Հավաասարաչափ արագացող շարժման արգություն։Ճանապարը հավասարաչափ արագացող շարժման դեպքում

 Սովորել՝ Է. Ղազարյանի 8-րդ դասարանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12

1․Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաeչափ արագացող շարժման արագությունը։

Առանց սկզբնական արագության (vo=0) հավասարաչափ արագացող շարժման արագությունը շարժումն սկսելուց t ժամանակ անց հավասար է այդ շարժման a արագացման և t ժամանակի արտադրյալին։

2․Ո՞րն է  հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։

Մարմնի շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում հնարավոր է՝ մեծանա կամ փոքրանա նույն չափերով:

3․Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է  հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։

Հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկն ուղիղ գիծ է, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով: Շարժման արագության գրաֆիկը պատերվում է t-երի առանցքին զուգահեռ հատվածի տեսքով:

4․Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։

s=at²/2

Համակեցություն, Հակամարտություն, Կոնֆլիկտ

Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները:

Կոնֆլիկտը, հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող երևույթն է, որի պատճառ կարող է լինել մարդկանց՝ իրար չհասկանալը, հայացքների, կրոնական, քաղաքական, արժեքային տարբերությունները:

Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում:

Կոնֆլիկտներից ես խուսափում եմ, փորձում եմ շուտ վերջացնել այն:

Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին:

Իմ կարծիքով մարդիկ զգացմունքները իրենց մեջ կպահեին և չէին արտահայտվի: Դա շատ վատ կարող է ազդել մարդկանց վարքի և այլնի վրա:

Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը:

Ագահությունը, ժլատությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, ծայրահեղականությունը և այլն:

Որո՞նք են համագործակցության առավելությունները:

Մարդիկ կսովորեն խմբային աշխատանքներ անել, ինչը կարևոր է հասարակության մեջ: Համագործակցության շմորհիվ ավելի արագ և արդյունավետ աշխատանք է ստացվում և այլն:

Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է:

Ոչ, քանի որ ամեն մարդ իրեն տարբեր է զգում տարբեր շրջապատներում: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք միշտ խմբով են և սիրում են այդպես աշխատել, ժամանակ անցկացնել, և կան մարդիկ, որոնք իրենց անհարմար են զգում խմբի մեջ և ավելի լավ են աշխատում անհատական:

Արդյոք ճի՞շտ է մարդուն ստիպել, որ համագործակցի:

Ոչ, քանի որ ընդհանրապես ոչ մի բան չի կարելի ստիպել անել: Եթե մարդը ուզում է, նա կհամագործակցի, իսկ եթե ոչ, նրան պետք չէ ստիպել:

Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը:

Նայած, թե ինչ մարդու հետ, քանի որ ոչ բոլոր մարդիկ կարող են կոլեկտիվում աշխատել:

Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դույլ խնձոր: Արդյո՞ք դա կապ ունի համագործակցության հետ:

Այո, քանի որ, եթե կոլեկտիվում մի անդամը չի կարող կենտրոնանալ աշխատանքի վրա, կամ ուրիշներին վատ է վերաբերվում, նա քանդում է կոլեկտիվը և դրա աշխատանքի որակը:

Կոնֆլիկտ

Հասարակագիտության ժամին մենք քննարկել էինք կոնֆլիկտը: Քննարկեցինք, թե ինչ է կոնֆլիկտը և ինչ տեսակներ այն ունի։ 

Կոնֆլիկտ մարդկանց կյանքում միշտ կա է։ Այն հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող երևույթն է։ Լուծելու համար կոնֆլիկտը, կարևոր է հասկանալ, թե ինչն է դիմացի մարդու մոտ այդպիսի վարք առաջացրել: Հաճախ կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ մտածում են, որ հակառակորդը ուզում է իրենց վնասել: Բայց սովորաբար մարդիկ վարվում են այդպես, քանի որ ուզում են իրենց ներքին մղումները և իրենց սեփական խնդիրները լուծել: Նաև վարքը պայմանավորված է մարդկանց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն:
Կոնֆլիկտները ունենում են նաև դրական ազդեցություն։ Դա լինում է, երբ մարդիկ կարողանում են հանգիստ և առանց ջղայնության պոռթկումների քննարկել կոնֆլիկտի առաջացմանը նպաստող թեման և ի վերջո գալիս են մի կարծիքի։

Հայոց լեզու Տնային աշխատանք 14.12.2021

Լրացնում ենք նախադասություններում բաց թողնված ծավալուն որոշիչներն ու կետադրում նախադասությունները:

  1. Իմ սիրելի գիրքը՝ առաջ գնված, դրված էր սեղանին:
  2. Ընկերներս՝ հավատարիմ և մտերիմ, գիտեն ուրախացնել ու ոգևորել ինձ:
  3. Ամանորը՝ զվարթ և ոգևորիչ, մեծերի ու մանուկների սիրելի տոներից է:
  4. Տարիներ առաջ դուրս եկած ֆիլմը շատ էր հուզել բոլորին:
  5. Ագահ և շատախոս մարդիկ ինձ դուր չեն գալիս:
  6. Հարգում եմ մարդկանց՝ բարի և պարտաճանաչ:
  7. Սիրում եմ հերոսներին՝ խիզախ և հետաքրքրասեր:
  8. Պետք է գնահատես ընտանիքդ՝ քեզ աջակցող:

Սուրբ Ծնունդը Վրաստանում

Թարգմանված է՝

In Georgia, Christmas is celebrated on the 7th January. This is because the Georgian Orthodox Church use the old ‘Julian’ calendar for their festivals.

On Christmas Day, many people will go on a ‘Alilo’, a parade in the streets. They are dressed in special clothes and costumes to celebrate Christmas. Some people carry Georgian flags and others might be dressed as people from the Christmas story. Children like taking part in the Alilo as they’re often given sweets!

The traditional Georgian Christmas Tree is called a ‘Chichilaki’. It’s made of dried wood. They are decorated with small fruits and sweets. They are traditionally burnt on 19th January. This is meant to mark the end of the year’s troubles.

People get their presents on December 31st. Presents are traditionally brought to children by “Tovlis Papa”  which means “Grandfather snow”. He normally wears all white clothing including a hat and a cloak called a “nabadi”. The cloak is heavy and very warm as it’s made of white sheep’s wool.

On New Year’s eve he comes down from the mountains of the Caucasus and walks around Georgia to deliver treats and sweets to all the children in Georgia. Children leave out “Churchkhela” a delicious treat made of walnuts and grape juice for Tovlis Papa. 

Թարգմանություն՝

Վրաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին։ Դա պայմանավորված է նրանով, որ Վրաց ուղղափառ եկեղեցին օգտագործում է հին «Ջուլյան» օրացույցը իրենց տոների համար: Սուրբ Ծննդյան օրը շատերը գնալու են «Ալիլո»՝ շքերթ փողոցներով։ Նրանք հատուկ հագուստներով ու տարազներով են՝ նշելու Սուրբ Ծնունդը: Որոշ մարդիկ կրում են վրացական դրոշներ, իսկ մյուսները կարող են հագնված լինել Սուրբ Ծննդյան պատմության մարդկանց նման: Երեխաները սիրում են մասնակցել Ալիլոյին, քանի որ նրանց հաճախ քաղցրավենիք են տալիս: 
Վրացական ավանդական տոնածառը կոչվում է «Չիչիլակի»: Պատրաստված է չորացրած փայտից։ Դրանք զարդարված են մանր մրգերով և քաղցրավենիքներով։

Դրանք ավանդաբար այրվում են հունվարի 19-ին։ Սա կոչված է նշելու տարվա անախորժությունների ավարտը: Մարդիկ իրենց նվերները  ստանում են դեկտեմբերի 31-ին։ Ավանդաբար երեխաներին նվերներ է բերում «Թովլիս պապան», որը թարգմանաբար նշանակում է «Ձմեռ պապիկ»: Նա սովորաբար կրում է սպիտակ հագուստ, ներառյալ գլխարկ և թիկնոց, որը կոչվում է «նաբադի»: Ամանորի գիշերը նա իջնում է Կովկասի լեռներից և շրջում Վրաստանում, որպեսզի հյուրասիրություններ ու քաղցրավենիք հասցնի Վրաստանի բոլոր երեխաներին։ Երեխաները Թովլիս պապայի համար թողնում են ընկույզից և խաղողի հյութից պատրաստված «Չուրչխելա» համեղ հյուրասիրությունը։

Հարցեր և առաջադրանքներ

Երկրորդ պարապմունք՝ Նապոլեոնյան դարաշրջան, պատասխանել հարցերին (դասարանում)

1. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի՝ կոնսուլից կայսր դառնալու հաջորդական քայլերը:

Իշխան դառնալով Նապոլեոնը խոստացավ ժողովրդին, որ կպահպանի հեղափոխության ընթացքում հասած նվաճումները և շատ բարենորոգումներ կանի: 1804թ֊ին, հանրաքվեից հետո, նա հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»:

2. Թվարկեք՛ Նապոլեոնի իրականացրած բարենորոգումները: Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք Ֆրանսիայի համար:

Նա հասարակական կյանքի հետ կապված էր բարենորոգումներ անում: Նա զարգացրեց ծանր արդյունաբերությունը: Տաս տարվա ժամանակահատվածում երկրում հարյուրից ավել ձեռնարկներ հիմնվեցին՝ հանքահարստացման, մետաղաձուլության, զինագործության, նավաշինության, սարքաշինության և այլնի հետ կապված:

Զարգացման շնորհիվ հիմնվեց Ֆրանսիական բանկը, որտեղ դրամական միավորը ֆրանկն էր: Արդյունաբերության ցուցանիշներով, Ֆրանսիան գրավեց երկրորդ տեղը աշխարհում: Հեղափոխությունից հետո Ֆրանսիայում հաստատվել էին հասարակական նոր հարաբերություններ: Կայսրը կազմեց «Քաղաքացիական օրենսգիրքը», որը տարածվեց նաև Եվրոլայում: Առանձնակի ուշադրություն էր դարձվումընտանիքի և սեփականության խնդիրներին: Ընտանիքը ճանաչվում էր որպես հասարակության կարևորագույն բջիջ: Նաև կարգավորվեցին տնտեսական, քրեական, դատական բնագավառները:

3. Ինչո՞ւ Նապոլեոնը մղեց «հեղափոխական պատերազմներ»: Ինչի՞ շնորհիվ Ֆրանսիան ռազմական հաջողություններ ունեցավ:

Ֆրանսիան արագորեն հզորանում էր: Հեղափոխության ընթացքում Ֆրանսիայում ստեղծվեց նոր բանակ: Սկզբում Ֆրանսիան վարում էր պաշտպանողական պատերազմ, բայց հետո անցավ հարձակման և հասավ հաջողությունների: Այդ պատերազմը նպաստում էր Ֆրանսիայի տիրապետության տարածմանը: Շուտով Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆօանսիայի տիրապետության կամմազդեցության ներքո՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսիան, բառառությամբ Ռուսաստանը և Անգլիան:

4. Ե՞րբ սկսվեց և ի՞նչ ավարտ ունեցավ ֆրանս֊ռուսական պատերազմը:

5. Ո՞ր երկրները միավորվեցին Ֆրանսիայի դեմ:

6. Ներկայացրե՛ք Առաջին կայսրության անկման ընթացքը:

Կենդանիների և մարդու լողալը

Պատրաստել նյութ Արքիմեդի մասին և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի վերաբերյալ

Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից, որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամ նրա մակերևույթին: Փոփոխելով մարմնի ծավալը ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը: Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ, որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է: Պոչը թափահարելով ձուկը կարողանում է տեղաշարժվել և հայտնվել տարբեր խորություններում: Մեծ խորություններում, որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամփուշտը սեղմվում է, ձկան մարմնի ծավալը փոքրանում, և նա չի բարձրանում, այլ լողում է տվյալ խորությունում: Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են, և նա լողում է փոքր խորություններում: Սատկած ձուկը միշտ լողում է ջրի երեսին, քանի որ այդ դեպքում ձկան մկաններն ամբողջովին թուլացած են, և լողափամփուշտն առավելագույնս փքված վիճակում է։ Կետերը ջրում իրենց խորասուզման մակարդակը կարգավորում են մեծացնելով կամ փոքրացնելով թոքերի ծավալը:

Մարդու մարմնի միջին խտությունը նույնպես մոտ է ջրի խտությանը: Դա է պատճառը, որ երբ մարդը լրիվ սուզվում է ծովի ջրում` ջրից դուրս թողնելով միայն քիթն ու բերանը, չի լսորասուզվում: Այս դեպքում նրա վրա ազդող ծանրության ուժը հավասարակշռվում է արքիմեդյան ուժով: Սակայն այդպիսի վիճակն անկայուն է, երբ մարդը ջրից դուրս է հանում ձեռքը կամ գլուխը, նրա վրա ազդող արքիմեդյան ուժը փոքրանում է, և նա սկսում է խորասուզվել: Ջրի մակերևույթին մնալը կամ խորասուզվելը պայմանավորված է նաև ջրի աղիության աստիճանով: Քաղցրահամ ջրում, որի խտությունը փոքր է մարդու մարմնի միջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է, իսկ բավականաչափ աղի ջրում, որի խտությունը մեծ է մարդու մարմնի միջին խտությունից, նա կարողանում է
պառկած մնալ ջրի մակերևույթին:
Աղի պարունակությունը մեծացնելիս մեծանում է ջրի
խտությունը և, հետևաբար, նրա մեջ ընկղմված մարմնի
վրա ավելի մեծ արտամղող ուժ է ազդում: Այդպիսի ջրում
լողալը շատ ավելի հեշտ է:

Գրականություն Տնային աշխատանք 13.12.2021

Զոհրապի մասին նյութերն ընթերցելով՝ առանձնացրո´ւ քեզ համար սիրելին և ներկայացրո´ւ ձայնագրությամբ:

Մտքեր

Մեջբերումներ

Հուշեր Գրիգոր Զոհրապի մասին

Փաստեր Զոհրապի մասին

Զոհրապի նովելների մասին

English Homework 13.12.2021

English in Mind pages 33, 34, 35
Grammar:Question tags, present perfect simple

Page 33

They took all the trees.

Put ’em in a tree museum.

And they charged the people

Put away that DDT now.

Give me spots on my apples.

But lesvd the birds and the bees, please.

I live in Armenia. One of the biggest environmental problems here is Sevan lake. It is greening, because of algae overgrowth near the cost. To stop this people can clean up the cost.

Second biggest environmental problem is lack of rubbish recycling. Some people throw their litter where they want and it causes pollution. To stop this people can recycle litter. But in our country there aren’t many of recycle bins for plastic, paper and so on.

At present time there is a program to clean Sevan lake and our country from 2022 won’t use plastic bags anymore.

Page 34

Ֆլեշմոբ / Առաջին մակարդակ 13.12.2021

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։

Վարունգ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։

Դեկտեմբերի 3

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:

21

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։

6 ժամ

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:

5 կոնֆետ

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

10:49

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

Հավասար են

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:

9

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տ ոպրակում։

3