Մենք այսօր մաքրել ենք մեր շրջակա միջավայրը։ Դասարանը բաճանվել էր մի քանի խմբի, որոնք տարբեր բաներ էին անում, որպեսզի խնամեն շրջակա միջավայրը։ Ես և իմ ընկերուհիները ջրում էինք մարմարյա սրահի ծաղիկները։ Դա շատ հետաքրիքիր զբաղմունք է և լավ է ծաղիկների համար։
Category Archives: Պատմություն
Տնային աշխատանք 17.12.2019
Հռոմի պատմություն
Հին Իտալիայի դիրքը
Իտալիան երեք կողմից ողողվում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսից Ալպերը առանձնացնում եմ նրան Եվրոպայից: Իտալիայի կազմի մեջ են մտնում նաև բազմաթիվ կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է: Իտալիան ունի առատ բուսականություն, զարգացած գյուղատնտեսություն և անասնապահություն։ Այն հարուստ է տարբեր հանածոներով, օրինակ պղինձով, ոսկիով, երկաթով։
Իտալիայի տարածքում հին ժամանակներում բազմաթիվ ցեղեր էին բնակվում, որոնք ունեին զարգացած արվեստ, գյուղատնտեսություն, արհեստներ։ Նրանցից էին էտրուսկները, լատինները և հույները։
Հռոմի թագավորական դարաշրջան
Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա 753 թ-ն։ Նրա միջով անցնում է Տիբրոս գետը։ Այն գտնվում է յոթ բլուրների վրա: Ըստ լեգենդի Հռոմի հիմնադիրը Հռոմուլոսն է: Նա միավորել էր հարևան ցեղերը և քաղաքը (պետությունը) անվանվել է իր անունով: Հռոմի թագավորությունը գոյատևեց մոտ 250 տարի։ Այդ ընթացքում բարեկամ ընտանիքները միավորվել եմ տոհմերի մեջ, տոհմերը՝ ցեղերի։ Նրանք ունեին ընդհանուր տարախք, որը բաժանված էր հավասար մասերի, սակայն հետագայում լավ հողերը գրավեցին հարուստները։ Դրանք կոչվում էին հասարակական դաշտ: Հռոմեացիները ունեին հավասար իրավունքներ և պարտականություններ, բանակում էին ծառայում, նաև հողակտոր էին վերցնում: Նրանք իրավունք ունեին Աշխարհաժողովին մասնակցել։
Հռոմը ղեկավարվում էր սենատի՝ ծերակույտի կողմից։ Այն կազնված էր մոտ 300 տոհմերի ավագներից։ Սենատը որոշում էր թագավորության հետ կապված կարևոր հարցերը։ Սենատը ընտրում էր նաև արքային՝ Աշխարհաժողովի հավանությամբ: Արքան թագավորության կրոնական, ռազմական և դատական հարցերը որոշողն էր։
Տնային աշխատանք 10.12.2019
Հեթանոսություն
Հեթանոսությունը դա կրոնական և դիցաբանական համակարգ է, աշխարհը ընկալելու և նրա մասին պատկերացումների ձև է։
Հեթանոսական կրոնին բնորոշ են որոշակի ուժերով և հատկություններով օժտված աստվածությունների մասին պատկերացումները։ Դրանք արտացոլվում են առասպելների և լեգենդների տեսքով։
Հայերեն «հեթանոս» տերմինը փոխառված է հունարեն «էթնոս» բառից, որը նշանակում է ազգ: Զարգացած հեթանոսական կրոններից են շումերա-աքքադական, եգիպտական, հունա-հռոմեական դիցաբանությունները: Ժամանակակից աշխարհում նույնպես գոյություն ունեն հեթանոսական կրոնները, օրինակ Հնդկաստանում հինդուիզմը։
Հայ ժողովուրդը նույնպես ունեցել է հեթանոսական կրոնական համակարգ, իր դիցարանը և աստվածները, սակայն դրանք վերացվել են քրիստոնեության տարածման արդյունքում, իսկ ավանդությունների և ծեսերի մի մասը ներառվել է Հայ եկեղեցու ծիսական համակարգի մեջ։ Պահպանված նմուշներից մեկն է Միհր աստվածի տաճարն է Գառնիում։
Հեթանոսական կրոնները դարերի ընթացքում փոխարինել են միաստվածային կրոնները, օրինակ քրիստոնեությունը, բուդիզմը կամ իսլամը։
Տնային աշխատանք 05.12.2019
Գիրը և արվեստը Հին Արևելքում
Երբ առաջացան պետությունները մարդուն անհրաժեշտ եղավ մտապահել ավելի շատ ինֆորմացիա։ Մարդիք պետք է հաշվեին բերքը, պահեստավորվող մթերքը, ծախսերը տարբեր բաների համար։ Այդ պատճառով Հին Արևելքի ժողովուրդներից շատերը ստեղծեցին իրենց գրային համակարգերը, որոնք իրարից շատ տարբեր էին։
Հին եգիպտական գրից օգտվում էին տաճարների քրմերը, ինչի պատճառով դրանք կոչվեցին հիերոգլիֆներ, այսինքն՝ սրբազան գրեր: Եգիպտական գիրը ստեղծվեց մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջում։ Նրանք հիմնված էին բնության և կենդանիների պատկերների վրա և բաղկացած էին ավելի քան 700 նշանից: Սկզբում նշանները նշանակում էին մի ամբողջ բառ կամ նախադասություն, սակայն հետագայում նրանք սկսեցին արտահայտել վանկեր:
Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջում Միջագետքում շումերները ստեղծեցին իրենց սեպագիրը: Այն նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը, այդ պատճառով գիրը պարզեցվեց և նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը և նմանվեցին սեպերի: Այդ գիրը անվանվեց սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան։ Սեպագիրը հետագայում շատ ժողովուրդներ հարմարեցրին իրենց: Շումերական պետությունը շատ զարգացած էր։ Այնտեղ լավ դպրոցներ կային, որտեղ սովորեցնում էին գրել և կարդալ։
Հին Արևելքում բարձր մակարդակ ուներ գեղարվեստական գրականությունը: Այդ ժամանակ ստեղծագործությունները կրոնական բնույթ ունեին: Դրանք նվիրված էին աղոտքներին, աստվածներին, արքաներին և առասպելների հերոսներին։
Հին Արևելքի ճարտարապետական կառույցները հիմնականում արքայական բնույթ ունեին կամ նվիրված էին աստվածներին։ Նրանք մեծ չափեր ունեին և շատ երկար տասնամյակներ էին կառուցվում, ունեին ճոխ արտաքին և ներքին հարդարանք, զարգարված էին քանդակներով և նկարներով։ Մինչև հիմա պահպանվել են աստվածներին, արքաներին, կենդանիներին և մարդկանց պատկերող արձաններ:
Տնային աշխատանք 26.11.2019
Ասորեստան
Ասորեստանը հին Հայաստանի հարևանն էր, որը նրա մշտական և հիմնական թշնամին էր: Դրա օրինակը Հայկի և Բելի պատմությունն է, երբ հայոց նահապետ Հայկը, ըմբոստացավ Բելի դեմ և ճակատամարտում իր նետով սպանեց նրան։
Ասորեստանը հնագույն տերություններից էր: Ասորիները սեմական ժողովուրդ են, բնակվում էին Միջագետքում: Ասորեստանի գլխավոր քաղաքն ու հոգևոր կենտրոնը Աշուրն էր։
Մ.թ.ա. 19-րդ դարում Ասորեստանը շատ ամուր պետություն էր։ Իր դիրքը Միջագետքում, շնորհիվ Եփրատ և Տիգրիս գետերի, ապահովում էր բերրի հող և լավ բերք։ Այն լավ բնակեցված էր։ Ասորեստանով էին անցնում դեպի Հայաստան, Եգիպտոս և Իրան տանող առևտրական ուղիները, ինչը նպաստում էր այդ երկրի ուղեղացմանը։

Ասորեստանի թագավոր Շամշի-Ադադը Առաջինն իրեն ենթարկեց Միջագետքի հյուսիսային մասը և իր շատ հզորացավ։ Մ․թ.ա. 18-րդ դարում Ասորեստանը հզոր թշնամի է ձեռք բերում՝ Բաբելոնը։ Այն գրավում Ասորեստանը, որն անկախանում է միայն 200 տարի անց։
Մ.թ.ա. 16-րդ դարում Ասորեստանի թշնամին Միտտանի հայկական պետությունն էր, որը պատերազմում էր Եգիպտոսի հետ Միջերկրական ծովի տարածքների համար։ Միտտանին մեծ ազդեցություն ուներ Ասորեստանի վրա և այդ պատճառով նրանց մշակույթների մեջ ընդհանուր բաներ կան։ Ասորեստանը ուներ բարձր մակարդակի գիտական, քանդակագործական և ճարտարապետական մշակույթ։ գլուխգործոցներ էին ստեղծվում:

Մ․թ․ա 14-րդ դարում Աշուր-Ուբալիտ Ա արքայի օրոք Ասորեստանը հզորանում է և գրավում Բաբելոնը, սակայն մ.թ.ա. 9-րդ դարում նրան ենթարկեցերեց իրեն ՈՒրարտու թագավորությունը, ինչը տևեց մինչև 8-րդ դարը։ Այդ ժամանակ Ասորեստանի Սարգոն Բ արքան հետ է նվաճում իր տարածքները, իսկ ՈՒրարտու թագավորությունը սկսում է աստիճանաբար թուլանալ։ Նրան փոխարինեց Երվանդունիների թագավորությունը, որը դաշինք կնքելով այլ տերությունների հետ, օրինակ Բաբելոնի մ․թ․ա․ 7-րդ դարում գրավում են Ասորեստանը։
Հայտնի է առասպելը Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին։ Շամիրամն ասորական արքայի կինն էր, որ սիրահարվում է հայոց արքա Արային: Նա սպանում է իր ամուսնուն և Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և տիրել Ասորեստանին։ Արան հրաժարվում է և զոհվում է պատերազմում։ Շամիրամը երկար սգում է Արայի մահը:
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, երբ մասնատվեց նրա կայսրությունը, նրա զորավար Սելևկիոսը հիմնադրեց Ասորիքի Սելևկյանների թագավորությանը, սակայն մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծը նստեց Ասորեստանի գահին՝ դրանով վերջ դնելով Սելևկյան թագավորությանը:
Տնային աշխատանք 20.11.2019
Վանի թագավորություն
Վանի թագավորությունը կամ ՈՒրարտուն մի պետություն էր Հայկական լեռնաշխարհում մ. թ. ա. 9 – 7 դդ։ Այն նաև անվանում էին Բիայնիլի և Նաիրի:
Այն առաջացել է մ. թ. ա. 13–11 դարերում՝ Վանա լճի ափին բնակվող Ուրուատրի ցեղերի միացումից: ՈՒրարտուն հիմնադրվել է Սարդուրի I-ի կողմից է, որը մ. թ. ա. 9-րդ դարում կառուցել է Տուշպա մայրաքաղաքը: Նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և «արքաների արքա»։ Սարդուրի I-ը մեծացրել է Վանի թագավորությունը Վանա լճի ավազաններից դուրս։
Սարդուրի I-ից հետո թագավորել է Իշպուինին, իսկ հետո՝ 9-8—րդ դարում իր որդի Մենուան : Այդ ժամանակ ստեղծվել է սեպագիրը և դիցարանը՝ աստվածների պանթեոնը, որոնք արձանագրվել են «Մհերի դռան» վրա, նաև ստեղծվել է մշտական բանակ: Մենուայի թագավորության ժամանակ Վանի թագավորությունը հասել է մեծ հզորության, իրականացվել են շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման համակարգ, որի մի մասը գործում է նույնիսկ հիմա (Մենուայի ջրանցքը): Մենուան բազմաթիվ ամրոցներ է կառուցել և միավորել է պետությունը։ Նա հաղթել է իր ամենամեծ թշնամուն՝ Ասորեստանին։

Մենուայի հաջորդ թագավորի՝ Արգիշտի I-ի ժամանակ (մ. թ. ա. 8 դ.) Վանի թագավորությունը ավելի է ուժեղանում: Նրա որդու՝ Սարդուրի II-ի օրոք մանր թագավորությունները միանում են և ստեղծվում է մեկ հզոր պետություն: Նրա ժամանակ ՈՒրարտուն ունեցել է առավելագույն տարածք, հասնելով Սև ծով և Միջերկրական ծով: Սակայն մ. թ. ա. 8-րդ դարի կեսերին Ասորեստանը վերականգնում է իր հզորությունը և նորից դառնում է ՈՒրարտուի ամենամեծ թշնամին: Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը կատարել է պետական և բանակային բարեփոխումներ: Ուրարտուի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. 7-րդ դար): Նա շարունակել է բարեփոխումները և շատ քաղաքներ է կառուցել։ Նրան հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ ՈՒրարտուն աստիճանաբար թուլացել է։ Վերջին հիշատակվող արքան եղել է Սարդուրի III-ը։

Վանի թագավորությունը քանդվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Դրանից հետո Հայկական լեռնաշխարհում ձևավորվել է հայկական նոր պետություն, որը գլխավորում էր Հայկազունների տոհմը:
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը ուներ 70 աստվածություն՝ 35 իգական և 35 արական: Դիցարանը գլխավորել են Խալդին՝ աստվածների հայրը, Թեյշեբան՝ պատերազմի աստվածը ու Շիվինի՝ արևի աստված:
ՈՒրարտուն ուներ գրային համակարգ, որը կազմված էր մեհենանշանից, որոնք գրվել են աջից ձախ և վերից ներքև: Կիրառվել է նաև սեպագիր:


Վանի թագավորները շատ քաղաքներ և ամրոցներ են կառուցել, օրինակ՝ Տուշպան, Մենուախինիլին, Էրեբունին, Թեյշեբաինին քաղաքը, Թոփրակկալեն։ Նաև շատ տաճարներ են կառուցվել, որոնց պատերը զարդարվախ էին պատերազմի, աստվածների և բնության նկարներով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են սաղավարտներ, նետեր, վահաններ և այլ իրեր։
Տնային աշխատանք 12.11.2019
Նախամաշտոցյան գրային համակարգեր
Մեր մեհենագրությունը սկսվում է ժայռապատկերներից, հնագույն գաղափարանշաններից:
Վաղ բրոնզե դարից` մ․թ․ա․ XXXV-XXIV դարերից, ունենք 1000-ից ավելի հնագիտական նյութեր, որոնց վրա այս նշանները պահպանվել են: Բայց դրանք վերծանված չեն, ուստի չենք կարող ասել` դրանք արդեն հնչյունային գի՞ր են, թե՞ դեռևս զուտ գաղափարանշանային համակարգ:
Մ․թ․ա․ XXIV-IX դարերը գծային գրերի փուլն են: Այս շրջանից ունենք 300-ից ավելի արձանագրություն, որոնք ևս վերծանված չեն:
Այնուհետև, ունենք Վանի թագավորության մեհենագրությունը, որը բաղկացած է մոտ 300 նշանից, գրվել է աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս շրջանից մեզ հասած հնագիտական իրերի թիվը մոտ 1800 է: Վանի թագավորությունից հետո բավականին քիչ նյութ է մեզ հասել: Խնդիրն այն է, որ մեհենագրերը գրվել են շատ փափուկ գրանյութի վրա, որը չի պահպանվել: Արտաշատի պեղումների ժամանակ, օրինակ, ավելի քան 8000 կնքադրոշմ է գտնվել, և ոչ մի փաթեթ:

Այսպիսով, մինչև 301 թ. գիր ունեցել ենք, որն արգելվելուց հետո վերածվել է մոգական նշանների` հմայագրերի: Մատենադարանում մեծ թվով հմայական բնագրեր են պահպանվում: Ունենք չվերծանված մի սեպագիր համակարգ ևս՝ հայտնի երեք արձանագրություններով, ինչպիսիք աշխարհի որևէ այլ տեղից հայտնի չեն: Մեհենագրերի գաղտնի գործածության օրինակ են նաև «Նշանագիրք իմաստնոց» ցանկերը: Երբ հեթանոսության վերադարձի վտանգը չկար, XII-XIII դարերից դրանք սկսեցին օգտագործվել որպես համառոտագրության նշաններ:
Մեհենագրերը, գծային գրերը, բրոնզեդարյան նշանագրերը և դեռևս չվերծանված սեպագիր համակարգը միայն Հայկական լեռնաշխարհում են օգտագործվել:
301-ին այդ գիրն արգելվեց որպես նախորդ կրոնի բաղկացուցիչ: Ագաթանգեղոսն այդ մասին վկայում է. Վաղարշապատում որոշում կայացվեց գնալ և առաջինը կործանել Անահիտ դիցուհու մեծ մեհյանը Արտաշատում, ճանապարհին, սակայն, մտան և կործանեցին Տիր աստծո տաճարը:
Դրան զուգահեռ մ․թ․ա․XV դարից մինչև Մեսրոպ Մաշտոցը ևս 7 գրային համակարգ ենք ներմուծել և օգտագործել: Դրանցից երեքը եղել են բառավանկային համակարգեր` խեթա-լուվիական հիերոգլիֆիկ համակարգը, ասուրաբաբելական սեպագիրը, Վանի թագավորության սեպագիրը, որը կարելի է համարել կես ներմուծված, կես տեղական, քանի որ ասորեստանյան սեպագիրը ներմուծեցին և էական բարեփոխման ենթարկեցին. մոտ 600 նշանից 180-ը վերցրեցին և կատարելագործեցին: Մյուս չորսը այբուբեններ են եղել՝ հունականը, արամեականը, ասորականը և միջին պարսկական կամ պահլավականը:
Սեպագրություն
Ըստ լեզվաբանների, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն նման է խուռիերենին։ Պահպանվել են մոտ 800 արձանագրություններ։ Նրանք միատիպ էին և պարունակում են 500-ից ավելի բառեր։ Նրանցում նույն բառերը կրկնվում են։
Վանյան սեպագիրը միայն տերության սահմաններում է օգտագործվել։ Հայկական բնակչության ազդեցության տակ վանյան լեզվում հայտնվում են հայկական բառեր, օրինակ արծիվ, ծառ, թիվ։ Նաև հայերն են վերցնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը և ուղտը։
Վանյան սեպագիրը վերցված է ասորականից, բայց այբուբենը տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել, օրինակ տուն, ձի, գնալ և այլն։ Սեպագրերը գրել են քարի, կավի սալիկների և մետաղե իրերի վրա։

Մովսես Խորենացին առաջին մարդն էր, որ ուշադրություն դարձրեց Հայստանում գտնվող սեպագրերի վրա: 19-րդ դարում Մովսես Խորենացու տեղեկությունների վրա ուշադրություն է դարձնում ֆրանսիացի անվանի արևելագետ Անտուան Ժան դե Սեն Մարտենը: Նրա ջանքերով Արևմտյան Հայաստան է ուղևորովում Ֆրիդրիխ Շուլցը, որը Վանի տարածքներում հայտնաբերում և արտատպում է մոտ 40 սեպագիր արձանագրություն։ Սակայն Շուլցը սպանվում է տեղի քրդերի կողմից և դրանք կորում են: Հետագայում միայն հնարավոր է լինում հայտնաբերել այդ արձանագրությունները։
Հայ ժողովրդի ծագումը
Հայ ժողովրդի կազմավորման մասնակցել են հնդեվրոպալեզու ցեղախումբեր, որոնցից ամենախոշորն էին հայ և արմեն ցեղերը:
Հայասա պետությունը գտնվում էր Մեծ Հայքից Սեվ Ծով տարածքի վրա: Հայասայի կենտրոնն էր Անի-Կամախը Եփրատի ափին: Հայասա բառը խեթերեն նշանակում էր = Հայ + ասա = Հայերի երկիր։
Արմենի-Շուպրիա․Արմենները վաղուց ապրել են Հայկական լեռնաշխարհի հարավ-արեվմտյան եվ Փոքր Ասիայի արեվելյան մասում: Ասորեստանյան արձանագրություններում Արմենները հիշատակվում են «ուրումե», իսկ ուրարտական արձանագրություններում՝ «ուրմե» կամ «արմե» անուններով: «Արմենի», «Արմենիա» և «Արմինա» անուններն ունեն խուրիտտա-ուրարտական ծագում: Արմենի նշանակում է Արմե + նի = Արմենների երկիր:
Ուրարտացի թագավոր Մենուան արշավեց Արմենի-Շուպրիայի վրա և այն անվանեց Ուրմեուխի, իսկ 773 Ք.Ա. Արգիշտի Ա.-ն է արշավում Ուրմեի վրա։
Ք․ա․ 14-13րդ դարերում Վանա լճի շրջակայքում եվ ավելի հարավ ու արեվմուտք ապրում էին խուրիտտա-ուրարտական ցեղեր, որոնք կրում էին «Նաիրի» անունը։ Ասորերեն դա նշանակում էր գետերի երկիր, այն պատճառով, որ գտնվում էր Եփրատ եվ Տիգրիս գետերի միջեվ:
Արարատյան դաշտում տարածված էր Էթիունի ցեղախումբը, որը հարևանն էր Նաիրին: Էթիունիի կենտրոնական մասն էր կազմում Ազա երկիրը, որտեղ այժմ գտնվում է Երևանը:
Վանի կամ Ուրարտու թագավորությունը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հարավում։ Այնտեղ բնակվում էր «Ուրուատրի» ցեղախումբը։ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա-Վանի կառուցման մասին Սարդուր Ա թագավորը (ք․ա․9-րդ դար) թողել է սեպագիր արձանագրություն․«Մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա»:
Թագավոր Մենուան կառուցել է Վայոց Ձորից Վան հասնող 72 կիլոմետրանոց ջրանցք, որը հետագային կոչվեց՝ Շամիրամի ջուր և որը մասամբ պահպանված է։ Նրա որդի Արգիշտի Ա-ն (ք․ա․8-րդ դար) նվաճում է Արարատյան դաշտը և հիմնադրում է Էրեբունի բերդը:

Հետագա թագավորների կողմից նվաճվում է ներկա Սևանա լճի, Շիրակի, Գեղարքունիքի և այլ տարածքները։

Այս շրջանին հզորանում է Մարական թագավորությունը։ Ք․ա․6-րդ դարում այն ավիրում է Ուրարտուի շատ քաղաքներ և նաև Թեյշեբաինին:
Ուրարտուի թագավորության անկումից հետո սկսում է ձևավորվել Հայ Ժողովրդը, որը հիմնում է հայկական Երվանդունիների թագավորություն:
Հայկ և Բել
Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան և իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը և հիմնում Հայկաշեն բնակավայրը և բնակվում այնտեղ։
Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ և առաջարկում է հնազանդվել, որպեսզի խաղաղություն լինի։ Հայկը մերժում է նրան և Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։Ճակատամարտում Հայկն իր նետով սպանում է Բելին։

Պատմությունը նկարագրված է Մովսես Խորենացու կողմից: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր էր, խելացի և քաջ: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի ափին, Ք. ա. 2492 թ.: