Ավագ դպրոցի՝ 2024-2025 ուստարվա 10-11-րդ դասարանների և 12-րդ դասարանի ուսումնական պլաններ

Հեղինակային կրթական ծրագրի Մայիսյան 20-րդ հոբելյանական հավաքի շրջանակում քննարկում ենք Ավագ դպրոցի՝ 2024-2025 ուստարվա 10-11-րդ դասարանների և 12-րդ դասարանի ուսումնական պլանները, հաջորդ ուստարվա համար առաջարկներ ներկայացնում Ավագ դպրոցի ղեկավարին.

Առաջադրանք․
Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում

10-11-րդ դասարանների ուսումնական պլաններին նայելով, իմ կարծիքով, դասընթացները հարմար և ճիշտ քանակը ունեն: Սակայն միակ բանը, որը ես կառաջարկեի, դա մաթեմատիկան է, քանի որ այն կարևոր առարկա է և պետք է գոնե 3-4ժ լինի շաբաթական:

12-րդ դասարանի ուսումնական պլանը, ինձ թվում է, բավականին ճիշտ է և հարմար: Քննական առարկաների ժամերը հավասարեցվել և շատացել են, ինչը շատ կարևոր է:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 35-50

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանե՛լ բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Հոդված 35-50-ում խոսվում է կուսակցությունների, հավաքների, կազմակերպությունների, հանրաքվեների, երեխաների և ծնողների իրավունքների և պարտականությունների մասին: Հասկացանք, որ մարդիկ ունեն իրավունք իրենց կարծիքը ազատ արտահայտելու, երեխաները՝ ուշադրության արժանանալու իրավունք, իսկ ծնողները՝ երեխայի մասին ամեն ինչում հոգ տանելու պարտականություն: Հավաքները, միավորումները, կուսակցությունները ունեն ազատություն, որը սահմանափակվում է միայն օրենքով սահմանված դեպքերում: Նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հայերից ծնված երեխաների համար միանգամից է, ծնողներից մեկի հայ լինելու դեպքում կա իրավունք քաղաքացիությունը ստանալու, զրկելն անհնար է, իսկ արտերկրում հայ մարդը պաշտպանված է։

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 23-35․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանե՛լ բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Այս հոդվածները խոսում են մարդու հիմնական իրավունքների մասին՝ կյանքի, անձնական ազատության և ֆիզիկական անվտանգությունը։ Դրանք ցույց են տալիս, որ ամեն մարդ պետք է պաշտպանված լինի իր իրավունքներից և չի կարող առանց օրենքի համաձայն զրկվել ազատությունից կամ ենթարկվել բռնության։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ որոշ սահմանափակումներ կարող են լինել, բայց դրանք պետք է հիմնավորված և արդար լինեն։ Ինձ ամենաշատը դուր է գալիս 25-րդ հոդվածը, որը խոսում է մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքից՝ ընդգծելով, որ մարդու վրա փորձեր կատարելը առանց նրա համաձայնության արգելված է:

Սահմանադրական կարգի հիմունքներ

ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքներ
-Հոդված 1-22

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանը անկախ ու ժողովրդավար երկիր է, որտեղ ժողովուրդն է որոշում, թե ինչպես պիտի լինի կառավարումը։ Մարդու իրավունքներն ու ազատությունները ամենակարևորն են, ու պետությունը պարտավոր է դրանք պաշտպանել։

Սահմանադրության մեջ նաև նշվում է, որ մեզ մոտ կա ազատ ընտրություն, կուսակցությունների գոյություն, սեփականություն ունենալու իրավունք, շրջակա միջավայրի պահպանման կարևորություն։ Կարևորվում է նաև մշակույթը, լեզուն, սփյուռքի հետ կապը ու մեր ազգային խորհրդանիշները։

Կարևոր է իմանալ քո իրավունքները, որպեսզի կարողանաս պաշտպանել քեզ և իմանաս՝ ինչ պահանջել։ Սահմանադրությունը օգնում է ապահովել արդարություն բոլորի համար։

Հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունները և դրանց կարգավորման խնդիրները

Թեման՝ Հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունները և դրանց կարգավորման խնդիրները

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին անդամ երկրներում սկսվեցին մի շարք հակամարտություններ, որոնք հիմնականում ներպետական էին, բայց արագորեն վերածվեցին միջազգային խնդիրների՝ տարբեր պետությունների մասնակցությամբ։ Օրինակ՝ Չեչնիայում կռվում էին նաև օտարերկրյա զինյալներ, Մերձդնեստրում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ակտիվ մասնակցություն ուներ Ռուսաստանը, իսկ Դոնբասում ռուսամետները չհամաձայնվեցին Ուկրաինայի եվրոպական ուղու հետ։ Այս հակամարտությունները հաճախ սրվում էին ազգության, լեզվի կամ քաղաքական տարբերությունների պատճառով։ Ժամանակի ընթացքում դրանց մեծ մասը «սառեց», և ներկայում փորձ է արվում կարգավորել իրավիճակը բանակցությունների միջոցով՝ միջազգային կազմակերպությունների ու միջնորդ պետությունների օգնությամբ։ Խաղաղ լուծման հասնելու համար կարևոր են ներքին կայունությունը, փոխըմբռնումն ու քաղաքական համարձակ որոշումները։

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը.
ա/ Մարդասիրական մտքի զարգացումը
բ/ Պատերազմ վարելու միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող պատերազմների համատեքստում:

1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաները վերաբերում են քաղաքացիական բնակչության և ռազմագերիների պաշտպանությանը պատերազմի ժամանակ: Ըստ դրանց՝ պատերազմների ընթացքում քաղաքացիները չպետք է տուժեն, և ռազմագերիներին պետք է վերաբերվել առանց խոշտանգումների:

Սակայն այսօր տարբեր տարածաշրջաններում ընթացող պատերազմները, օրինակ՝ Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ցույց են տալիս, որ այս սկզբունքները հաճախ չեն պահպանվում, և քաղաքացիներն ու ռազմագերիները ենթարկվում են բռնությունների ու խախտումների:

Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ.

Թեմա 15՝ Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ.
ա/ Խաղաղություն և հակամարտություն
բ/ Պատերազմը և քաղաքակրթության զարգացման աստիճանը
Էլ. դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 233-239/․

Առաջադրանք
Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցում-վերլուծություն
/բլոգային աշխատանք/.

Այս հոդվածներից ինձ ամենից շատ հետաքրքրեց «Ինքնասպանի հայտնությունը»։ Այն բացահայտում է ինքնասպանության եզրին կանգնած մարդու ներաշխարհը, նրա մտքերը և ներքին հակասությունները։ Գլխավոր հերոսը հուսահատ էր ու հոգնած կյանքից, սակայն դեռ ինչ-որ տեղ հույս ուներ, որ մեկը կփրկի իրեն։ Նա հավատում էր, որ ոչ ոք չի սիրում իրեն, բացի Աստծուց, և հենց այդ պատճառով ուզում էր գնալ Նրա մոտ։
Հոդվածում շոշափվում է հասարակության ազդեցությունը մարդու վրա, ինչպես նաև այն սխալ պատկերացումները, որոնք մարդիկ ունեն ինքնասպանության եզրին կանգնած անձանց մասին։ Քրիստոնեության դերն այս հարցում ևս քննարկվում է՝ անդրադառնալով ինքնասպանության ընկալմանը։
Հատկապես հետաքրքիր էր վերջաբանը, երբ կինը, փոխանակ օգնություն կանչի ինքնասպանության փորձ կատարած մարդու համար, առաջին հերթին մտածում է գողանալու մասին։ Այս դրվագը բացահայտում է մեր հասարակության վատ կողմերից մեկը՝ ագահությունը, որը երբեմն խանգարում է մարդկային կարեկցանքին։

Աշխարհաքաղաքականության գործոնները

Թեմա 14՝ Աշխարհաքաղաքականության գործոնները.
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/

Առաջադրանք
1․
 Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում: Այդպիսի ռեսուրսների օրինակներն են՝ գազը, նավթը, ջուրը, ածուխը և այլն:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Ջուրը տարածաշրջանում չի բավարարում ոջոգման, խմելու համար: Համեմատաբար նպաստավոր պայմաններում են տարածաշրջանի այն երկրները, որոնք տիրապետում են տարածաշրջանի խոշոր գետերի ակունքներին: Այդպիսի երկրներ են Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը: Թուրքիան վերահսկում է Եփրատ և Տիգրիս գետերի վերին հոսանքները, որոնք մեծ նշանակություն ունեն Սիրիայի և Իրաքի համար: Վրաստանը վերահսկում է Կուր գետը, որից կախված են Հայաստանը և Ադրբեջանը: Իրանը վերհսկում է Արաքս գետի մի մասը, որը ջուր է մատակարարում Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը

Աշխարհի հզոր պետությունները միշտ էլ պայքարել են միջազգային հաղորդակցության ուղիների վերահսկողության համար։ Ժամանակակից աշխարհում գերակշռում է այն մոտեցումը, որ այդ ուղիները չպետք է գտնվեն որևէ մեկ երկրի մենաշնորհի տակ, այլ դրանց օգտագործումը պետք է կարգավորվի միջազգային պայմանագրերով։

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը.
ա/ «Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը, նախապատմությունը
բ/ Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/

Առաջադրանք

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Հատկապես մեծ դեր արտաքին քաղաքականության ոլորտում ունեն նավթը, բնական գազը, ածուխը և թանկարժեք մետաղները։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք:

Լա Մանշը աշխարհի ամենածանրաբեռնված օվկիանոսային նավագնացության գիծն է:

Սուեզի և Պանամայի ջրանցքները կարևոր դեր են խաղում միջազգային առևտրում՝ ապահովելով խոշոր նավագնացային ուղիների կապն ու կրճատելով ծովային փոխադրման տևողությունը։

Հորմուզի նեղուցը առանձնանում է իր նշանակությամբ, քանի որ այն հանդիսանում է հիմնական անցումը Պարսից ծոցի նավթով հարուստ տարածաշրջանից՝ ազդելով համաշխարհային էներգետիկ շուկայի կայունության վրա։

Ազգային շահեր

Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/
 «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220

Առաջադրանք

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

<<Ազգային շահ>> հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում:

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային շահերի ձևավորման վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ: Նաև որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը:

3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական։

Ազգային շահերը տարբերվում են իրենց նշանակությամբ: Դրանք կարող են լինել՝

  • կենսականորեն կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական
  • երկարատև և ժամանակավոր

Գլխավոր ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշները, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարևորությունները և այլն: