Քիմիա Դաս 9

Հարցեր կրկնողության համար

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան

Քիմիան ուսումնասիրում է նյութերը՝ նյութի հատկությունները, բաղադրությունը, կիրառումը։

2. Ինչ բնագիտական առարկաներ գիտեք

Կենսաբանություն, Քիմիա, Ֆիզիկա, Աշխարհագրություն, Էկոլոգիա

3. Ինչ է մարմինը, նյութը, բերել օրինակներ

Մարմինը դա այն է ինչ ունի ձև և զբաղեցնում է որոշակի ծավալ։

Օրինակ՝ ավտոմեքենա, ծաղիկ, շիշ։

Նյութը դա այն է ինչից բաղկացած է մարմինը։

Օրինակ՝ ապակի, փայտ, արծաթ։

4. Անվտանգության կանոնները

Փորձեր անելիս պետք է հագած լինել խալաթ, ձեռնոցներ, ակնոցներ և այլն։ Այդ ամենը պետք է նրա համար, որ եթե մի բան սխալ լինի և նյութը թափվի ձեր վրա դուք պաշտպանված լինեք և այրվածքներ կամ չեն լինի կամ քիչ կլինեն։ Պետք է սպիրտայրոցը վառելուց հետո այն հանգցնել ոչ թե փչելով այլ կափարիչը դնելով բոցի վրա։ Նաև չի կարելի ուտել փորձ կատարելու ժամանակ։

5. Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները

Կան տարբեր քիմիական սարքեր։ Օրինակ՝ ամրակալ։ Նրա վրա կան շատ սարքեր։ Օրինակ՝ թաթը։ Թաթը օգտագործվում է նրա համար, որ պահի փորձանոթը։ Նափ կա օղակը։ Օղակը պահում է հաղճապակյա կամ ապակե թասը։

6. Նյութի հատկությունները, ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական

Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը:

Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում:

Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

7. Երևույթներ, ֆիզիկան և քիմիական, բերել օրինակներ

Երևույթը այն է ինչ կատարվում է բնության մեջ և ինչ-որ փոփոխություններ են լինում։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիա Տնային աշխատանք

Ֆիզիկական և քիմիական երևույթներՔննարկվող հարցեր

Ինչ է երևույթը

Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ:

Որ երևույթն է կոչվում ֆիզիկական, բերել հինգական օրինակներ

Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: Ֆիզիզկական երևույթների օրինակներ են` ապակու, կավի, բաժակի կոտրվելը…

Որ երևույթն է կոչվում քիմիական, բերել հինգական օրինակներ

Քիմիական երևույթը այն է, ինչի ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցաներ: Քիմիական երևույթների օրինակներ են՝

Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:

Քիմիական ռեակցիաների հատկանիշները` գույնի, հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում

Ֆիզիկական երևույթներ Քիմիական ռեակցիաներ


                                    Հարցեր և վարժություններ 

1 Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք). ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
 3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 
4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).  ա) ջրի եռալը բ) արծաթե զարդի սևանալը գ) երկաթի ժանգոտվելը դ) կաթի թթվելը 5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ: 6. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Տնային առաջադրանքներ
1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 2. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 
Տնային` սովորել`էջ 40-43,վարժ էջ 44,45-46

Այսօր օգտագործվող քիմիական նշանները առաջարկել է Ի․ Բերցելիուսը՝ 1814 թվականին։

Քիմիական տարրի անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Օրինակ՝ կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum) Cu, կոբալտ (Cobalt)՝ Co և այլն:

Կան տարրեր, որոնք անվանումները առաջացել են այդ տարրի կարևոր քիմիական հատկությունը, օրինակ՝ ջրածին՝ ջուր ծնող, թթվածին՝ թթու ծնող, ֆոսֆոր` լույս կրող: Նաև կան արեգակնային համակարգի մոլորակների անուններով տարրեր, օրինակ՝ սելեն՝ Լուսին, տելուր՝ Երկիր (հունական), ուրան, նեպտուն և այլն: Կան տարրեր, որոնք ստացել են իրենց անվանումները ի պատիվ տարբեր պետությունների, օրինակ՝ գալիումը՝ Ֆրանսիայի հին անունն է, գերմանիումը՝ Գերմանիայի, իսկ պոլոնիումը Լեհաստանի պատվին է տրվել, ռութենիումը՝ Ռուսաստանի լատինական անվանումն է և այլն:

Որակական և քանակական բնութագրերը։

N քիմիական նշանը նշանակում է, որ դա ազոտ տարրն է (որակական բնութագիր), ընդ որում ազոտի մեկ ատոմն է (քանակական բնութագիր):

Ցէ-ածխածին, C

Էն-ազոտ, N

Էս-ծծումբ, S

Պէ-ֆոսֆոր, P

Կուպրում-պղինձ, Cu

Ֆեռում-երկաթ, Fe

Արգենտում-արծաթ, Ag

ա) Արեգակնային համակարգի մոլորակների անունների հետ,

նեպտունիում, ուրան, տելուր, սելեն

բ) իրենց առաջացրած պարզ նյութերի հատկությունների հետ,

ֆոսֆոր, ջրածին, թթվածին

գ) աշխարհագրական անունների հետ,

գերմանիում, գալիում, պոլոնիում, ռութենիում

դ) մեծ գիտնականների անունների հետ

կյուրիում, ֆերմիում, էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում

Քիմիա Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում
Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`
Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը

Ացետոն

Ացետոն - Wikiwand

Պարզագույն, միևնույն ժամանակ կարևորագույն կետոններից մեկը՝ ացետոնը, առաջին անգամ հայտնաբերվել է 1595 թվականին գերմանացի գիտնական Անդրեաս Լիբիավուսի կողմից՝ կապարի ացետատի չոր թորման արդյունքում։ Սակայն ճիշտ պարզաբանել քիմիական հատկություները և դասակարգել հաջողվեց միայն 1832 թվականին Ժան-Բատիստ Դյումային և Յուստուս ֆոն Լիբիխին։ Մինչև 1914 թվականը ացետոնը ստանում էին փայտի կոկսացմամբ, սակայն մեծացած պահանջարքի պատճառով մշակվեցին ստացման նոր մեթոդներ։

Իր անվանումն ացետոնը ստացել է լատիներեն acetum (քացախ) բառից։ Դա պայմանավորված է նրանով, որ ացետոնը հնում ստանում էին ացետատներից, որից հետո, ացետոնից ստանում էին սառցային քացախաթթու։

Քիմիա Նախագիծ

Նախագիծ`Քիմիայի ուսումնասիրման ոլորտները


·  Արդիականությունը և նշանակությունը.Դիտարկելով հարցեր էկոլոգիայի, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության կամ գյուղատնտեսության բնագավառից, մարդը հաճախ է բախվում քիմիային՝ նյութի կառուցվածքի ու փոխարկումների մասին գիտությանը:Առանց քիմիական գիտելիքների հնարավոր չէր լինի աշխարհի մասին գիտական պատկերացումներ ձևավորել, քանզի մարդուն շրջապատող նյութական աշխարհն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, իսկ քիմիայի ուսումնասիրության առարկան հենց նյութն է, դրա փոխարկումը, հատկություններն ու կիրառումը: Քիմիան զբաղվում է մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրությամբ: Ինչի՞ց են կազմված նյութերը, ինչպե՞ս են միմյանց հետ փոխազդեցության մեջ մտնում՝ տարբեր տեսակի էներգիայի ազդեցությամբ, ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմներում դրանց դերը:Քիմիան առնչվում է սննդի, գյուղատնտեսության, հրուշակեղենի, ֆոտոժապավենի, գործվածքների,, դեղամիջոցների, կենսական պրոցեսների հետ և ծառայում մարդու կենսամակարդակի բարձրացմանը: Քիմիայի իմացությունը մեծապես նպաստում է աշխարհայացքային գաղափարների ձևավորմանը և վճորոշ ազդեցություն ունի քավաքակրթության, գիտատեխնիկական առաջընթացի վրա:Մեզ շրջապատող կենցաղային իրերից սկսաց մինչև նորագույն տեխնոլոգիաներն  անհնար է պատկերացնել առանց համակարգված քիմիական գիտելիքների:Քիմիայի իմացությունը հնարավորություն է տալիս կանխել շրջակա աշխարհին սպառնացող վտանգները լուծել էկոլոգիական հիմնախնդիրներԱյս նախագծում սովորողները պետք է անրադառնան նաև քիմիայի զարգացումից առաջացած էկոլոգիական խնդիրներին,ճանաչեն վտանգավոր և թունավոր նյութերը իրենց շրջապատում,նրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա,  կարողանան լուծել էկոլոգիական խնդիրներ:·                                            
                         Նպատակը՝    

  1. 7-րդ դասարանի սովորողներին ծանոթացնել քիմիայի լաբորատորիայի,սարքերի,նյութերի հետ
  2. Օգտակար և վտանգավոր նյութերը շրջակա միջավայրում,նրանց ազդեցությունը կենդանի օրգանիզմների  և շրջակա միջավայրի վրա,նրանց կիրառման բնագավառները :
  3. Անվտանգության կանոնները քիմիական լաբորատորիայում,նյութերի անվտանգ օգտագործումը առօրյա կյանքում:Առաջին օգնությունը վտանգավոր նյութերի հետ աշխատելիս: Թունավոր, բռնկվող և պայթունավտանգ նյութեր:.
  4. Քիմիայի զարգացման պատմությունը
  5. Քիմիան որպես բնագիտական առարկա   

Ընթացքը. Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են,կատարում են սոցիոլոգիական հարցում:

Քիմիան և կոսմետոլոգիան

Կոսմետոլոգիայում քիմիան լայն կիրառում է ստացել։ Օրինակ՝ շրթներկի, մանիկյուռի, դիմափոշու, հակաքրտինքային միջոցի, թարթչաներկի, դիմաջրի և այլնի մեջ։ Դժվար է ժամանակակից կնոջ կյանքը պատկերացնել առանց կոսմետիկայի։ Բայց գնելուց առաջ պետք է ստուգել բաղադրությունը, որովհետև դրանցից շատերը պարունակում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ, որոնք վտանգավոր են առողջության համար։ Օրինակ կոսմետիկ նյութերը բերում են ատամի կարիեսի, մաշկի բորբոքումների, բծերի առաջացման, քարցկեղի առաջացման և այլն։

Քիմիա Դաս 4

Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              Ամրակալ` օգտագործվում է քիմիական անոթները պահելու համար։

Картинки по запросу Քիմիական ամանեղեն


Քիմիական ամանեղեն` օգտագործվում է նյութերը խառնելու և փորձեր կատարելու համար։

Картинки по запросу Քիմիական ամանեղեն

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա:

Картинки по запросу Քիմիական սպիրտայրոց

Սպիրտայրոցի կառուցվածքը`1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)2. սկավառակով խողովակ3. բամբակե պատրույգ4. թասակՀեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է: Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:Հիշե՛քՉի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհիպատճառ դառնալ: Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.պարզապես պետք է ծածկել թասակովԲոցի կառուցվածքը

Картинки по запросу քիմիական նյութերից հոտ քաշելը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասումածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբերեն, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Քիմիա Դաս 3 Տնային աշխատանք

ՄարմիններՆյութեր
աթոռփայտ
պատառաքաղերկաթ
Օրգանական նյութերԱնօրգանական նյութեր
Փայտերկաթ
Կենդանի մարմիններԱնկենդան մարմիններ
Ոզնիսեղան

Լրացուցիչ հարցեր և վարժություններ 

1. Թվարկե՛ք նյութեր (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում: 

Պլաստմաս-խաղալիք, բաժակ, գդալ

Փայտ-թուղթ, անձեռոցիկ, կահույք

Երկաթ-դանակ, թերմոս, բռնակ

Ապակի-բաժակ, պատուհան, ափսե

Բուրդ-վերմակ, հագուստ, փափուկ խաղալիք

2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից: 

Գդալ — փայտ, մետաղ, պլաստմաս

3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Պահարան, աթոռ, սեղան — փայտ

4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Մարմին

5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝ ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին: 

Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ

Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) պղնձե լար     բ) մետաղե պատառաքաղ  գ) ռեզինե գնդակ      դ) ապակե բաժակ           ե) պլաստմասե քանոն      զ) փայտե սեղան

7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական`արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ:

Օրգանական-բուրդ, ավազ, փայտ, սառույց, ճարպ, շաքար

Անօրգանական-արծաթ, ցեմենտ, պողպատ, ցինկ

Քիմիա Դաս 2

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

1.         Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները

2.         Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել

3.         Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում

4.         Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը

5.         Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.

Փորձեր  կատարելու  համար  դուք  օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը  փակ  անոթներում:

1.         Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:

2.          Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:

3.         Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը

4.         Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:

5.         Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:

6.         Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:

7.         Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ. 

1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես  հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից: Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել  ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:     

Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի  մասնակցությամբ:

2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե  այնուհետև  մշակեք 2–3 %-անոց          նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը  լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Քիմիա Դաս 1

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան, քիմիայի ուսումնասիրման ոլորտները

Քիմիան ուսումնասիրում է նյութը, նրա կառուցվածքը, բաղադրությունը, կիրառումը։

  • Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Կենսաբանություն, Քիմիա, Ֆիզիկա, Աշխարհագրություն, Էկոլոգիա։

  • Ինչ է նյութը և մարմինը

Մարմինը դա այն է ինչ ունի ձև և զբաղեցնում է որոշակի ծավալ։

Նյութը դա այն է ինչից բաղկացած է մարմինը։

  • Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը

Քանոնը-փայտից, մետաղից

Արձանը-մարմարից, ջրից

Ամանեղենը-հաղճապակի, ապակի, կավ, փայտ, ալյումին, արծաթ, ոսկի

Զարդերը-ոսկի, եկաթ, ալմաստ

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

Քիմիա բառը առաջացել է հունական «khemeia» բառից, որը նշանակում է միախառնել։

Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11

1. Որո՞նք են բնական գիտությունները: Թվարկե՛ք դրանք:

Քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, կենսաբանություն, աստղագիտություն, էկոլոգիա

2. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նյութերի կառուցվածքը, հատկությունները, բաղադրությունը։

3. Նկարե՛ք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր:

4.  Թվարկե՛ք ձեզ ծանոթ մի քանի նյութեր, որոնք նավթից են անջատվում:

Բենզին, դիզելային վառելիք, ասֆալտ, կերոսին, մազութ։

1. Թվարկե՛ք նյութեր (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում: 

Պլաստմաս-խաղալիք, բաժակ, գդալ

Փայտ-թուղթ, անձեռոցիկ, կահույք

Երկաթ-դանակ, թերմոս, բռնակ

Ապակի-բաժակ, պատուհան, ափսե

Բուրդ-վերմակ, հագուստ, փափուկ խաղալիք

2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից: 

Գդալ — փայտ, մետաղ, պլաստմաս

3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Պահարան, աթոռ, սեղան — փայտ

4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Մարմին

5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝ ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին: 

Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ

Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները. ա) պղնձե լար     բ) մետաղե պատառաքաղ 

գ) ռեզինե գնդակ      դ) ապակե բաժակ           ե) պլաստմասե քանոն      զ) փայտե սեղան

Քիմիա դասարանական աշխատանք Դաս 1

Քննարկվող հարցեր՝

Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները

Քիմիան դա բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերը, դրանց կառուցվածքը, բաղադրությունը, հատկությունները, տարածվածությունը և կիրառումը։

Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Ֆիզիկա, Քիմիա, Աշխարհագրություն, Աստղագիտություն, Երկրաբանություն։

Ինչ է նյութը և մարմինը

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմիններ։

Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները կոչվում են նյութեր։