Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն:Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմտիկա:

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետագիծը լինում է ուղիղ, բեկյալ, շրջանագիծ կամ կամայական տեսքի կոր գիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը մարմնի անցած ճանապարհի հետքն է, իսկ անցած ճանապարհը դա երկարությունն է:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին, կոչվում է հավասարաչափ:

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:

8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ կոչվում է անհավասարաչափ շարժում։ Օրինակ՝ ավտոմեքենան անհավասարաչափ է շարժվում, քանի որ կանգնում է լուսազդանշի կամ խցանման մեջ: Մեկ-մեկ արագանում է և դանդաղանում:

10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Մարմնի անցած ժանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունը անհավասարաչափ շարժման միջին արագությունն է:

11.Գրել միջին արագության բանաձևը

Vմիջ=S/t

12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությունը:

13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Արքիմեդի մասին լեգենդ

Էվրիկա | Արքիմեդ

Սիրակուսեի Հիերոն 2-րդ արքան իր հզորությունը ցուցադրելու նպատակով պատվիրում է, որ արքայական թագը պատրաստեն մաքուր ոսկուց: Քաջ գիտենալով, որ ոսկերիչներըը սովորաբար կեղծում են, նա դիմում է Արքիմեդին՝ խնդրելով ստուգել ոսկերիչների աշխատանքը, հետևաբար՝ նաև նրանց ազնվությունը: Արքիմեդը, չկարողանալով մերժել արքայի խնդրանքը, ընկնում է դժվար կացության մեջ: Ինչպե՞ս պարզել ժշմարտությւոնը, այս հարցը նրան հանգիստ չէր տալիս: Այ, եթե կարողանար որոշել թագի ծավալը, ապա ամեն ինչ պարզ կլիներ. կվերցներ նույն ծավալով մաքուր ոսկուց մի կտոր, թագը և այդ ոսկու կտորը կդներ կշեռքի տարբեր նժարներին, և Հիերոն արքայի հանձնարարությունը կատարած կլիներ:
Արքիմեդն արդեն սկսել էր գլուխը կորցնել, մտորելով արքայի հանձնարարած հարցի շուրջ: Մտածմունքների մեջ խորասուզված՝ նա մի օր մտնում է բաղնիք: Եվ երբ ընկղմվում է բերնեբերան ջրով լցված լոգարանի մեջ, ջուրը լոգարանի եզրից թափվում է մարմարե հատակին: Նա մի պահ ցնցվում է՝ գլխում առկայծած մտքից: Ինչքա՞ն ջուր թափվեց: Այո, իհարկե, այնքան, որքան արտամղեց իր մարմինը, պարզորեն ասած՝ որքան իր մարմնի՝ ջրի մեջ ընկղմված մասի ծավալն է:

Իսկ եթե ջրի մեջ խորասուզենք արքայական թա՞գը… Արքիմեդի սիրտը թպրտում է. ուսերից, կարծես: մի ծանր բեռ ընկավ: Ահ ևՀիերոն արքայի խնդիրը լուծվեց. ինքն արդեն կկարողանա ճշգրտորեն որոշել թագի ծավալը: Դրանից ուրաժացած՝ նա դուրս է ցատկում ջրից, և սլանալով Սիրակուսեի փողոցներով, խենթի նման սկսում է գոչել՝ “Էվրիկա, Էվրիկա”, մոռանալով, որ մերկ է…

Արքիմեդի օրենքը։Մարմինների լողալու պայմանները։Նավերի լողալը։Օդագնացություն։

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը

Պատճառն են ρ-խտությունը և V-ծավալը:

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը

Կախված է խտությունից՝ ինչքան մեծ է խտությունը, այնքան մեծ է Արքիմեդյան ուժը:

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղածիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին:

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա. Մարմինը խորասուզվում է հեղուկում, եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ)

բ. Մարմինը լողում է ներսում, եթե արքիմեդյան ուժը հավասար է ծանրության ուժին (FԱ=Fծ)

գ. Մարմինը լողում է մակերևույթին, եթե արքիմեդյան ուժը մեծ է ծանրության ուժից (FԱ>Fծ)

Լաբորատոր աշխատանք. Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը. հաշվել ջրում ընկմված մարմնի վրա ազդող Արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. ամրակալան կցորդիչով, մարմին, ուժաչափ, ջրթափ անոթ, չափագլան, ջուր և վերամբարձ:

Աշխատանքի ընթացքը. ամրակալանին ամրացրեցի կցորդիչը, կցորդիչին ամրացրեցի ուժաչափը, ուժաչափից կախեցի դույլը, դույլից կախեցի մարմինը: Դույլի ծավալը հավասար է մարմնի ծավալին: Վերամբարձի վրա դրեցի ջրթափ անոթը, այն տեղավորեցի ուժաչափից կախված մարմնի տակ: Ջրթափ անոթի մեջ լցրեցի ջուր մինչև կարմիր գիծը՝ ծորակը: Ուշադիր նայեցի ուժաչափին մարմնի կշիռը օդում՝ p0=1,5Ն: Չափագլանը պահեցի ծորակի տակ և սկսեցի վերամբարձը բարձրացնել այնքան, մինչև մարմինը ամբողջությամբ ընկմվեց ջրի մեջ: Ուժադիր նայելով ուժաչափի զսպանակին, տեսա, որ ջրում մարմնի կշիռը փոքրացավ: Մարմնի կշիռը ջրում՝ p1=0,5Ն:

Եզրակացություն.

p0=1,5Ն

Ջրում կշիռը՝ p1=0,5Ն

Արտամղող ուժ՝ Արքիմեդյան ուժ

FԱ=p0-p1=1Ն

ρ=1000կգ/մ3

g=9,8Ն/կգ

V=102սմ3=0,000102մ3

FԱ=?
FԱhgVs
1000*9,8*0,000102=0,9996Ն/կգ

Այսպիսով ես հասկացա, որ Արքիմեդը ճիշտ էր: Մենք ստացանք 0,9996Ն/կգ, որը մոտ է 1Ն-ի:

Տեսանյութ.

Հաղորդակից անոթներ։Մթնոլորտային ճնշում։Տորիչելիի փորձ։Ծանրաչափ։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 124-ի և էջ137 -ի

Պատասխանել հետևյալ  հարցերին.

Լրացուցիչ առաջադրանք. պատրաստել նյութ  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 139-ի թեմայով

Սիֆոն

Հաճախ հարկ է լինում որևէ անոթից, օրինակ՝ տակառից կամ ավտոմեքենայի բաքից հեղուկը դատարկել՝ առանց այն թեքելու կամ շրջելու։ Այդ նպատակով օգտվում են սիֆոն կոչվող պարզ սարքից։ Հեղուկով լցված անոթի մեջ իջեցնենք նույն հեղուկով լցված, ծռված, խողովակի մի ծայրը, որի մյուս ծայրը, որը փակված է խցանով կամ մատով, ավելի ներքև է, քան անոթում հեղուկի մակարդակը:

Անոթում հեղուկի ազատ մակերևույթի, ինչպես և խողովակի C փակ ծայրի վրա ճնշումը հավասար է արտաքին (մթնոլորտային) p ճնշմանը։ Սիֆոնի A և B կետերում ճնշումը նույնն է, քանի որ այդ կետերը հեղուկում նույն հորիզոնական մակերևույթի վրա են: C կետում հեղուկի ճնշումը կապված է B կետում ճնշման հետ:

pC=pB+ρgh=p+ρgh

բանաձևով (pB=pA=p), որտեղ h-ը հեղուկի BC սյան բարձրությունն է։ Նշանակում է՝ ճնշումը C ծայրում գերազանցում է մթնոլորտային ճնշումը՝ pC<p, ուստի՝ եթե C ծայրի խցանը հանենք (կամ մատը հեռացնենք), ապա հեղուկը կթափվի բաց ծայրից։ Եթե սիֆոնի C ծայրը բարձր լինի AB մակարդակից, ապա pB-ն ավելի փոքր կլինի, քան pA (մթնոլորտային) ճնշումը, և C ծայրի խցանը հանելուց հետո խողովակի հեղուկը կլցվի անոթի մեջ։

Էվանջելիստա Տորիչելլի

“Մթնոլորտի ճնշում” թեման անցնելիս ինձ հետաքրքրեց Էվանջելիստա Տորիչելլին: Ահա տեղեկություն նրա մասին:

Էվանջելիստա Տորիչելլի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տորիչելլին ծնվել է 1608թ-ին, հոկտեմբերի 15-ին: Մահացել է հոկտեմբերի 25, 1647թ-ին: 1627 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ստացել է մաթեմատիկական կրթությունը, Գ․ Գալիլեյի աշակերտ Բ․ Կաստելլիի ղեկավարությամբ։ 1641 թվականին տեղափոխվել է Արչետրի, ուր օգնել է Գալիլեյին մշակելու իր աշխատությունները։ 1642 թվականից, Գալիլեյի մահից հետո, եղել է Տոսկանիայի մեծ դքսի պալատական մաթեմատիկոսը և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Առավել հայտնի են պնևմատիկայի և մեխանիկայի բնագավառում կատարած աշխատանքները։

Մշակել է մթնոլորտային ճնշման տեսությունը, ապացուցել, այսպես կոչված, տորիչելյան դատարկության ստացման հնարավորությունը, 1644թ-ին ստեղծել սնդիկային բարոմետր։ «Ազատ ընկնող և նետված ծանր մարմինների շարժման մասին» աշխատության մեջ զարգացրել է Գալիլեյի գաղափարները շարժման վերաբերյալ, ձևակերպել ծանրության կենտրոնների շարժման սկզբունքը, շարադրել հիդրավլիկայի հիմունքները, արտածել անոթից իդեալական հեղուկի արտահոսման արագության բանաձևը (Տորիչելլիի բանաձև)։

Տորիչելլին մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իրականացրեց փորձ։ Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից փակ էր, լցրել է սնդիկով և մատով փակել անցքը։ Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն։ Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ <<տորիչելյան դատարկությունը>>, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից։

Տորիչելլիի փորձ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մթնոլորտային ճնշումը տարայի սնդիկի վրա վերևից ներքև գործադրում է ճնշում, իսկ Պասկալի օրենքի համաձայն ապակե խողովակի սնդիկի վրա գործադրում է ճնշում՝ ներքևից վերև։ Հեղուկն ունի զանգված և այդ պատճառով ծանրության ուժի կողմից ձգվում է դեպի ներքև։ Երկու ուժերը հավասարակշռվում են այնպես, որ անոթում մնա այնքան հեղուկ, որպեսզի վերջինիս առաջացրած ճնշումը հավասարվի արտաքին մթնոլորտային ճնշմանը։ Յուրաքանչյուր հեղուկի համար իր ρ խտությունից կախված սյան բարձրությունը կլինի` h=P/gρ, որտեղ P -ն մթնոլորտային ճնշումն է, իսկ g -ն՝ ազատ անկման արագացումը։ Այս բանաձևից հետևում է, որ ջրի սյան բարձրությունը հավասար է մոտ 10 մ։

Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:Պասկալի օրենք:Հիդրոստատիկ ճնշում:Հեղուկի ճնշումը անոթի հատակին և պատերին

Ծանոթանալ,սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 110-ից մինչև էջ 120-ը:

Պատասխանել հետևյալ  հարցերին.

1. Հեղկուկի առանձին մասերը կարող են իրար նկատմամբ շարժվել, <<սահել>>, և դրա համար որևէ ճիգ չի պահանջվում։ Շնորհիվ հոսունության՝ հեղուկի ձևը փոփոխելիս չեն ծագում առաձգականության ուժեր։ Պատկերավոր ասած՝ հեղուկն <<անտարբեր>> է <<ձևախախտման>> հանդեպ։

2. Հավասարակշռության վիճակում հեղուկի մթնոլորտի հետ հպվող մակերևույթը միշտ հորիզոնական է:

3. Հեղուկները որոշակի ուժերով ազդում են իրենց մեջ ընկղմված պինդ մարմինների վրա։ Այդ ուժերի ուղղությունը միշտ ուղղահայաց է հեղուկի և պինդ մարմնի հպման մակերևույթին, քանի որ ըստ Պասկալի օրենքի գազի ճնշումը փոխանցվում է նույնությամբ, բոլոր կետերում:

4. Օրինակ՝ եթե ջրի բաց ծորակը մատով փակենք, ապա մատի վրա կզգանք ջրի ճնշման ուժի ազդեցությունը: Նաև՝ լողորդների ականջները ցավում են մեծ խորությամբ սուզվելիս:

5. Եթե հեղուկից հեռացնենք որևէ մաս, ապա մնացած հեղուկը հավասարակշռության մեջ պահելու համար անհրաժեշտ է առաջացած խոռոչի մակերևույթի վրա կիրառել որոշակի ուժեր։ Այդ ուժերը հավասար են այն ճնշման ուժերին, որոնցով հեղուկի հեռացված հեղուկի մասն ազդում է մնացած հեղուկի վրա:

6. Ճնշման ուժերը հետևանք են հեղուկի սեղմվածության, որը տարբեր մասերում տարբեր է: Հեղուկի ճնշման ուժերը ազդում են ողջ մակերևույթով, բայց մակերևույթի տարբեր տեղամասերի վրա ճնշման ուժերը կարող են տարբեր լինել:

7. Հեղուկների սեղմվածությունը, նույնիսկ շատ մեծ ճնշման ուժերով նեգործելիս, աննշան է:

8. Հեղուկի ճնշումը հեղուկի հետ պինդ մարմնի հպման մակերևույթի (օրինակ՝ պատերի հատակի) որևէ տեղամասի վրա ազդող ճնշման ուժի հարաբերությունն է ադ տեղամսի մակերևույթի մակերեսին։ Բանաձևն է՝ P = F/S, որտեղ S-ը տեղամասի մակերեսն է, Իսկ F-ն այդ տեղամասի վրա ազդող հեղուկի ճնշման ուժը։ Միավորն է՝ 1 Ն/մ2:

Գիտելիքների ստուգում

Լինելու է հետևյալ հարցերի վերաբերյալ

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

p=F/S

3.Որո՞նք են ճնշման հիմնական և այլ միավորները:

1 Ն/մ2
Պա, կՊա, ՄՊա

4․Որո՞նք են ճնշման միավորները

Պասկալ, կիլոպասկալ, Մեգապասկալ

5․Ինչո՞վ է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

6․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 

7․ Բացատրել գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների(ծավալ,ջերմաստիճան,զանգված) փոփոխություններից կախված:

Ծավալը փոքրցնելով, գազի ճնշումը մեծանում է: Նաև ջերմաստիճանը բարձրացնելիս է ճնշումը մեծանում:

Թեման.Գազի ճնշում

1․Որոնք են ճնշման միավորները

Պա, կՊա, ՄՊա

2․Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

3․Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 

4․ բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:

Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այդքան բարձր է ճնշումը:

Պինդ մարմնի ճնշում, ճնշման միավորներ Խնդիրների լուծում Վ. Լուկաշիկի գրքից


էջ 46, 358 խնդիր

358.

F=35Ն                                 1Պա=1Ն/մ2

S=0,0075մ2                                =5000000 Ն/մ2=50000000

__________________________________________________________________

P=?

359.

S=1300սմ2                                 1լ=0,001մ3

V=3,9լ                                 P=1000կգ/մ3

                                            39լ=0,003գ

_________________________________________________________________

P=?

S=1300սմ2=1300*0,001մ2=0,13մ2

F=mg=3,9կգ*10Ն/կգ=39Ն P=F/S=39Ն/0,13մ2=300Ն/մ2=300Պա

360.

M=40կգ

S=320սմ2=0,032մ2

___________________________________________________________________

P=?

P=F/S=mg/s