Ավետիք Իսահակյան

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը (1875–1957) հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ էր։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է քաղաքական պայքարով, անդամակցել ՀՅԴ-ին, ինչի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել և աքսորվել է։

1897 թ. հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»-ը, իսկ 1899–1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» շարքը։ 1908-ին ձերբակալվել է «դաշնակցության գործով», ապա ազատվել գրավով։ 1911-ից ապրել է արտասահմանում։ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ եղեռնը խորապես անդրադարձել են նրա ստեղծագործությանը՝ դարձնելով հայ ժողովրդի ողբերգությունն ու ազատագրական պայքարը նրա հիմնական թեմաները։

Իսահակյանը մասնակցել է ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» կազմմանը, գրել է հրապարակախոսական հոդվածներ Հայկական հարցի և պետականության վերականգնման մասին։ Նրա կարևոր, բայց անավարտ ստեղծագործություններից է «Ուստա Կարոն» վեպը։

1936-ին վերջնականապես վերադարձել է հայրենիք, արժանացել ԽՍՀՄ Պետական մրցանակի (1946) և 1946–1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։

Վերլուծություն

Լիլիթը

Պատմվածքում պատմվում է Ադամի մասին, ում աստված հողից է ստեղծում, և Լիլիթի մասին, ում ստեղծեց Ադամի` իրեն միայնակ զգալու պատճառով։ Սակայն Լիլիթը չի մնում Ադամի կողքին, հաճախ հեռանում է և վերջում Սատանայի հետ լքում է նրան։ Դրանից հետո աստված ստեղծում է Եվային, որը Ադամի կողքին է մնում և նրա հետ միասին ապրում։

Լիլիթը միշտ ուզում է հեռանալ, չի կապվում Ադամի հետ, իսկ Եվան մնում է Ադամի կողքին, գնահատում է ոչ միայն նյութականը, այլ նաև նրանց միջև եղած կապը։

Լիլիթին աստված ստեղծել էր կրակի բոցերից, ինչը ինձ թվում է ցույց է տալիս իր բնավորությունը։ Նա մշտապես շարժման մեջ է, չի սիրում սահմաններ ու չի կարող երկար ժամանակ մնալ մեկ տեղում կամ մեկ մարդու կողքին։ Լիլիթը ապրում է իր ցանկություններով, արագ է փոխվում ու հեշտությամբ հեռանում է։

Ադամը, իմ կարծիքով, զզվցնող կերպար էր, ով չէր հասկանում, երբ իրեն ասում էին “ոչ”։ Նա անընդհատ կպնում էր Լիլիթին, դա բացատրելով իր սիրով, սակայն եթե նա իրոք սիրեր Լիլիթին, կլսեր նրան։ Նա, ինձ թվում է, սիրում էի Լիլիթի` իրենով ստեղծված կերպարը, ոչ թե հենց նրան։

Պատմությունը հետաքրքիր էր և ցույց է տալիս մարդու բնավորության տարբեր գծեր։

Շտեմարան Գրականություն

ԲԱԺԻՆ 8

82․ Ո՞րը Գրիգոր Զահրապի նորավեպերի ժողովածուներից չէ:
2) «Մեր թաղը»

83․ Ինչու՞ էր Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի համանուն հերոսը գողությամբ զբաղվում:
2) Դժվար փորձությունները հաղթահարելու իր բուռն ցանկությունը բավարարելու համար:

84․ Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսի մասին է տրված խոսքը․
3) Զաբուղոնի

85․ Ինչպե՞ս է Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի համանուն հերոսը բանտ ընկնում:
1) Նրան մատում է իր սիրած աղջիկը:

86․ Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպում Զաբուղոնը, տեսնելով իր սիրած աղջկան ուրիշ երիտասարդի հետ , չի սպանում վերջինիս, որովհետև՝
2) նրան արժանի չի համարում իր վրեժին

87․ Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը:
4) «Ճիտին պարտքը»

88․Ինչո՞վ է ավարտվում Գրիգոր Զահրապի «Ճիտին պարտքը» նովելը:
3) Հուսահատության ծայրակետին հասած Հուսեփ աղան, քարերով լցնելով պայուսակը, կապում է վզից և կամրջից նետվում ջուրը:

89․ Գրիգոր Զահրապի ո՞ր հերոսուհին էր նորավեպի ավարտին դառնում «․․․․․․սևեր հագնող աղջիկ մը, որ չամուսնանար»:
3) Պերճուհին

90․ Նշվածներից ո՞վ Գրիգոր Զոհրապի որ նորավեպի հերոսներից է:
3) ա-3, բ-1, գ-4, դ-2

91․ Ո՞ր տարբերակի բոլոր պատասխաններն են ճիշտ նշում, թե բնագրային հատվածներից որը Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է:
2) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ

Արտահայտությունների ձևափոխություններ և արժեքների հաշվում

1․ ab4 — ba4 / a— b3 + 3ab = ab(b3 — a3) / -(b3 — a3) + 3ab = -ab + 3ab = 2ab
(11 + 2√11 — 2√11 — 4) = 2 + 7 = 14

2. √60 — √20 / √5 — √15 = 2√5 — 2√5 / √5 — √15 = 2√15 — 2√5 / — (√15 — √5) = 2(√15 — √5) / — (√15 — √5) = -2

4. lg8 + lg18 / 2lg2 + lg3 = lg144/lg12 = lg122 / lg12 = 2log12 / lg 12 = 2

  1. 4a2 — 1 / 2a + 1 * a + 1 / 2a2 — a = (2a — 1)(2a + 1) / 2a + 1 * a + 1 / a(2a — 1) = (2a + 1)(a + 1)/a(2a + 1) = a+1/a

Հարմարվողականություն

Կենսաբանության մեջ հարմարվողականությունը այն գործընթացն է, որի միջոցով տեսակն ավելի լավ է հարմարվում իր միջավայրում գոյատևելու և բարգավաճելու համար: Սա տեղի է ունենում, քանի որ բնական ընտրությունը ազդում է պոպուլյացիաների գենետիկական տատանումների վրա բազմաթիվ սերունդների ընթացքում: Օրգանիզմները կարող են հարմարվել տարբեր ձևերով, ներառյալ իրենց կառուցվածքի, ֆիզիոլոգիայի, վարքագծի, գենետիկայի, շարժման, պաշտպանական մեխանիզմների, վերարտադրության և զարգացման փոփոխությունները:

Ադապտացիան կարող է վերաբերել անհատի կողմից իր անմիջական միջավայրին կատարվող կարճաժամկետ ճշգրտումներին, ինչպիսիք են մարմնի ջերմաստիճանի կարգավորումը, նյութափոխանակության դանդաղեցումը մեծ բարձրություններում կամ ջրի օգտագործման փոփոխությունը չոր միջավայրերում: Այն կարող է նաև նկարագրել տեսակի երկարաժամկետ էվոլյուցիոն փոփոխությունները, որոնք մեծացնում են դրա գոյատևման և վերարտադրության հնարավորությունները որոշակի միջավայրում: Օրինակ, պղպեղով ցեցը արդյունաբերական հեղափոխության ընթացքում զարգացրել է ավելի մուգ գունավորում, ինչը նրան օգնել է միաձուլվել մուրով ծածկված ծառերի հետ և խուսափել գիշատիչներից: Նմանապես, սպիտակ արջերը ունեն խիտ մորթի և ճարպի շերտ՝ ցուրտ արկտիկական կլիմայում գոյատևելու համար, մինչդեռ անապատային բույսերը հաճախ զարգացնում են խորը արմատներ և փոքր տերևներ՝ ջուրը խնայելու համար:

Որոշ հարմարվողականություններ կառուցվածքային հատկանիշներ են, որոնք զարգանում են որոշակի գործառույթի համար, ինչպես ընձուղտների երկար պարանոցը, որը թույլ է տալիս նրանց հասնել բարձր ճյուղերին՝ կերակրվելու համար, կամ բադերի թաղանթավոր թաթերը, որոնք հեշտացնում են լողալը: Վարքային հարմարվողականությունները նույնքան կարևոր են, ինչպիսիք են թռչունների միգրացիայի օրինաչափությունները՝ դաժան ձմեռներից խուսափելու համար կամ արջերի ձմեռային քունը՝ սննդի պակասի ժամանակաշրջաններում գոյատևելու համար: Կարող են նաև տեղի ունենալ ֆիզիոլոգիական հարմարվողականություններ, ինչպես ուղտերի ունակությունը՝ ջուր կուտակելու իրենց մարմնում կամ մարդկանց կողմից ավելի շատ կարմիր արյան բջիջների արտադրությունը բարձր բարձրություններում՝ թթվածնի ցածր մակարդակի հետ գլուխ հանելու համար։

Ընդհանուր առմամբ, հարմարվողականությունը կարևոր է տեսակների գոյատևման համար: Այն թույլ է տալիս օրգանիզմներին արձագանքել փոփոխվող միջավայրերին, խուսափել գիշատիչներից, գտնել սնունդ, հաջողությամբ բազմանալ և, ի վերջո, շարունակել իրենց տոհմածառերը սերունդների ընթացքում: Ադապտացիաներն ուսումնասիրելով՝ կենսաբանները կարող են ավելի լավ հասկանալ, թե ինչպես է կյանքը զարգանում և ինչպես են տարբեր տեսակները կապված իրենց բնակավայրերի հետ:

Օնտոգենեզ

Օնտոգենեզը սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմների անհատական զարգացումն է, որը սկսվում է զիգոտի առաջացումից և տևում մինչև օրգանիզմի վախճանը։ Այն բաժանվում է սաղմնային և հետսաղմնային շրջանների։ Սաղմնային փուլը ընդգրկում է զիգոտի ձևավորումից մինչև ծնունդը կամ ձվից դուրս գալը, իսկ հետսաղմնայինը սկսվում է ծննդից կամ ձվից դուրս գալուց մինչև օրգանիզմի վախճանը։ Սաղմնային շրջանը բաժանվում է երեք փուլերի՝ տրոհում, գաստրուլյացիա և առաջնային օրգանոգենեզ։

Կենդանիների տարբեր տեսակների և նույն տեսակի տարբեր դասերի համար այդ փուլերի ընթացքը կարող է տարբերվել։ Տրոհման ընթացքում զիգոտը բաժանվում է փոքր բջիջների՝ բլաստոմերների, որոնք շարունակում են բազմանալ և փոքրանալ։ Այս բջիջների տարածումից կենտրոնում ձևավորվում է խոռոչ, և սաղմը ստանում է պղպջակաձև կառուցվածք, որը կոչվում է բլաստուլա։

Գաստրուլյացիայի փուլում բջիջները տեղաշարժվում են, և սկսվում է դիֆերենցիացիան՝ բջիջների ու մասերի ֆունկցիոնալ տարբերացման գործընթացը։ Այս փուլում ձևավորվում են սաղմնային երեք թերթիկներ՝ էկտոդերմ, էնտոդերմ և մեզոդերմ։ Էկտոդերմից զարգանում է մաշկը, նյարդային համակարգը, զգայարանները, էնտոդերմից՝ մարսողական գեղձերը և աղիները, իսկ մեզոդերմից՝ մկանները, ոսկրերը, սեռական գեղձերը, երիկամները և արյունատար համակարգը։ Սաղմնային զարգացումը ապահովում է բոլոր օրգանների և հյուսվածքների փոխազդեցությունը։

Հետսաղմնային զարգացումը լինում է ուղիղ և անուղղակի։ Ուղիղ զարգացման դեպքում ձվից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգաններին համապատասխան բոլոր օրգաններն ունեցող օրգանիզմ, որը հետագայում աճում և հասունանում է (սողուններ, թռչուններ, կաթնասուններ)։ Անուղղակի դեպքում ձվից դուրս է գալիս թրթուր՝ պարզ կառուցվածքով, որը հետագայում անցնում է ձևափոխության՝ հասուն ձևի հասնելու համար։ Այս գործընթացը կոչվում է թերի կամ լրիվ կերպարանափոխություն, և այն կարևոր է, քանի որ թույլ է տալիս թրթուրներին և հասուն ձևերին ապրել տարբեր միջավայրերում, նվազեցնելով տեսակների միջև գոյության կռիվը։

Գրիգոր Զոհրապ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կ. Պոլսում։ Փայլուն ունակություններ ունեցող Զոհրապը ավարտում է տեղի ֆրանսիական համալսարանները՝ դառնալով երկրաչափ-ճարտարապետ և իրավաբան։ Նրա խորթ հայրը մեծ դեր է խաղում Գրիգորին փաստաբանական աշխարհ ուղղորդելու գործում։

27 տարեկանում Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըճյանի հետ։ Նրանք ունենում են 4 զավակ՝ երկու տղա և երկու աղջիկ։

Պատանեկան տարիքից  Զոհրապը գրում է բանաստեղծություններ, հաջող շարադրություններ։

17 տարեկանում Զոհրապը Հայկական հարցի մասին գրում է մի հոդված, որով քննադատում է հայտնի քաղաքական գործիչների հայացքները, որոնք շարունակում էին մեծ տերությունների հետ կապել արևմտահայության ազատագրության հույսը։ Այս ժամանակ լույս է տեսնում Զոհրապի հոդվածը, որտեղ նա առաջարկում էր ինքնախաբեությամբ չզբաղվել և այլ ելքեր մտածել։

25 տարեկանում Զորհապը տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը, բայց հետո հասկանում է, որ մեծածավալ գործերն իր համար չեն։ Մեկ տարի անց լույս է տեսնում առաջին նորավեպը՝ «Վարդապետին անունը», որից հետո լույս են տեսնում նորավեպերի երեք ժողովածուները՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ»։ Բայց նա գրական փառքի մասին մտածելու ժամանակ չուներ:

Փաստաբան Զոհրապը կարողանում էր անհնարին թվացող գործեր շահել։ Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և այն այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների:

Զոհրապի համարձակ գործունեությունը սկսում է խանգարել սուլթանական վերնախավին։ Մի բուլղար հեղափոխականի իրավունքները պաշտպանելու համար Զոհրապը դատի է տալիս թուրքական կառավարությանը, որից հետո նրա դեմ հալածանքներ են սկսվում։ Նրան հեռացնում են Պոլսից, զրկում փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից։ Զոհրապը որոշ ժամանակ ապրում է արտասահմանում։

1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գալիս կեղծ ժողովրդավարության դիմակով:

Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապը վերադառնում է Պոլիս և ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր, բայց շուտ է հասկանում, որ թուրքերի գործելակերպը չի փոխվել: Պառլամենտում նա շարունակում է իր ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը:

1913 թ․ Մարսել Լեար կեղծանունով Զոհրապը ֆրանսերեն հրատարակում է «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» գիրքը։ Ուզում էր միջազգային հանրությանը ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։

1915 թ․ ապրիլի 24-ին Զոհրապին մյուս հայ մտավորականների հետ չձերբակալեցին։ Այս ընթացքում Զոհրապին առաջարկում են հեռանալ երկրից։ Զոհրապը հրաժարվում է՝ ասելով․ «Որու թողում (ում թողնեմ) սա անտեր և անգլուխ ժողովուրդը»:

Տեսնելով, որ միջազգային հանրությունը լռում է, թուրքերը ձերբակալեցին նաև Զոհրապին։ Աքսորի ճանապարհին էլ Զոհրապը մի քանի անգամ հնարավորություն է ունենում փախչելու, բայց նորից հրաժարվում է։

1915-ի հուլիսի 7-ին մարդասպանները Զոհրապին ու մյուս հայ պատգամավոր Վարդգեսին տանող կառքը կանգնեցնում են՝ նրանց սպանելու հրամանը կատարելու համար։

Վերլուծություններ

Զոհրապից որոշեցի կարդալ չորս ստեղծագործություն՝ «Ճիտին պարտքը», «Այրին», «Այինկա» և «Զաբուղոն»: Մի քիչ դժվար էին կարդացվում, սակայն հիմնական իմաստը հասկանալի էր: Ինձ այս տեսակի ստեղծագործությունները դուր եկան, քանի որ կարճ են, բայց միևնույնն է կարևոր մտքեր և խնդիրներ են բարձրաձայնում:

«Ճիտին պարտքը» մի տանջված հոր մասին էր, ով աշխատանք չուներ և փորձում էր մի ձևով փող վաստակել՝ խանութից խանութ տարբեր մատուցումներ անելով: Այս ամենը անում էր իր երկու աղջիկների համար, ովքեր իր կյանքի միակ երջանկությունն էին: Նա միշտ իր հետ էր տանում մի կաշվե հին պայուսակ, որի մեջ էր պահում առևտուրը:

Մի օր նա գնում է Պոլիս՝ աշխատանք գտնելու, սակայն չի գտնում այն և իր ունեցած փողը չի հերիքում տուն վերադառնալու համար: Նա ուղղակի թափառում է քաղաքով՝ մտածելով իր կյանքի մասին: Եվ հասնելով կամրջին՝ հասկանում է, որ իր փողը և պայուսակը կորցրել է: Հաջորդ դրվագում Հուսեփ աղան ջրում է. ինքնասպանություն է արել: Իր պայուսակի մեջ լցրել էր քարեր և նետվել կամրջից ցած: Լուսինը նկարագրվում է, որպես մի մետաղադրամ:

Ինձ թվում է, որ լուսնի և մետաղադրամի համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ միշտ ձգտում դեպի փողը, քանի որ կարծում են, որ այն կարող է կարգավորել ամեն ինչ: Այն ամեն ինչից վեր է, ինչպես լուսինը: Սակայն քարերով լի պայուսակը խորհրդանշում է մարդկանց պարտավորությունները, պարտքը և դժվարությունները, որոնք նրանց անընդհատ հետ են քաշում նորմալ կյանքից, ճնշում են նրանց:

Հուսեփ աղան ամբողջ ժամանակ իր պայուսակի հետ էր, այն իր թևատակի տակ սեղմած: Ինձ թվում է, այն իրեն ինչ որ կայունության, բալանսի զգացողություն էր բերում, քանի որ այն իր մոտ ասոցիացվում էր աշխատանքի հետ, որից նա վաստակ էր ստանում: Սակայն կորցնելով այն և առանց դրա լինելով նա սկսում է ավելի խորը մտածել իր ապրած կյանքի մասին, թե ինչպես նա չի կարող իր երեխաներին լավ պահել, թե ինչքան պարտք ունի և թե ինչ ամոթ է ուրիշներից անընդհատ փող խնդրել: Երբ նա հասկանում է, որ կորցրել է իր պայուսակը, նա իր բալանսն էլ է կորցնում: Այդ նոր մտքերը նրան այլևս չեն թողնում հետ գնալ սովորական կյանքի և մի պահում նրան խորտակում է ներսից: Նա կորցնում է իր վերջին հավասարակշռությունը և կատարում այդ արարքը:

«Ճիտին պարտքը» դեռ արդիական է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ դժվար է ապրել աղքատության, պարտքերի ու անաշխատության մեջ։ Հուսեփ աղայի պատմությունը նման է շատ մարդկանց կյանքին, ովքեր շատ են փորձում, բայց չեն կարողանում պահել իրենց ընտանիքը։

«Այրին» մի նորապսակ զույգի մասին է: Ամուսինը ամուսնությունից միայն երկու ամիս անց մեկնում է Պոլիս՝ աշխատելու, իսկ կինը մնում է տանը և օգնում բարեկամներին: Տղամարդը Պոլիսում հանդիպում է շատ կանանց, ում նա դուր է գալիս, և դավաճանում է իր կնոջը: Այս ստեղծագործությունը մի մեծ խնդիր է բարձրաձայնում դավաճանության մասին, հատկապես պանդխտության մեկնած տղամարդկանց դավաճանությունը:

Սկզբում Մարտիրոսի համար ամեն ինչ նոր էր և անհասկանալի, սակայն որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ այդ կանանց հետաքրքրում է և սկսում է դավաճանել Զարդարին: Նրան մեկ էր իր նոր ընտանիքի վրա, նա լրիվ զբաղված էր այլ կանանցով և կարևորում էր նրանց համար գրավիչ մնալը:

Միևնույն ժամանակ այստեղ կա մի այլ կերպար՝ Խչոն, ով փողը հավաքում է, հետ գնում իր նոր ընտանիքի մոտ և երջանիկ ապրում: Այստեղ երևում է, թե ինչպես էր դա ամբողջովին Մարտիրոսի որոշումը: Երբ Խչոն աշխատում էր՝ իր ընտանիքի մասին մտածելով, Մարտիրոսը ուրիշների մասին էր մտածում:

Զարդարը այդպես էլ մնում է միայնակ, ինչպես գերի ընկած այդ ընտանիքում: Նա միշտ եկեղեցում աղոթում է և չի հասկանում, թե ինչու էր նրան այսպիսի դժբախտություն պատահել: Զարդարը անընդհատ գնում է նույն այտի մոտ, որտեղ վերջին անգամ ճանապարհել էր Մարտիրոսին՝ հուսալով, որ նա հետ կգա:

Մարտիրոսը՝ տեսնելով, որ ծերանում է և գրավչությունը կորցնում է, որոշում է ամուսնանալ մի կնոջ հետ, ով փող ունի: Այսպիսի ավարտ ունեցավ նրանց պատմությունը, որը, սակայն, կարող էր լավ վերջանալ, եթե Մարտիրոսը այդքան հեշտ չլիներ:
Այրի է կոչվում, քանի որ չնայած նրան, որ նրանք դեռ ամուսնացած էին, Մարտիրոսը լքել էր իր ընտանիքը լրիվ:

Այս պատմությունը իմ կարծիքով շատ արդիական է, քանի որ չնայած նրան, որ դավաճանությունը ամոթալի է մեր հասարակության մեջ, շատերը դեռ դա անում են: Ինձ թվում է դա գալիս է նրանից, որ մարդիկ հաճախ մոռանում են իրենց ընտանիքի ու տված խոսքի մասին։ Հիմա էլ շատ զույգեր բաժանվում են աշխատելու համար և այդ հեռավորությունը բերում է դավաճանության ու խնդիրների։

«Զաբուղոն» մի չստացված սիրո պատմություն է: Զաբուղոն մի գող էր, ով սիրահարվում է մի աղջկա՝ Վասիլիկի, ով նրան նույնպես սիրում էր: Նրանք նշանած էին, բայց ոչ թե մեծ դահլիճում՝ բոլորի առջև, այլ միայն երկուսով էին, գիշերով իրար խոստում էին տվել հավերժ սիրո: Ինչքան էլ նրանք ուզեին բոլորի դիմաց դա անել, չէին կարող, քանի որ Զաբուղոին բանտ կուղարկեին: Սակայն Վասիլիկը չէր ուզում սա թաքցնել, ուզում էր բոլորին պատմել և հոգնել էր թաքնվելուց: Այդ պատճառով մի օր որոշում է ոստիկաններին հանձնել Զաբուղոին. Վասիլիկին ամուսնության առաջարկություն էին արել: Եվ երբ Զաբուղոն կարողանում է բանտից փախչել, տեսնում է Վասիլիկին մի ուրիշ տղայի հետ: Միտք է ծագում սպանել նրան, բայց հասկանում է, որ նրանք դրան արժանի չեն և հետ է վերադառնում բանտ: Զաբուղոն այլևս ոչ ոքի չուներ, բացի Վասիլիկից:

Այստեղ նույնպես կա դավաճանության թեման: Այս պատմությունը արդիական է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ սերը չի դիմանում հասարակական ճնշումներին, մարդկանց կարծիքներին ու սեփական շահերին։ Վասիլիկը շատ էր ուզում կիսվել մարդկանց հետ նրանով, որ նա ընկեր ունի, քանի որ երևի ուզում էր հասարակության քաջալերանքի արժանանալ, սակայն Զաբուղոն չհամաձայնեց և նա ուրիշին գտավ: Ինձ թվում է՝ նա Զաբուղուին չէր սիրում:

«Այինկա» ստեղծագործությունը ինձ համար դժվար էր և անհասկանալի: Այն պատմում է երկու եղբայրների մասին, որոնցից մեկը թմրանյութ վաճառող էր, իսկ մյուսը՝ ոստիկան: Պերճուհին սիրում էր Սահակին՝ ոստիկանին, սակայն չէր կարող նրա հետ լինել, քանի որ իր հայրն էլ էր թմրանյութ վաճառող: Նա ստիպված է լինում նշանվել Հակոբոսի հետ: Եղբայրները իրար դեմ էին և մի անգամ կռվեցին, Հակոբոսը՝ իր մարդկանց հետ, Սահակը՝ ոստիկանների հետ: Սահակը այդ կռվում զոհվեց: Պերճուհին, չդիմանալով այդ կորստին, բաժանվում է Հակոբոսից և միշտ սև շորեր է հագնում:

Այս պատմության մեջ երևում է ընտանիքի ազդեցությունը և կարևորությունը առաջվա հասարակության մեջ: Պերճուհին կարող էր երջանիկ ապրել Սահակի հետ, սակայն իր ընտանիքի պատճառով չկարողացավ: Ինձ թվում է սա դեռ որոշ չափով արդիական է, հատկապես հայկական հասարակության մեջ, սակայն հիմա կանայք ավելի շատ են իրենց ուզածը անում և այդքան ուշադրություն չեն դարձնում ընտանիքի վրա:

Շտեմարան առաջին, բաժին երկրորդ առաջադրանքներ

(3√5-2)3 + 12(√5 — 3) = 45 — 12√5 + 4 + 12√5 — 36 = 13
Պատ․՝ 13

log38 + log310 / 2log32 + 1 = log3144 / log34 + log33 = log3144/log312 = log3122/log312 = 2log312/log312 = 2
Պատ․՝ 2

(a+b)2 — (a-b)2 / 4a2b2 = a2 + 2ab + b2 — (a2 — 2ab + b2) = a2 + 2ab + b2 — a2 + 2ab — b2 =4ab
4ab/4a262 = 1/ab
1 * 40/2 = 20
Պատ․՝ 20

9 — a2/5 / 3 + a1/5 = 32 — (a1/5)2 = (3 — a1/5)(3 + a1/5) = 3 — a1/5 = 3 — 5√32 = 3 — 2 = 1