Դ-Տ-Թ ուղղագրություն

Դ-Տ-Թ

Մերթընդմերթ, լուրթ, խրթին — բարդ, պարթև — հսկա, պարթևահասակ, գավիթ — եկեղեցու նախասրահ, գավթապահ, գմփեթարդ — գմբեթի արդ(ձև) ունեցող, արդուկ — արդ+ուկ, հարթուկ — հարթ+ուկ (խսկց.), բոթ — վատ լուր, բոթաբեր — վատ լուր բերող, գայթել — սայթաքել, հուռթի — բերրի, շողոքորթ , քրթմնջալ, քրթմնջյուն, ութսուն, վաթսուն, փթթել — ծաղկել, կթղա — բաժակ, սեթևեթե — նազել, սկյութ — Սև ծովի ափին, ապրող քոչվոր ցեղ, հետևորդ — գործի շարունակող, հետնորդ — սերունդ, նյարդ, լյարդ, հունդ — հատիկ, որդան կարմիր, բրդել, բրդուճ, գդալ, անհավուրդ — անկուշտ, նշդար -, բույս, խայտաճամուկ — գույնզգույն, պատիր — կեղծ, տաղտուկ — ձանձրույթ, տաղտկալի, ձանձրալի, փտել, անփուտ — չմաշվող, փտաղտ, խախուտ, խախտել, ապուխտ — բաստուրմա, խոզապուխտ — վետչինա, սպրտել — սխալվել, մտրուկ — ձիու քուռակ, որթ -, խաղողի վազ, որթատունկ, որթակորոր, երդիկ, գթալ — խղճալ, որոգայթ — թակարդ, անութ — թևատակի փոսիկ, անթացուպ — գավազան, հենակ, ակութ — փոքր թոնիր, վիթն — կխտար, այծյամ, քողտիկ — տնակ, հտպիտ, աղոտ — աղ քսած, ոչ պարզ, աշխետ — բոցագույն ձի, բիրտ — կոպիտ, գրտնակ, զարտուղի — թեք ճանապարհ, ժանտ — դաժան, խրտնել — վախենալ, կրտսեր — փոքր, նշտար — վիրաբուժական դանակ, երրորդ, չորրորդ, սաղարթ — տերև, սփրթնել — գունատվել, փութալ — շտապել, փութկոտ:

«‎Միրհավ» վերլուծություն

«‎Միրհավ» պատմվածքը սիրո պատմության մասին է, որը վատ ավարտ ունեցավ: Սոնան և Դիլանը մանկության ընկերներ էին և իրար սիրում էին, սակայն աղջկան ամուսնացրեցին ուրիշի հետ՝ փողի համար:
Սոնան դավաճանեց իր ամուսնուն, որպեսզի ժամանակ անցկացնի Դիլանի հետ, ինչը ուրիշ դեպքերում ես միշտ քննադատում եմ, սակայն այս պատմությունը և սերը այդ երկուսի միջև ինձ չեն թողնում դա անել: Սոնան միշտ սիրել էր Դիլանին, սակայն հարկադրված ամուսնությունից հետո փորձեց կորցնել զգացմունքները՝ Դիլանից հեռանալով և խուսափելով, սակայն հիշողությունները և անմար սերը նրան չէին թողնում դա անել: Նա հետ եկավ Դիլանի մոտ մի վերջին անգամ, որից հետո այլևս չմոտեցավ՝ հասկանալով, թե ինչ ամոթանալի բան էր արել: Սակայն ես նույնիսկ չեմ կարծում, որ Սոնայի ամուսինը նրան սիրում էր, քանի որ գտավ նրան փոխարինող և հոգ չտարավ նրա գերեզմանի մասին:

Բակունցը սիրում էր իր պատմվածքներում մարդու և բնության միջև համեմատություններ անել, ինչպես և արեց այստեղ:

Դիլանի՝ միրհավին կրակելու և հետո անտառապահի կողմից բռնվելու դրվագը կարծես խորհրդանշում է նրա և Սոնայի հարաբերությունները և դրանց բարդությունը:

Միրհավը, իմ կարծիքով, խորհրդանշում է Սոնային, իսկ անտառապահը՝ Սոնայի ծնողներին, հասարակության կարծիքը և մեղքի զգացումը: Դիլանը փորձեց նորից Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին և բռնել նրան: Սակայն ուրիշները և նրանց կարծիքը խանգարեցին դրան, ինչը խորհրանշում է անտառապահը և նրա շունը: Եվ չհասցնելով ստանալ Սոնային, Սոնան հեռացավ, անհետացավ Դիլանի կյանքից, ինչպես և միրհավը թռավ Դիլանի ձեռքերից: Ինձ թվում է այն պահը, երբ նկարագրվում է, թե ինչպես միրհավի թռիչքի ժամանակ Դիլանը հասցրեց միայն կպնել դրա փետուրներին և զգալ տաքությունը պատկերում է հնձանի մոտի դրվագը Սոնայի և Դիլանի միջև: Այդ ժանակակ Դիլանը նույնպես զգաց Սոնայի տաքությունը, սակայն միայն մի պահ, իսկ հետո Սոնան սկսեց նրանից խուսափել և այդպես հեռացավ Դիլանից:
Անտառապահը, երբ բռնեց Դիլանին, մտրակեց նրան, ինչը կարող է խորհրդանշել այն ցավը, որը Դիլանը զգաց, երբ Սոնային ստիպեցին իրենից հեռանալ: Կամ նաև զարկը կարող է նշանակել Դիլանի՝ իրականություն հետ գալը և հասկանալը, որ նա երբեք չի կարողանա Սոնայի հետ լինել: Միրհավի՝ ետևում թողած փետուրները ցույց են տալիս Սոնայի հանդեպ սերը և սիրելի հիշողությունները, որոնք մնացին Դիլան Դայի մեջ մինչև կյանքի վերջ, չնայած նրա հեռանալուն: Միրհավները նման են Սոնային՝ նրանք նույնպես շատ զգույշ են և համեստ, սակայն վառ են և գրավիչ:
Ոչ ոք Սոնայի մասին այդքան չէր մտածում, ինչքան Դիլանը: Սոնայի տեղը կարճ ժամանակում ուրիշին ամուսնացրեցին նույն տղամարդու հետ, իսկ նրա գերեզմանը մամռապատ էր դարձել, թեքված էր և հողի մեջ կորած:

Հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին: Ստեղծագործությունը պատկերում է այդ ժամանակաշրջանի ակնկալիքները երիտասարդ աղջիկներից և թե ինչպես նրանց ընտանիքների համար ավելի կարևոր էր ընտանիքի պատիվը, հպարտությունը և իրենց մասին կարծիքը, քան սեփական երեխան և նրա որոշումները:

Իմ միջավայրը

Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

Իմ միջավայրը՝ Երևանը, շատ աղտոտված է: Օդը այստեղ աղտոտված է շինարարության, մեքենաների պատճառով: Շինարարական նորմերը լավ չեն պահպանվում՝ շինարարական աղբը ժամանակին չեն հանում, իսկ շինանյութերը չեն պահպանում փակ վիճակում, ինչի պատճառով փոշին տարածվում է քաղաքով մեկ: Մարդիկ աղբը շատ են թափում փողոցներում: Ջրամատակարարման ենթակառուցվածքը հին է և շատերը կասկածում են ծորակից խմել: Լուսային աղտոտումը Երևանում մեծ է, քանի որ շատացել են գովազդները, ճանապարհային լույսերը և այլն: Այդ պատճառով երկնքում աստղեր համարյա չեն երևում: Նաև վերջերս շատացել է աղմուկը քաղաքում՝ շինարարության և տրանսպորտի պատճառով:

Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Ես շատ հաճախ եմ զգում, որ շատ աղտոտված օդ եմ շնչում: Կամ դասերի ժամանակ մեկ-մեկ շատ աղմկոտ է լինում և ես սկսում եմ շեղվել: Ես իմ մեջ չեմ նկատում ուրիշ առաձնակի դրսևորումներ, բայց ինձ թվում է, որ դրանք կան: Մեր օրգանիզմները սովոր են այսպիսի շրջապատին, այդ պատճառով տարբերություն շատ չի զգացվում:

Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ

Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

    Օսմանյան կայսրության պատմություն

    Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

    • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

    11-րդ դարում սելջուկ-թյուրքերը բնակվում էին Չինաստանի հյուսիսում և Միջին Ասիայում: Նրանք վարում էին քոչվոր կյանք՝ ընտանիքների և անասունների հետ միասին։ Դարի ընթացքում Սելջուկի շուրջ միավորվելով՝ նրանք արշավանքներ սկսեցին դեպի արևմուտք՝ Առաջավոր Ասիա, հիմնեցին մի կայսրություն, որը ներառում էր Միջագետքը, Սիրիան, Պաղեստինը և Իրանի մեծ մասը։ Նրանց առաջխաղացումը նշանավորեց Մերձավոր Արևելքում թյուրքական հզորության սկիզբը:

    • Իկոնիայի սուլթանություն

    Իկոնիայի Սուլթանությունը Փոքր Ասիայի սելջուկյան պետություն էր 1074–1307թթ.-ներին: Այն սկսեց ուժեղանալ 12-րդ դարի վերջին, երբ գրավեց Դանիշմանների տարածքները և ձեռք բերեց Անթալիան ու Սինոպը։ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ղեկավարությամբ սուլթանությունը հասավ իր բարձրակետին։ Բայց 1243թ.-ին այն պարտվեց մոնղոլներին և սուլթանությունը դարձավ նրանց վասալ։ 1307թ.-ին, երբ Օսման բեգը հարձակվեց, Իկոնիայի սուլթանությունը վերջապես վերացավ։

    Սուլթանության զորքերը մի քանի անգամ փորձել էին ներխուժել Կիլիկիայի հայկական թագավորություն, բայց միշտ հաջողություն չունեցան, հատկապես 1219 թ.-ին, երբ Լևոն Բ-ի զորքերը հաղթեցին նրանց։

    • Օսմանյակ կայսրության հիմնումը

    Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 1299թ.-ին, Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայի գտնվելու վայրում։ Օսմանյան կայսրությունը ընդլայնեց իր թագավորությունը վաղ շրջանում՝ լայնածավալ արշավանքների միջոցով: Դրան նպաստեց Անատոլիայի նախորդ տիրակալների՝ Սելջուկների դինաստիայի անկումը, որոնք պարտություն էին կրում մոնղոլների արշավանքից։

    • Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում

    Օսմանյան կայսրությունը զգալիորեն ընդարձակվեց 15-րդ դարում, հատկապես 1453 թ.-ին Սուլթան Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի գրավմամբ՝ նշանավորելով Բյուզանդական կայսրության ավարտը և Ստամբուլի՝ նոր մայրաքաղաք դառնալը։ Նաև ամրապնդվեցին կայսրության ռազմական և վարչական կառույցները՝ ազդված բյուզանդական և իսլամական ավանդույթներից։

    16-րդ դարում Սուլեյման Մեծի օրոք կայսրությունը հասավ իր գագաթնակետին՝ ընդարձակվելով դեպի Եվրոպա, Ասիա և Աֆրիկա։ Սուլեյմանը նաև կատարեց իրավական բարեփոխումներ և մշակութային հովանավորություններ՝ նշանավորելով օսմանյան արվեստի և ճարտարապետության ոսկե դարաշրջանը: Չնայած Միջերկրական ծովում ծովային գերիշխանությանը, կայսրությունը սկսեց անկում ապրել 16-րդ դարի վերջին:

    • Կործանումը։

    Օսմանյան կայսրության փլուզումը մի քանի դարերի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության տակ բարդ գործընթաց էր: Սկզբում կայսրությունը սկսեց անկում ապրել ներքին խնդիրների պատճառով, ինչպիսիք են կենտրոնական իշխանության թուլացումը, տնտեսական դժվարությունները և կոռուպցիան: Սուլթանները դարձան պակաս արդյունավետ, ինչը թուլացրեց կառավարումը:

    Կայսրության անկումը սաստկացավ արտաքին ճնշումներով, ներառյալ նրա տարածքներում ազգայնական շարժումների աճը և ինքնավարություն ստացած տեղական կառավարիչներին գավառների կորուստը: 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը փորձեց արդիականացնել և կենտրոնացնել կառավարությունը, սակայն այն ավելի թուլացրեց կայսրության համախմբվածությունը:

    Առաջին համաշխարհային պատերազմը մեծապես նպաստեց Օսմանյան կայսրության անկմանը։ Կենտրոնական ուժերին միանալուց և պատերազմում պարտվելուց հետո կայսրությունը բաժանվեց դաշնակից ուժերի կողմից։ 1920 թվականի Սեւրի պայմանագիրը խլեց նրա արաբական հողերը և մեծ կորուստներ պատճառեց։ Սակայն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը դիմադրեց՝ հանգեցնելով Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը։ 1923 թվականին Լոզանի պայմանագիրը փոխարինեց Սեւրին՝ վերջնականացնելով Թուրքիայի ժամանակակից սահմանները։

    Learning Holiday

    Lyon is a vibrant city in France known for its rich history, stunning architecture, and culinary scene.

    Lyon, France, is renowned as one of the world’s culinary capitals, and it’s a fantastic place for anyone looking to study and develop their skills in the culinary arts. The city is home to many Michelin-starred chefs.

    One of the best-known culinary schools in Lyon is the Institute Paul Bocuse, named after the legendary French chef. The institute is world-class, offering courses in various culinary disciplines. Students there receive both theoretical knowledge and practical training.

    Through its immersive approach, Lyon not only teaches culinary techniques but also teaches for food culture, creativity, and innovation.

    If you want to learn something in your holiday, you should learn culinary in Lyon, in the Institut Paul Bocuse, which offers professional training and short courses in French cuisine.

    Եղվարդի ճակատամարտ, Խամսայի մելիքություններ, Գանձասարի կաթողիկոսություն

    1. Ի՞նչ միջոցներով էր Նադիրը փորձում շահել հայերի համակրանքը: Ե՞րբ է տեղի ունեցել Եղվարդի ճակատամարտը: Ի՞նչ ավարտ է այն ունեցել: Ի՞նչով եք բացատրում այն հանգամանքը, որ Նադիրի բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորները և աշխարհազորայինները:

    Եղվարդի ճակատամարտը տեղի էր ունեցել 1735թ.-ի հունիսի 19: Թուրքիայի դեմ պայքարի սկզբում Նադիրը հասկացավ, որ Անդրկովկասում Օսմանյան Թուրքիային կարող են դիմակայել միայն հայերը: Որպես հակաթուրքական ուժ, նրանք դաշնակից դարձան Նադիրին, չնայած կրոնի տարբերությանը։ Հայ ժողովրդին շահելու համար նա այցելում է Էջմիածին, եկեղեցուն ազատում հարկերից և Մայր տաճարին ոսկե ջահ է նվիրում, իսկ եկեղեցու վերանորոգման համար՝ 1000 թուման։ Նադիրը քիչ կորուստներով հաղթեց այդ ճակատամարտում, իսկ թուրքերը կրեցին մեծ կորուստներ:

    2. Որո՞նք էին Խամսայի մելիքությունները: Ի՞նչ իրավունքներ ունեին Խամսայի մելիքները: Հայաստանի ուրիշ ո՞ր շրջաններում էին պահպանվել հայկական մելիքություններ:

    Խամսայի մելիքությունների մեջ մտնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տարածքները ձգվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը։ Մելիքն իր տարածքում ուներ լիակատար իշխանություն և վճռում էր հպատակների վեճերը: Մելիքների ամրոցները ծառայել նաև որպես ռազմական հենակետեր: Բացի դրանից նրանք ունեցել են սեփական զինվորական ուժերը: Վերջին հայկական մելիքությունները պահպանվել են մինչև 19-րդ դարի կեսերը, օրինակ՝ Աթաբեկյանների մելիքությունը Ջրաբերդում՝ մինչև 1854թ.:

    3. Ի՞նչ դեր է խաղացել Գանձասարի կաթողիկոսությունը հայ ազատագրական շարժման պատմության մեջ:

    Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների օրոք, դարձել էր Արցախի հայ մելիքների և բնակչության պայքարի կենտրոնը իսլամական պետությունների դեմ: Այն ղեկավարում էր 18-րդ դարի առաջին քառորդի ազգային-ազատագրական շարժումը, ինչպես նաև ծառայել է որպես հոգևոր և քաղաքական կենտրոն։

    Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

    Պատրաստվե՛ք դաս-քննարկման
    Թեմա 4՝ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը․
    ա/
     Պետության կառավարման ձևը
    բ/ Պետության կառուցվածքի ձևը
    Էլ․ դասագիրք՝ 
    Հասարակագիտություն-11, էջ 157-160

    Առաջադրանք
    1․
     Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։

    Պետության կառավարման երկու ձև կա՝ միապետություն և հանրապետություն, որոնք նույնպես բաժանվում են տարբեր տեսակների: Միապետությունը լինում է սահմանադրական կամ անսահմանափակ: Հանրապետությունը լինում է նախագահական, խորհրդարանական, խառը, սոցիալիստական և այլն: Հայաստանը հանրապետության կառավարման ձևը ունի, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահական-խորհրդական կամ կիսանախագահական:

    2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը

    Պետության կառուցվածքի ձևերն են՝ պարզ՝ միասնական, և բարդ՝ դաշնային: Դաշտնային պետության մասերը (հանրապօետությունները, նահանգները, կանտոնները և այլնը) ինքնիշխանությամբ են օժտված: Հայաստանի Հանրապետությունը միասնական կառուցվածք ունի, այսինքն՝ ամբողջական, կենտրոնացված պետություն է և ունի մեկ սահմանադրություն պետության ամբողջ տարածքում:

    Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

    Պատրաստվե՛ք դաս-քննարկման
    Թեմա 3՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները․
    ա/
     Պետական իշխանության իրականացման իրավական և կազմակերպական ձևերը
    բ/ Հարկադրանքը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
    գ/ Իրազեկումը և համոզումը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
    Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 153-156․

    Առաջադրանք
    1․
     Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

    Իմ կարծիքով պետական հարկադրանք կիրառում են, որպեսզի պետության և հասարակության համար ստեղծվեն ավելի ապահով պայմաններ՝ տարբեր տեսակի պատիժներ տալով նրանց, ովքեր խանգարում են դրա իրականացմանը: Օրինակ՝ ազատազրկելով, տուգանելով կամ դիտողություն անելով:

    2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ

    Համոզումը մարդկանց վրա գաղափարական և բարոյական միջոցներով ազդելու գործընթաց է, որի նպատակն է ձևավորել նրանց գիտակցությունը և համոզմունքները: Այս մեթոդը նպատակ ունի բացատրել և հիմնավորել որոշակի գործողությունների անհրաժեշտությունն ու օգտակարությունը:

    Assignments for 07.10.24

    Navigate Upper-Intermediate Writing / An email of complaint/ slide 24/
    Watch the video Learning Holidays ex -es 3,4 slide 25

    3. Watch the video. Read the summary and choose the correct options to complete it.

    St Ives is a seaside town in the south west of Britain. As well as being famous for its sandy beaches, it is well known for its arts scene. By the 1950s, it had become home for a large group of influential artists. In the video, the presenter attends a course at the St Ives School of Painting. The school, which opened in 1938, runs courses in a range of art forms. It is located on the edge of a beach. The maximum number of students in a class is eight. The presenter attended a two-day course for beginners, for which the school provided all of the materials. At the end of her learning holiday, she bought herself a paintbrush as a souvenir.

    4. Watch again. What does the presenter say about…?

    a. the features of St Ives
    St Ives is Britain’s one of the most famous seaside towns. It has one of the most stunning scenery in the country. It’s famous for its beaches and arts.
    b. her previous experience of painting
    She hadn’t picked up a brush since she left school, but she came here to change that.
    c. the arts scene in St Ives
    For a long time the town attracted many talanted artists. The St Ives painting school is a major part of the towns thriving art scene. Many of the teachers there a prominent artists.
    d. the school’s philosophy
    The school provides everything, all you have to do is turn up with an open mind and lots of enthuziasm.
    e. her plans to do another painting course
    She wants to practice and be confident in painting.

    Հայոց լեզու Առաջադրանքներ


    1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
    Ուղեբեռ — ուղբեռներ, փունջ — փնջեր, անձրև — անձրևներ, տղամարդ — տղամարդիկ, գամփռ — գամփռներ, սպա — սպաներ, ակումբ — ակումբներ, արկղ — արկղեր, գառ — գառներ, ֆիդայի — ֆիդայիներ, օդաչու — օդաչուներ, վիպասան — վիպասաններ, հարս — հարսներ, վաճառատուն — վաճառատներ, եղնիկ — եղնիկներ, ժամացույց — ժամացույցներ, իտալացի — իտալացիներ, թի — թիեր, պատշար — պատշարներ, մատենագիր — մատենագրեր, դուռ — դռներ, սանր — սանրեր, սկյուռ — սկյուռներ, հողագործ — հողագործներ, նուռ — նռներ, գինի — գինիներ, սիրտ — սրտեր, ծառաբուն — ծառաբներ, ձու — ձվեր, պատճեն — պատճեններ, տետր — տետրեր, ծունկ — ծնկներ, զեբր — զեբրներ:

    2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
    Նոր արեշ — Նոր Արեշ, մխիթարյան միաբանություն — Մխիթարյան միաբանություն, հայկական լեռնաշղթա — Հայկական լեռնաշղթա, խաղաղ օվկիանոս — Խաղաղ օվկիանոս, տրդատ երրորդ — Տրդատ Երրորդ, բերինգի նեղուց — Բերինգի նեղուց, սասունցի դավիթ — Սասունցի Դավիթ, արագածոտնի մարզ — Արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն — Ռուսաստանի Դաշնություն, վայոց ձորի մարզ — Վայոց Ձորի մարզ, տիգրան մեծ — Տիգրան Մեծ, սևանա լիճ — Սևանա լիճ, երևանի նահանգ — Երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ — Արտաշես Բարեպաշտ, նորքի զանգված — Նորքի զանգված, բարձր հայք — Բարձր Հայք, միջին ասիա — Միջին Ասիա, հայաստանի հանրապետություն — Հայաստանի Հանրապետություն, նոբելյան մրցանակ — Նոբելական մրցանակ, բալկանյան թերակղզի — Բալկանյան թերակղզի:

    3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
    ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
    բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
    գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:

    4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
    ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
    բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

    նախիր — կովերի խումբ, վտառ — ձկների խումբ, երամակ — ձիերի խումբ, երամ — թռչունների խումբ, նավատորմ — բոլոր նավերը միասին, պարս — մեղուների խումբ, դեղորայք — շատ դեղեր միասին, առականի — առակների հավաքածու

    4․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

    Ա. Ուժ — ուժեր, տարր — տարրեր, ծով — ծովեր, նավ — նավեր, կույտ — կույտեր, բերդ — բերդեր, շենք — շենքեր:
    Բոլոր բառերը միավանկ են, այդ պատճառով գրվում է -եր:

    Բ. ճանապարհ — ճանապարհներ, գաղտնիք — գաղտնիքներ, հրաշք — հրաշքներ, մեքենա — մեքենաներ, շրջան — շրջաններ, շինություն — շինություններ, նավահանգիստ — նավահանգիստներ:
    Բոլոր բառերը բազմավանկ են, այդ պատճառով գրվում է -ներ:

    Գ. Գառ — գառներ, դուռ — դռներ, մատ — մատներ, մուկ — մկներ, թոռ — թոռներ, ձուկ — ձկներ, լեռ — լեռներ, բեռ — բեռներ:
    Բոլոր բառերը գալիս են հին հայերենից, այդ պատճառով գրվում է -ներ:

    Դ. Աստղ — աստղեր, արկղ — արկղեր, վագր — վագրեր, անգղ — անգղեր, սանր — սանրեր:
    Բոլոր բառերը ունեն մեկ ու կես վանկ ունեն, այդ պատճառով գրվում է -եր:

    Ե. Ծովածոց — ծովածոցեր, սուզանավ — սուզանավեր, դաշտավայր — դաշտավայրեր, շնագայլ — շնագայլեր, հեռագիր — հեռագրեր, լրագիր — լրագրեր:
    Բոլոր բառեր վերջին արմատը ունի մեկ վանկ, այդ պատճառով գրվում է -եր:

    Զ. Քարտաշ — քարտաշներ, գրագիր — գրագիրներ, լեռնագործ — լեռնագործներ, բեռնակիր — բեռնակիրներ:
    Բոլոր բառերի իմաստը նույնն է մնում, այդ պատճառով գրվում է -ներ:

    Է. Մարդ — մարդիկ, կին — կանայք:
    Այս բառերի հոգնակիները անկանոն ձևեր են, որոնք ձևավորվել են հին արմատներից։

    5․Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

    Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
    Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
    Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
    Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
    Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերով (քարակույտ):
    Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
    Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

    6․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

    Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

    ստրուկի մտքով — ստրուկամիտ, լի և առատ — լիառատ, կյանքի հյութ — կենսահյութ, ցավից լլկված — ցավամաշ, մոլոր մտքով — մոլորամիտ, սուր ընթացող — սրընթաց, խելքը կորցրած — խելագար, նոր հայտնված — նորահայտ, մենակ ապրող — մենակյաց, խիստ բարքով — խստաբարո, երկար ապրող — երկարակյաց, նոր եկած — նորեկ, աչքին հաճելի — հաճելատես: