Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ

Առաջադրանքներ՝

            1․Նշիր այն հատվածը, որը X կետի հեռավորությունն է a ուղղից: 

              XAttalums2.pngF     L                 C                 N                  T
  • XT
  • ցանկացած կետի հեռավորությունը
  • XC
  • XL
  • XF
  • XN

 2․Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 8 սմ է, իսկ հեռավորությունը a և c զուգահեռ ուղիղների միջև՝ 45 սմ: Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև: 

Perpend3.png

45-8=37

b և c ուղիղների միջև 37 սմ

3․ ABC հավասարասրուն եռանկյան AB և BC սրունքներին տարված բարձրությունները հատվում են M կետում: BM ուղիղը հատում է AC հիմքը N կետում: Որոշիր AN−ը, եթե AC=40սմ:

4․ ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը հատում է AC կողմը D կետում: Որոշիր AD և DC հատվածների երկարությունները, եթե BD=21 սմ և AC=28 սմ:

DM-միջնուղղահայաց

BD=DC

AD=7սմ

Գրականություն Տնային աշխատանք

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:
  2. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
  3. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:
  4. Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ ։
  5. Մգեցված բառերն ինչո՞վ են նման: Կարո՞ղ ես նմանատիպ այլ բառեր գտնել:
  6. Շեղատառ գրված միտքը ինչպե՞ս կմեկնաբանես:
  7. Համացանցում ուսումնասիրիր սպիտակ ագռավ դարձվածքի իմաստը:

1. Պատմվածքը մի սև ոչխարի մասին էր, որը ապրում էր մի հոտում, որտեղ ինքն էր միայն սև: Բոլորը իրեն ծաղրում էին և ծիծաղում էին իր վրա: Մի օր հոտի գլխավորը որոշեց ուսումնասիրել աշխարհը: Նա ճանապարհորդեց տարբեր հոտերով և բոլորին ասում էի, որ ինքն է գլխավորը: Բայց մի օր նա հայտնվեց մի հոտում, որտեղ բոլոր ոչխարները սև էին: Բոլորը սկսեցին իր վրա ծիծաղել: Նա արագ փախչեց այդտեղից և ինչ-որ ժամանակ հետո հայտնվեց մի ուրիշ հոտում, որտեղ բոլոր ոչխարները տարբեր գույնի էին: Նրան շատ սիրալիր վերաբերվեցին և նա հասկացավ իր սխալը:

2. Պետք չէ մարդուն բնութագրել միայն իր արտաքին տեսքով:

3. Ես համաձայն եմ պատմվածքի գաղափարի հետ, քանի որ ամեն մարդ յուրահատուկ է և իր արտաքին տեսքը կապ չունի, կարևորը ներքինն է:

4. Շատ եմ լսել և տեսել, թե ինչպես են վատ վերաբերվում և ծաղրում այն մարդկանց, որոնք մուգ մաշկի գույն ունեն: Նրանք մեղավոր չեն, որ այդպիսի մաշկի գույ ունեն և դրան պետք չէ ուշադրություն դարձնել:

5. մեն-մենակ, սեփ-սև բառերը չափազանցնում են ածականը:

6. Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Դա նշանակում է, որ բոլորը հետևում են մարդուն, որի պահվածքը իրենց դուր է գալիս և այդպես է ստացվում, որ իրենք իրենց խելքով չեն մտածում, այլ միայն կրկնում են:

7. Սպիտակ ագռավ, հայերենում կիրառվում է, որպես փոխաբերություն՝ նշելու այնպիսի վարք կամ արժեհամակարգ ունեցող անձին, որը տարբերվում է իր շրջապատի այլ անձանցից։ Սպիտակ ագռավն արտասովորության հակասական խորհրդանիշ է, որը հաճախ կապված է շրջապատի կողմից տառապանքի, չհասկացվածության և օտարացման հետ։ Արտահայտությունը, որպես հազվագյուտ, բացառիկ մարդու բնորոշում, առաջին անգամ հիշատակվել է հռոմեացի բանաստեղծ Յուվենալիսի 7-րդ երգիծանքում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
    • Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

      Եթե-ստորադասական
      Բայց-համադասական
      Եվ-համադասական
      Թեև-ստորադասական
      Սակայն-համադասական
      Որովհետև-ստորադասական
      Որպեսզի-ստորադասական
      Քանզի-ստորադասական
      Նաև-համադասական
      Քանի որ-ստորադասական
  2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
  3. Ընթերցում ենք նախադասություններն ու քննարկում ուղղագրությունը, կետադրությունը, մեզ ծանոթ խոսքի մասերը այնտեղ:
    • Ծխելու վնասակար լինելու մասին շատ փաստարկներ կան:
    • 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի:
    • Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու:
    • Դաշնագիրը քարի վրա է փորագրված, և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
    • «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է. այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել:
    • Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ շապիկ ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
    • Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
    • Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    • Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
    • Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
  2. Օդ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
    իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
    ընդգծի՛ր:
  3. Երես բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
    իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
    ընդգծի՛ր:

Լեզու

Հրդեհի ժամանակ երևացին կրակի լեզուները:

Ընկերուհիս գիտի խոսել տարբեր լեզուներով:

Կան մարդիկ, որոնք լեզվին կարող են տարբեր հետաքրքիր ձևեր տալ կամ դժվար շարժումներ անել:

Օդ

Սենյակում այնքան մարդ կար, որ օդ չկար:

Քաղաքներում օդը կեղտոտ է, իսկ բնության գրկում մաքուր:

Շտապ նորությունը հաղորդելու համար ուղղաթիռով բարձրացան օդ:

Երես

Այս աղջիկը շատ գեղեցիկ երես ունի:

Ես չեմ սիրում երկու երեսանի մարդկանց:

Ծովի երեսին աղբ է լողում:

Ուժեր

Խնդիրների լուծումներ “Է. Ղազարյանի դասագիրք”-ից Էջ 173

Խնդիր 82.

m=2տ=2000կգ

g=9,8 Ն/կգ F=mg=2000կգ*9,8 Ն/կգ=19 600 Ն

Խնդիր 83.

m=0,5կգ

g=9,8 Ն/կգ F=mg=0,5կգ*9,8 Ն/կգ=4,9 Ն

Խնդիր 84.

Միևնույն զանգվածով պղնձե և փայտյա գնդերի վրա կազդի նույն ծանրության ուժը:

Խնդիր 85.

Ոչ, զանգվածը մնում է նույնը: