Կալիումի մասին

Կալիումը մետաղ է, այն ունի K նշանը, գտնվում է պարբերական համակարգի 5-րդ պարբերությունում, 1-ին խմբում: Կարգահամարն է 19:

Այն հայտնաբերվել էր 18-րդ դարում, երբ Հ. Դևին կծու կալիումի և նատրումի էլեկտրոլիզից անջատեց դրանք: Կալիումը այսպես անվանվեց 1809թ-ին, երբ Լ.Վ.Հիլբերտը առաջարկեց անվանել “կալիում”, ինչը գալիս է արաբերեն “ալ-կալի-պոտոշ”:

Բնության մեջ կալիումը տարածված տարրերից է, կազմում է երկրակեղևի 2,50%, ըստ զանգվածի:

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է՝ կապտավուն երանգով: Այն լավ էլեկտրահաղորդիչ է: Կալիումը փափուկ է և հեշտությամբ է կտրվում: Նրա խտությունը 862կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 63,55օ, եռմանը՝ 760oC: Օդում կալիումը արագ օքսիդանում է:

Այն ունի կարևոր նշանակություն թե՛ բույսերի, թե՛ մարդկանց օրգանիզմներում: Օրգանիզմում կալիումի դերը էներգիայի և ջրի հավասարակշռության պահպանումն է, մկանների կծկումը և այլն: Մարզիկներին, ակտիվ մարդկանց կալիումը շատ կարևոր է:
Օդի մեջ տաքացնելիս կալիումը այրվում է մանուշակագույն-կարմիր բոցով: Ջրի և նոսր թթուների հետ այն փոխազդում է պայթյունի հետ:

Կալիումը բնության մեջ հանդիպում է KC7H5O2 (Կալիումի բենզոատ), KBr (Կալիումի բրոմիդ), K2O2 (Կալիումի գերօքսիդ), K2CO3 (Կալիումի կարբոնատ), KOH (Կալիումի հիդրօքսիդ) և այլ միացությունների տեսքով:

Կալիումը օգտագործվում է որոշ դեղամիջոցներում, օրինակ՝ պանանգինում, որտեղ օգնում է կալիումի անբավարարության, սրտի հիվանդութունների հետ:

Урок 13.  Беседы о красоте

Урок 2.  Беседы о красоте

4.Выделенные конструкции замените синонимичными.

Открыв дверь, мы остановились на пороге.
Когда мы открыли дверь, мы остановились на пороге.

Мы приглядывались к лицу Кати, надеясь всё понять по её глазам.
Мы приглядывались к лицу Кати и надеялись, что сможем всё понять по её глазам.

И вот теперь, встретив Катю спустя много лет, я понял, как мы ошибались.
И вот теперь, когда я встретил Катю спустя много лет, я понял, как мы ошибались.

Слушая Екатерину Михайловну, я колебался, сказать ли ей, что мы думали, или промолчать.
Когда я слушала Екатерину Михайловну, я колебался, сказать ли ей, что мы думали, или промолчать.

Закончив работу, все сотрудники разошлись по домам.
Когда мы закончили работу, все сотрудники разошлись по домам.

Получив письмо от родителей, Витя сразу же сел писать ответ.
Когда я поличила письмо от родителей, Витя сразу же сел писать ответ.

Как мы можем с тобой жить, совсем не понимая друг друга?
Как мы можем с тобой жить, когда совсем не понимем друг друга.

Заболев гриппом, он был вынужден пропускать занятия в университете.
Когда он заболел гриппом, он был вынужден пропускать занятия в университете.

Располагая достаточным количеством времени, Иван всё-таки недостаточно хорошо подготовился к экзаменам.
Расположив достаточным количеством времени, Иван всё-таки недостаточно хорошо подготовился к экзаменам.

5.Вставьте в предложения подходящие по смыслу отрицательные наречия с приставкой НЕ-. С помощью глаголов было и будет обозначьте время действия.

  1. – Почему ты не написал сочинение? — Нисколько не было времени. Я вчера ходил в театр.
  2. Можно было спокойно пройтись до театра, торопиться ______________. Но они бежали всю дорогу.
  3. Тебе всегда _______________ , я уже устала просить тебя о чем-то.
  4. Отдохнули мы прекрасно, только купаться _________________ : ни реки, ни озера рядом.
  5. Тебе _________________ расстраиваться, всё будет хорошо.
  6. – Куда ты пойдешь встречать Новый год? – Не знаю, мне __________ идти.

.      – Зачем ты поехал? Тебе ____________________ ехать туда.

  1. Пересадку мы будем делать в Красноярске, торопиться нам ______________, времени будет достаточно.
  2. Прочитать » Миф о Нарциссе», подготовься к пересказу в классе. Какие мысли миф вызвал у тебя, чему научил?

Հայոց լեզու | Է-ե-ի ուղղագրությունը

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայն էկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Ե — Ելենա, Եվա, Երանուհի, Եկատերինա, Եգոր, Եվգենի, Եվգենիա, Եղիշե
Է — Էլեն, Էվելինա, Էլվիրա, Էստեր, Էրիկ, Էմանուել, Էմիլ, Էմի, Էլլադա

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չեր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ- գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ
բույսեր- ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու — էգ, մուտք — ելք, թանկ — էժան, դժբախտ — երջանիկ, վերելք — վայրէջք, հայտնվել — անհետանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

երգ — երգչուհի
երանգ — բազմերանգ
եզր — անեզր
եղբայր — եղբայրական

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Վերելակ, էներգիա, էջ, էկրան, նորեկ, գոմեշ, որևէ, հրեշ, նրբերշիկ, մեխակ

Հին վերելակ, սպառված էներգիա, դասագրքի էջ, փոքր էկրան, նորեկ սովորող, նորածին գոմեշ, որևէ բառ, չար հրեշ, փչացած նրբերշիկ, թոռոմած մեխակ

8. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

զարկերակ, ամենաէժան, չէր ուզում, ստորերկրյա, մանրէաբան

Բժիշկները այլևս չէին զգում իր զարկերակի զարկերը:
Նա գնեց ամենաէժան հեռախոսը, քանի որ փող չուներ:
Աշոտը չէր ուզում գնալ դպրոց այդ օրը:
Այդ ստորերկրյա գործարանը փակվեց:
Այդ մարէաբանը նոր մարէ հայտնագործեց:

Урок 12. Красота и любовь

Урок 1. Красота и любовь

Домашнее задание: написать сочинение “Какие качества вызывает в человеке любовь“

Какие качества вызывает в человеке любовь

Любовь — человеческое чувство, которое проявляется в виде привязанности, стремления к любимому человеку, сопереживания, сильной симпатии и она меняет человека, вызывает определенные качества. Она наполняет нашу жизнь смыслом, расскрывает нас. Она может полностью поменять наше мировозрение.
Любовь вызывает многие качества. Например доброту, ведь нельзя любить и быть злым, агрессивным. Любовь учит ответственности, любя человека мы стараемся хоть немного поменять себя, следить за словами, за действиями, чтобы любимому не было больно, неприятно. Она также может выражатся в желании заботиться о человеке, помочь ему. Когда человек заботится о любимом, он его всячески поддерживает, помогает с чем-то, или проявляет обычную заботу, например готовит любимую еду и т.д.. Любовь наполняет нас уверенностью, помогает поверить в себя.
Но также она может вызвать отрицательные качества, такие как ревность. Наверно без ревности не может быть любви, ведь любовь и ревность всегда идут рука об руку, как говорят.
Любовь для меня прекрасное чувство, думаю ее должен испытать каждый человек, почувствовать это тепло.

Լեռնատափաստանային լանդշաֆտ

Լեռնատափաստանային լանդշաֆտը Հայաստանի տարածքում ամենամեծ տարածումն ունեցող լանդշաֆտն է և բաժանվում է երկու մասի՝ չոր լեռնատափաստանային ենթագոտի և սևահողային տափաստանային ենթագոտի։ Չոր լեռնատապաստանները տարածում են Արարատյան և Վայքի նախալեռնային գոտուց մինչև 1400-1800 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք չորային կլիմայով (չափավոր ցամաքային, բարեխառն լեռնային)։ Սևահողային լեռնատափաստանները տարածվում են հիմնականում 2000-2400 մ բարձրությունները, որտեղ կլիմայական պայմանները ավելի մեղմ են (բարեխառն լեռնային)։



Լեռնատափաստանային լանդշաֆտին բնորոշ են շագանակագույն և սև հողերը։

Լեռնատափաստանային լանդշաֆտը աչքի է ընկնում խոտային բուսականությամբ։ Տարածված բուսատեսակներն են շյուղախոտը, սիզախոտը, փետրախոտը։

Կենդանիների գերակ՛ռումը են հիմանական կրծողները՝ ճագաամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, ժանտաքիսը, խլուրդը 

Անապատակիսանապատային լանդշաֆտ

Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտին տարածվում է Արարատյան դաշտի և Վայոց ձորի ցածրադիր շրջաններում՝ մինչև 1400 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք ու չոր կլիմայով, տարեկան տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ-ը։

Անապատակիասանապատային գորշահող

  Անապատակիսանապատային լանդշաֆտային գոտում տարածում են գորշ հողերը, որոնք երկարատև մշակման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի հողերի։

Աղածաղիկ

Այս լանդշաֆտին բնորոշ է չորադիմացկուն բուսականությունը մասնավորապես տարածված են օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։

Օշինդր
Եզան լեզու
Անթառամ

Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված  սողունների տարբեր տեսակներով։ Այս գոտում տարածված են կովկասյան ագաման, լորտուն, լայնալանջ ոզնին, գյուրզան, իժը, կարմիր գրքում գրանցված սովորական տրիտոնը։      


Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 07.11.2022

ա) x = -2

x + 2 / x = 0……….x + 2 / 8 = 0……. x + 2 / 34 = 0

բ) x = 0

x / 4 = 0……….x / 13 = 0……. x / 106 = 0

գ) x = 3

x — 3 / 6 = 0……….x — 3 / 86 — x = 0……. x — 3 / 50x = 0

դ) x = -2,5

2,5 + x / 5x = 0……….2,5 — x / 7 + x = 0……. 2,5 — x / 17 = 0

ա) x2 + 2x / x — 2 = 0………Թ.Ա.Բ. x — 2 ≠ 0

x2 + 2x = 0

x2 = -2x => [x2 = 0 => [x = 0
………………[-2x = 0

Պատ.՝ 0:

բ) 3x2 — 7x / x2 + 1 = 0………Թ.Ա.Բ. x2 + 1 ≠ 0

3x2 — 7x = 0

3x2 = 7x => [3x2 = 0 => [x = 0
……………….[7x = 0

Պատ.՝ 0:

Առաջադրանքներ Ֆիզիկա

2.1.14. Գրպանի լապտերի լամպի պարույրով յուրաքանչյուր 10վ — ում անցնում է 2Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

t = 10վ….| I = q/t
q = 2Կլ….| I = 2/10 = 0,2Ա
________
I = ?

Պատ.՝ 0,2Ա:

2.1.16. Որոշե՛ք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 10 րոպեում նրանով անցնում է 360Կլ լիցք:

t = 10ր…….| 10ր = 600վ
q = 360Կլ| I = q/t
_________| I = 360/600 = 0,6Ա
I = ?

Պատ.՝ 0,6:

2.1.18. Սպառիչով անցնող հոսանքի ուժը 10Ա է: Հաշվե՛ք 10վ-ում նրանով անցնող լիցքը:

I = 10Ա….| q = It
t = 10վ…..| q = 10 * 10 = 100Կլ
________
q = ?

Պատ.՝ 100Կլ:

2.1.20. Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 30Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 0,5Ա է:

I = 0,5Ա….| t = q/i
q = 30Կլ….| t = 30/0,5 = 60վ
________
t = ?

Պատ.՝ 60վ:

3.1.2. Նկարում պատկերված են դպրոցական և տեխնիկական վոլտաչափերի սանդղակները: Որոշե՛ք այս սարքերի չափման սահմանը, բաժանման արժեքը և չափման սխալը:

3.1.4. Շղթայի տեղամասով 10Կլ լիցք անցնելիս կատարում է 500Ջ աշխատանք: Որքա՞ն է լարումը այդ տեղամասի ծայրերում:

A = 500Ջ….| U = A/q
q = 10Կլ…..| U = 500/10 = 50վ
________
U = ?

Պատ.՝ 50վ:

ԴԱՍ 11, 12 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում:

Հոսանքի աշխատանքը (A) համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը (U)սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի (A) հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին (q): 

U=A/q 

U- հոսանքի լարում; A — հոսանքի աշխատանք; q — լիցքի քանակ

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ):

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:

R=ρԼ/S

R — էլեկտրական դիմադրություն; ρ — հաղորդիչի նյութի տեսակարար դիմադրությու ն; Լ — հաղորդիչի երկարություն; S — լայնական հաստութի մակերես

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը:

I=U/R

I — հոսանքի ուժը, U — լարումը, R — դիմադրությունը

Օմի օրենքը. Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A = Uq

A = 220 * 4 = 880 Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q 

U = 1600 : 40 = 40 Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ2 լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ2/մ է:

R=ρԼ/S

R = 0,1 * 240 / 12 = 2 Օմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R

I = 12 : 620 = 0,02 Ա