Հայաստանի Հանրապետության մարզերի մասին տեղեկություն

Շիրակ

Աշխարհագրություն

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Ռելիեֆ

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Ջրային ռեսուրսներ

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է:

Կլիմա

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚ է, այստեղ է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։

Ռեսուրսներ

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Տնտեսություն

Անասնապահությունը Շիրակի մարզում ավելի տարածված է, քան բուսաբուծությունը: Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

Լոռի

Աշխարհագրություն

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Լոռին Հայաստանի անտառներով ամենահարուստ շրջաններից է: Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզկենտրոնը Վանաձորն է: Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի,Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Բնակչություն

Մոտ 283.9 հազար մարդ բնակչություն ունի, որից հայերը 97.0 %, ռուսները 1.5 %, հույները 1.0 % և այլ ազգությունները 0.5 % են: Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Ռելիեֆ

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: 

Կլիմա

Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:

Ջրային ռեսուրսներ

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

Տնտեսություն

Քաղաքը զարգացել էր երկու ուղղությամբ՝ որպես հանգստի գոտի և արդյունաբերական կենտրոն։ Մինչ շրջակա բնական անտառներում հիմնվում էին հանգստավայրեր, քաղաքի մեջ զարգանում էին թեթև, ծանր և քիմիական արդյունաբերական ձեռնարկությունները։  Այսօր Վանաձորում առկա են լքված արդյունաբերական շինություններ կամ մետաղական թափոնների մնացորդներ։
Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

Տավուշ

Աշխարհագրություն

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։ Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի: Մարզկենտրոնը Իջևանն է:

Բնակչություն

Մարզի բնակչությունը կազմում է 132,0հազ. մարդ, որից 52.6հազ. բնակվում են քաղաքներում: Տղամարդիկ կազմում են բնակչության 48.9%-ը, կանայք` 51.1%-ը: Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմում է 53.5հազ. մարդ, ոչ ակտիվ բնակչության թիվը` 35.0հազ. մարդ: Տնտեսապես ակտիվների մեջ 49.4հազ. զբաղվածներ են, 4.1հազ.` գործազուրկ:

Ռելիեֆ

ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա՝ Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռների։ Տարածքի մեծ մասն ունի 800-1700 մ․ բարձրություն: Մարզի ցածրադիր կետը (Դեբեդավան գյուղ) գտնվում է ծովի մակարդակից 379 մ․ բարձրության վրա, իսկ բարձրադիր կետը՝ Միափոր  լեռը` 2993 մ․։

Կլիմա

Մարզում կլիման բարեխառն է՝ չափավոր տաք ամառներով և մեղմ ձմեռներով, իսկ հյուսիսային և հյուսիս-արևելյան ցածրադիր գոտիներն աչքի են ընկնում չոր մերձարևադարձային կլիմայով: Մարզն ունի մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր և բուժիչ օդ։ Ընդ որում, լեռնային առանձնահատկություններով պայմանավորված, մարզի հարավային և հյուսիսային մասերը կլիմայական պայմանների առումով տարբերվում են: Հյուսիսային մասերում ձմեռը տաք է, սակավաձյուն, ամպամած օրերը քիչ:

Ջրային ռեսուրսներ

Տավուշը հարուստ է նաև ջրային պաշարներով՝ Աղստև գետը, փոքր ավազան զբաղեցնող Դեբեդը, ինչպես նաև Ոսկեպարը, Վարագավանը, Տավուշը, Խնձորուտը: Լճերից են  Պարզը, Ժանգոտը, Գոշը: Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։
Մարզը հարուստ է հանքային ջրերով՝ Դիլիջան Ֆրոլովա, Թթու ջուր, Ակնաղբյուրի, Վազաշենի, Ոսկեպարի, Բլդանի։  Ջրվեժներ նույնպես կան: Խնձորուտի վրա է գտնվում 15 մ․ բարձրությունից թափվող Շառաչ ջրվեժը, Խաչաղբյուր գետի վրա՝ Ենոքավան գյուղից 3 կմ․ հեռավորության վրա է գտնվում՝ Լաստիվեր ջրվեժը։
Գետերի միջին տարեկան հոսքը 3խմ/վրկ է, որը կազմում է 530 մլն խմ ջրային պաշար: Կան Ջողազի (45 մլն խմ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Իջևանի Սպիտակ ջուր (1 մլն խմ) և Խաշթառակի (0.12 մլն խմ) ջրամբարները

Անտառային ռեսուրսներ

Տավուշը Հայաստանի ամենաանտառապատ մարզն է: Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։
Կենդանական աշխարհը նույնպես բազմազան է:

Տնտեսություն

Տավուշը հանրապետության գյուղատնտեսական ակտիվ շրջաններից է: Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ:
Մարզը համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներով։ Արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, ֆելզիտը։ Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով: Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Մարզի արդյունաբերության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է։ Առավել գերակշռող են սննդարդյունաբերությունը, քարամշակումն ու փայտամշակումը։ Մարզում արտադրվում է բենտոփոշի, երեսապատման սալիկներ, գինիներ, պահածոներ և այլն: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են արտահանվում գինիներ, հանքային ջուր, քարե և փայտե արտադրատեսակներ։

Արագածոտն

Աշխարհագրություն

Մարզի անվանումը հուշում է Արագած լեռան շուրջ բոլորը դրա սփռված լինելու մասին: Մի կողմից Արագած և Արայի լեռները, մյուս կողմից Քասախ գետի կիրճը խիստ գրավիչ տեսարաններ են ստեղծում: Արագածոտնի մարզը իր մեջ ներառում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Արագածոտնի մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է:

Բնակչություն

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Ըստ պաշտոնական մարդահամարի, Արագածոտնի բնակչությունը կազմում է 132.925 մարդ: Բացի հայերից, այնտեղ բնակվում են նաև եզդիներ և քրդեր:

Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Կլիմա

Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300 մմ։ Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:

Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։

Ջրային ռեսուրսներ

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Նաև խոշոր գետ է Գեղաձորը։ Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։ Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները։

Ռեսուրսներ

Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։  Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաեւ Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:

Կոտայք

Աշխարհագրություն

Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 1100-3100մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Մարզի մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է:

Բնակչություն

Ըստ մարդահամարի, Կոտայքի բնակչությունը կազմում է մոտ 254 397 մարդ, որից 98,08% -ը հայեր են, 1,26% -ը՝ եզդիներ, ռուսներ, քրդեր, ասորիներ, հույներ և ուկրաինացիներ:

Ռելիեֆ

Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:

Կլիմա

Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր: Մարզի կլիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ծաղկաձորում ձմռանը մեղմ և արևոտ է, ամռանը՝ զով և թարմ (հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +18 С է, հունվարին՝ -6 С):

Ջրային ռեսուրսներ

Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը: Այստեղ կան հանքային ջրերի (Արզնի) և բարձրորակ անուշահամ ջրերի աղբյուրներ (Ալափարս Քառասունակն)։ Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը:

Ռեսուրսներ

Մարզը հարուստ է օգտակար հանածոների` ոսկու, ալյումինի, երկաթի, պերլիտի, մարմարի, գրանիտի, լիտոիդային պեմզայի, նեֆելենային սիենիտների, անդեզիտի, հրաբխային խարամների, բազալտի, քարաղի, զանազան շինարարական նյութերի և հանքային ջրերի 3 խոշոր հանքավայրերով (Հանքավան, Բջնի, Արզնի): Երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվում բազմամետաղային, ոսկու պղինձ-մոլիբդենի, բազալտի, լիտոիդային պեմզայի, պաշարների հաստատման  և վերագնահատման ուղղությամբ: Զգալի են ջրային ռեսուրսների պաշարները (Գառնիի, Կաթնաղբյուրի, Սոլակի, Ալափարսի, Նուռնուսի, Արզականի, Գյումուշի, Մաքրավանի քաղցրահամ ջրերի աղբյուրներ), որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն մարզի բնակավայրերը, այլ նաև Երևան քաղաքը: 

Տնտեսություն

Անասնաբուծությունն ու բուսաբուծությունը մարզի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից են: Մարզում են գործում հանրապետության 3 խոշոր` Լուսակերտի, Արզնու եւ Գետամեջի թռչնաֆաբրիկաները: Մարզում գործող անասնապահական մթերքների արտադրության վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների գործունեությունում արտադրանքի աճի հետ մեկտեղ զգալի ավելացել են որակյալ և մրցունակ ապրանքները մի շարք ընկերությունների որոշ արտադրատեսակներ (պանիր, մուրաբաներ, ձու) արտահանվում եւ հաջողությամբ իրացվում են արտերկրում: 

Գեղարքունիք

Աշխարհագրություն

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է հյուսիսում Տավուշի, արևմուտքում Կոտայքի և Արարատի և հարավում Վայոց Ձորի մարզերին, ինչպես նաև արևելքում Ադրբեջանին: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ: Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը:

Բնակչություն

Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: 

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք, գերիշխում են քիչ ամպամած, արևոտ եղանակները: Այն գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:

Ռելիեֆ

Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: 

Ջրային ռեսուրսներ

Ամենաերկար  գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան, որոնք մինչև 50 մ տրամագիծ ունեն և 15 մ խորություն:

Ռեսուրսներ

Բազմազան ու հարուստ են մարզի օգտակար հանածոները: Մեծ արժեք են ներկայացնում քրոմիտի (Շորժա), ոսկու (Սոթք), բազալտի և այլ շինանյութերի պաշարները, հանքային աղբյուրները (Լիճք և այլն): Մարզի և ամբողջ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարները:

Տնտեսություն

Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Գետերում տարածված է կարմրախայտ ձկնատեսակը:

Արմավիր

Աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային: Արմավիր մարզի մարզկենտրոնը Արմավիր քաղաքն է:

Բնակչություն

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչությունը` 266 հազար 600 մարդ, որից քաղաքային` 82 հազար 900 մարդ, գյուղական` 183 հազար 700 մարդ։ Բնակչության խտությունը` 216 մարդ/կմ.ք.: ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 8.9 %:

Կլիմա

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները: Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան։

Ջրային ռեսուրսներ

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Տնտեսություն

Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր: Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերք, խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում:

Մարզի տնտեսության հիմնական ոլորտների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ոլորտների ընդհանուր ծավալում կազմել են. արդյունաբերություն 5.0 %, գյուղատնտեսություն 22.6 %, շինարարություն 7.3 %, մանրածախ առևտուր 4.5 %, ծառայություններ 1.5 %:

Արարատ

Աշխարհագրություն

Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով: Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում Մժկատար լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան. սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:

Բնակչություն

բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Ռելիեֆ

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը: Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Կլիմա

Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները: Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։ Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով` այս ամբողջ տարածաշրջանում` այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության:

Ջրային ռեսուրսներ

Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Մարզի խոշոր գետերն են Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները` Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն: Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ռեսուրսներ

Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։

Տնտեսություն

Արարատի մարզը տնտեսապես ՀՀ ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ 

Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։ Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։

Վայոց Ձոր

Աշխարհագրություն

ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն: Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից` Արարատի մարզին։ Մարզի մարզկենտրոնն է Եղեգնաձորը:

Բնակչություն

Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ Տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական (2009թ.)։ Մարզն ունի 44 համայնք, որից 3-ը` քաղաքային (Եղեգնաձոր, վայք, Ջերմուկ)։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր քաղաքներ են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200մարդ է (2009թ.)։

Ռելիեֆ

Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ 

Կլիմա

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։

Ջրային ռեսուրսներ

Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

Ռեսուրսներ

Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

Տնտեսություն

Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Նաև այստեղ զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։
Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

Սյունիք

Աշխարհագրություն

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Այն ամենահարավային մարզն է և կապում է Հայաստանը Իրանին: Ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրու տարածաշրջանները: Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները: Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է:

Բնակչություն

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է: Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը`   71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ:

Ռելիեֆ

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն:

Կլիմա

Մարզում կարելի է անցնել Հայաստանի համարյա բոլոր կլիմայական գոտիներով, Մեղրու տաք հովտային գոտուց մինչև Գորիսի անտառածածկ լեռներ ու ալպիական մարգագետիններ:

Ջրային ռեսուրսներ

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը: Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Տնտեսություն

Կապան քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Հավերժական սերը Ավետիք Իսահակյան վերլուծություն

Հավերժական սերը ստեղծագործությունում պատմվում է մի արքա Էլ-Սամանի մասին, ով շատ էր սիրում թագուհուն: Նա միշտ պատմում էր թագուհուն, թե ինչքան է իրեն սիրում, թե իր սերը թագուհու նկատմամբ հավերժ է և անմար: Նրանք ապրում էին միասին խաղաղ և երջանիկ, սակայն որոշ ժամանակ հետո թագուհին մահանում է: Էլ-Սամանը չէր կարող ընդունել իր սիրելի մարդու մահը, նա գրկած է պահում թագուհուն և պատրաստ է լինում կռվել մահի հետ: Նրան շրջապատող ամեն ինչ մահանում է և քանդվում, սակայն այն աշտարակը, որը նա իր սիրո նշան էր սարքել, չէր քանդվել: Սա լավ նկարագրում է, թե ինչպես է իր սերը հավերժական, և նույնիսկ երբ սիրելի մարդը այլևս չկա, նա սիրում է իրեն հավերժ: Եթե մարդուն իրոք սիրում ես, ապա ոչինչ դրան չի խանգարի, նույնիսկ մահը:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

  1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը
    Բնական ճառագայթաակտիվությունը դա այն է, երբ որոշակի տարրեր ունեն ինքնուրույն ճառագայթահարվելու հատկություն:
  2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը
    Անրի Բեքերելը ամպամած եղանակին իր ուրանի աղի նմուշները, առանց ճառագայթահարելու, պահել էր մութ դարակում: Մի քանի օր հետո նա տեսավ, որ դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա ուրանի աղի սևացումներ կային։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու հատկությամբ։
  3. Ի՞նչն է բնութագրական  ճառագայթաակտիվության երևույթի համար 
  4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ 
  5. Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
  6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
  7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը 
  8. Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա 
  9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն 
  10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը
  11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար 
  12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ
  13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը 
  14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը
  15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը 
  16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը 
  17. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը
  18. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ 
  19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը
  20. Ի՞նչ է մեկ զ.ա.մ.-ը
  21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։
  22. Ի՞նչ է իզոտոպը ։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք

Լաբորատոր փորձեր : Ջրի օրգանոլեպտիկ հատկություններ : Էկոտուր 2023

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններ (գույն, հոտ, համ) և միջավայրի որոշում (հիմնային, թթվային, չեզոք)

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրները լինում են էներգիական և առողջապահական: Օրինակներն են մաքուր ջրի որակի վատացումը, տեղնածին աղետները, էկոլոգիապես մաքուր սնունդի քչացումը, մաքուր կենսական միջավայրի նվազումը, նիտրատային աղետները, թունաքիմիկատները, աղտոտումը՝ մեր մոլորակի ջրերը, ցամաքը աղտոտված են աղբի մեծ քանակությամբ: Նաև մեծ խնդիր է կլիմայի փոփոխությունը:

  •  Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին

Մեր կենսական միջավայրը գնալով ավելի է վատանում, կարող է շուտով օդի, ջրի աղտոտում, կենդանիների կամ բույսերի անհետացում սկսվի և այլն։ Մեր կենսական միջավայրը պահպանելու համար պետք է չաղտոտել մեր շրջական՝ օդը, ջուրը, հողը, պետք է մաքրություն պահպանել։

  •  Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպն ունի այս սկզբունքները՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, օդ, առողջ քուն, սպորտ, հիգիենա, վատ սովորություններից ազատվելը և այլն։ Այս կետերը պահպանելով մենք կարող են լինել առողջ։

  • Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում

Հողում, ջրում, օդում կան տարբեր տարրեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ

Էկոլոգիապես մաքուր սնունդը իր աճելու ամբողջ ընթացքում պահպանվում է բարենպաստ պայմաններում և չի պարունակում իր մեջ մարդու համար վնասակար նյութեր:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են սննդի գույնը, հոտը, համը, տեսքը։

  • Ի՞նչ է <<նիտրատային աղետը>>

Նիտրատային աղետների պատճառը նիտրատներն են, որոնք մեծ քանակություններով որպես պարարտանյութ են օգտագործվել և մտել են սննդի մեջ՝ թունավորելով մարդկանց:

  •  Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուրը այն է, որի մեջ հարյուր ախտածին մանրէից ավել չկա, թափանցիկ է, հոտ չունի և քաղցրահամ է (դա պայմանավորված է կալիումական և նատրիումական աղերի առկայությամբ):

  • Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները  

Ջուրը աղտոտման տեսակներն են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը։

Օդի բաղադրությունը

x(O2) ≈ 20%

x(N2) ≈ 78%

x(Այլ գազեր) ≈ 2%

x(CO2) = 0,03% (0,04%)

Ազնիվ գազեր (Իներտ գազեր) ` He, Ne, Ar, Kr, Xe, Rn

Ձ-Ծ-Ց վարժություններ

ա. վարձել, փղձկալ, ործկալ, հնձել, հունցել, կերցնել, կորցնել, կառուցել, հարցնել, վերցնել, կծկել, խցկել, կոծկել, փախցնել, կցմցել, կծմծել, թրծել, բարձել, թախծել, թախանձել, մրցել, կրծել, քաղցել, պղծել, թափանցել, դարձնել, եղծել, կեղծել, պրծնել, թռցնել, ցնծել, ցնծալ, ծածկել, մուծել, հեծկլտալ, կայծկլտալ, առկայծել, ընթերցել, կոնծել, վերծանել, ռմբակոծել, փղձուկ, վաղանցուկ, տրձակ, վարձակ, արցակ, տաղասաց, հասարակած, կատարածու, հարսնացու, հեռաձիգ, վաղանցիկ, լուցկի, լծկան, վարձկան, ձվածեղ, ձվաձև, խուրց, պախուրց, կծվահամ, կծկտուր, խոտհունձ, կաթնահունց, ճրագալույծ, անդամալույծ, կառամատույց, մտածմունք, մտածածին, խավարամած, հանկարծ, հանդիպակաց, միգամած, աղանձ, աղցան, նվագածություն, ողբասացություն, ուրց, կուրծք, անցողիկ, անցանկալի, ցնծուղ, ցնցոտի, ձեռնածու, շորացու, արցունք, բարձունք

բ. որձաքար, անձկություն, հարձակում, առանցք, առաձգական, արձանագործ, մանկաբարձուհի, օձաձև, ատաղձագործ, բացարձակ, անեծք, արձագանք,  գլուխկոնձի, բարձիթողի, լվածք, ածխաթթու, արձակագիր, տողադարձ, գեղձ, փորձանք, քաղցրահնչյուն, դյուցազուն, հերարձակ, սրդողած, հինավուրց, հիացք, ասացվածք, կայծքար, լացուկոծ, գծուծ, թախծամրմունջ, դեղձենի, փայծաղ, մրցասպարեզ, հայացք, զեղծարար, հեղձուցիչ, բարձրախոս, ոսկեզօծել, դեղձանիկ, ալեկոծություն, սպիտակուց, խեցգետին, բարյացակամ, դարձյալ, արվարձան, բռունցք, բոցկլտալ, օձագալար, ստոծանի, ածխահանք, անմրցելի, վրձնահարված, ձյունածածկ, ոգելից, սերուցք, վերամբարձ, փորձանոթ, վեհապանծ, օձաբարո, արևահայաց, ընթացք, կեցվածք, խավիծ, խցանահան, վարձահատույց, խավարծիլ, կրծոսկր, արձակուրդ, լիցք, օձիք, փոծխ, շինծու, մրցանակ, հոգածություն, անեղծ, դարձվածք, արևադարձային, հաստոցաշինական, փորձություն, ջրահեղձ, այտուցվել

գ. սիգապանծ, բարձրուղեշ, ակնածանք, հեծկլտոց,երկնաբերձ, անձեռոցիկ, ապաթարձ, վարձակալ, մածուցիկ,արծնապակի, աքցան, դերձակ, խեցեգործ, հայեցողություն, անբիծ, ամբարձիչ, մոլուցք, առեղծված, նայվածք, ընձեռել, դեղէրոցք, ծածկանուն, թախծաժպիտ, դրմբոց, օձաձուկ, թխվածք, ընչաքաղց, ծածկոց, ընձուղտ, քղանցք, հասարակածային, մազապուրծ, գլուխգործոց, հոծ, թյուրիմացություն, հանդերձապահ, հանդերձյալ, ընթերցարան, ծոծրակ, սլացք, բարձրանիստ, լացակումած, մածուկ, լռակյաց, արտառոց, ձագար, դեղձան, թափանցիկ, դեղնուց, հեքիաթասած, կացութաձև, օձապտույտ, թախծախառն, հորձանուտ, լայնարձակ, ծովախեցի, ծածկագիր, բարձրահասակ, կեղծամ, ածխահոր, մղձավանջ, հեռարձակել, հնոց, մրցավար, սանձարձակ, հողմակոծ, կազմվածք, լուսարձակ, թախծադեմ, մրցակից, օրավարձ, բազմափորձ, քաղցր, քաղցրածոր, կցորդ, դերձան, գարեհաց, մթամած

Երկրաչափություն Դասարանական աշխատանք 18.04.2023

l = 2πR Շրջանագծի երկարություն
S = πR2 Շրջանի մակերես
π ≈ 3,15
an = 2R * sin 180o/n

Վ. 382

ա)

l=?
R = 10մ
l = 2πR
l = 2 * 3,14 * 10 = 62,8մ

բ)

l = ?
R = 15մ
l = 2πR
l = 2 * 3,14 * 15 = 94,2մ

գ)

l = ?
R = 35մ
l = 2πR
l = 2 * 3,14 * 35 = 219,8մ

Վ. 383

R = ?

ա) l = 1մ = 100սմ
l = 2πR
R = l/2π
R = 100/6,28 = 15,9սմ

բ) l = 25մ
l = 2πR
R = l/2π = 25/6,28 = 3,9սմ

գ) l = 4,75դմ = 47,5սմ
l = 2πR
R = l/2π = 47,5/6,28 = 7,6սմ

Վ. 384

l = ?
an = 2R * sin 180o/n

P = 24սմ
կողմ = 24/6 = 4սմ
4 = 2R * 1/2
R = 4

l = 2πR = 6,28 * 4 = 25,12սմ

Урок 1. Сложное предложние с придаточным цели и причины

Домашнее  задание: упр. 54, 58 ( учебник, сл.34)

  1. Написать приветствие поручили мне, так как только я старшая в группе.
  2. Когда она начала кричать на меня из-за сделанную ошибку, мне стало стыдно.
  3. В комнате было очень жарко, потому что все двери и окна были закрыты.
  4. Бабушка приехала в город, так как хотела навестить семью.
  5. Он ушел далеко в горы, так как хотел отдохнуть.
  6. Павлик подошел к бабушке, так как той нужна была помощь.
  1. Ребята с громкими криками побежали к дому, потому что там случился пожар.
  2. Следователь тщательно продумал свой план, так как не хотел допускать ошибок.
  3. Пассажир торопливо вышел из вагона, потому что опаздывал на работу.
  4. Туристы поднялись на рассвете, так как экскурсия начиналась утром.
  5. Ребята решили искупаться в речке, так как они хотели освежиться.
  6. Зверь мгновенно исчез в зарослях, потому что он услышал звуки приближающихся людей.

Assignments for 19.04.23 | Exploring Ads

Coca-Cola
“Share a Coke”

Big brands are often hard-pressed to do something ground-breaking when they’re already so big. So, what did Coca-Cola do to appeal to the masses? They appealed to individuals by putting their names on each bottle.

The Share a Coke campaign began in Australia in 2011 when Coca-Cola personalized each bottle with the 150 most popular names in the country. Since then, the U.S. has followed suit, printing first names across the front of its bottles and cans in Coke’s branded font. You can even order custom bottles on Coke’s website to request things like nicknames and college logos.

This was a breaking story across the marketing and advertising industry. It enchanted many consumers, but it confused others. 

History

Coca-Cola logo through the years

Coca-Cola’s history began in 1886 when the curiosity of an Atlanta pharmacist, Dr. John S. Pemberton, led him to create a distinctive tasting soft drink that could be sold at soda fountains. He created a flavored syrup and took it to his neighborhood pharmacy, where it was mixed with carbonated water and deemed “excellent” by those who sampled it. Dr. Pemberton’s partner and bookkeeper, Frank M. Robinson, is credited with naming the beverage “Coca-Cola,” as well as designing the trademarked, distinct script still used today.
Coca-Cola had and still has a huge success, it became the world’s #1-selling sparkling beverage.
It had many slogans, for example “Taste the feeling”, “Things go better with Coke”, “Born to be red” and many more.

Assignments for 17.04.23

Read the text, write down all the unknown words and answer the questions/ true, false, not given

Nike

Take a look around. How many people are wearing Nike right now? There is at least one, trust me. Nike is the number one manufacturer of footwear and clothes, and it has become a world-famous brand on the same level as Coca Cola, McDonald’s, and Apple.

Nike was originally known as Blue Ribbon Shoes. It was founded in 1964 by the runner Philip Knight and his coach Bill Bowerman. They established the company to import cheap Japanese running shoes for sale in the U.S. At the very beginning they had no room or shop, so Philip Knight sold the shoes out of the back of his car. Meanwhile, Bill Bowerman worked on improvements to the footwear. He tore the shoes apart to see how he could make them lighter and better.

In 1967 a third person joined Blue Ribbon Shoes. It was Jeff Johnson. A runner himself, Johnson became the first full-time employee of Blue Ribbon Shoes. His contribution to the company is so great that it’s hard to estimate. Johnson created the first product brochures, print adverts and marketing materials, and even took the photographs for the company’s catalogues. He established a mail-order system and opened the first company shop.

At about the same time the company became ready to take a big move forward. They no longer wanted to be distributors but wished to start designing and manufacturing their own brand of athletic shoes. Here again, Johnson made an enormous contribution to the company. One night, he dreamed of Nike, the Greek goddess of victory, and suggested the name to his bosses.

Yet, another thing was missing  — a memorable logo. One was created by a graphic design student Carolyn Davidson. She had become acquainted with Philip Knight who asked her for her design ideas and Carolyn agreed to do some freelance work for his company. Soon she presented a number of designs to Philip Knight and the other company managers, and they finally selected the mark which today is the Swoosh. That has been the Nike logo ever since then. Amazingly, Carolyn asked just $35 for her work.

In 1988 Nike started an advertising campaign with its world-famous slogan “Just Do It”. The slogan was born during a Nike meeting with the advertising agency. The slogan has become so closely associated with Nike that as soon as most people hear or see those three words, they remember Nike, even if the company name is not mentioned. Today, the words «Just Do It» and the Nike “swoosh” brandmark is all that is needed to identify something as a Nike product.

Isn’t it amazing how a small symbol we call a logo can make a company into a huge success

establish — հաստատել
contribution — ներդրում
estimate — գնահատել
distributors — բաշխիչ
acquainted — ծանոթ

1.Nike and Blue Ribbon Shoes are the names for one and the same business. True
2.The business started with renting a large shop. False
3 The business started with renting a large shop. False
4. Famous athletes were employed to advertise the company’s shoes. Not given
5 The company Nike was called after a character from an ancient myth. True
6Nike’s logo was created by a famous advertising company. False
7 The Nike company paid a large amount of money for creating the slogan «Just Do It». False
8 The business was founded by Japanese businessmen. False