Տնային աշխատանք 09. 10. 2019

                                         213, 215, 217, 221, 222

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։

Լուծում

1 : 7

 

  1. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։ Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ:
  • X = 625 * 10/5 = 625 * 2 = 1250 (մ)

 

  1. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

1) 8 * 5 = 40 (սմ)

2) 40 * ¼ = 10 (սմ)

 

  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %­ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %­ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

1) 480 * 35 : 100 = 168 (աշ․)

2) 168 * 25 : 100 = 42 (աղջ․)

 

  1. Ժամացույցի րոպեի սլաքը 1 ժամում պտտվում է 360 — ով։ Քանի՞ աստիճանով կպտտվի րոպեի սլաքը 5 րոպեում, 10 րոպեում, 15 րոպեում, 20 րոպեում։ Կազմե՛ք անցած ժամանակի և րոպեի սլաքի պտտվելու անկյան մեծության միջև կախման աղյուսակը։ Ինչպիսի՞ կախում ստացվեց։

1) 360 * 5 : 60 = 30

2) 360 * 10 : 60 = 60

3) 360 * 15 : 60 = 90

4) 360 * 20 : 60 = 120

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Մաս 1

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:

– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:

– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:

– Ինչի՞ համար։

– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների, կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:

– Շատ հնարավոր է, բայց ես…

– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն թերթերում:

Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես սովորի:

– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։

– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:

– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին: Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր:

Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։ Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը վախեցած ցրիվ եկան:

–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ: Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։

Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու նա սկսեց օր օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։

 

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի առաջին մասից դուրս գրել 7 բառ, որոնց սկզբում կամ բառամիջում կաո կամ օ: Գրել, թե ինչ հնչյուններով ենք այն արտասանում: Օրինակ` ոչինչ-արտասանում ենք վօ:

 

Կարողանալ – արտասանում ենք օ

Սովորական – արտասնում ենք օ

Փոքրիկ – արտասանում ենք օ

Կարող – արտասանում ենք օ

Անցորդների – արտասանում ենք օ

Ոչինչ – արտասանում ենք վօ

 

 

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գրելովօ կամ ո:
  • Դպրոցում աշակերտները մասնակցեցին շաբաթօրյակին:
  • Հնաոճ իրերը սովորաբար թանկ են լինում:
  • Աղջկա ականջoղերը բավական գեղեցիկ էին:
  • Ձմռանը բոլորը վարակվեցին ամանորյա տրամադրությամբ:
  • Իմ ամենoրյա հագուստը սա էր:
  • Ես աշխատում եմ հեռու մնալ վատորակ սննդից: