ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ

Լեգենդ դրախտի մասին


Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:

Արևն ու լուսինը

Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:

Տնային առաջադրանքներ

  • Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

Ստեղծել, կրկին, պաշտպանել, խնդրել, չքնաղ, ապշեցուցիչ, մթություն

  • Գրել «Իմ երազանքների ապագան» թեմայով շարադրանք:

Ես երազում եմ դառնալ նկարչուհի, որովհետև դա շատ հետաքրքիր զբաղմունք է և իմ մոտ դա լավ է ստացվում։ Նկարչությունը ինձ հանգստացնում է և դրական հույզեր պարգևում։ Ինձ շատ են դուր գալիս բնապատկերներ հատկապես ծովը, այդ պատճառով ես սիրում եմ Հովհաննես Այվազովսկու նկարները։ Նաև սիրում եմ Մարտիրոս Սարյանի նկարները։ Նա նկարում էր բնապատկերներ և նատյուրմորտ և վառ գույներ էր օգտագործում, որոնք եսել եմ փորձում իմ նկարների մեջ։ Ես նաև երազում եմ շատ ճանապարհորդել ու հատկապես ծովերով և նոր բաներ իմանալ տարբեր երկրների և ժողովուրդների մասին։ Ես շատ եմ ուզում այցելել Բռազիլիա և տեսնել Ամազոն գետը և ջունգլիները։ Սա էլ իմ երազանքն է ապագաի համար։

 

Սևանում

Մենք Սևանում մնացացինք երեք օր։ Սկզբում տեղավորվեցինք, ծանոթացանք, մի քիչ հանգսատացանք, Սևանին նայեցինք հետո գնացինք ճաշելու, խաղացինք և շատ լավ անցկացրեցինք մեր ժամանակը։ Շատ բաներ իմացանք Սևանի բնապահպանական հարցերի մասին։ Լողացինք Սևանում և պառկեցինք ափին։ Երեկոյան մեծ խառույկ վառեցին և տաքացանք։  Բոլորս քնուոմ էինք քնապարկերի մեջ։ Իմ կարծիքով շատ լավ անցավ ժամանակը այնտեղ և ես էլի ու էլի եմ ուզում գնալ այդպիսի ճամփորդություն։

 

Տնային  աշխատանք

                             178,180,181-բ),դ), 183, 195 մնաց., 196

  1. Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

Լուծում

1)54600 : 8400 = 6,5

Պատ՝․ 6,5։

  1. Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`

բ) 35 %-ը հավասար է 140

(100 * 140) : 35 = 400

դ) 7/10 %-ը հավասար է  7/25-ի

7/25 * 100/1 * 10/7 = 1000/25 = 40

 

  1. Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %­ն է։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

18 * 12 / 10 = 108/5

 

  1. Աղյուսակի առաջին տողում նշվում է 9 սմ2 մակերես ունեցող հիմքով ուղղանկյուն զուգահեռանիստի բարձրությունը, երկրորդում` նրա ծավալը։ Լրացրե՛ք աղյուսակը.

 

V = S*H

H=V:S

  • V = 9 * 2 = 18 սմ3
  • V = 15 * 9 = 135 սմ3
  • H = 54/9 = 6 սմ3
  • H = 99/9 = 11 սմ3
  • V = 9 * 7/10 = 63/10
  • H = 73 4/5 : 9 = 369/5 : 9 = 369/5 * 1/9 = 41/5
  • V = 2 ½ * 9 = 5/2 * 9 = 45/2
  • V = 11 3/10 * 9 = 113/10 * 9 = 1017/10

 

  1. 100 մ վազքում հաղթողի ցուցանիշը 10 3/20 վ է։ Ինչպիսի՞ն են վազքի երկու մյուս մասնակիցների արդյունքները, եթե նրանցից առաջինը վերջնագծին է հասել հաղթողից 3/50 վ ուշ, իսկ երկրորդը՝ առաջինից  3/100 վ շուտ։

Լուծում

  • 10 3/20 + 3/50 = 10 15 + 6/100 = 10 21/100
  • 10 21/100 – 3/100 = 10 21 – 3/100 = 10 18/100 = 10 9/50

Պատ՝․ 10 21/100 , 10 9/50: