Տնային աշխատանք 05.11.2019

1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական երեվույթները դրանք այն երեվույթներն են, որոնց ժամանակ նյութը փոխում է իր ձևը։ Օրինակ՝ կավճի փշրվելը, ապակու կոտրվելը, ջրի գոլորշիանալը և այլն։
2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Քիմիական երեվույթները դրանք այն երեվույթներն են, որոնց ժամանակ մի նյութը փոխակերպվում է ուրիշ նյութի։ Օրինակ՝ երկաթի ժանգոտւմը, կաթի թթվելը, փայտի այրվելը և այլն։

3.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Գույնի փոփոշություն, գազի անջատում կամ կլանում, ջերմության անջատում։
4.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայման:

Տաքացում, լույսի ազդեցություն։

5.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման։

Այն ռեակցիաները, երբ մեկ բարդ նյութից ստացվում է երկու կամ ավել նյութ։

6. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման։

Այն ռեակցիաները, երբ երկու կամ ավել նյութից ստացվում է մեկ նյութ։

7.Ի՞նչ է այրումը։ Ինչո՞վ է ուղեկցվում այն:

Քիմիական ռեակցիա, որի ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում։
8.Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Թթվածնի առկայություն, վառելանյութ, տաքություն։

9.Ի՞նչ է վառելանյութը։

Այն նյութերն են, որոնց այրման ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։

10.Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ։

Այն նյութերն են, որոնք թթվածնի և որևէ քիմիական տարրի միացություն են։

11.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները։

Բարդ նյութեր են, որոնք պարունակում են ջրածնի ատոմներ։

12.Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը։

Նրանք կազմված են մետաղի ատոմից և հիդրոքսիլ խմբերից։

Տնային աշխատանք 05.11.2019

                                     389, 390 մնաց., 392, 398

  1. Ունենք միևնույն 48 սմ2 մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք ուղղանկյունների լայնությունից նրանց երկարությունների կախման աղյուսակը։
Երկարություններ Լայնություններ
1 2 3 4 6
48 48
24 48
16 48
12 48
8 48

 

fstys

  1. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրությունները և խորությունները.

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։

+4807

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։

-1620

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։

-5803

է) Ֆիլիպինյան իջվածքի խորությունը տասը հազար չորս հարյուր իննսունյոթ մետր է։

-10.497

 

  1. Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։

Ոչ

 

  1. Գտե՛ք ուղղանկյան մակերեսը, եթե յուրաքանչյուր շրջանագծի շառավիղը 3 սմ է:

3 * 10 = 30

3 * 6 = 18

30 * 18 = 540

Տնային աշխատանք 04.11.2019

Քնած գեղեցկուհին

Ժամանակով մի թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը:Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին:Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում:Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի:Լսելով այդ սոսկալի ցանկությունը` բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց.

— Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան:

Ցանկանալով կանխել դժբախտությունը` թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը:

Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին:

— Այս ի՞նչ եք անում, տատիկ, — հարցրեց արքայադուստրը:- Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը:- Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք, ես էլ փորձեմ:

Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ:Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ:

— Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա, — ասաց նա, — ես քնեցնում եմ բոլորիդ:

Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով:Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը:

— Այդ ի՞նչ դղյակ է, — հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց.

— Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը:

Լսելով այդ բանը` արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց.

— Դո՞ւք եք, արքայա՛զն: Ես շատ երկար սպասեցի ձեզ:

Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում:Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը:

  1. Հեքիաթից դուրս գրել յոթ պարզ բառ ու դրանցով կազմել նոր բառեր:

Երեխա – երեխասեր

Քուն – քնապարկ, քնաբեր

Երկար – երկարատև, երկարագուլպա

Վերջ – վերջաբան

Սենյակ – սենյակակից, երկուսենյականոց

Ուրախ – ուրախություն, ուրախաժպիտ

Ծունկ – ծնկածալ, ծնկխաղ

 

  1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստանալ նոր բարդ բառեր:

Ա. Վարդագույն – դարչնագույն, նարնջագույն

Ճերմակահեր – շիկահեր, ալեհեր

Օձաձև — պարուրաձև, ուղղանկյունաձև

Արշավախումբ – պարախումբ, երգչախումբ

Սևաչյա – կապուտաչյա

Շիկահեր – ճերմակահեր, ալեհեր

Շղթայակապ – հոդակապ, վիրակապ

Բ. Կրծքավանդակ — բազմավանդակ

Ջրաման – ճաշաման

Լիահույս — դատարկահույս

Նրբագեղմ – ոսկեգեղմ

Ամրակուռ – երկաթակուռ

Երկաթագիր – սեպագիր

Միալար – բազմալար

Հորդահոս – գետահոս

Տնային աշխատանք 03.11.2019

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Հարրի Փոթեր, Ջ․ Ռոուլինգ (կարդացել եմ առաջին հատորը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», հիմա կարդում եմ երկրորդը՝ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը»)

Թոմ Սոյերի արկածները, Մարկ Թվեն

Երկարագուլպա Պիպին, Աստրիդ Լինդգրեն

Փոքրիկ Իշխանը, Անտուան Դե Սենտ Էքզյուպերի

Վիննի Թուխ, Ալան Ալեքսանդր Միլն

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր է գալիս, երբ Ռոնը և Հարրին վերցնում են պարոն Ուիզլիի մեքենան և թռչում դեպի Հոգվարթս։ Նրանք բախվում են կախարդական ուռենուն և հրաշքով դուրս գալիս ավտոմեքենայից։

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Հարրի Փոթերը սև մազերով, կանաչ աչքերով, ակնոցներով և ճակատին կայծակաձև սպիով տղա է։ Նա խելացի է, խիզախ և բարի։ Նա ունի երկու լավ ընկեր՝ Ռոն ՈՒիզնին և Հերմայոնի Գրեյնջեր։ Ռոնը կարմիր մազերով, պեպեններով, վատ սովորող, բայց ընկերասեր տղա է։ Հերմայոնին խելացի, գեղեցիկ, ընկերնռրին օգնող աղջիկ է։

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ այս գրքերը շատ դուր են գալիս, որովհետև նրանք հրաշքների և կախարդանքի մասին են, այնտեղ շատ արկածներ կան և բարին այստող միշտ հաղթում է չարին։

 

  • Ընթերցել Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:

․․․Եվ թռչնակը մի այնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում:

Մոխրոտը աշխատասեր է, բարի և խելացի, բայց նրա խորթ մայրը և իր երկու աղջիկները տգեղ են, եսասեր և նախանձ։ Նրանք Մոխրոտին դարձրել են իրենց համար ծառա։ Մոխրոտին օգնում են երկու աղավնիներ և վերջում պատժում քույրենրին։

 

  • Ընթերցել Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:

․․․Եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր։ Նա ասաց․

— Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

Մոխրոտը այս հեքիաթում բարի է և աշխատասեր, իսկ նրա խորթ մայրը և քուրերը՝ չար են և նախանձ։ Մոխրոտին օգնում է իր մորաքույրը, որը բարի փերի է։ Նա օգնում է Մոխրոտին հասնել պալատ և շքեղ զգեստ տալիս։

 

  • Համեմատել երկու հեղինակների համանուն հեքիաթները ու գտնել տարբերությունները: Նշել, թե ում գրածն է ավելի սիրելի ու հաճելի:

Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնում են աղավնիները, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում՝ բարի փերին։ Ինձ ավելի հաճելի էր կարդալ Շառլ Պերոյի Մոխրոտը, քանի որ այն ավելի բարի է և հանգիստ։ Գրիմ եղբայրների հեքիաթը ավելի դաժան է։

  • Նշել, թե հերոսներից յուրաքանչյուրին ինչ բառերով են բնութագրում հեղինակները և մյուս հերոսները:

Հեղինակները Մոխրոտին բնութագրում են որպես համբերատար, խեղճ, չբողոքող, խոնարհ ու հեզ աղջիկ։ Պալատում մարդիկ ասում են, որ նա սլացիկ է և գեղեցիկ։

 

  • Ընթերցել գիրք սեփական ընտրությամբ: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել:

Ուշանալով գնացքից՝ նրանք վերցնում են Ռոնի հոր ավտոմեքենան։ Ռոնը մի փայտիկի հարվածով միացրեց մեքենայի շարժիչը և մեքենան թռավ։ Երկու կողմից երևացող գետինն ու մրակալած շենքերը հեռացան և մեքենայի բարձրանալուն պես տեսադաշտից կորան։ Ռոնը վահանակի վրա մի փոքրիկ արծաթե կոճակ սեղմեց։ Մեքենան անհետացավ, նրանք՝ նույնպես։

 

Ինձ այս մասը դուր է գալիս նրանով, որ այն արկածային է և հետաքրքիր։

 

Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ։

 

Աշուն Արագածոտնի մարզում

Աշուն Արագածոտնի մարզում

Ես իմ արձակուրդի վերջին օրերը անցկացնում եմ Արագածոտնի մարզում ՝ Ամբերդ ամրոցից ոչ հեռու։ Այստեղ շատ գեղեցիկ աշուն է։ Ծառերը դեղնել են, տերևաթափ է և գետինը պատված է կարմիր, դեղին և նարնջագույն տերևներով։

 

20191103_104634

 

Դասարանական աշխատանք25.10.2019

Դասարանական 2

1.Լրացրե՛ք նախադասությունը:
1. Քիմիական ռեակցիաների ընթանալու անհրաժեշտ պայմաններ են հպվելը։ 2. Բոլոր քիմիական ռեակցիաներում մեկ բարդ նյութից ստացվում են մեկից ավելի
նյութեր։
3. Թթուների լուծույթներում մանուշակագույն լակմուսը ստանում է կարմիր գույն։

2.Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:
1. Նյութերի՝ միմյանց հետ փոխազդելու կարեւոր պայմաններից մեկը դրանց հպվելն է։
2. Օքսիդը երկու տարրերի ատոմերից բաղկացած բարդ նյութ է, որոնցից մեկը ջրածինն է։ սխալ է
3. Կրակը հանգցնելու պայմաններն են ջերմաստիճանի իջեցումը եւ թթվածնի մուտքի դադարեցումը։

3.1.Ձեզ հայտնի ի՞նչ պայմանների դեպքում են տեղի ունենում քայքայման ռեակցիաները։

Քայքայման ռեակցիաները առավել հաճախ են տեղի ունենում տաքացնելիս։

2.Բերե՛ք ձեզ հայտնի մի քանի օքսիդների օրինակներ։

Ֆոսֆորական, երկաթի, ջրածնի օքսիդ և այլն։

3.Ի՞նչ հատկություններ ունեն թթուները: Բերե՛ք թթուների օրինակներ:

Թթուները ունեն մաշկը քայքայելու հատկություն, այսինքն նա ունի ուտիչ հատկություն։ Կա կիտրոնաթթու, կաթնաթթու, ֆոսֆորական թթու, ազոտական թթու և ծծմբական թթու։

4.Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝
ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF

5 հիմք
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3

2 հիմք

5.Ինչպե՞ս կարելի է ջուրը քայքայել՝ ստանալով ջրածին եւ թթվածին:

Ջուրը տաքացնելով 2500 աստիճանով։

6.Ո՞ր նյութերն են  պարզ    Cu ,O2, P, H2SO4,CO, NO, NH3Fe,

7.Ո՞ր նութերն են բարդ      SO2 ,H2SO4,   CO,   O2  , H2,   HNO3,   H3PO4,   CO2

8.Մանրացումը, լուծումը, գոլորշացումը երեւույթներ են, որոնց ընթացքում նոր նյութ չի առաջանում։ Դրանք ֆիզիկական երեւույթներ են:

Դասարանական աշխատանք

  1. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

3/6 = ½

  1. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

19/20

  1. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի` ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր

ա) 8/20 կարմիր

բ) 8/20 սպիտակ

գ) 4/20 սև

  1. Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենա մոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

neywork                                                                                             4 + 5 + 12 = 21

12 – 5 – 4 = 3                           

  1. Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

6 * 20 = 120

320 – 120 = 200

200 : 50 = 4

 

 

Տնային աշխատանք

 

335, 337, 346

  1. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։

3 + 2 + 4 + 4 + 1 = 14

17 — 14 = 3

  1. 335-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար «Բացվել է 1», «Բացվել է 2», «Բացվել է 3», «Բացվել է 4», «Բացվել է 5», «Բացվել է 6» պատահույթների հարաբերական հաճախականությունները, այսինքն՝ ինչպիսի՞ն է ելքերի հարաբերական հաճախականությունը պատահական փորձի կրկնության դեպքում։

P(1) = 3/17

P(2) = 2/17

P(3) = 4/17

P(4) = 3/17

P(5) = 4/17

P(6) = 1/17

  1. Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում ջրի տաքանալու տվյալները.

 

Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։

8 րոպեից հետո, երբ 85 աստիճան էր։

բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։

100

գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։

15

դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։

100 – 15 = 85

60 – 15 = 45

матем.png

Տնային աշխատանք 24.10.2019

Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Առասպելում ավելացնում ենք դարձվածքներ, ընդգծում ու նշում, թե յուրաքանչյուրն ինչ իմաստ ունի:

Առասպելի համար ընտրում ենք գեղեցիկ ու ինքնատիպ ավարտ:

Վիշապը

Նանե աստվածուհին՝ իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին, ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ խախանդը խանգարեց դռան բացվող ձայնը։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։  Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։ Նրանք քայլեցին երկար միջանցքով և մտան շատ մեծ սենյակ, որտեղ տեսան գահի վրա նստած վիշապին։ Վիշապը տեսնելով Նանե դիցուհուն, նրա ազդեցիկ արտաքինը մտափոխվեց վնասել նրան և ասաց․

-Ես ընդունում եմ քո հզորությունը և առաջարկում եմ իմ հավատարմությունը։

իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին – խելացիուցյան, ճիշտ դատող, ընտանիքը պահպանող, պաշտպանության աստվածուհի

մարդու հետ խառնած վիշապի – մարդու և վիշապի խառնուրդ

արձաններ վիշապների ձևերով – վիշապանման արձաններ

Ամբողջացնում ենք աշխատանքը` վերածելով այն տեսանյութի, որտեղ պատմվում է մեր ստեղծած առասպելը: