XIV դարից Արևմտյան Եվրոպայում ավատատիրությունը սկսեց անկում ապրել: Այն ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով և բնակչության թվաքանակի կրճատումով: Տնտեսության անկումն առաջին հերթին նկատվում էր գյուղատնտեսության մեջ: Այն կասեցնելու համար ավատատերերն իրենց հողերը բաժանում էին գյուղացիներին կամ դրանք մշակելու համար օգտագործում էին վարձու աշխատողների: Փրկագին վճարելով՝ գյուղացիները ազատ տեղաշարժվելու իրավունք էին ստանում: Նրանք կարող էին ազատորեն ամուսնանալ, ժառանգել հող և շարժական գույք: Սակայն հողային սեփականության իրավունքը դեռևս պատկանում էր ավատատիրոջը: Անկում էր ապրում նաև արհեստագործությունը: Համքարային կանոնադրությունը, որը սահմանում էր արտադրանքի քանակը, չափը և որակը, խանգարում էր արտադրության հետագա ընդլայնմանը: Առաջացան մանուֆակտուրաներ: Մանուֆակտուրան ձեռքի աշխատանքի վրա հիմնված ձեռնարկություն էր, որտեղ աշխատում էին վարձու բանվորներ: Եթե համքարային արհեստանոցում ապրանք արտադրելուն սովորաբար մասնակցում էր 1–5 մարդ, ապա
մանուֆակտուրայում՝ ավելի շատ: Քաղաքների զարգացման հետևանքով մեծանում էր քաղաքային բնակչության թվաքանակը: Քաղաքը դառնում էր հասարակության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոն: Հասարակությունն այժմ բաղկացած էր ոչ միայն ազնվականներից, հոգևորականներից և գյուղացիներից, այլև քաղաքացիներից:
Հայոց հինավուր- սր-ազնագույն գետը եփրատը կամ արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բար-ունքներից սա-ցապատ կատարներից: Այն սր-նթաց գահավիժում է փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում: Սնվելով ծաղկանց սիգապան- լեռների ականակիտ աղ-յուրներից արածանի-եփրատը շառաչ-նով թռ-կոտում է ժայռաբեկորների վրայով մի վա-րկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում:Հանկարծակի սե-մվում ու խե-դվում է կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դի-ուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ըն-ունելու համար ընտրել է այ- վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափա-ը դեպի այստեղ էր բերում հայ կտրի-ներին: Բնությունն ան-ամ անտարբեր չ-ր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազար- երկնքից ասես ա-շած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թար-ում էին աչքերը…
1. Կարդա՛ տեքստն ու լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Հայոց հինավուրց սրբազնագույն գետը եփրատը կամ արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում: Սնվելով ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից արածանի-եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով մի վայրկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ անտարբեր չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
2. Կետադրի՛ր բնագիրը:
Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց, Սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
3. Գտի՛ր հատուկ գոյականները, որոնք պետք է գրվեն մեծատառ: Դրանք դարձրո՛ւ մեծատառ:
Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց, սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի՝ Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ, անտարբեր, չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
5. Որոշի՛ր նշված բառերի կազմությունը/պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր/. լեռնաշխարհ՝ բարդ գետ՝ պարզ գեղեցկություն՝ ածանցավոր հարթավայր՝ բարդ սառցապատ՝ բարդածանցավոր Օգտակար նյութ՝
1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը:
2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
Քիմիա, մեքենաշինություն և ռոբոտաշինություն։
3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Արդյունաբերության զարգացումը, այսինքն ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերության զարգացումը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերության զարգացումը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերության զարգացման հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։ Մինչ այսօր տեղի է ունենում Արդյունաբերության զարգացում` նորագույն տեխնալգիաների օգտագործմամբ:
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։ Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը:
Երբ 1919 թ.-ին Լոռեցիների հայրենակցական միությունը Հովհաննես Թումանյանին հրավիրել էր նրա 50-ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Դուստրը՝ 12-ամյա Թամարը, արձագանքում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»: Լոռեցիները շատ հումորասեր են: Թումանյանը մեզ վառ օրինակ: Լոռեցիների մասին ասում են, որ միամիտ են, բայց ընդհանուր առմամբ հումորներում առկա ծիծաղի գլխավոր շարժառիթը լոռեցիների ոչ այնքան միամտությունն է, որքան ավելորդ հարցասիրությունը: Լոռեցին տեղի-անտեղի հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.
-Անձրև ա գալիս: -Դռաաա՞նը:
Լոռեցիները չեն սիրում հարցին այո կամ ոչ պատասխանել: Նրանք սովորաբար հարցին հարցով են պատասխանում: Եթե դուք լոռեցուն հարցնեք, օրինակ, արդյոք սոված է նա, չեք լսի այո կամ ոչ պատասխան: Այլ կլսեք նմանատիպ պատասխաններ.
Երկու լոռեցի գնացքով գնում են, մեկ էլ կողքի կուպեից բանան են հյուրասիրում, սրանք բանան կերած չեն լինում: Սրանցից մեկն ասում ա. — Բի մին ես կծեմ, թե ինձ բան չեղավ, դուն էլ կուտես: Սա հենց կծում ա բանանը, գնացքը մտնում ա թունել: Էն մյուսը հարցնում ա. — Հըըը՞, ո՞նց ա: Նա էլ. — Ապո, ուտես ոչ, հենց կծեցի, աչքերս քոռացան:
***
Էս մի կիրովականցի մարդ Երևանում ա լինում, երթևեկություն, շարժում, մլորած ա մնում, մեկ էլ մեկը մոտենում ա, թե՝ -Հայրիկ ջան, չէի՞ք ասի՝ ո՞նց կարող ենք Oպերա գնալ: -Տղա ջան, որ ինձ հարգեցիր ու հարցրեցիր, հլե ոնց ուզում ես, գնա:
***
-Այ հեր, հլա տնայինս մին նայի, իքսը կարըմ չեմ քթնեմ: -Ա, դրան մեր վախտովն էլ էին ման գալի, հլա քթա՞ն ոչ:
*** — Վազգեն, ինչո՞ւ չես ժամանակին տուն գալիս: — Ի՞նչ է պատահել, որ… — Շուտ արի, որ պարապ չմնամ, զրից անենք: — Այ կնիկ, քո զրիցն էլ կռի՞վն ա…
*** — Էդ ընչի՞ եք իրար միս ուտում: — Ինձ ասեց` հո շա՞շ չես: — Այ տա, էդքան հասարակ հարցին չես կարըմ ասես` հա կամ չէ…
*** — Մտածիր, նոր խոսիր, էլի ըլանի-ըլանի խոսում ես: — Այ տա, որ առանց մտածելու կարըմ եմ խոսեմ, էլ ընչի՞ չրչարվեմ` անտեղի մտածեմ:
*** Լոռեցուն ասում են. -Էն հեռու անտառը տեսնըմ ես: Լոռեցին պատասխանում է. -Չէ ծառերը խանգարում են:
Լրացուցիչ կրթություն Առանձնացրու քեզ համար հետաքրքիր մի քանի բառ Լոռվա բարբառից և գրիր այդ բառերի գրական տարբերակները: Օրինակ՝ բիձա՝ հորեղբայր, զրից՝ զրույց…
1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:
ա. գեղանկարչության մեջ առաջին անգամ հովհաննեսայվազովսկին է պատկերել հայկական բնությունը, արարատը և արարատյան դաշտը, սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:
բ. վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է նարեկավանքը, որը միջնադարյան հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ գրիգորնարեկացին:
գ. փայտակարանըմեծհայքի տասնմեկերորդ նահանգն էր կուր և երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ կասպից ծովի ափին:
2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:
Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում: Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ: (Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը: Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում: