Գրականություն Տնային աշխատանք

  1. Այբբենական կարգով կազմում ենք ստեղծագործությունների ցանկ, որ կցանկանայինք ուսումնասիրել եկող ուսումնական տարում (Կարող ենք ցանկի կազմմանը մասնակից դարձնել նաև ծնողներին):
  2. Ամեն ստեղծագործության դիմաց գրել այն ուսումնասիրելու գլխավոր պատճառը, օրինակ՝ չափազանց հետաքրքիր է, մայրիկս է խորհուրդ տվել, ընկերս է կարդացել և հավանել, բազմակողմանի գիտելիքներ է հաղորդում և այլն:

Ա. Աննա Ֆրանկի օրագիրը-կարդացել եմ և դեռ դա իմ ամենասիրելի գիրքն է

Ա. Առանց ընտանիքի-շատ հետաքրքիր պատմություն է

Բ. Բալզակ Մի շան պատմություն-շատ հուզիչ, բայց հետաքրքիր պատմվածք է

Գ. Գանձերի կղզին-մայրիկս է խորհուրդ տվել

Ե. Երկարագուլպա Պիպին-զվարճալի գիրք է

Թ. Թոմ Սոյերի արկածները-արկածներով լի ստեղծագործություն է

Խ. Խորհրդավոր պարտեզը-գեղեցիկ և խորհրդավոր պատմություն է

Հ. Հայդի-արկածալի, հետաքրքիր, հուզիչ պատմություն է

Մ. Մումիտրոլներն ու Մեծ ջրհեղեղը, Մումիտրոլներն ու Գիսաստղը-շատ եմ հավանել արկածների, կրեատիվի համար

Ս. Սրճարան աշխարհի եզրին-ընկերուհիս կարդացել է և շատ է հավանել

Վ. Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին-վերևում նշված գրքի շարունակությունն է, որը նույնպես պետք է հետաքրքիր լինի

Փ. Փոքրիկ տիկինները-մայրիկս է խորհուրդ տվել կարդալ

Օ. Օզի կախարդը-մայրիկս է խորհուրդ տվել

Պատմություն Նախագիծ

Ընթացքը՝  Պատասխանել հարցերին և կատարել բլոգային գրառումներ։

․ Նշել Կիլիկյան Հայաստանի  Իշխաններին։

Ռուբեն Ա (1080–95 թթ. ),
Կոստանդին Ա (1095–1100 թթ.),
Թորոս Ա (1100–29 թթ.),
Լևոն Ա (1129–37 թթ.),
Թորոս Բ (1145–69 թթ.),
Ռուբեն Բ (1169 թ.),
Մլեհ (1169–75 թթ.),
Ռուբեն Գ (1175–87 թթ.),
Լևոն Բ (1187–98 թթ.)

․ Նշել թե երբ՞ Կիլիկյան Հայաստանը հռչակվեց թագավորություն։

1080-1198 թվականներ

․ Նշել Կիլիկյան Հայաստանի թագավորներին։

Լևոն Բ (1198–1219 թթ.),
Զաբել (1219–22 թթ.),
Ֆիլիպ (1222–25 թթ.),
Հեթում Ա (1226–69 թթ.),
Լևոն Գ (1269–89 թթ.),
Հեթում Բ (1289–1305 թթ.),
Սմբատ (1296–98 թթ.),
Կոստանդին Բ (1298–99 թթ.),
Լևոն Դ (1301–08 թթ.),
Օշին Ա (1308–20 թթ.),
Լևոն Ե (1320–42 թթ.),
Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.),
Կոստանդին Դ (1345–63),
Կոստանդին Ե (1365–73 թթ.),
Լևոն Զ  (1374–75 թթ.)

․ Կիլիկյան Հայաստանի ամրոցներ։

Անազարբա ամրոցը, Սսի բերդ — ամրոցը

․ Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերությունները խաչակրաց իշխանությունների հետ։

Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ

Դասարանում՝ 395ա, 396ա, 397ա, 398, 400, 401ա

Տանը՝ 395, 396, 397բ, 399, 401բ

ա) 30*2=60

բ) 30:10=3

ա) 36*3=108

բ) 36:5=7.2

ա) 3*3=9

բ) 3*60=180

180:5=36ր

6-480

480:6=80

80*2=160

12:6=2

2*4=8 կգ

12:4=3

3*6=18 կգ

ա) 300:100=3

4*3=12

բ) 4000-80

200-x

x=80*200/4000=80*2/40=160:40=4

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Նախասիրությունների մասին լեզվական առաջադրանքի քննարկում:
  • Ընթերցում ենք նախադասություններն ու քննարկում ուղղագրությունը, կետադրությունը, մեզ ծանոթ խոսքի մասերը այնտեղ:
    1. Ծխելու վնասակար լինելու մասին շատ փաստարկներ կան:
    2. 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի:
    3. Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու:
    4. Դաշնագիրը քարի վրա է փորագրված, և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
    5. «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է. այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել:
    6. Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ շապիկ ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
    7. Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
    8. Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    9. Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
    10. Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Ճամբորդություն դեպի Էդիթ Պրինտ հրատարակչություն և քայլք Երևանում

Շատ հետաքրքիր և արկածներով լի օր էր:

Նախ մենք նստեցինք մեր տրանսպորտը և ուղևորվեցինք դեպի «Էդիթ Պրինտ» հրատարակչություն: Տրանսպորտում խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր: Երբ հասանք «Էդիթ Պրինտ» հրատարակչություն,  մեզ մի քիչ պատմեցին գրքերի, իրենց ստեղծման գործընթացի մասին, և մեզ սպասվում էր դրանք տեսնելը: Խոսելուց հետո մենք գնացինք տպարան:
Այնտեղ մարդիկ ուշադիր և կոկիկ աշխատում էին: Մեզ ցույց տվեցին, թե ինչպես են կազմը պատրաստում և կպցնում միջուկին: Կամ թե ինչպես են էջերը կտրում, հավաքում և կպցնում: Բոլոր սարքերը, որոնցով տպվում են էջերը, մեզ նույնպես ցույց տվեցին: Մեզ ամեն ինչ շատ լավ բացատրեցին: Ի դեպ, այս ամենին կողքից շատ հետաքրքիր էր նայել:Հետո մենք գնացինք մի այգի, որտեղ նստեցինք խոտերի վրա, սնվեցինք ու քննարկեցինք ամենը: Մենք մեզ նաև գնեցինք սառը թեյ, սուրճ և ուղևորվեցինք հետ՝ դպրոց:

Ահա տեսանյութը, թե ինչպես են գրքերը պատրաստում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Համացանցից ընտրել որևէ տեղեկատվական տեքստ քեզ համար սիրելի զբաղմունքի՝ մարզաձևի, երաժշտության և այլնի մասին ու մգեցնել այնտեղ եղած կապերը:

Թվային նկարչությունը — նկարչի մարդկային համակարգչային գործիքների միջոցով էլեկտրոնային պատկերների ստեղծումն է: Թվային նկարչությունը արվեստում նոր ուղղություն է: Համակարգիչը թվային նկարչության մեջ նման է մոլբերտով վրձինին: Համակարգչում լավ նկարելու համար անհրաժեշտ է նաև իմանալ և ի վիճակի լինել կիրառել արվեստագետների սերունդների կուտակած ողջ գիտելիքն ու փորձը: 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին, թվային նկարչությունը զարգանում է արագ տեմպերով և ուժեղ դիրք է գրավում գրքերի/պաստառների ձևավորման մեջ, գերակշռում է համակարգչային խաղերի և ժամանակակից ֆիլմի արդյունաբերությունում և սիրված է սիրողական արվեստում: Ի տարբերություն ավանդական նկարչության, այն ունի գերզարգացած գեղարվեստական ​​հնարավորություններ, ինչպիսիք են. տվյալ տեսակի աղմուկ առաջացնելը; վրձնի տարբեր էֆեկտները; տարբեր զտիչները, փոխակերպումները և ուղղումները; գույների և հյուսվածքների հսկայական շարքը; տարբեր գծային կառույցները:

Հայոց իշխանների, թագավորների և թագուհիների գահացանկը

Իշխանների գահացանկը

Ռուբեն Ա (1080–95 թթ. ),
Կոստանդին Ա (1095–1100 թթ.),
Թորոս Ա (1100–29 թթ.),
Լևոն Ա (1129–37 թթ.),
Թորոս Բ (1145–69 թթ.),
Ռուբեն Բ (1169 թ.),
Մլեհ (1169–75 թթ.),
Ռուբեն Գ (1175–87 թթ.),
Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների (թագուհիների) գահացանկը

Լևոն Բ (1198–1219 թթ.),
Զաբել (1219–22 թթ.),
Ֆիլիպ (1222–25 թթ.),
Հեթում Ա (1226–69 թթ.),
Լևոն Գ (1269–89 թթ.),
Հեթում Բ (1289–1305 թթ.),
Սմբատ (1296–98 թթ.),
Կոստանդին Բ (1298–99 թթ.),
Լևոն Դ (1301–08 թթ.),
Օշին Ա (1308–20 թթ.),
Լևոն Ե (1320–42 թթ.),
Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.),
Կոստանդին Դ (1345–63),
Կոստանդին Ե (1365–73 թթ.),
Լևոն Զ  (1374–75 թթ.)

Ձնկորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

Դասի հղումը 

1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրությունը պատրաստում է իրեր, որոնք չկան բնության մեջ: Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնությունից վերցված արտադրանք են պատրաստում:

2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառային տնտեսությունը գյուղատնտեսության մոտ ճյուղ է, որն արտադրում է շատ փայտանյութ, նաև պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր,
վայրի մեղր, դեղաբույսեր և կենդանիների կերակուրներ:

3. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը վատ է ազդում բնության վրա, որովհետև անընդհատ ձուկ բռնելու պատճառով ձկները քչանում են, բայց աքվակուլտուրայի պատճառով ձկները բազմանում են հատուկ դրա համար պատրաստված տեղերում և դա շատ լավ է:
Անտառային տնտեսությունը նույնպես վատ է ազդում բնության վրա, քանի որ մարդիկ՝ փայտանյութի պաշարի համար շատ են ծառեր կտրում՝ անտառներ են վերանում, իսկ մենք գիտենք, որ ծառերը թթվածին են տալիս մեզ և մենք քչացնում ենք թթվածնի պաշարները: Բայց մարդիկ արհեստական ձևով բազմացնում են ծառերի պաշարները՝ աճեցնում են, և այդպես ծառերից ստանում են բերք և ընդհանրապես սնունդ: Նաև կարող են ստանալ փայտից այլ նյութեր:
Որսորդությունը քչացնում է կենդանիների քանակը: Մարդիկ որսում են անտառներում, ջրերում կենդանիներ և հետագայում օգտագործում որպես սնունդ կամ այլ բաների համար: Բայց մարդիկ կենդանիներին բազմացնում են և այդպիսով շատացնում նրանց քանակը և հենց այդ կենդանիներին որսում են:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանորեն
էական—էականապես
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևաբար
բարեխիղճ—բարեխղճաբար
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախորեն
քաջ—քաջաբար