Երկրաչափություն Դասարանական աշխատանք

OA>OB

OC>OA

OC>OB

AO=OB

AB>OA

ա) B, C, D

բ) CE

գ) AE, BD

DB>AB

DE>AC

<COB><AOC

<AOB><AOC

hl=lk Այո

hl>hk Ոչ

ա) AOC-B

BOF-D

AOE-C

բ) BOD

AOE

<BOD=<COA

<AOB=<COD

AD-ի միջնակետը հատվածի մեջտեղն է, իսկ CB-ն AD հատվածի մեջնտեղն է գտնվում, այսինքն AD հատվածի միջնակետը նույն CB հատվածի միջնակետն է։

Այո

Русский Классная работа

Прочитайте текст и озаглавьте его

 Ох, уж эти старшие братья и сёстры! Они задирают нос, потому что им всё разрешают. Они, например, могут попозже лечь спать, могут пойти в кино без родителей. Счастливчики, в общем!  Ох, уж эти младшие, – думают  старшие. –  Пристают, мешают, жалуются маме. А мама, конечно, говорит: “Они маленькие. Уступи им”. Ох, уж эти маленькие! Ты кто – старший или младший?


Как ты относишься к брату или сестре? Я – младшая сестра. Когда мне  было 8 лет, это было ужасно. Потому что: – каждый день мой старший брат щёлкал меня пó носу .Это у него  была  такая привычка; – у него был велосипед. Спортивный. Он говорил мне: “Почисть колёса, покатаю. Долго”. Я чистила. Сашка один раз катал меня вокруг дома, потом сам уезжал кататься на улицу; – он очень любил сладкое. Конфеты, пирожные. Он ел свои , потом говорил мне: “Смотри, что это там в окне? Пожар!” Я бежала к окну, а он смеялся и съедал мою конфету.
Вот что я вспоминала, когда решила написать рассказ о старших и младших. Но потом я вдруг подумала: а что Сашка будет вспоминать обо мне? Что бы он мог рассказать? И вот что получилось: – я без конца на него жаловалась всем: маме, бабушке, соседям. И все меня жалели, а его ругали и говорили: “Не стыдно тебе, дураку большому?”; – я его дразнила разными обидными словами; – я его под столом толкала ногой, когда мы обедали. А сама спокойно ела суп. Он вскакивал, кричал: “Смотрите, что она делает!” “Она ест суп”, – говорила мама. В общем, я была не сахар!  Я решила вспоминать дальше. О хорошем, а не о плохом. О хорошем, что мне сделал брат. Он рисовал мне смешные картинки, когда я болела. Он водил меня в кино. Он подарил мне книжку, правда, надписал её “Поросёнку в день рождения”. И всё же …
Зачем я это вспомнила и написала? А вот зачем: я теперь точно знаю, что надо быть друг с другом подобрее.  Надо уступать друг другу. И это нужно начать прямо сейчас. Почему я хотела всё это вам сказать? Потому что сегодня я иду в гости к Саше, то есть к Александру Николаевичу! Мы с ним большие друзья. Брат и сестра должны быть друзьями. Жаль только, что я это поняла не в восемь лет, а намного позже.

3. Напишите по образцу

Хорошо – лучше; плохо – хуже;  много – больше ;  мало – меньше ; поздно – позже ; часто  – чаще ;
громко – громче ; тихо  – тише .

4.  Согласны  или нет ?


 Старшие и младшие дети не любят друг друга.

Я согласна частично, потому что бывают разные люди и они могут понимать и дружить а бывает, что не понимают друг друга.
 Старшие всегда обижают младших.

Я снова согласна частично, потому что это зависит от окружения старшего или младшего.
Младшие никогда не обижают старших.

Мне кажется, что если младшего воспитали хорошо он не будет обижать старших, а если не слушается и плохо воспитан может и обидеть.
 Родители всегда сердятся на старших детей.

Ну может быть и так, потому что старших отпускают гулять и они немного скрытные, по этому могут общаться с не очень хорошими друзьями и выучить то что делают они и это может привести к не очень хорошим последствиям. По этому родители могут больше подозревать старших а не младших. Но младшие тоже могут себя плохо вести и их тоже наказывают.
Старшие и младшие дети всегда дружат.

Не думаю что всегда дружат, потому что у каждого свои интересы есть и они могут не совпадать.

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
    • Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
    • Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
    • Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել:
    • Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
    • Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան:
    • Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա:
    • Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
    • Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
    • Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
    • Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):
    • Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
  2. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
    • Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնել շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) միտքը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) խոսք կարող են ասել այն (որորդներ) որսորդները, որոնք (զենք) զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ուժեր ու (ժամանակ) ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դեպք դիտելու համար:
  3. Ընթերցում ենք ու առանձնացնում գոյականները՝ բնութագրելով յուրաքանչյուրը, օրինակ՝ դաշնագիր-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում
    • Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: Ագռավին-հասարակ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, տրական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում; աղավնու-հասարակ, իրանիշ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, ; քայլքը-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
    • Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել: Բնությունն-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ա ներքին հոլովման, որոշյալ առում, շնորհները-հասարակ, իրանիշ, անշունչ, նյութական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ; մարդկանց-անձնանիշ, նյութական, հասարակ, հոգնակի թիվ, , -ու արտաքին հոլովման
    • Ժնևում՝ ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում:
    • Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը:
    • Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնել շատ
դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե
արթնանում է այն (միտք) միտքը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն ու անհրապույր
կլինի: Այդ մասին (խոսք) խոսք կարող են ասել այն (որորդներ) որսորդները, որոնք (զենք) զենքը փոխարինել են
լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ուժեր ու (ժամանակ) ժամանակ չեն խնայում, ժամեր
շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դեպք դիտելու համար:

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք

1-ից մինչև 12

1) (x+2)*5=5x+10

2) 6(3y-4)=18y-24

3) (2m+3n)*7=14m+21n

4) c(2a+5b)=2ac+5bc

5) -4a(3b-2a)=-12ab+8a2

6) (-5+3y)*2x=-10x2+6xy

7) (3a-4b+5c)*(-2)=-6a+8b-10c

8) x3(x2+x-2)=x5+x4-2x3

9) (3y2+4y-1)*(-5y6)=-15y8-20y7+5y6

10) 4a3(2a2-5a-3)=8a5-20a4-12a3

11) (-4z5+2z2-10z)*2z3=-8z8+4z5-20z4

12) (-6x3y2)(4x5-5y4)=-24x8y2+30x3y6

Գրականություն Տնային աշխատանք

  • Կհավաքես և բլոգում կհրապարակես տեղեկություններ Ակսել Բակունցի մասին:
  1. Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից:
  2. Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
  3. Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
  4. Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:  1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում:
  5. Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:  Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
  6. 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
  7. Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:  Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
  8. Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:  Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…
  • Որքանով լավ գիտես դպրոցը ինտելեկտուալ խաղի հարցերի պատրաստում:

Քանի՞ դպրոց ունի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։ Թվարկեք դրանք։

Այժմ ի՞նչ են պատրաստում ուսուցիչները և սովորողները զինվորների համար։

Ի՞նչ կայք են օգտագործում սովորողները տետրերի փոխարեն։

Ե՞րբ է հիմնվել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը։

Ո՞ր կայքով են սովորողները և ուսուցիչները նամակ ստանում և ուղարկում։

Ի՞նչ տարբերակներ կան սովորելու “Մխիթար Սեբաստացի” դպրոցում։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր դրանց հոլովը, հոլովումը, առումը:
    • Դերձակը հագուստ էր կարում: Դերձակը հագուստն էր կարում:
    • Փողոցում գիրք էր վաճառվում: Փողոցում գիրքը վաճառվում էր:
    • Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
    • Անտառում մի որսորդի հանդիպեց: Անտառում որսորդին հանդիպեց:
    • Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
  2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
    • Գործը վաղվան մի´թող: Գործն է անմահ: Գործն անմահ է:
    • Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
    • Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
    • Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
    • Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
    • Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
    • Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
    • Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
    • Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
  3. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ (հոդ նշանակում է կապ):
  4. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
    • Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
    • Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
    • Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել:
    • Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
    • Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
    • Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա:
    • Եվրոպացիներ- մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
    • Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
    • Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
    • Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):
    • Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):