Այս նախագծի 4-րդ օրը անցկացրինք ուշադրություն զարգացնող խաղ խաղալով։ Նրանք պետք է նայեին երկու գրեթե նույնատիպ նկարներին, որոնք, սակայն, փոքր մանրուքներով տարբերվում էին իրարից։ Երեխաները պետք է ուշադիր նայեին և գտնեին այդ տարբերությունները։ Երեխաների ակտիվ մասնակցում էին, հետաքրքրված էին և կենտրոնացած։
Այսպիսի խաղը կարևոր է երեխաների համար, քանի որ զարգացնում է ուշադրությունը։ Այն օգնում է երեխաներին նկատել մանրուքները, համեմատել պատկերները և զարգացնել հիշողությունը։
Սա մեր սովորող-սովորեցնող նախագծի վերջին օրն էր։ Այս բոլոր օրերը շատ հետաքրքիր և զվարճալի անցան, աշակերտները միշտ ոգևորված և հետաքրքրված էին, ակտիվ մասնակցում էին բոլոր խաղերին։ Այս խաղերը ոչ միայն զվարճալի են, այլ նաև զարգացնում են ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը և այլն։







