Առաջադրանքների Օրինակներ Թեմատիկ Գրավոր Աշխատանքի Համար

1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.

1) տարբեր ատոմները համախումբ է

2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է

3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբն է

4) որոշակի տեսակի ատոմների համախումբն է

2. Ի՞նչ նյութ է կալցիումի օքսիդը.

1) պարզ նյութ

2) միատարր միացություն

3) բարդ նյութ

4) նյութերի խառնուրդ

3. Ինչո՞ւ է օզոնը (o3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետև.

1) առաջանում է ամպրոպների ժամանակ

2) առաջանում է մեկ տարրի ատոմներից

3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից

4) գազ է

4. Տարրի մեկ ատոմի իրական զանգվածը որոշելու համար ո՞ր բանաձևը կիրառելի չէ.

1) mo(x)=Ar(x)1/12mo(C)

2) mo(x)=Ar(x) (զ.ա.մ.)

3) mo(x)=Ar(x) Ar(C)

4) mo(x)=Ar(x) 1,6610-27

5. Ինչի՞ է հավասար ծծումբ տարրի ատոմի իրական զանգվածը (գ), եթե Ar(s)=32

1) 1,66 10-27

2) 3,8 10-26

3) 5,31210-26

4) 6,64 10-26

6. Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումներն ածխածին տարրի վերաբերյալ.

ա) մտնում է միայն օրգանական նյութերի բաղադրության մեջ.

բ) առաջացնում է մի քանի պարզ նյութ.

1) ճիշտ է միայն ա-ն

2) երկուսն էլ ճիշտ են

3) ճիշտ է միայն բ-ն

4) երկու պնդումներն էլ սխալ են

7. Ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել ջրածին և ծծումբ տարրերը, որպեսզի փոխազդեն անմնացորդ.

1) 1:16

2) 1:32

3) 2:16

4) ցանկացած հարաբերությամբ

8. Որքա՞ն է լիթիում տարրի զանգվածային բաժինը (%) Li2SO3 քիմիական բանաձևն ունեցող նյութի բաղադրության մեջ.

1) 7,44

2) 14,89

3) 22,33

4) 29,76

9. Ծծմբի և թթվածնի առաջացրած միացության մոլեկուլում ω(S)=40%, իսկ ω(O)=60%: Ո՞րն է այդ նյութի բանաձևը.

1) SO

2) SO2

3) SO3

4) S2O

10. Ո՞ր զույգում վերցված նյութերի հավասար զանգվածներն են պարունակում նույն թվով թթվածնի ատոմների.

1) KOH և CaO

2) CO2 և SO2

3) Fe(OH)3 և O3

4) Na2O և NaOH

Mr(KOH)=39+16+1=56

Mr(CaO)=40+16=56

Քիմիա Տնային աշխատանք

Հարցեր և վարժություններ

1. Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ բանաձևերով արտահայտվող նյութերում.

ա) CaF2 = 40+19*2=78

բ) CH4 = 12+1*4=16

գ) CS2 = 12+32*2=76

դ) NO2 = 14+16*2=46

2. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որըպահպանում է տվյալ նյութի քիմիական հատկությունները: 

3. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,

K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ: 

CO

4. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4 SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

P2O5 = 32*2+16*5=144

Li2O = 7*2+16=30

Fe3O4 = 56*3+16*4=232

SO3 = 32+16*3=80

5. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (m0, գ), եթե Mr = 56:

Mr(CaO)=40+16=56

6. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×1023 գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

NaOH=23+16+1=40

7. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից————————————

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից—————————————————————-

SO2

Գրե՛ք, թե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.

ա) Կալցիումի Օքսիդ  բ) Ծծմբի օքսիդ 

Հաշվե’ք այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները

ա)  CaO = 40+16 = 56  բ) 32+1*2=34

Քիմիա դաս 20-21 Գործնական աշխատանք

Քիմիական բանաձև, հարաբերական մոլեկուլային զանգված

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է՝ նշանների և ինդեքսների միջոցով: Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում:

Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2


1.Նյութի անվանումը

Ծծմբական թթու; Նատրիումի նիտրալ; Երկաթի սուլֆատ, Կալիումի պերմանգանատ, Սիլիցիումի օքսիդ

2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

Ջրածին, ծծումբ, թթվածին;

3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

Մեկ մոլեկուլում կա երկու ջրածնի, մեկ ծծումբի, չորս թթվածնի ատոմներից;

4.Հաշվել՝Mr

Mr=Ar(H)*2+Ar(S)+Ar(O)*4=1*2+32+16*4=2+32+64=98

5., Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

mH:mS:mO=2:32:64

6.Հաշվել`w

w(H)=2/98*100%=2%

w(S)=32/98*100%=33%

w(O)=100-(2+33)=65%

7.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

Mq(H2SO4)=98*1,66*10-27կգ=1,6268*10-25կգ

8.Նյութը բարդ է, թե պարզ

Բարդ

Քիմիա դաս 19

Հարցեր և վարժություններ

1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը կոչվում է այն մեծությունը, որը ցույց է տալիս տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածը։

2. Պարզաբանե՛ք զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:

Զանգվածի ատոմական միավոր նշանակում է ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ կոչվում է Զ.Ա.Մ. ։

3. Մեկնաբանե՛ք Ar (ֆտոր) = 19 հավասարությունը` զ.ա.մ. գաղափարն օգտագործելով:

Ֆտորի մեկ ատոմի զանգվածը 19 անգամ մեծ է Զ.Ա․Մ. -ից։

4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64: Հաշվե՛ք այդ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն: 

ա) Բոր

m0(B)=11*1,66*1024=18,26*1024

բ) Ցինկ

m0(Zn)=65*1,66*1024 =107,9*1024

գ) Պղինձ

m0(Cu)=64*1,66*1024=106,24*1024

5. Նեոնի ատոմի զանգվածը`
 m0(Ne)=3,32× 1023 գ է: Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Ar(Ne) = 3,32×10-24/1,66×10-24= 20

6. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերիհարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) արտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,

դ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

ե) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

զ) պարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:

Տնային`սովորել`էջ  63.-65,վարժ.`էջ 65

Քիմիա Դաս 18

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:Ինչ նկատեցինք,ինչու մոմը հանվավ և ինչու ջուրը բարձրացավ խողովակի մեջ:
Օդի  բաղադրությունը`    1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
Ինչու մոմը հանգավ,ինչու ջուրը

Քիմիական տարրերի և նյութերի տարածվածությունը

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը
Առաջարկվող թեմաները
1. Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ
2.Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում
3.Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղեվում
4.Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
5.Ամենենատարածված նյութը երկրագնդի վրա
6.Ամենատարածված գազային նյութը օդում:

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդ տարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։ Երկրագնդի միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

Քիմիական տարրերի անվանումների առաջացում

Նախագիծ՝Քիմիական տարրերի անվանումների առաջացում 
Նպատակը՝

  1. տեղեկություններ հավաքելով տարրերի մասին համացանցից սովորել քիմիական տարրերի նշանները,պարզել նրանց անվանումների առաջացումը և նրանց հայտնագործման պատմությունը:

Ընթացքը  ՝մի խումբ սովորողներ կգտնի տասը տարրեր,որոնք իրենց անունները ունեն աշխարհագրական ծագում,մյուս խումբը՝տասը տարր հայտնի գիտնականների անուններից և երրորդ խումբը՝կընտրի տասը այլայլ տարրեր: Բացի անվանումներից սովորողները հետաքրքիր տեղեկություններ կփնտրեն այդ տարրերի մասին՝

  • հայտնագործման պատմությունը
  • տարածվածությունը 
  • հատկությունները
  • կիրառումը                                                                                                     
    • Աշխատանքները սովորողները կտեղադրեն իրենց բլոգներում և միջինի ենթակայքում: Տևողությունը մեկ ամիս:

Ֆրանսիում (Fr)

Ֆրանսիումը հայտնաբերել է Մարգարիտա Պերեյը 1939 թվականին: Նա տարրը անվանել է իր հայրենիքի՝ Ֆրանսիայի անունով: Բայց ավելի շուտ տարրը կանխագուշակել էր Մենդելեևը: Տարրը աստատից հետո ամենաքիչ հանդիպող տարրն է բնության մեջ: Ֆրանսիումի ընդանուր քանակը ամբողջ երկրակեղևի վրա կազմում է 340գ:

Կալցիում (Ca)

Քիմիական տարի անվանումը ծագել է լատ.՝ calx բառից: Տարրը հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Հումֆրի Դեյվին 1808թ-ին, կալցիումը մետաղական էլեկտրոլիզի ենթարկելով։ 1789թ-ին Ա. Լավուազիեն հաստատեց, որ կիրը բարդ նյութ է, իսկ 1808թ-ին Հ. Դևին խոնավ հանգած կրի և սնդիկի օքսիդի խառնուրդը սնդիկի էլեկտրոդով էլեկարոլիզի ենթարկելիս ստացավ կալիումի ամալգամը, որից սնդիկը հեռացնելիս անջատեց մետաղ և անվանեց “կալցիում”:

Ռութենիում (Ru)

Ռութենիումը հայտնաբերել է Կազանի համալսարանի պրոֆեսոր Կ․ Կ․ Կլաուսը 1844թ-ին, բնածին պլատինի մաքրման մնացորդներում։ Անվանել են ի պատիվ Ռուսաստանի։ Ռութենիում տարրի անվանումը առաջարկել է Գ. Վ. Օզաննի կողմից 1828 թվականին։ Ռութենիումը հազվագյուտ և ցրված տարր է:

Բրոմ (Br)

Բրոմը հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը 1826 թվականին։ Այս բացահայտման շնորհիվ Բալարը անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Տարրի անվանումը ծագել է հին հունարենից և այն նշանակում է տհաճ հոտ, գարշահոտ: Հանդիպում է բյուրեղների ձևով՝ քլորիդների նստվածքներում, ծովաջրում, աղի լճերում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում։

Սիլիցիում (Si)

Սիլիցիումը հայտնաբերել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժ․ Գեյ-Լյուսակը և Լ․ Թենարը 1811թ-ին: Անջատել և նոր տարր լինելը հաստատել է Ի․ Բերցելիուսը 1825թ-ին։ Սիլիցիումը ամենատարածված տարրերից է՝ տարածվածությամբ երկրորդն է, թթվածնից հետո։ Մաքուր վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է 1811թ-ին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի և Լուի Ժակ Թենարի կողմից։

Էյնշտեյնիում (Es)

Անվանվել է ի պատիվ Ալբերտ էյնշտեյնի (1955)։ Էյնշտեյնիումի 246—254 զանգվածի թվերով իզոտոպները a-ճառագայթիչներ են։ Էյնշտեյնիումը քիմիական հատկություններով, որոնք քիչ են ուսումնասիրված, նման է հոլմիումին։ Այլ եռարժեք ակտինիդների նման, էյնշտեյնիումը համատեղ նստեցվում է LaF3-իh և La (OH)3-ի հետ և լուծահանվում։ Ետուրանային մյուս տարրերից էյնշտեյնիումը անջատում են իոնափոխանակության և լուծահանման միջոցով։

Կալիֆոռնիում (Cf)

1950 թվականին Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի գիտնականներ՝ Ս. Թոմպսոնը, Ա. Դիորսոնը, Կ. Ստրիթը և Գ. Սիբորգը առաջին անգամ ստացել են այս տարրը, ըստ 242Cm(a,n)245Cf միջուկային ռեակցիայի։ Անվանվել է ի պատիվ հայտնադործման տեղի (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։

Ամերիցիում (Am)

Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240։ Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում։

Ֆերմիում (Fm)

Առաջինը հայտնաբերվել է 1952 թվականին ամերիկացի ֆիզիկոսներ Ա․ Գիորսոի, Ս․ Թոմպսոնի և Զ․ Հիգինսի կողմից։ Անվանվել է ի պատիվ Էնրիկո Ֆերմիի։ Արհեստականորեն ստացված ռադիոակտիվ տարր է, պատկանում է ակտինիդների շարքին։

Ունբիհեքսիում (Ubh)

«Ունբիհեքսիում» բառը կազմված է լատիներեն և հունարեն թվականների արտասանությամբ , և նշանակում է «մեկ-երկու-վեց» (լատիներեն «հարյուր քսանվեցերորդը» ուրիշ կերպով է կազմվում)։ Ենթադրվում է, որ ապագայում անվանումը կփոխվի։

Քիմիա դաս 17

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ
.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակԱղյուսակ.

  Պարզ  նյութեր    Բարդ  նյութեր
H2HCl աղաթթու
O2H2O ջուր
N2NH3 ամոնիակ
NaCH4 մեթան
P4NaCl կերակրի աղ
S8H2SO4 ծծմբական թթու
Fe

Քիմիա դաս 16

Սովորել էջ 47-50 վարժ.էջ 57

Տնային հարցեր և վարժություններ

1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

Դեռևս 2500 տարի առաջ բացահայտվել է, որ նյութերը կազմված են հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկներն անվանեցին ատոմներ: Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի: Ժամանակակից ֆիզիկոսները ապցուցել են, որ ատոմը չնայած անտեսանելի լինելուն՝ գոյություն ունի: Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:

2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք

ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

բ) թթվածինը` օզոնի

3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Օզոն, պղինձ, թթվածին, ազոտ

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժված ատոմների որոշակի տեսակ է»:

5. Ո՞ր պնդումն է վերաբերում

1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,

բ) մեխը պատրաստված է երկաթից,

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից,

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից:

Պարզ նյութեր-բ, դ

Բարդ նյութեր-ա, գ, ե

Քիմիա դաս 15

Տնային`սովորել`էջ 52-56.վարժ.էջ 57

1. Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:

Eu-Եվրոպիում

Am-Ամերիցում

2. Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:

Արգենտում, Ֆրանսիում, Ինդիում, Գերմանիում, Գալիում, Պոլոնիում, Ռութենիում, Սկանդիում

3. Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ:

V – Վանադիում

4. Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը , որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:

Ֆոսֆոր (P)

5. Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:

Վանադիում
Գրեք այն տարրերի նշանները, տարածվածությունը և կիրառումը: