարգավորեց Աթենքի  քաղաքացիության հարցը:  

Քաղաքացի ճանաչվեցին շուրջ 50 000 չափահաս տղամարդիկ, որոնց ծնողները աթենացիներ էին: Կանայքերեխաները և օտարերկրացիները, որոնք բնակվում էին Ատտիկայում, քաղաքացի չէին համարվում: Աթենացիների հետ նրանք կազմում էին երկրի ազատ բնակչությունը՝ մոտ 350 000 մարդ: 

Բնակչության մոտ 20% ստրուկներ էին, որոնք պատկանում էին իրենց տերերին և իրավունքներ չունեին: 

Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավասարությունը, այսինքն անկախ ունեցվածքից, մտավոր ու կրթական մակարդակից՝ Աթենքի բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին և կարող էին մասնակցելու պետական գործերին: 

Աշխարհաժողովն ընդունում էր պետական օրենքները և հետևում դրանց կատարմանըորոշում արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները: Պետության ընթացիկ խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր Աշխարհաժողովին: 

Պերիկլեսյան Աթենքը դարձավ Հունաստանի մշակութային կենտրոն: Այստեղ ստեղծագործում էինշատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ։ 
Պոլիսային կարգի անկումը 
Ք.ա. 431–404 թթ. Հունաստանում ընթացավ այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմը: Հույները կռվում էին միմյանց դեմ՝ հողի, հարստության և ազդեցության համար: Հիմնական ախոյանները Աթենքը և Սպարտան էին:  

Իրանի օգնությամբ Սպարտան հաղթեց, սակայն այդ ատերազմը քայքայեց երկիրը: Դրան հետևեցին սովն ու համաճարակը: Այս ծանր պայմաններում հունական զարգացած պոլիսներում մարդկանց համար օտար դարձան բարձր գաղափարներըքաղաքական գործիչները սկսեցին առաջնորդվել իրենց սեփական շահերով: Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք: 
Այս իրադարձություններով ավարտվեց Հին Հունաստանի դասական դարաշրջանի պատմությունը:  

Տնային աշխատանք 18.02.2020

Հույն-պարսկական պատերազմներ՝ Ք.ա. 500–449 թթ. 

Պարսիկներ վերացրին ժողովրդավարական կարգերը և իշխանությունը հանձնեցին իրենց հնազանդ տիրաններին: Դրանից հետո պարսիկները նպատակ դրեցին գրավելու Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը:

Ք.ա. 490 թ. Աքեմենյան Իրանի բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: Սակայն աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ:
Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480–479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:
greekBB.jpg
Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:
Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին:
Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:
Հույն–պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

Տնային աշխատանք 12.02.2020

Երվանդունիներ

Երվանդունիների առաջին գահակալներն էին Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Դա հիշատակել են Քսենոֆոնը և Մովսես Խորենացին։ Հունական մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ-ին բակտրիական ծագում ունի, իսկ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա իր արձանագրության մեջ Երվանդունիներին վերագրում է Դարեհ I Աքեմենյանի ժառանգներին, քանի որ նա ամուսնացած է եղել աքիմենյան թագավորի դուստրի հետ:

Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I-ի զինակից Հյուդարնեսի սերունդ, որը հիմք է տվել ենթադրելու, որ Դարեհ I-ը վերացրել է Երվանդունիների հին թագավորությունը և Հայաստանի սատրապ նշանակել Հյուդարնեսին, որի սերունդները ժառանգաբար իշխել են մինչև մ. թ. ա. III դարի վերջը և II դարի սկիզբը: Ենթադրվում է նաև, որ Հյուդարնեսը կամ նրա համանուն որդին իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով խնամիացել են հայոց Երվանդունի տոհմի հետ: Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:

Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:

Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը:

Երվանդունիների ժամանակ Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել նաև Կոմմագենե երկիրը: Մ. թ. ա. 226-ին Ծոփքի ու Կոմմագենեի Շամ (Սամոս) Երվանդունին հռչակվել է թագավոր: Շամը կառուցել է Կոմմագենեի Սամոսատ (Շամշատ) մայրաքաղաքը և հատել դրամներ, որոնք մեզ հասած հայկական առաջին արքայական դրամներն են:

Մ. թ. ա. 240-ին Շամին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է Արշամաշատ քաղաքը (հետագայում՝ մայրաքաղաք) Ծոփքում և Արշամեա անունով երկու քաղաք՝ Կոմմագենեում: Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների: Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես ար­քային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել: Սելևկյան Անտիոքոս III Մեծ ար­քան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ):

Տնային աշխատանք 11.02.2020

Համացանցից դուրս գրել 10 հետքրքիր փաստ Հայաստանի մասին։ Գրել ևս 5 փաստ, որոնք ըստ ձեզ ավելի են գեղեցկացնում և հետաքրքիր դարձնում Հայաստանը։

 

Աշխարհի ամենահին գինեգործական երկիրը

Համենայն դեպս` այս մասին են պնդում հնագետները. 2011 թվականին նրանք Արենի գյուղի քարանձավում հայտնաբերել են գինու արտադրության ամենահին արտադրամասը:

Առաջին ժողովուրդն էր, որն ընդունել է քրիստոնեությունը

Թեպետ քրիստոնեությունը տարածվեց ներկայում գոյություն չունեցող Հայկական թագավորությունում Հիսուսի մահից անմիջապես հետո, սակայն միայն 4-րդ դարում այն ընդունվեց որպես պետական կրոն: Դա ավելի վաղ էր, քան աշխարհի որևէ այլ երկրում:

Շախմատը դպրոցական առարկաների շարքում է

Սա թերևս բացատրում է, թե ինչու են հայերն այդքան ուժեղ այս ոլորտում: Տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (1999), աշխարհի թիմային առաջնությունում (2011), շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012), իսկ կանանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2003):

Արտասահմանում բնակվում է ավելի շատ հայ, քան Հայաստանում

1915 թվականի իրադարձությունները ստիպեցին միլիոնավոր հայերի գաղթել արտասահման, որտեղ նրանք հզոր համայնքներ հիմնեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

Այն ունի աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է` ստեղծված Հռոմից 29 տարի առաջ:

Մայրաքաղաքը հայտնի է «Վարդագույն քաղաք» անվամբ

Երևանը վարդագույն է` այդ գույնն ունեցող հրաբխային ծագմամբ քարի պատճառով, որով կառուցվում են քաղաքի շինությունների մեծ մասը:

Հայաստանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին           

Տաթևի հայտնի ճոպանուղին գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես ամենաերկարը (5752 մ):

Այստեղ թռչունների լայն տեսականի կա

Այս երկրում են Եվրոպայի թռչունների 530 տեսակներից 345-ը, այդ թվում` բազեներ, կարապներ ու արծիվներ:

Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕի ցուցակում է

Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:

Այստեղ է Կովկասի ամենամեծ լիճը

Սևանա լիճն աննկարագրելի գեղեցկություն ունի` հատկապես Սևանի վանքից դիտելու ժամանակ:

 

Հայերեն լեզուն ոչ մի լեզվի նման չէ։

 

Հայերը ունեն իրենց այբուբենը։

 

Հայերն իրենց առանձին եկեղեցին ունեն։

 

Հայաստանի ջուրը շատ համեղ է։

 

Շատ սարեր կան և ժայռեր։