Առաջին օգնության ցուցաբերում

Մենք տեխնոլոգիայի ժամանակ սովորեցինք, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն անհրաժեշտության դեպքում: Սկզբից մենք պետք է հասկանանք ունի արդյոք տուժածը վնասվածքներ, թե ոչ: Հետո իմանալու համար նրանք գիտակցության մեջ են, թե ոչ պետք է բարձր գոռալ նրա անունը, կամ ուղղակի “աղջիկ”, “տղա” և այլն: Եթե նրանք ձեզ չեն արձագանքում պետք է գործադրել նաև ֆիզիկական ուժ, օրինակ՝ վերցնել նրանց ձեռքը և ասել, եթե նրանք կարող են, թող սեղմեն ձեր ձեռքը: Եթե մարդը չի պատասխանում, նա անգիտակից վիճակում է:
Պետք է ամպայման զանգել շտապ օգնություն: Իսկ մինչև նրանք տեղ հասնեն, դուք պետք է անեք այն, ինչ կարող եք, որպեսզի տուժածը ավելի չվատանա: Պետք է անընդհատ ստուգել այն մադրու շնչառությունը, պուլսը:
Անգիտակից մարդու մոտ բացակայում են կլլման և հազի ռեֆլեքսները, և այդ պատճառով պետք չէ նրանց ոչինչ խմեցնել, կերակրել կամ փսխում առաջացնել:

Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետևյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում

Գրականություն Դասարանական և Տնային աշխատանքներ 28.09.2022

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն- շարադրություն, մտորում նշված թեմայով (ծավալը՝ կես էջից ավելի)

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն

Կարծում եմ, շատ դեպքերում մարդասպանությունը սխալ է, քանի որ կարող են անմեղները մահանալ, ինչպես օրինակ պատերազմներում: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի: Բացի պատերազմից շատ են հենց անհատական մարդասպանությունները: Մարդիկ լինում է, որ սպանում են մյուսին, եթե իրենց ինչ որ բան ուղղակի դուր չի եկել: Կարող են սպանել, եթե ուղղակի ուզում են: Այդպիսի մարդասպանները շատ են, նրանք ունեն հոգեբանական խնդիրներ և այդ ամենը արտահայտում իրենց գործողություններով՝ սպանությամբ: Նաև լինում է, որ սպանում են, որպեսզի պաշտպանվեն: Ինչպես գիտենք հիմա շատ մարդիկ կարող են, օրինակ՝ գողանալ ուրիշներին և բաց չթողնել, շատ վատ բաներ անել և ձեռք առնել նրանց: Իմ կարծիքով, եթե այդպիսի իրավիճակ լինի, մարդը իրավունք ունի պաշտպանվելով վնասել, կամ նույնիսկ սպանել հարձակվողին: Այդպիսի գործողություններ անող մարդը պետք է պատժվի: Այսպիսի շատ ավելի սպանությունների տարբերակներ կան:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կարելի ասել մարդուն, և ինչ չէ, և ինչ կարող է իրոք ազդել նրանց վրա, ինչ կարող է նրանց մեջից սպանել: Այդ խնդիրը ես զգում և տեսնում եմ մարդկության մեջ և դա իրոք շատ վատ է: Նաև մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 27.09.2022

137.

ա) x2 — x + 3 > 0

x2 — x + 3 = 0

D = b2 — 4ac = 1 — 12 = -11

Լուծում ունի

x∈(-∞; +∞)

x∈ R

Պատ.՝ R

բ) x2 + 2x + 2 < 0

x2 + 2x + 2 = 0

D = b2 — 4ac = 4 — 8 = -4

Լուծում չունի

Պատ.՝ ⌀

գ) x2 — 3x + 4 < 0

x2 — 3x + 4 = 0

D = b2 — 4ac = 9 — 16 = -7

Լուծում չունի

Պատ.՝ ⌀

դ) x2 + x + 5 < 0

x2 + x + 5 = 0

D = b2 — 4ac = 1 — 20 = -19

Լուծում չունի

Պատ.՝ ⌀

138.

ա) 3x2 — 2x + 1 > 0

3x2 — 2x + 1 = 0

D = b2 — 4ac = 4 — 12 = -8

Լուծում ունի

x∈(-∞; +∞)

Պատ.՝ (-∞; +∞)

բ) 5x2 — 4x + 2 < 0

5x2 — 4x + 2 = 0

D = b2 — 4ac = 16 — 40 = -24

Լուծում չունի

Պատ.՝ ⌀

գ) -4x2 + x — 6 < 0

-4x2 + x — 6 = 0

D = b2 — 4ac = 1 — 96 = -95

Լուծում ունի

x∈(-∞; +∞)

Պատ.՝ (-∞; +∞)

դ) -7x2 + 3x — 1 > 0

-7x2 + 3x — 1 = 0

D = b2 — 4ac = 9 — 28 = -19

Լուծում չունի

Պատ.՝ ⌀

Գրականություն, Հայոց լեզու Տնային աշխատանք 27.09.2022

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Համեմատություն

Բոլոր այս բանաստեղծությունները ինչ որ բանով իրար նման են, նրանցում Համո Սահյանը ասում է, որ չի կարող լքել իր հայրենիքը, որ նա այն շատ է սիրում և միայն իր հայրենիքում է նա իրեն զգում այսքան լավ, ազատ: Եվ եթե նույնիսկ այն լքի, ամպայման հետ կգա, շատ կկարոտի իր հայրենի հողերը, իր հայրենի ժողովրդին և մշակույթին: Բոլոր ստեղծագործություններում էլ հեղինակը ուզում է նկարագրել իր կապվածությունը Հայաստանի՝ իր հայրենիքի հանդեպ: Որոշ հեղինակներ միշտ նկարագրում են, թե ինչի միջով է անցել Հայաստանը, բայց Համո Սահյանը այս ստեղծագործություններում ուշադրություն է դարձնում Հայաստանի գեղեցկությանը և ուզում է կր սերը փոխանցել մեզ:

Hometask for 28.09.2022

NEF Student’s Book Grammar Bank Future Forms slide 132, 1C /a, b/
NEF Student’s Book Vocabulary Bank Personality ex-es 1a.,2, 3

1. I’m going to study / I’ll study English here next year.

2. A Shall we eat out tonight?
B Good idea.

3. We‘re going to Brazil next week. I can’t wait.

4. What are you going to wear to the party?

5. Do you think it will rain / it’s going to rain tomorrow?

6. A This is heavy.
B I‘ll help you.

7. I’m meeting a friend this evening.

8. I’m really sorry. I promise I won’t do it again.

9. They’re getting / They’re going to get married in May.

1 A There’s no milk.
B Don’t worry, I will get some.

2 A Can we meet on Tuesday?
B Sorry, I can’t. I’m going to Brighton on Tuesday.

3 A Can we have pizza for lunch?
B No, we‘re having chicken. I’ve already put it in the oven.

4 A Is that the phone?
B Yes, but don’t get up. I will answer it.

5. A Jane’s put on a lot of weight!
B She’s pregnant. She is having a baby in August.

Урок  4. Любовная лирика Пушкина. “ Я помню чудное мгновенье”

Домашнее задание: написать сочинение- размышление «Жизнь- лишь мгновенье».

Жизнь- лишь мгновенье

Наши жизни наверно самое важное что у нас есть. И во многих случаях люди не наслаждаются ею, и так жизнь проходит можно сказать зря. Нужно наслаждаться жизнью, нужно делать все что только вы хоите и тогда вы не проживёте его зря. Знаю, очень сложно не зависеть от чужого мнения и делать то что захочется, но нужно стараться, нужно пробовать становиться свободнее, ведь что бы ты не делал люди все равно будут осуждать тебя и это факт, это наша сущность. Так что делаете что хотите, проживите эту жизнь достойно, хорошо. Жизнь правда лишь мгновение, помнишь как был в детском саду еще, а уже в 9 класссе. Время очень быстро летит. Еще очень много знаю людей, которые говорят что есть жизнь после смерти и поэтому не живут эту жизнь хорошо и насыщенно. Я думаю что это не так, ничего потом не будет и нужно жить эту жизнь хорошо.

Հայոց լեզու | Գոյական. գոյականի թիվը 27.09.2022

  1. Առանձնացրեք գոյականները

Կաղնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական,  հեծանիվ,  պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի:

2. Մանկիկմայրմանկությունզավակորդիգագաթառյուծ
 բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ- մանկիկ, մայր, զավակ, որդի, առյուծ
Ի՞նչ- մանկություն, գագաթ

3.Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ

  1. պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարաններ, սեղաններ, սրտեր, շներ, գրքեր, դասարաններ, գետեր, բառարաններ:

4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին:
Փորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է —եր վերջավորություն ավելանումո՞ր բառերին՝ —ներ:

Ա. Ծառ — ծառեր, ձայն — ձայներ, հոտ — հոտեր, քար — քարեր, կով — կովեր, արջ — արջեր, փունջ — փնջեր, լուր — լուրեր, բառ — բառեր, բեղ — բեղեր, հայ — հայեր, հայր — հայրեր, ցեղ — ցեղեր, սիրտ — սրտեր, գիր — գրեր, սյուն — սյուներ, պատ — պատեր, հույն — հույներ, ձու — ձվեր, սուր — սրեր, քիթ — քթեր, քույր — քրեր, մայր — մայրեր, ձեռք — ձեռքեր, ոտք — ոտքեր, տատ — տատեր, պապ — պապեր:

Ա խմբի բոլոր բառերը միավանկ են և այդ պատճառով ավելացնում ենք “եր” վերջավորությունը:

Բ. Եղբայր — եղբայրներ, աթոռ — աթոռներ, պապիկ — պապիկներ, տատիկ — տատիկներ, գրպան — գրպաններ, թութակ — թութակներ, եղնիկ — եղնիկներ, ոչխար — ոչխարներ, սեղան — սեղաններ, թռչուն — թռչուններ, մեքենա — մեքենաներ, բարեկամ — բարեկամներ, աշակերտ — աշակերտներ, մատյան — մատյաններ, հեռախոս — հեռախոսներ, ծաղկավաճառ — ծաղկավաճառներ, պանրագործարան — պանրագործարաններ:

Ա խմբի բոլոր բառերը բազմավանկ են և այդ պատճառով ավելացնում ենք “ներ” վերջավորությունը:

Եկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 26․09․2022

ա) A (2 ; 7)

B (-2 ; 7)

AB = √(2+2)2 + 02=4

բ) A (-5 ; 1)

B (-5 ; -7)

AB = √0+ 8= 8

M (4 ; 0)

N (12 ; -2)

P (5 ; -9)

AB = √(4 — 12)2 + 2= √68

BC = √(2 — 5)2 + (-2 + 9)2 = √98

CA = √(5 — 4)2 + (9 — 0)2 =√9

A ( 2 ; 3)

B (x ; 1)

AB = √(2 — x)2 + (3-7)2 = 2

√(2 — x)2 + 4 =2

Դաս 3 | Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Դաս 3
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ (լատիներեն «նուկլեոս» կորիզ, միջուկ): Այս նյութերն առաջին անգամ բջջի կորիզում
հայտնաբերել է շվեյցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում. դրանով է պայմանավորված նրանց անվանումը։ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։
ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ ԴՆԹ-ի մեկ մոլեկուլում կարող են պարունակվել միլիոնավոր նուկլեոտիդներ։ Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված։
Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից` ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: Ածխաջրի (դեզօքսիռիբոզ) պարունակությունից է առաջացել ԴՆԹ-ի անվանումը։ ԴՆԹ-ի մոլեկուլում տարբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքերով։
ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա․ մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ։ Այս զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են (շղթաներն իրար կոմպլեմենտար են):

ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը 1953 թ-ին առաջարկել են ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնը և անգլիացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը։ ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային։ ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզը։ Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ-ի անվանումը։ Բացի դրանից, ՌՆԹ-ի բաղադրությունը որոշ չափով տարբերվում է ԴՆԹ-ի նուկլեոտիդներից։ Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է։ Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ–ները (փ-ՌՆԹ), որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսը տեղեկատվական (ինֆորմացիոն) ՌՆԹ-ներն են (տ-ՌՆԹ կամ ի-ՌՆԹ)։ Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը վերջապես, ռիբոսոմային ՌՆԹ-ներն (ռ-ՌՆԹ) ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

ԴՆԹ-ն օժտված է ինքնավերարտադրման հատկությամբ, որի շնորհիվ պահպանում է իր տեղեկատվությունը։ Իսկ ՌՆԹ-ներն ապահովում են այդ տեղեկատվության վերհանումը և համապատասխան սպիտակուցների կազմավորումը։ Յուրաքանչյուր փոփոխություն նուկլեինաթթուների կառուցվածքում կարող է հանգեցնել սպիտակուցների կառուցվածքի փոփոխության, բջիջների կամ կենդանի օրգանիզմների կառուցվածքի կամ դրանցում տեղի ունեցող գործընթացների խախտման։ Փաստորեն նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների
պահպանման և փոխանցման դերը, այդ պատճառով դրանց հաճախ անվանում են «ժառանգականության նյութ»:

Գենետիկական ծածկագիր: Նուկլեինաթթուների (ԴՆԹ կամ տ-ՌՆԹ) մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունը։ Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը։ Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով (եռյակներով) գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթուն: Ընդ որում, ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև
վիրուսների համար:

Թարգմանություն

Գոյություն ունեն 30 000 — ից ավել սպիտակուցների տեսակներ, որոնցից ամեն մեկը կազմված է նույն 20 ամինաթթուների տարբեր կոմբինացյաներից։ Նրանք, ինչպես այբուբենի տառերը համադրվում են միմյանց հետ և այդպես ձևավորում մակրոմոլեկուլային շղթաներ հաճախ հարյուրավոր միավորների երկարություն: Եթե ամինաթթուները գտնվում են ճիշտ հաջորդականությամբ, ապա շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց։ Ամինաթթուները դասավորվում են սպիտակուցի մեջ ոչ թե անկանոն, այլ հստակ նախապես ծրագրավորված հերթականությամբ։ Հենց այդ դասավորությունն է որոշում սպիտակուցի բնույթը, կառուցվածքը և հատկությունները։ Սպիտակուցային շղթայում ամինաթթուների դասավորությունը չաբազանց կարևոր է։ Եթե ամինաթթուները դասավորված են սխալ հերթականությամբ, ապա կձևավորվեն լիովին անոգուտ շղթաներ։ Օգտակար սպիտակուցի մեջ ծալվելու փոխարեն, նման անոմալ շղթան կքանդվի բջջի ներսում:

Սպտակուցները, ինչպես գրավոր լեզուները և ժամանակակից համակարգչային ծրագրերը, շատ յուրօրինակ կառուցվածք ունեն: Ամբողջ ֆունկցիան կախված է առանձին մասերի ճիշտ կազմակերպումից։ Բայց ի՞նչն է որոշում ամինաթթուների ճիշտ դասավորությունը, որն էլ ապահովում էր որոշակի տիպի սպիտակուցի առաջացումը։ Սպիտակուցի կառուցվածքի հայտնագործությունը, որը արվել է 20-րդ դարի 50,60-ական թվականներին, ստիպել է կենսաբաններին այդ գաղտնիքը բացահայտելու նոր ուղիներ գտնել։ Դինք Քենիոնը մտածում էր, որ ինքը կարող էր բացահայտել այն։ Իր բիո-քիմիական գրքում հեղինակը առաջարկեց բավականին հետաքրքիր տեսություն։ Նա այնտեղ գրել է “կյանքը կարող է լինել բիո-քիմիորեն որոշված, սիկ քիմիական տարրեի, ավելի կոնկրետ որոշակի ամինաթթուների միջև գոյություն ունեցով փոխադարձ ձգողականության հատկության շնորհիվ”։ 2.20