Քիմիա դաս 17

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ
.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակԱղյուսակ.

  Պարզ  նյութեր    Բարդ  նյութեր
H2HCl աղաթթու
O2H2O ջուր
N2NH3 ամոնիակ
NaCH4 մեթան
P4NaCl կերակրի աղ
S8H2SO4 ծծմբական թթու
Fe

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
    • Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:
    • Կանգնեց անկյունում, որ նորից տեսնի: Խնդրեց, որ նամակը հասցնեն: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց, որ հոսանքները բերեն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Խոսեցին այն մասին, որ ջուրը պակասել է։
  2. Քո կողմից հաճախ գործածվող քսան անորոշ դերբայները գրիր այբբենական կարգով:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Բլոգում հավաքում ենք տեղեկություններ նշված թեմաներից մեկով: Պատրաստում ենք տեսանյութ կամ ձայնագրություն:
    • Մայրենի լեզվի օրը
    • Հայոց լեզու. ճյուղերը
    • Լեզվի զարգացման փուլերը
    • Ժարգոնային բառեր իմ միջավայրում. ուսումնասիրել, ներկայացնել
    • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն
    • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
    • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
    • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
    • Բառապաշարի շերտերը
    • այլ

2. Մասնակցում ենք բառարանային ֆլեշմոբին:

  • բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում,
  • բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից),
  • տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն):

Քիմիա դաս 16

Սովորել էջ 47-50 վարժ.էջ 57

Տնային հարցեր և վարժություններ

1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

Դեռևս 2500 տարի առաջ բացահայտվել է, որ նյութերը կազմված են հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկներն անվանեցին ատոմներ: Ատոմ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի: Ժամանակակից ֆիզիկոսները ապցուցել են, որ ատոմը չնայած անտեսանելի լինելուն՝ գոյություն ունի: Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:

2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք

ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

բ) թթվածինը` օզոնի

3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Օզոն, պղինձ, թթվածին, ազոտ

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժված ատոմների որոշակի տեսակ է»:

5. Ո՞ր պնդումն է վերաբերում

1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,

բ) մեխը պատրաստված է երկաթից,

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից,

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից:

Պարզ նյութեր-բ, դ

Բարդ նյութեր-ա, գ, ե

Քիմիա դաս 15

Տնային`սովորել`էջ 52-56.վարժ.էջ 57

1. Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:

Eu-Եվրոպիում

Am-Ամերիցում

2. Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:

Արգենտում, Ֆրանսիում, Ինդիում, Գերմանիում, Գալիում, Պոլոնիում, Ռութենիում, Սկանդիում

3. Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ:

V – Վանադիում

4. Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը , որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:

Ֆոսֆոր (P)

5. Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:

Վանադիում
Գրեք այն տարրերի նշանները, տարածվածությունը և կիրառումը:

Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը նյութերը
Նպատակը`

  • ուսումնասիրել տեսության ստեղծման պատմությունը
  • ,,Ատոմ,, ,,մոլեկուլ.. տերմինների նշանակությունը
  • Ատոմա-մոլեկուլային տեսության նշանակությունը քիմիական երևույթների բացատրման համար 
  • ուսումնասիրել այն գիտնականների կյանքը և գործունեությունը,որոնք ստեղծել են այս տեսությունը                                                                                                                       Ընթացքը
  • սովորողները պատրաստում և ներկայցում են նյութերը կայքում և բլոգներում:
  • ընթացքը մեկ ամիս

1800-ական թվականների սկզբին  Ջոն Դալթոնը ատոմի գաղափարի միջոցով է բացատրել այն, որ տարրերը միշտ փոխազդում են փոքր ամբողջ թվերի հարաբերությամբ։՚ Օրինակ՝ գոյություն ունի երկու անագի օքսիդ. մեկը՝ 88.1% անագ, 11.9% թթվածին, երկրորդը՝ 78.7% անագ, 21.3% թթվածին: Սա նշանակում է, որ 100 գրամ անագը միայն կարող է միանալ 13.5 կամ 27 գրամ թթվածնի հետ։ 13.5-ը և 27-ը կազմում եմ 1:2 հարաբերություն: «Մոլեկուլ» բառը առաջացել է  լատիներեն “moles” բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված: «Ատոմ» բառը թարգմանվում է հունարենից անբաժանելի։ Ջոն Դալթոն ( 6 սեպտեմբերի 1766. Իգլսֆիլդ, Անգլիա — 27, 1844, Մանչեսթեր), քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։
Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։

Քիմիա Դաս 15 Պարբերական համակարգից արտագրություն

Դասարանում` Պարբերական համակարգից արտագրել H,A,R,M,S,C,O-ով սկսվող բոլոր տարրերը,գրել նրանց հայկական անվանումները::

H

Ջրածին (H)

Հելիում (He)

Հասիում (Hs)

Հորմիում (Ho)

Սնդիկ (Hg)

Հաֆնիում (Hf)

A

Արգոն (Ar)

Ալյումին (Al)

Արսեն (As)

Արծաթ (Ag)

Ոսկի (Au)

Աստատ (At)

Ակտինիում (Ac)

Ամերիցիում (Am)

R

Ռուբիդիում (Rb)

Ռութենիում (Ru)

Ռոդիում (Rh)

Ռենիում (Re)

Ռադիում (Ra)

Ռեզեֆորդիում (Rf)

Ռադոն (Rn)

M

Մագնեզիում (Mg)

Մանգան (Mn)

Մոլիբդեն (Mo)

Մայտներիում (Mt)

Մենդելեվիում (Md)

S

Սիլիցիում (Si)

Ծծումբ (S)

Սկանդիում (Sc)

Սելեն (Se)

Ստրոնցիում (Sr)

Անագ (Sn)

Ծարիր (Sb)

Սամարիում (Sm)

Սիբորգիում (Sg)

C

Ածխածին (C)

Քլոր (Cl)

Կալցիում (Ca)

Քրոմ (Cr)

Պղինձ (Cu)

Կադմիում (Cd)

Ցեզիում (Cs)

Ցերիում (Ce)

Կյուրիում (Cm)

Կալիֆորնիում (Cf)

N

Ազոտ (N)

Նատրիում (Na)

Նեոն (Ne)

Նիկել (Ni)

Նիոբիում (Nb)

Նեոդիում (Nd)

Նոբելիում (No)

O

Թթվածին (O)

Oսմիում (Os)

Օգանեզիում (Og)

P

Ֆոսֆոր (P)

Պալադիում (Pd)

Պլատին (Pt)

Պոլոնիում (Po)

Կապար (Pb)

Պրազեոդիմ (Pr)

Պրոմեթիում (Pm)

Պրոտակտինիում (Pa)

Պլուտոնիում (Pu)

F

Ֆտոր (F)

Երկաթ (Fe)

Ֆրանսիում (Fr)

Ֆերմիում (Fm)

Ֆլեորիում (Fl)

Մարմնի խնամք

Ոջլոտություն (լատ.՝ pediculosis, լատ.՝ pediculus — «ոջիլ» բառից) ոջիլներով մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։

Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:

Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։

Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

հակաոջիլային միջոցներ

Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։

Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։

Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։

Կարդացեք նաև`

Հետքաքրքիր փաստեր ոջիլների մասին

Մարմնի խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու է կարևոր մաշկի խնամքը
  • տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը
  • ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել, քարել, անվանել, քարոզել, ձևել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչացնել, բոլորել, նույնանալ, ամբողջանալ
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել
Ե. Վա՜յ, մկըկ, տը՜զզ, թրը՛խկ:

վայվայել, մկըկել, տըզզալ, թրըխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցում, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ, արտահայտել

Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր):