Տարեվերջյան ինքնաստուգում

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր – երկաթ (Fe), պղինձ (Cu), սելեն (Se), յոդ (I), քրոմ (Cr), ցինկ (Z), ֆտոր (F), մանգան (Mn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), սիլիցիում (Si), բրոմ (Br), վանադիում (Va), բոր (B), մագնեզիում (Mg), նատրիում (Na), քլոր (Cl), կալիում (K), կալցիում (Ca)։

Մակրոտարրեր – ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S)

Ուլտրատարրեր – ոսկի (Au), արծաթ (Fe), ուրան (U), ալյումին (Al)

2. Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%).

3) 97%

3. Որքա՞ն է կենսական տարրերի՝ մակրոտարրերի կարգաթվերի գումարը.

3) 53

4. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

5. Որո՞նք են բաց թողած բառերը.

Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.
4) սննդային, մեծ, կենսաքիմիական

6. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով _____________:


4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին

7. Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն _________ ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________ միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես _______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ

8. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

9. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Օրգանական նյութեր – սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ

Անօրգանական նյութեր – կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր

10. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը, գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած:

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%:

11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1) H216O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում՝ D2O –ում.

4) 80

13. Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում…

Սենյակների ծավալները՝
26+19+19+31+88+49=232 մ3

1 լիտր = 0.001 մ3

V(O2)=232000 լ * 20/100=46.400 լիտր

Պատ՝․ 46.400 լիտր

14. Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2816 կՋ

Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 90գ գլյուկոզ:

3) 704

15. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՝ քիմիական, ինչու՞։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար, պատասխանը հիմնավորեք….


Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։ Բույսի աճի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիա և ջերմություն, ջուր և հանքային նյութեր և այլն։

16. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

Նիտրատային աղետների պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ:
Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել:

17. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Քլորը քիչ քանակեւթյամբ ջրում վնասակար չէ, սակայն եթե շատ է, այն կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

18. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն այն է, երբ վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում իր մեջ այնպիսի վնասակար նյութեր, որոնք թողնում են բացասական ազդեցություն մարդու առողջության վրա:

19. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Տարատեսակ տարրեր, գազեր, փոշի, աղբ։

21. Ինչպիսի՞ գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները կատարում են կառուցողական ֆունկցիա, կատարում են նյութափոխանակություն և մարմնի գործառույթները

Նուկլեինաթթուները օգնում են պահպանել և արտահայտել գենետիկական տեղեկատվությունը

Ածխաջրերը էներգիա են արտադրում և կուտակում, կառուցողական և նյութափոխանակության ֆունկցիա ունեն

Ճարպը էներգիայի և ջրի աղբյուր է, կատարում է պաշտպանողական և այլ ֆունկցիաներ

Վիտամինները ամրապնդում են իմունային համակարգը, սնունդը վերածում են էներգիայի և վերականգնում բջջային վնասը

Քիմիա Լաբորատոր առաջադրանքներ

*-9-րդ դաս.-ը  <<Ելք ստուգատեսի շրջանակներում>> կատարելու են քիմիայից  լաբորատոր  առաջադրանքներ. 

Առաջադրանք  1. Սեղանին  դրված  նյութերը  դասակարգեք, հիմնավորելով Ձեր ընտրությունը.

                     ա) պարզ  և  բարդ  նյութերի 

                     բ) պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                     գ)  բարդ  նյութերը՝ անօրգանական և  օրգանական նյութերի

Առաջադրանք  2.   Որոշեք  ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները(հոտը, համը, գույնը) և միջավայրը(հիմնային, թթվային, չեզոք)

Առաջադրանք  3.  Որոշեք  օդի  բաղադրությունը՝ մոմը  այրելով: Կատարեք  հաշվարկ. մոտավորապես քանի՞ լիտր  թթվածին  է  պարունակվում քիմիայի  լաբորատորիայում:

Առաջադրանք  4.  Կերակրի աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթը  կոչվում  է «ֆիզիոլոգիական լուծույթ»:  Պատրաստեք 500գ  ֆիզիոլոգիական լուծույթ, դրա  համար  քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնեք:

                   <<Մետաղների  քիմիական հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) 
Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ  2 . Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4H2O, ակտիվ մետաղ երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

                       CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 

Լաբորատոր փորձեր : Ջրի օրգանոլեպտիկ հատկություններ : Էկոտուր 2023

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններ (գույն, հոտ, համ) և միջավայրի որոշում (հիմնային, թթվային, չեզոք)

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգիական և առողջապահական: Օրինակներն են մաքուր ջրի որակի վատացումը, տեղնածին աղետները, էկոլոգիապես մաքուր սնունդի քչացումը, մաքուր կենսական միջավայրի նվազումը, նիտրատային աղետները, թունաքիմիկատները, աղտոտումը՝ մեր մոլորակի ջրերը, ցամաքը աղտոտված են աղբի մեծ քանակությամբ: Նաև մեծ խնդիր է կլիմայի փոփոխությունը:

  •  Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին

Մեր կենսական միջավայրը գնալով ավելի է վատանում, կարող է շուտով օդի, ջրի աղտոտում, կենդանիների կամ բույսերի անհետացում սկսվի և այլն։ Մեր կենսական միջավայրը պահպանելու համար պետք է չաղտոտել մեր շրջական՝ օդը, ջուրը, հողը, պետք է մաքրություն պահպանել։

  •  Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպն ունի այս սկզբունքները՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, օդ, առողջ քուն, սպորտ, հիգիենա, վատ սովորություններից ազատվելը և այլն։ Այս կետերը պահպանելով մենք կարող են լինել առողջ։

  • Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում

Հողում, ջրում, օդում կան տարբեր տարրեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ

Էկոլոգիապես մաքուր սնունդը իր աճելու ամբողջ ընթացքում պահպանվում է բարենպաստ պայմաններում և չի պարունակում իր մեջ մարդու համար վնասակար նյութեր:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են սննդի գույնը, հոտը, համը, տեսքը։

  • Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>

Նիտրատային աղետների պատճառը նիտրատներն են, որոնք մեծ քանակություններով որպես պարարտանյութ են օգտագործվել և մտել են սննդի մեջ՝ թունավորելով մարդկանց:

  •  Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուրը այն է, որի մեջ հարյուր ախտածին մանրէից ավել չկա, թափանցիկ է, հոտ չունի և քաղցրահամ է (դա պայմանավորված է կալիումական և նատրիումական աղերի առկայությամբ):

  • Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները  

Ջուրը աղտոտման տեսակներն են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը։

Օդի բաղադրությունը

x(O2) ≈ 20%

x(N2) ≈ 78%

x(Այլ գազեր) ≈ 2%

x(CO2) = 0,03% (0,04%)

Ազնիվ գազեր (Իներտ գազեր) ` He, Ne, Ar, Kr, Xe, Rn

Լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Փորձ  1.   Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում:

Փորձ  2.   Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.

ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ)
բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

2H2 + O2 → 2H2O + Q
Zn + 2HCl → ZnCl2 + H2
2Al + 6HCl → 2AlCl5 + 3H2
Mg + 2HCl → MgCl2 + H2

Այրման ռեակցիա. 2H2 + O2 → 2H2O + Q

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի    միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի   քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Հալոգեններ

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

Հալոգեններն են՝ ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը: Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ,  գրեք  օրինակներ

Տարածված են՝ CaF2, Na3AlF6, NaCl, KCl, KClO3, NaClO3 միացությունները

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների    դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգենները մեծ նշանակություն ունեն մեր օրգանիզմում: Յոդը մեր օրգանիզմում պետք է վահանաձև գեղձում արտադրվող թիրոկսին հորմոնի համար, ստամոքսում պետք է աղաթթու՝ ստամոքսահյութի համար: Ֆտորը օգտագործվում է ոսկորներում և ատամի էմալում:

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը:

F (Ֆտոր) — (9, 10) 9, Cl (Քլոր) — (17, 18) 17, Br (Բրոմ) — (35, 44) 35, I (Յոդ) — (53, 74) 53: Ունեն 7 էլեկտրոն արտաքին էներգետիկ մակարդակում:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ

Քլորի վալենտականությունը մեկի ժամանակ օքսիդացման աստիժանը +1, −1, 0 է, երեքի ժամանակ +3, հինգի ժամանակ +5, յոթի ժամանակ +7:

*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեն պարզ նյութերն են՝ F2, Cl2, Br2, I2։ Հալոգենները ազատ միջավայրում թունավոր են: Նրանք կապված են կովալենտային ոչ բևեռային կապով:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

Քլորը շատ է օգտագործվում արդյունաբերության մեջ: Իրենից ստանում են քլորակիր՝ թղթի արդյունաբերության համար, ախտահանման հեղուկներ, օքսիդիչներ՝ հրթիռների համար:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,  ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը

Աղաթթուն կիրառում են դեղերում, ներկերում, պլաստմասսաներում և այլն: Ժավելաջուրը KClO, KCl, NaClO նյութերի ջրային լուծույթն է: Քլորակիրը առաջանում է Са(ОСl)2, СаСl2, Са(ОН)2 նյութերի փոխազդեցությունից:

*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք

Քլորը կարող է շատ արագ և հեշտ ձևով ախտահանել ջուրը, քանի որ դրա միացությունները կարողանում են ընկճել մանրէների ֆերմենտային համակարգերը: Սակայն քլորի մեծ քանակը ջրում կարող է որոշ հիվանդությունների հանգեցնել:

*10- Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:    1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

Ֆիզիոլոգիական նյութ ստնում են նատրիումի քլորիդից կամ կերակրի աղից: 1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար պետք է 9 գրամ աղ և 991 գրամ ջուր:

Բջջի բաղադրությունը

Բջջի բաղադրությունը

70 — 80% H2O
10 — 20% սպիտակուցներ
1 — 5% ճարպեր
0,2 — 2% ածխաջրեր
0,2 — 2% նուկլեյնաթթուներ

Առաջադրանք

Որոշել քանի կիլոգրամ ջուր կա իմ օրգանիզմում, եթե մարդու օրգանիզմում ջրի ω(H2O)=80%

40 — 100%
x — 80%

x = 32

Ածխաջուր

Ածխաջրերն օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են։ Սննդային ածխաջրերից ստացվող էներգիան հիմնականում ստացվում է օսլայից և շաքարից, իսկ ավելի քիչ՝ սննդային մանրաթելից և շաքարային սպիրտներից:

Ածխաջրերի հիմնական աղբյուրները հացահատիկային և կարտոֆիլն են։ Մրգերը, մրգահյութը, հատապտուղները և կաթը նույնպես պարունակում են շաքարներ (մոնո- և դիսաքարիդներ): Քաղցրավենիքը, քաղցր ըմպելիքները, մրգային օշարակները, քաղցրացված հրուշակեղենը և անուշաբույր կաթնամթերքը շաքարի ավելացված հիմնական աղբյուրներն են: Ավելացված շաքարերը սննդամթերքին ավելացված շաքարներ են մշակման կամ պատրաստման ընթացքում:

Ածխաջրերը կազմված են C-ի, O-ի և H-ի ատոմներից և ունեն ընդհանուր
բանաձև: Փաստորեն, կազմված լինելով ածխածնից և ջրից՝ այս նյութերը կոչվում
են ածխաջրեր:
Կան պարզ (միաշաքարներ) և բարդ (բազմաշաքարներ) ածխաջրեր: Միաշաքարներից են գլյուկոզը (C6H12O6), ռիբոզը, դեզօքսիռիբոզը: Երկու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ: Դրանցից կարևոր են ճակնդեղի (կամ շաքարեղեգի) շաքարը՝ սախարոզը, կաթնաշաքարը, լակտոզը: Բոլոր միաշաքարները, ինչպես նաև երկշաքարներն անգույն նյութեր են, լավ լուծվում են ջրում: Համարյա բոլորն օժտված են հաճելի քաղցր համով: Բարդ ածխաջրերը պոլիմերներ են, որոնց մոնոմերները միաշաքարներն են: Բազմաշաքարներից լայն տարածված են օսլան և թաղանթանյութը՝ բուսական և գլիկոգենը կենդանական բջիջներում։ Այդ բոլոր բազմաշաքարների մոնոմերը գլյուկոզն է։ Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում կամ չեն լուծվում, քաղցրահամ չեն։

Գլյուկոզ

Գլյուկոզն էներգափոխանակության հիմնական էկզո- և էնդոսուբստրատն է:

Առողջ օրգանիզմի կողմից ծախսվող էներգիայի մեծ մասն առաջանում է գլյուկոզի օքսիդացման հաշվին: Գլյուկոզը և դրա ածանցյալներն առկա են օրգանների և հյուսվածքների մեծ մասում: Գլյուկոզի հիմնական աղբյուրներն են սննդով ստացվող սախարոզը, օսլան, լյարդն իր գլիկոգենային պաշարներով, ինչպես նաև ամինաթթուների, լակտատի արտադրման ռեակցիաներից առաջացած ներքին գլյուկոզը:

Արյան գլյուկոզի մակարդակը կարգավորվում է որոշ հորմոններով: Ինսուլինը հանդիսանում է գլխավոր հիպոգլիկեմիկ` արյան գլյուկոզի մակարդակը նվազեցնող գործոնը, մինչդեռ գլյուկագոնը, սոմատոտրոպ և թիրեոտրոպ հորմոնները, վահանագեղձի հորոնները, կորտիզոլը և ադրենալինը առաջացնում են հիպերգլիկեմիա (հակաինսուլինային ազդեցություն):

Զարկերակային արյան մեջ գլյուկոզն ավելի բարձր է, քան երակային արյան մեջ, քանի որ զարկերակային արյան միջոցով հյուսվածքներ տեղափոխված գլյուկոզը յուրացվում է վերջիններիս կողմից:

Սախարոզ

Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է: Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում: Հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում: Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ:

Օսլա

Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:

Գլիկոգեն

Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով:

էԼաբորատոր փորձեր | Օսլայի բացահայտման ռեակցիաները տարբեր սննդանյութերում

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ  ստանում  է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ  գունավորումը քողարկում է ամիլոպ եկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։   Տաքացման հետևանքով համալիրը  քայքայվում է, գունավորումն  անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս  ռեակցիան թույլ  է  տալիս հայտնաբերել միջավայրում  օսլայի նույնիսկ  աննշան  քանակությունը։

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր  և  ազդանյութեր: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, , օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ  և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում: Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր, թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։

Փորձի նկարագրություն.

Կենդանի օրգանիզմի քիմիա

Անհատական աշխատանք քիմիա, կենսաբանություն ֊ ածխաջրեր (գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն)

1. Անկենդան աշխարհը ինչո՞վ է նման և ինչո՞վ է տարբեր կենդանական աշխարհից։

2. Կենդանական աշխարհը քանի՞ թագավորության է բաժանվում։

Կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք  նաև  անվանում  են կենսական  տարրեր
    Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակուցներ, ածխաջրեր (գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն), ճարպեր, լիպիդներ, նուկլեյնաթթուներ, վիտամիններ և այլն), որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։
  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը՝մակրո-, միկրո-,ուլտրատարրեր
    Կենսական տարրերը կազմում են մեր օրգանիզմի 97%։ Դրանք 6 հատ են` Ածխածին (C), Ջրածին (H), Թթվածին (O), Ազոտ (N), Ֆոսֆոր (P), Ծծումբ (S)։
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, կենդանական  և  բուսական  բջիջների նմանությունները  և  տարբերությունները
    Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է բջիջը: Բջջի բաղադրությունն է ՝ 70- 80 % ջուր, 10- 20% սպիտակուցներ, 1- 5% ճարպեր, 0,2- 2% ածխաջրեր, 0,2- 2% նուկլեինաթթուներ:
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
    Գիտնականները դա ասում են, քանի որ սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում: Նրանք մեր օրգանիզմում կատարվող ռեակցիաների վրա են ազդում և շատ ֆունկցիաներ կատարում:
  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում
    Սպիտակւցները կատարում են կարգավորող, կառուցվածքային, շարժողական,  տեղափոխման, պահեստային, պաշտպանողական ֆունկցիաները: Աշխաջրերը կատարում են էներգիական և պաշտպանողական ֆունկցիաները: Ճարպերը կատարում են էներգիական, կառուցողական ֆունկցիաները:
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:
    Օրգանական նյութերն են՝ ածխաջրեր, լիպիդներ, վիտամիններ, սպիտակուցներ, նուկլեյնաթթնուներ:
    Անօրգանականներն են՝ հանքային աղերը, ջուրը:

Բանաձևեր

n — նյութաքանակ (մոլ)
m — զանգված (գ, կգ)
M — նյութի մոլային զանգված (Mr)
V — գազի ծավալ
Vm — գազի մեկ մոլի ծավալը նորմալ պայմաններում

Նյութի քանակը որոշում ենք հետևյալ բանաձևով՝

n = m/M

Նյութի զանգվածը որոշում են հետևյալ բանաձևով՝

m = n * M

Գազի ծավալը որոշում ենք հետևյալ բանաձևով՝

V = n * Vm

Vm = 22,4 լ/մոլ (ն.պ.)