Տնային աշխատանք 11.10.2019

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱԳԻԼԸ

Կիսան գավառում ապրում էր մի հարուստ մարդ, և նա ուներ մի ժլատ բարեկամ, ով մշտապես նրանից փող էր պոկում: Ի վերջո, հարուստին այս ամենն այնքան ձանձրացրեց, որ նա կարգադրեց ձերբակալել բարեկամին և նրան բերել Սեուլ, ուր նրանք պիտի դատի առաջ կանգնեին: Բայց բարեկամը դատավորին հարուստ նվեր մատուցեց, և նա դատը նրա օգտին լուծեց: Այդժամ հարուստը մի պատմություն պատմելու թույլտվություն խնդրեց:

– Խնդրեմ,- ասաց դատավորը,- թույլատրում եմ: Ես սիրում եմ պատմություններ լսել:
Եվ նա այսպիսի մի առակ պատմեց. «Մի անգամ երեք թռչուն վիճեցին, թե ով է նրանցից ավելի լավ երգում` կկո՞ւն, կեռնե՞խը, թե՞ կռունկը: Եկան նրանք արագիլի մոտ և խնդրեցին նրան դատավոր լինել: Բայց քանի որ կռունկն ինքը շատ լավ գիտեր, որ իր ճիչը սարսափելի է, նա դատից առաջ գնաց դեպի բրնձի դաշտը, այնտեղ գորտեր ու միջատներ որսաց և արագիլին նվեր բերեց: Վերջապես վրա հասավ օրը, երբ հարկ էր որոշել, թե ում երգն է լավագույնը: Դատավոր արագիլը հերթով ունկնդրեց բոլորին: Կեռնեխի երգը նա շատ թույլ համարեց, կկվի երգը` չափազանց միօրինակ, իսկ կռունկի երգը, ով ընդհանրապես սարսափելի ճչում էր, հիասքանչ գտավ, նույնիսկ` դյութական, և ասաց` այո, սա զորավարի ձայն է:

Լսելով այս առակը` դատավորը չզայրացավ ակնարկի համար և կարգադրեց դատապարտյալին ազատել և պատժել մեղավորին: Այսպես դատապարտյալ հարուստը համեմատեց դատավորին անխոհեմ արագիլի հետ, ով թույլ էր տվել, որ իրեն կաշառեն:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Աստիճանավոր Խվանին մարդիկ հիշում են մինչև այսօր: Նա մեծ պաշտոններ էր գրավում տարբեր տիրակալների օրոք: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր, որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում: Նրա շուրթերն անկարող էին «ոչ» ասելու, եթե նույնիսկ դա ծայրաստիճան անհրաժեշտ էր: Թվում էր, թե ողջ տեղի ունեցողի հանդեպ նա անտարբեր էր: Նրա դեմքը երբեք մտահոգություն չէր արտահայտում: Մի անգամ նրա երկու ծառաներն ինչ-որ բանի պատճառով վիճեցին և ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ: Վերջապես նրանցից մեկը դիմեց իր տիրոջն ու ասաց.

– Ես վիճել եմ ընկերոջս հետ: Խնդրում եմ, մեր դատը տեսեք:
Եվ նա պատմեց նրան վեճի էությունը: Աստիճանավորը լսեց նրան ու պատասխանեց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Բայց հետո եկավ մյուս ծառան, պատմեց հենց նույն վեճի մասին և նույնպես խնդրեց աստիճանավորին դատել իրենց: Խվանը նրան ասաց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Պատահաբար այս ամենին ներկա էր նրա կինը: Նա ծիծաղեց ու ասաց.
– Օ,տեր իմ, ինչո՞ւ դուք պարզ լուծման չհանգեցիք: Չէ՞ որ դուք լսել էիք, որ ձեր երկու ծառաները վիճում էին միմյանց հետ: Մի՞թե ավելի պարզ չէր լինի մեկին ասել, որ նա ճիշտ է, իսկ մյուսին, որ սխալ է:
– Այո, ճիշտ է,- պատասխանեց նա,- դու ճիշտ ես:
Այս խոսքերը հասել են մեր օրերը: Եվ հիմա, երբ մարդիկ ուզում են ասել, որ ինչ-որ մեկը չի կարող վեճը լուծել, նրանք ասում են` դու դատում ես` ինչպես աստիճանավոր Խվանը:

Լրացուցիչ կրթություն

  1. Գրել շարադրանք հետևյալ թեմաներից մեկով.
    • Եթե չլիներ «այո» բառը
    • Առակ պատասխանի փոխարեն

Եթե լիներ առակ պատասխանի փոխարեն մարդիկ իրար ավելի լավ կհասկանային և ընդհանրապես դասեր կստանային լսելով տարբեր թեմաների հետ կապված առակներ։ Սակայն իմ կարծիքով առակը պատասխանի տեղը շատ ժամանակ կխլի և անիմաստ ժամանակ կծախսեն դրա վրա ու չեն հասցնի իրենց գործերը անեն։

2. Բառարանների օգնությամբ գտնել մգեցված բառերի հոմանիշները:

ագահ, ուզում, ներկայացնել, սոսկալի, միատեսակ, սքանչելի, պաշտոնավոր, անխտիր, գոյություն։

 

Տնային աշխատանք 11.10.2019

225 մնաց., 227, 239, 240, 247

  1. Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

բ) X/6 = 11/24

X = 6 * 11/24 = 66/24 = 11/4 = 2 3/4

ե) 81 : 72 = y : 36

y = 81 * 36/72 = 81/2 = 40 1/2

ը) 560/110 = z/3212

z = 560 * 3212/110 = 56 * 292 = 16352

գ) 38 : x = 19 : 5

X = 38 * 5/19 = 10

զ) 2y : 4 = 30 : 72

2y = 4 * 30/72 = 18

y = 30/18 : 2 = 15/18

թ) z : 92 = 15 : 69

z = 92 * 15 : 69 = 20

 

  1. Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`

ա) 36 սմ2 = 6 * 6 (սմ)

բ) 64 սմ2 = 8 * 8 (սմ)

գ) 1 սմ2 = 1 * 1 (սմ)

դ) 25 մմ2 = 5 * 5 (մմ)

ե) 49 մմ= 7 * 7 (մմ)

 

  1. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։

Պատ՝․ Այո։

  1. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը։

ա) Այո

բ) Ոչ

գ) Այո

դ) Ոչ

ե) Այո

զ) Այո

  1. Քանի՞ տոկոսն է.

ա) 50­ը 100­ի

x = 50 * 100 : 100 = 50%

գ) 125­ը 25­ի 

x = 125 * 100 : 25 = 500%

ե) 300­ը 30­ի

x = 300 * 100 : 30 = 1000%

բ) 15­ը 75­ի

x = 15 * 100 : 75 = 20%

դ) 40­ը 250­ի

40 * 100 : 250 = 16%

զ) 900­ը 15­ի

x = 900 * 100 : 15 = 6000%

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը մարտնչում են:
  2. Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ նա թող իրեն վերադարձնի այն, ինչը որ իրենից կվերցնի:
  3. Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ եթե մարդիկ համախմբված իրար հետ աշխատեն նրանց մոտ ամեն ինչ կստացվի։
  4. «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել հաչալ:
  5. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:

Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:

Ցածրադիր, ծանրամարտիկ, մեղրամոմ, շտապ, համրանալ, կարծրանալ, արագընթաց

Մանրանկարիչ, գլխարկ, վրձին, սրվակ

6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես նախընտրում եմ սև սուրճը:
  • Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չընկավ:
  • Աշնանը հետզհետե օրերը կարճանում են:
  • Ընկերներիս անակնկալը հուզեց ինձ:
  • Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրընկալ մարդիկ են:
  • Օրըստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
  • Անծանոթը անշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:

7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:

Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:

Անեական — անէական, վայրեջք — վայրէջք, որևե — որևէ, մանրե — մանրէ, առեջ — առէջ

8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես սկսում էի հասկանալ, թե իրականում ովքեր են կանգնած հանցանքի ետևում:
  • Հուզվելն անօգուտ է, հանդիպումը տնօրենի հետ անխուսափելի է:
  • Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
  • Երեխայի առօրյան պետք է լինի հետաքրքիր:
  • Բոլորը սիրեցին այդ օրորոցայինները:
  • Վոլոդյան ժամանեց Երևան:
  • Քո վոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
  • Արջաորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
  • Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագավորներից է:

Տնային աշխատանք 09. 10. 2019

                                         213, 215, 217, 221, 222

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։

Լուծում

1 : 7

 

  1. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։ Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ:
  • X = 625 * 10/5 = 625 * 2 = 1250 (մ)

 

  1. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

1) 8 * 5 = 40 (սմ)

2) 40 * ¼ = 10 (սմ)

 

  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %­ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %­ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

1) 480 * 35 : 100 = 168 (աշ․)

2) 168 * 25 : 100 = 42 (աղջ․)

 

  1. Ժամացույցի րոպեի սլաքը 1 ժամում պտտվում է 360 — ով։ Քանի՞ աստիճանով կպտտվի րոպեի սլաքը 5 րոպեում, 10 րոպեում, 15 րոպեում, 20 րոպեում։ Կազմե՛ք անցած ժամանակի և րոպեի սլաքի պտտվելու անկյան մեծության միջև կախման աղյուսակը։ Ինչպիսի՞ կախում ստացվեց։

1) 360 * 5 : 60 = 30

2) 360 * 10 : 60 = 60

3) 360 * 15 : 60 = 90

4) 360 * 20 : 60 = 120

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Մաս 1

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:

– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:

– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:

– Ինչի՞ համար։

– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների, կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:

– Շատ հնարավոր է, բայց ես…

– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն թերթերում:

Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես սովորի:

– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։

– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:

– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին: Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր:

Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։ Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը վախեցած ցրիվ եկան:

–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ: Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։

Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու նա սկսեց օր օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։

 

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի առաջին մասից դուրս գրել 7 բառ, որոնց սկզբում կամ բառամիջում կաո կամ օ: Գրել, թե ինչ հնչյուններով ենք այն արտասանում: Օրինակ` ոչինչ-արտասանում ենք վօ:

 

Կարողանալ – արտասանում ենք օ

Սովորական – արտասնում ենք օ

Փոքրիկ – արտասանում ենք օ

Կարող – արտասանում ենք օ

Անցորդների – արտասանում ենք օ

Ոչինչ – արտասանում ենք վօ

 

 

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գրելովօ կամ ո:
  • Դպրոցում աշակերտները մասնակցեցին շաբաթօրյակին:
  • Հնաոճ իրերը սովորաբար թանկ են լինում:
  • Աղջկա ականջoղերը բավական գեղեցիկ էին:
  • Ձմռանը բոլորը վարակվեցին ամանորյա տրամադրությամբ:
  • Իմ ամենoրյա հագուստը սա էր:
  • Ես աշխատում եմ հեռու մնալ վատորակ սննդից:

Տնային առաջադրանք 1.

Առանձնացրու օքսիդները, ընտրիր մի օքսիդ և պատրաստիր տեղեկություն նրա մասին:

1) NO,  HNO3,  H3PO4
2) SiO2,  Ca,  Na2O
3) CaO,  NO2,  BaO
4) K2O,CO2, SO2, CO

5)H2O, P2O5, CO2

Ածխաթթու գազը (CO2) դա ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքն է։ Բոլոր կենդանիները շնչում են թթվածին, իսկ արտաշնչում են ածխաթթու գազ։ Նաև ածխաթթու գազ առաջանում է, երբ վառելիքը այրվում է։ Հիմա շատ վառելանյութեր են օգտագործվում և դա վատ է ազդում էկոլոգիայի վրա։ Ածխաթթու գազը կուտակվում է մթնոլորտում և նպաստում է նրան, որ արևի ճառագայթներից Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացմանը։ Դա կոչվում է ջերմոցային էֆեկտ։

 

CO2 emissions

Դասարանական աշխատանք 1

Որ քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Միացման ռեակցիաները դրանք այն է, երբ երկու նյութ իրար են միանում և ստեղծում մի ուրիշ նյութ։ Դա կոչվում է միցման ռեակցիա։

 

Ինչպե՞ս կվարվենք, եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Ես կկանչեի մեծի և կխնդրեի, որ օգնեին ինձ։

 

Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել նակընտրելի։

Բնապահպանական տեսակետից ամենաճիշտը օգտագործել է պետք հեղուկ կամ գազային վառելանյութ։

 

Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը։

Դա այն ջերմությունն է, որը անջատվում է վառելանյութի վառվելու ժամանակ։

 

Անվանե՛ք բնության մեջ և կենցաղում հանդիպող օքսիդներ, նկարագրե՛ք դրանց որոշ կիրառությունները։

Չհանգած կիրը և ավազը կիրառվում են կենցաղում շինարարության մեջ (ապակու, ցեմենտի, բետոնի արտադրության մեջ)։

Ալյումինի օքսիդը կավի բաղադրությունում հիմնական նյութն է, օգտագործվում է խեցեգործությունում և մետաղական ալյումին ստանալու համար։ Երկաթի օքսիդից ստանում են երկաթ։

Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ։

 

Ո՞ր նյութերն են պարզ  О2, P, H2SO4, CO, NO, NH3, Fe, O2, P, CO, NO,

O2, P, CO, NO, Fe – պարզ

 

Ո՞ր նյութերն են բարդ  H2SO4, CO, O2, H2, HNO3, H3PO4, CO2

H2SO4, HNO3, H3PO4  — բարդ

 Homework 09. 10. 2019

 

  1. Complete the dialogues with the correct forms of “be”.

 

  1. Adnan: Are they American?

Eda: No, they aren’t. They are British.

  1. Mum: Are you and Dave OK?

Alex: No, we aren’t.

  1. Arne: Are you from China?

Girl: No, we aren’t. We are from Japan.

 

  1. Complete the sentences.

 

1.A: Is Simon Australian?

B: No, I think he is British.

2.A: Is Avatar a good film?

B: No, it’s not very interesting.

3.A: Tokio Hotel? Are they a pop group?

B: Yes, they are great!

  1. A: Are Pietro and Daniela from Italy?

B: No, they aren’t Italian, they’re Swiss.

  1. Look at the pictures and complete the questions.

 

1.Are the Killers a popular band in your country?

  1. Is Daniel Craig British or American?
  2. Is Camden Market in London?
  3. Are Christian Bale and Hugh Jackman actors?
  4. Is Kia a Japanese company?
  5. Is Chessington World of Adventure a theme park in England?

 

  1. Who do you like? Write your answers.

A singer I like: Billie Eilish

A band I don’t like: Bangtan Boys

My favorite band: Black Star

My favorite singer: Egor Kreed

Մեծ գազարը

Առաջին ավարտ

… Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց չկարողացան գազարը քաշել-հանել։ Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։ Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց: Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր, որ դրան վերջ չէր լինելու։

Երկրորդ ավարտ

Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին: Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:

— Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։

— Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:

Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց թզուկներին.

— Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։

Պապիկն ընկերացավ թզուկների հետ։

-Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:

Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.

— Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։

Ջուզեպինան նույնպես բղավեց.

— Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։

Օրեստեն էլ բղավեց.

— Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:

Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:

Երրորդ ավարտ

Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ: Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

 

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի երեք ավարտներում փնտրել ու գտնել բառասկզբումե կամ է ունեցող հինգ բառ և բառամիջում ե կամ է ունեցող հինգ բառ: Գրել, թե ինչ հնչյուններով են դրանք արտասանվում: Օրինակ` քաշեցինարտասանում ենք է:

ԲԱՌԱՍԿԶԲՈՒՄ

Եկավ – արտասանում ենք «Ե»

Երկրագունդ – արտասանվում է «Ե»

Երկիր – արտասանվում է «Ե»

Երևալ – արտասանվում է «Ե»

Ետ – արտասանվում է «Ե»

ԲԱՌԱՄԻՋՈՒՄ

Վերջիվերջո – արտասանվում է «Է»

Պարզվեց – արտասանվում է «Է»

Թզուկներ – արտասանվում է «Է»

Համերաշխ – արտասանվում է «Է»

Քաշեցին – արտասանվում է «Է»

 

 

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գրելով է կամ ե:
  • Ինձ այս պահին անհրաժեշտ է որևէ գործիք:
  • Իմ հորեղբայրը հայտնի հնէաբան է:
  • Աղջկա ձայնի ելևէջները միանգամից գերեցին մարդկանց:
  • Ես երբևիցէ նման բան չեմ անի:
  • Այդ լայնէկրան հեռուստացույցը խանութի զարդն էր:

Նախնադար

  1. Համեմատել նախնադարի երեք փուլերը

Նախնադարը ամենաերկար դարաշրջան էր, և ձևավորվել է մարդու տեսքը, ստեղծվել են համայնքներ և հիմնադրվել են անասնապահության և գյուղատնտեսության տեխնոլոգիաներ։ Այդ ժամանակ չկային պետություններ և ազգեր։

Նախնադարում կային երեք փուլեր՝ նախատոհմային դարաշրջան, տոհմային համայնքի դարաշրջան, հարևան տոհմային դարաշրջան։

Նախատոհմային դարաշրջանում (պալեոլիտ) տեղի է ունենում մարդու տեսքի էվոլյուցիա և մարդը հմուտ մարդուց անցնում է նեանդղերտալյման մարդու։ Մարդիկ ապրում էին մեծ խմբերով, որովհետև փոքր խմբերով ապրելը վտանգավոր էր։ Մարդու մոտ կենդանական բնազդը թուլանում է և առաջանում են սոցիալական կապեր և պրիմիտիվ խոսք։ Ստեղծվում են պրիմիտիվ քարե գործիքներ, որոնցով նրանք որս էին անում։

Տոհմային փուլում (պալեոլիտ, մեզոլիտ, նեոլիտ, մ.թ.ա. 40-35-րդ հազարամյակներ մինչև 10-5-րդ հազար) մարդը ստանում է ժամանակակից մարդու տեսք և համայնքները ազգակցական սկզբունքներով էին ձևավորվում։ Տոհմը ունենում է իր սեփական տարածքը, ունեցվածքը և անունը։ Հարևան տոհմերը կարող են իրար միանալ և կազմել ցեղ։

Հարևան համայնքի դարաշրջան (պղնձե դար, բրոնզե դար, երկաթե դար, մ.թ.ա. 8-3-րդ հազարամյակում: ե., և ավարտվեց մ.թ.ա. 4-րդ հազարամյակում) բնորոշվում է հարևան կամ գյուղական համայնքների ստեղծումով։ Համայնքի անդամները բաժին ունեին ընդհանուր սեփականության և վարելահողի մեջ, միասին մշակում էին անտառները։ Կարևոր նշանը՝ մետաղների հայտնաբերումն է։ Սկզբից սկսել էին մշակել պղինձը, հետո բրոնզը և երկաթը։ Շատացել էին գյուղատնտեսական և որսի գործիքները։

2. Բացատրել նախնադարի կործանման պատճառները

Իմ կարծիքով, նախնադարում նեանդերտալացիների կործանվելը տեղի է ունեցել մի քանի պատճառով։  Նրանք չունեին զարգացած խոսք դեմքի կառուցվածքի պատճառով։ ՈՒտելիքը գնալով քչանում էր և նրանք չէին կարողանում լավ որս անեին, սնվեին և մահանում էին վաղ տարիքում տարբեր հիվանդություններից։

15486909111449619 (1)